Սեղմել Esc փակելու համար:
ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ...

 

 

040.1492.211215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1492-Ն

 

i

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԻՏԱԿԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 17-ի

N 1492-Ն որոշման

 

ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԻՏԱԿԻ ՁԵՎԸ

 

1. Սույն կարգը տարածվում է հետևյալ էներգասպառող սարքերի և սարքվածքների` կենցաղային գազի ջրատաքացուցիչ կաթսաների, կենցաղային գազի վառարանների (կոնվեկտորներ), կենցաղային էլեկտրական սառնարանների ու սառցարանների, օդորակիչների և լվացքի մեքենաների վրա:

2. Նշված կենցաղային էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգետիկ բնութագրերի փորձարկումները կարող են իրականացվել փորձարկման լաբորատորիաների կողմից` հայտատուի (ներկրող կամ արտադրող տնտեսավարող սուբյեկտներ) հաշվին` Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված ազգային ստանդարտների համաձայն`

1) կենցաղային գազի սարքավորումներ`

ա. գազային վառելիքով կենտրոնական ջեռուցման կաթսաներ. C տիպի, 70 կՎտ-ից ոչ ավելի ջերմային անվանական բեռնվածքով ջեռուցիչ կաթսաներ,

բ. գազի վառարանների էներգասպառման չափման միջոցներ.

2) կենցաղային էլեկտրական սարքավորումներ և սարքվածքներ`

ա. էլեկտրական կենցաղային լվացքի մեքենաներ: Աշխատանքային բնութագրերի չափման միջոցներ,

բ. էլեկտրասնուցման ցանցից աշխատող կենցաղային սառնարաններ, սառցարաններ, ցածր ջերմաստիճանային պահարաններ և դրանց զուգակցումներ. էլեկտրական էներգիայի սպառման և համապատասխան բնութագրերի չափման միջոցներ,

գ. էլեկտրաշարժաբերով ճնշակներով օդորակիչներ, հեղուկի ագրեգատացված պաղեցումով սարքեր, ջերմապոմպեր կենցաղային ջեռուցման և պաղեցման համար սերիայի ստանդարտներ:

3. Հայաստանի Հանրապետության համար սահմանվում են էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության պիտակների նշված ձևերը, դրանց վրա ներկայացվող համապատասխան տեղեկատվությամբ`

1) կենցաղային էլեկտրական լվացքի մեքենաներ: Էներգաարդյունավետության պիտակի չափերը` ուղղանկյուն, 116x259 մմ: Պիտակի վրա ներկայացվում են`

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը A-G սանդղակին համապատասխան (A` առավել արդյունավետ, G` առավել ոչ արդյունավետ): Լվացքի մեքենաների էներգաարդյունավետության դասը սահմանվում է ըստ բամբակյա իրերի լվացքի մեկ ցիկլի (60 oC) ընթացքում առավելագույն բեռնվածքի պարագայում (սովորաբար 6 կգ) ծախսված էլեկտրական էներգիայի քանակի (կՎտժ): Էներգաարդյունավետությունն արտահայտվում է կՎտժ/կգ լվացք ցուցանիշով`

      A           B           C           E           F           G

    <0.19><0.23><0.27><0.31><0.35><>

գ. լվացքի մեկ ցիկլի էլեկտրական էներգիայի ծախսը (բամբակյա իրեր 60 oC)` համաձայն համապատասխան ստանդարտում ներկայացված փորձարկումների ընթացակարգի,

դ. լվացքի արդյունավետությունը A-G սանդղակին համապատասխան (A` բարձր, G` ցածր),

ե. չորացման արդյունավետության դասը A-G սանդղակին համապատասխան (A` բարձր, G` ցածր),

զ. պտտման առավելագույն արագությունը բամբակյա իրերի լվացքի (60 oC) ցիկլի դեպքում` համաձայն համապատասխան ստանդարտում ներկայացված փորձարկումների ընթացակարգի,

է. սարքավորման տարողությունը բամբակյա իրերի լվացքի (60 oC) ցիկլի դեպքում արտահայտված կգ-ով,

ը. լվացքի մեկ ցիկլի (բամբակյա իրեր 60 oC ջրի ծախսն արտահայտված լ-ով,

թ. լվացքի և չորացման գործողությունների ժամանակ աղմուկի մակարդակն արտահայտված դԲԱ 1 պՎտ-ի հաշվով:

Կենցաղային էլեկտրական լվացքի մեքենաների համար սահմանված էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 1 ձևում.

