Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱ ...

 

 

040.0513.230516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2016 թվականի N 513-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 19-ի

N 513-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պարզեցված ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված աշխատակազմի, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների համար պետական սահմանի հատման կանոնների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգը նպատակ ունի դյուրացնելու Սադախլո-Բագրատաշեն պետական սահմանի անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի աշխատակազմի, տրանսպորտային միջոցների, բեռների և ապրանքների մուտքն ու ելքը:

 

2. ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) համաձայնագիր` 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ».

2) պատվիրատու` Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարությունը և Վրաստանի ենթակառուցվածքների տարածքային զարգացման նախարարությունը.

3) կապալառու` շինարարական և (կամ) շինարարական նախագծման ընկերություն, որի հետ պայմանագիր է կնքվել նախագծի մշակման և կամրջի շինարարության իրականացման համար.

4) պարզեցված անցման կետ` կողմերի երկրների տարածքում անմիջապես սահմանագծի մոտակայքում գտնվող` շինություններով ու կացարաններով սարքավորված հատուկ առանձնացված տարածք.

5) շինարարական գոտի` կամրջի կառուցման նպատակով կողմերի տարածքում պարզեցված անցման կետում գտնվող ցանկապատված տեղամաս.

6) աշխատակազմ` ֆիզիկական անձինք, որոնք ներգրավված են կամրջի շինարարության աշխատանքներում.

7) անցագիր` աշխատակազմի (ձև N 1) և տրանսպորտային միջոցների (ձև N 2) պարզեցված անցման կետ մուտք գործելու թույլտվություն.

8) տրանսպորտային միջոցներ` այն տրանսպորտը, որը կպահանջվի պարզեցված անցման կետ մարդկանց և ապրանքների տեղափոխման համար.

9) ապրանքներ` կողմերի համատեղ հանձնաժողովի պատրաստված և հաստատված ցանկին համապատասխանող նյութեր` ներառյալ սպառվող նյութեր, պահեստամասեր և այլ սարքավորումներ, որոնք օգտագործվելու են կամրջի շինարարության համար:

 

3. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՏԻ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Շինարարական գոտում գտնվող կառույցների, շինանյութերի, բեռների, ապրանքների և այլ իրերի պահպանության համար պատասխանատվություն են կրում տարածքը կառավարողները: Շինարարական նախագծից ելնելով շինարարական գոտու ծավալի ավելացման յուրաքանչյուր փոփոխություն պետք է համաձայնեցվի կողմերի սահմանապահ ծառայությունների հետ:

5. Շինարարական գոտուց դուրս ելք ու մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Վրաստան իրականացվում է պետական սահմանի անցման կետերով` կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Շինարարական գոտի անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների, բեռների և այլ գույքի արագ տեղափոխումն ապահովելու նպատակով կողմերն ստեղծում են շուրջօրյա պարզեցված անցման կետեր, որտեղ բացթողման պարզեցված կարգով, իրենց օրենսդրությանը համապատասխան, գործառույթներ են իրականացնում կողմերի սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության մարմինները: Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել նաև կողմերի օրենսդրությամբ սահմանված այլ վերահսկողություններ: Վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմինների ստորաբաժանումներն իրենց լիազորություններն իրականացնում են կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով: Պարզեցված անցման կետերը կսահմանվեն և կբացվեն կողմերի սահմանապահ մարմինների փոխադարձ համաձայնությամբ:

7. Պարզեցված անցման կետերում սահմանվում է մաքսային գոտի, որտեղ տրանսպորտային միջոցների, ապրանքների, բեռների և այլ գույքի հսկողությունն իրականացնում են բացառապես մաքսային մարմինները և սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը:

8. Շինարարական գոտի ներմուծվող և արտահանվող` կամրջի շինարարական աշխատանքներում ներգրավված տեխնիկական միջոցների և կամրջի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների մաքսային հսկողությունը մաքսային մարմինների կողմից իրականացվում է պարզեցված ընթացակարգով: Նախքան սույն կետով նախատեսված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը սույն ընթացակարգով նախատեսված աշխատանքներում ներգրավված ընկերությունների կողմից շինարարական գոտի ներմուծվող ապրանքների և տեխնիկական միջոցների ցանկը ներկայացվում է աշխատանքները համակարգող պետական լիազոր մարմին, որը հաստատում է այն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմիններն իրականացնում են տեխնիկական միջոցների և ապրանքների հաշվառումն ու բացթողումը` առանց մաքսային հայտարարագրի լրացման:

