040.0424.020516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2016 թվականի N 424-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ու «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկ (այսուհետ` համալսարան):
2. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 89:
3. Սահմանել, որ համալսարանի գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով բարձրագույն ռազմական կրթությամբ մասնագետների պատրաստումը.
2) օդաչուական և ինժեներատեխնիկական մասնագետների վերապատրաստման և որակավորման լրացուցիչ ծրագրերի իրականացումը.
3) ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության բնագավառում զինված ուժերի գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, հիմնարար հետազոտական և գիտակիրառական աշխատանքների իրականացումը.
4) ազգային ռազմական կրթության և հետազոտությունների ոլորտում միջազգային փորձագիտական ներուժի օգտագործումը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել համալսարանի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը և դրա օգտագործման կարգը.
2) ապահովել համալսարանի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