Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՇՏՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻ ...

 

 

040.1537.130116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1537-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկ (այսուհետ` համալսարան):

2. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կ. ՈՒլնեցու փող., 56/6 հասցեն:

3. Սահմանել, որ համալսարանի գործունեության նպատակը, խնդիրները և գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական-անվտանգային ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը.

2) պաշտպանական-անվտանգային ոլորտում բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա) և լրացուցիչ կրթության իրականացումը.

3) ռազմավարական պաշտպանական-անվտանգային ոլորտում որակավորված բարձրագույն ղեկավար կազմի ձևավորումը.

4) գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների, այդ թվում` ռազմավարական խաղերի մեթոդաբանության ներմուծումն ու կիրառումը.

5) ազգային պաշտպանական-անվտանգային կրթության և հետազոտությունների ոլորտում միջազգային փորձագիտական ներուժի օգտագործումը:

4. Սահմանել, որ համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը բաղկացած է նախագահից և 19 անդամից: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն է, իսկ տեղակալները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը և համալսարանի պետը: Խորհրդի անդամներն են` Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը, իսկ մյուս 7 անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` համալսարանի պետի ներկայացմամբ:

i

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) հաստատել համալսարանի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

2) ապահովել համալսարանի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2015
N 1537-Ն
Որոշում