9. Աշխատակազմը և տրանսպորտային միջոցները կողմերի պարզեցված անցման կետ մուտք են գործում սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի թույլտվությամբ` անձը հաստատող վավեր փաստաթղթի առկայության դեպքում: Աշխատակազմը, ապրանքները և տրանսպորտային միջոցները շինարարական գոտուց կարող են դուրս գալ միայն այն պարզեցված անցման կետից, որտեղից մուտք են գործել:

10. Աշխատակազմի ու տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը) շինարարական գոտի պարզեցված անցման կետով իրականացվում է անցագրերով: Աշխատակազմին անցագրեր տրամադրվում են պատվիրատուի դիմումի հիման վրա:

11. Կողմերի սահմանային ծառայության մարմինները պատվիրատուի ներկայացրած աշխատակազմի ցուցակների մեկ օրինակ (անգլերեն լեզվով) տրամադրում են մյուս կողմի սահմանային ծառայությանը: Ցուցակում կատարվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ կողմերն անհապաղ տեղեկացնում են միմյանց:

12. Անցագրի ժամկետը լրանալուց հետո այն վերադարձվում է տրամադրող մարմնին:

13. Պարզեցված անցման կետի շինարարական գոտուց դուրս սահմանային շերտ առանց համապատասխան թույլտվության մուտք գործած աշխատակազմի անդամները ենթակա են պատասխանատվության` կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

14. Սույն ընթացակարգը գործում է մինչև կամրջի շինարարության ավարտը` ներառյալ թերությունների վերացման և շտկման շրջանը:

 

Ձև 1

 

.___________________________________________________________.

|          ՄՇՏԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N __ PERMANENT PASS              |

|                                                           |

|Անունը                                                     |

|Last Name                                                  |

|                                                           |

|._________.  Ազգանունը                                     |

||         |  First Name                                    |

||         |  Կազմակերպությունը                             |

||         |  Company                                       |

||         |  Տալու նպատակը                                 |

|._________.  Purpose of issue                              |

|             Փաստաթղթի N                                   |

|             Document N                                    |

|             ՈՒժի մեջ է մինչև                              |

|             Validity:                                     |

|                                                           |

|Ստորագրությունը/կնիքը                                      |

|Signature/seal                                             |

.___________________________________________________________.

 

1. Անձանց տրվող անցագրի գրառումը կատարվում է սև տառերով` հայերենով և անգլերենով: Անցագիրը ներառում է անցագրի համարը, անձի 3x4 սմ չափերի լուսանկարը, կազմակերպությունը, անձը հաստատող փաստաթղթի համարն ու սերիան, վավերականության ժամկետը, անցագիրը տրամադրող մարմնի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը:

2. Անցագրի չափսերն են`

1) լայնությունը` 8 սմ.

2) երկարությունը` 12 սմ.

3) տառերի բարձրությունը` 8 մմ (6 սմ):

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|                      «________________» BS                        |

|                                                                     |

|              ՄՇՏԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N _____ PERMANENT PASS                 |

|                                                                     |

|________________ մակնիշի/model                                       |

|________________ պետհամարանիշի տրանսպորտային միջոցի մուտքը           |

|շինարարական հրապարակ թույլատրվում է/ the access of a car with state  |

|license number into the site is allowed                              |

|                                                                     |

|                                                                     |

|Վավերականության ժամկետը`                                             |

|Validity:                                                            |

|                                                                     |

|Հայաստանի                       Վրաստանի                             |

|Հանրապետության                  սահմանապահ                           |

|սահմանապահ                      մարմիններ                            |

|մարմիններ                                                            |

|                                                                     |

|Republic of Armenia             Georgian                             |

|Border Guards                   Border Guards                        |

|                                                                     |

|Ստորագրությունը/ կնիքը                                               |

|Signature/seal                                                       |

._____________________________________________________________________.

 

1. Տրանսպորտային միջոցներին տրվող անցագրի գրառումը կատարվում է սև տառերով` հայերենով և անգլերենով: Անցագիրը ներառում է անցագրի համարը, տրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, անցագրի վավերականության ժամկետը, անցագիրը տրամադրող մարմնի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը: Անցագրի վերևից ներքև (աջից ձախ) անցկացվում է կարմիր գույնի անկյունագիծ:

2. Անցագրի չափսերն են`

1) լայնությունը` 20 սմ.

2) երկարությունը` 20 սմ.

3) տառերի բարձրությունը` 16 մմ (14 սմ):

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2016
N 513-Ն
Որոշում