050.0179.021199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 1999 թվականի թիվ 179
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ, ԱՎԱՆԴԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔԻ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 38-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի հետ լոմբարդային վարկերի տրամադրման, ռեպո և հակադարձ ռեպո, ավանդային, պետական արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների կնքման հայտերի ներկայացման, դրանց ամփոփման և արդյունքների հայտարարման կարգը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1999 թվականի նոյեմբերի 2-ի
թիվ 179 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ, ԱՎԱՆԴԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔԻ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լոմբարդային վարկերի տրամադրման, ռեպո, հակադարձ ռեպո, ավանդային և պետական կարճաժամկետ պարտատոմսերի առքի կամ վաճառքի գործարքների (այսուհետև` գործարք) կնքման հայտերի ներկայացման, դրանց ամփոփման և արդյունքների հայտարարման հետ կապված իրավահարաբերությունները:
i
2. Ռեպո և հակադարձ ռեպո գործարքները, որպես կանոն, կնքվում են յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը: Ընդ որում, գործարքի կնքման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է հետաձգվել` գործարքի կնքումից մեկ օր (առնվազն 20 ժամ) առաջ զանգվածային լրատվության և (կամ) կապի միջոցներով տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին (այսուհետև` բանկեր):
(2-րդ կետը փոփ. 15.11.99 թիվ 185 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված գործարքների տոկոսադրույքները, ուղղությունը և ժամկետայնությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի կողմից հայտարարվում է գործարքի կնքման պահից 17 ժամ առաջ:
i
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ գործարք կնքելու համար բանկերը ներկայացնում են համապատասխան հայտ` գործարքի կնքման օրը, ժամը 10:00-ից 12:00-ն, բացառությամբ լոմբարդային վարկերի և ավանդային գործարքների, որոնց կնքման համար հայտերը բանկերը կարող են ներկայացնել մինչև ժամը 15:00-ն: Ներկայացված հայտերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի կողմից ամփոփվում են մինչև գործարքի կնքման օրվա ժամը 13:00-ն, բացառությամբ լոմբարդային վարկերի և ավանդային գործարքների կնքման հայտերի, որոնք ամփոփվում են մինչև ժամը 15:30-ը:
(4-րդ կետը փոփ. 15.11.99 թիվ 185 որոշում)
i
5. Ռեպո, հակադարձ ռեպո և պետական կարճաժամկետ պարտատոմսերի առքի կամ վաճառքի գործարքների կնքման հայտերը բավարարվելու (մասնակի բավարարվելու) կամ մերժվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտը համապատասխան արարողակարգերով սահմանված կարգով մինչև գործարքի կնքման օրվա ժամը 14:30-ը բանկին տեղեկացնում է հայտի հաստատման (մասնակի հաստատման) կամ մերժման մասին: Սույն կետով նախատեսված հայտերը հաստատվելու (մասնակի հաստատվելու) դեպքում դրամական փոխանցումները և արժեթղթերի հաշվեգրումները կատարվում են մինչև գործարքի կնքման օրվա ժամը 15:00-ն:
(5-րդ կետը խմբ. 15.11.99 թիվ 185 որոշում)
6. Լոմբարդային վարկերի և ավանդային գործարքների կնքման հայտերը բավարարվելու կամ մերժվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտը համապատասխան արարողակարգերով սահմանված կարգով մինչև գործարքի կնքման օրվա ժամը 15:30-ը բանկին տեղեկացնում է հայտի հաստատման կամ մերժման մասին: Սույն կետով նախատեսված հայտերը հաստատվելու դեպքում դրամական փոխանցումները և արժեթղթերի կամ այլ գրավականների հաշվեգրումները կամ գրավադրումը կատարվում են մինչև գործարքի կնքման օրվա ժամը 16:00-ն:
(6-րդ կետը խմբ. 15.11.99 թիվ 185 որոշում)
7. Գործարքի կնքման արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվում է հայտարարություն.
ա) Մասնագիտացված կապի միջոցներով` մինչև գործարքի կնքման օրվա ժամը 13:00-ն:
բ) Զանգվածային լրատվության միջոցներով` մինչև գործարքի կնքման օրվա ժամը 17:00-ն: Զանգվածային լրատվության միջոցներով գործարքի կնքման օրը հայտարարություն տալու անհնարինության դեպքում գործարքի կնքման արդյունքների մասին հայտարարություն կարող է տրվել գործարքի կնքման հաջորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ, ԱՎԱՆԴԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔԻ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ
1. Ռեպո և հակադարձ ռեպո, ավանդային, պետական արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքներ
.___________________________________________________________________.
| Հայտերի ներկայացում | 10:00 - 12:00 |
|___________________________________________________|_______________|
| Հայտերի ամփոփում | 12:00 - 13:00 |
|___________________________________________________|_______________|
| Հայտերի բավարարում (մասնակի բավարարում), մերժում | 13:00 - 14:30 |
|___________________________________________________|_______________|
| Դրամական փոխանցումներ և արժեթղթերի հաշվեգրումներ| 14:30 - 15:00 |
.___________________________________________________________________.
2. Ավանդային և վարկային գործարքներ
.___________________________________________________________________.
| Հայտերի ներկայացում | 10:00 - 15:00 |
|___________________________________________________|_______________|
| Հայտերի ամփոփում | 15:00 - 15:30 |
|___________________________________________________|_______________|
| Հայտերի բավարարում (մասնակի բավարարում), մերժում | 15:00 - 15:30 |
|___________________________________________________|_______________|
| Դրամական փոխանցումներ և արժեթղթերի հաշվեգրումներ| 15:30 - 16:00 |
.___________________________________________________________________.