Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ԳՆՈՒՄՆ ...

 
i

(ուժը կորցրել է 10.02.11 թիվ 168-Ն որոշման մասով` 04.05.17 թիվ 526-Ն որոշում)

040.0628.200616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2016 թվականի N 628-Ն

 

i

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմիններն իրենց կարիքների համար ավիատոմսերի ձեռքբերումն իրականացնում են www.govtravel.am ինտերնետային կայքի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամրագրումը կատարելու օրը համակարգը տեխնիկական պատճառով չի գործում 6 ժամից ավելի ժամանակահատվածի ընթացքում: Նման իրավիճակում թույլատրվում է ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի ձեռքբերում` էլեկտրոնային եղանակով կամ բանակցային ընթացակարգ` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու ընթացակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերության հիման վրա.

2) ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման նպատակով պիլոտային աշխատանքներում ընդգրկված հանրապետական գործադիր մարմիններն են` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված պետական մարմինների ղեկավարներին` ավիատոմսերի ամրագրումները կատարել` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ավիատոմսերի գնման փորձնական համակարգի ուղենիշերի համաձայն:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետի 5-րդ ենթակետի 31-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«._____________________________________________________________________.

|31. ավիատոմսերի գնման փորձնական համակարգում կամ ավիափոխադրում        |

|իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային   |

|օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի` էլեկտրոնային եղանակով ձեռքբերում   |

._____________________________________________________________________.

«:

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2016
N 628-Ն
Որոշում