Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ԿԱՊՈՒՅ ...

 

 

040.1499.231215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 1499-Ն

 

i

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ԿԱՊՈՒՅՏ» ՄԶԿԻԹ» ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 35-րդ հոդվածների, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Մեսրոպ Մաշտոցի 12 հասցեում գտնվող «Կապույտ» մզկիթ» («Գյոյ» մզկիթ) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանն իր սպասարկման համար անհրաժեշտ հողամասով (այսուհետ` հուշարձան) համարել Հայաստանի Հանրապետության սեփականությունը և դրա տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) հուշարձանի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմաններում ընդգրկված և Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը.

2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին տրամադրել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, պետական սեփականություն հանդիսացող և նվիրվող հողամասերի հատակագծերը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ապահովել հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

2) հուշարձանի և հողամասի գույքային իրավունքների պետական գրանցումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված ներկայացուցչի հետ կնքել գույքի անհատույց` 99 տարի ժամկետով օգտագործման իրավունքի պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին, ինչպես նաև պայմանագրում նախատեսել դրույթ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան պահպանական պարտավորագրի ստացման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից հուշարձանի զբաղեցված պետական սեփականություն հանդիսացող և նվիրվող հողամասերի վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումը և դրա հիման վրա թողարկված գլխավոր հատակագծերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել հուշարձանի շենք-շինությունների չափագրման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացված միջոցների հաշվին և սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` իրականացնել հուշարձանի և հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

6. Հուշարձանը և հողամասը Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո ամրացնել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

7. Հուշարձանն ու հողամասն անհատույց օգտագործման իրավունքով` 99 տարի ժամկետով հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը` մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2015
N 1499-Ն
Որոշում