040.0683.060716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2016 թվականի N 683-Ն
i
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների գոտևորման նախագծերը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ հետևյալ հիմնավորումներով`
1) քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով նախատեսված Երևան քաղաքի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Հին Սիլիկյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքերի և հողատարածքների սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, քանի որ`
ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասերն են կազմում,
բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ոչ կենտրոնական փողոցները միմյանց կապող շառավղային մայրուղիներով, որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս ամբողջական չեն, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,
գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.
2) հաշվի առնելով նշվածները (և այն հանգամանքը, որ ծրագրի իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքերի և հողատարածքների օտարման) մշակվել է Հին Սիլիկյան-Աշտարակ մայրուղու նախագիծը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի հունվարի 15-ն է.
3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1429-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևերով.
5) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 30-ի
N 683-Ն որոշման
ՑԱՆԿ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Գտնվելու վայրը և նկարագիրը |Նկարագրության |
|ը/կ| |արձանագրության |
| | |կազմման ժամկետը|
|___|_________________________________________________|_______________|
|1. |0108-0357 Աջափնյակ, Չաուշի փող., 1/6 |8 ամիս |
| |0108-0166 Նազարբեկյան թաղամաս, 31/7 | |
| |0108-0328 Նազարբեկյան թաղամաս, 31/4 | |
| |0108-0329 Նազարբեկյան թաղամաս, 31/12 | |
| |0102-0200 Աշտարակի խճուղի, 7 | |
| |0450-0088 Գ-1 թաղամաս, 2/3 | |
| |0450-0102 Գ-1 թաղամաս, 2/16 | |
| |0450-0104 Գ-1 թաղամաս, Պրոմեթևս ՍՊԸ-ի | |
| |հարևանությամբ | |
| |0450-0106 Գ-1 թաղամաս, Պրոմեթևս ՍՊԸ-ի | |
| |հարևանությամբ | |
| |0582-0015 Գ-1 թաղամաս, 42/16 | |
| |0582-0014 Գ-1 թաղամաս, 42/13 | |
| |0582-0013 Գ-1 թաղամաս, 42/15 | |
| |0582-0012 Գ-1 թաղամաս, 42/14 | |
| |0582-0011 Գ-1 թաղամաս, 42/12 | |
| |0582-0008 Գ-1 թաղամաս, 42/11 | |
| |0582-0007 Գ-1 թաղամաս, 42/10 | |
| |0582-0006 Գ-1 թաղամաս, 42/9 | |
| |0582-0005 Գ-1 թաղամաս, 42/8 | |
| |0582-0004 Գ-1 թաղամաս, 42/7 | |
| |0582-0004 Գ-1 թաղամաս | |
| |0586-0001 Գ-1 թաղամաս | |
| |0585-0001 Գ-1 թաղամաս | |
| |0450-0134 Սիլիկյան հին խճուղի, 60/1 | |
| |0108-0009 Աջափնյակ, Գ. Չաուշի 21, առևտրի սրահ | |
| |0554-0198 Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի վրա, | |
| |խանութ | |
| |0554-0081 Աջափնյակ, Շիրազի փող., 51/3 | |
| |0554-0075 Աջափնյակ, Գ-1 թաղամաս, 1/10 | |
| |0554-0197 Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս տանող | |
| |ճանապարհի ձախակողմյան մասում | |
| |0450-0103 Գ-1 թաղամաս, Պրոմեթևս ՍՊԸ-ի | |
| |հարևանությամբ | |
| |0450-0105 Գ-1 թաղամաս, Պրոմեթևս ՍՊԸ-ի | |
| |հարևանությամբ | |
| |0302-0072 Սիլիկյան թաղամաս, հին խճուղի, 31/7 | |
| |0302-0076 Սիլիկյան թաղամաս, հին խճուղի, 31/8 | |
| |0661-0004 Տիչինայի փող., 320 | |
| |0572-0006 Տիչինայի փող., 140 | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 30-ի
N 683-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում