040.0692.060716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2016 թվականի N 692-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 65 տեղից բացի` սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 18 տեղի, ինչպես նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտության անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության համար նախատեսված 120 տեղից բացի` սույն որոշմամբ հատկացվող լրացուցիչ 280 տեղի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 23-ի
N 692-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Պետական լիազորված մարմնի և ոլորտի անվանումը |Տեղերի |
|ը/կ| |թիվը |
|___|_________________________________________________________|_______|
|1. |Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության | |
| |նախարարություն | |

| |Ոլորտ 2. Արվեստ |560 |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 4. Գործավարություն, վարչարարություն և իրավունք |130 |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 6. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ |283 |
| |(ՏՀՏ) | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 7. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և |1120 |
| |շինարարություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 8. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, անտառային|60 |
| |տնտեսություն և ձկնային տնտեսություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 9. Առողջապահություն և սոցիալական աշխատանք |20 |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 10. Սպասարկում (Ծառայություններ) |1484 |
| |_________________________________________________________|_______|
| |Պահուստային տեղեր |220 |
| |_________________________________________________________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |3877 |
|___|_________________________________________________________|_______|
|2. |Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր | |
| |Հայաստանի Հանրապետության ոստիկանություն | |
|___|_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 10. Սպասարկում (Ծառայություններ) |400 |
| |_________________________________________________________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |400 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 23-ի
N 692-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Պետական լիազորված մարմնի և ոլորտի անվանումը |Տեղերի |
|ը/կ| |թիվը |
|___|_________________________________________________________|_______|
|1. |Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության | |
| |նախարարություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 01. Կրթություն |141 |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 02. Արվեստ |775 |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 03. Սոցիալական գիտություններ, լրագրություն և |38 |
| |տեղեկատվություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 04. Գործարարություն, վարչարարություն և իրավունք |1583 |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 05. Բնական գիտություններ, մաթեմատիկա և |10 |
| |վիճակագրություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 06. Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ |520 |
| |(ՏՀՏ) | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և |494 |
| |շինարարություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 08. Գյուղատնտեսություն, անասնաբուժություն, |247 |
| |անտառային տնտեսություն և ձկնային տնտեսություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 09. Առողջապահություն և սոցիալական աշխատանք |775 |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 10. Սպասարկում |390 |
| |_________________________________________________________|_______|
| |Պահուստային տեղեր |2800 |
| |_________________________________________________________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |7773 |
|___|_________________________________________________________|_______|
|2. |Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 01. Կրթություն |2 |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 02. Արվեստ |29 |
| |_________________________________________________________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |31 |
|___|_________________________________________________________|_______|
|3. |Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության | |
| |հարցերի նախարարություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 01. Կրթություն |90 |
| |_________________________________________________________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |90 |
|___|_________________________________________________________|_______|
|4. |Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր | |
| |քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 07. Ճարտարագիտություն, արդյունաբերություն և |5 |
| |շինարարություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 10. Սպասարկում |10 |
| |_________________________________________________________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |15 |
|___|_________________________________________________________|_______|
|5. |Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի| |
| |Հանրապետության ոստիկանություն | |
| |_________________________________________________________|_______|
| |Ոլորտ 10. Սպասարկում |80 |
| |_________________________________________________________|_______|
| |Պահուստային |3 |
| |_________________________________________________________|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |83 |