2) կենցաղային էլեկտրական օդորակիչներ. էներգաարդյունավետության պիտակի չափերը` ուղղանկյուն` 116x269 մմ: Պիտակի վրա ներկայացվում են`

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը: «Սպլիտ» և «Մուլտի սպլիտ» տիպի սարքերի համար նշվում են ներսի և դրսի բլոկերի մոդելները,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը A-G սանդղակին համապատասխան, A` առավել արդյունավետ, G` առավել ոչ արդյունավետ): Օդորակիչների էներգաարդյունավետության դասը սահմանվում է ըստ էներգաարդյունավետության գործակիցների հաշվարկային տիրույթների: Էներգաարդյունավետության գործակիցները հաշվարկվում են որպես սարքավորման սառեցնող ունակության և էլեկտրական հզորության հարաբերություն: Ընդ որում, էներգաարդյունավետության գործակիցների հաշվարկային տիրույթները տարբեր տիպի (առանձնացված բլոկներով սարքեր, համակցված սարքեր և այլն) օդորակիչների համար տարբեր են,

գ. էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային ծախսը, որը հաշվարկվում է որպես սարքավորման դրվածքային հզորության և տարվա ընթացքում սարքավորման շահագործման ժամաքանակի (500 ժամ) արտադրյալ` կՎտժ: Պաղեցնող ռեժիմում սարքավորման դրվածքային հզորությունը` կՎտ: Պաղեցնող ռեժիմում և դրվածքային հզորությամբ աշխատելու դեպքում սարքավորման էներգաարդյունավետության գործակիցը (որքան բարձր է ցուցանիշը, այդքան արդյունավետ են սարքավորման էներգետիկ բնութագրերը պաղեցնող ռեժիմում),

դ. սարքավորման տիպը` պաղեցնող կամ պաղեցնող/ջեռուցող,

ե. ջեռուցման դրվածքային հզորությունը (ջեռուցման հնարավորությամբ սարքերի համար),

զ. ջեռուցման էներգաարդյունավետությունը (ջեռուցման հնարավորությամբ սարքերի համար, A-G սանդղակին համապատասխան, A` առավել արդյունավետ, G` առավել ոչ արդյունավետ),

է. սարքավորման աղմուկի մակարդակն արտահայտված դԲԱ 1 պՎտ-ի հաշվով: Օդորակիչի համար սահմանված էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 2 ձևում.

3) կենցաղային էլեկտրական սառնարաններ, սառցարաններ և դրանց համակցումը հանդիսացող սարքեր: Էներգաարդյունավետության պիտակի չափերը` ուղղանկյուն` 116 x 220 մմ: Պիտակի վրա ներկայացվում են`

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը A-G սանդղակին համապատասխան (A` առավել արդյունավետ, G` առավել ոչ արդյունավետ): Սառնարանների էներգաարդյունավետության դասը որոշվում է ըստ էներգաարդյունավետության ինդեքսի արժեքի: Էներգաարդյունավետության ինդեքսն իր հերթին հաշվարկվում է որպես սարքավորման տարեկան էներգասպառման և տվյալ տիպի սարքավորման տարեկան ստանդարտ էներգասպառման հարաբերություն: Էլեկտրական էներգիայի տարեկան ծախսը` կՎտժ, թարմ սննդամթերքի պահպանման համար նախատեսված սառցախցերի ընդհանուր ծավալը, լ (որտեղ ջերմաստիճանը բարձր է -6 oC),

գ. սառցարանային խցերի ընդհանուր ծավալը, լ (որտեղ ջերմաստիճանը ցածր է -6 oC),

դ. սառցարանային խցերի աստղային ռեյթինգը ըստ համապատասխան ստանդարտի պահանջների,

ե. սարքավորման աղմուկի մակարդակն արտահայտված դԲԱ 1 պՎտ-ի հաշվով:

Կենցաղային էլեկտրական սառնարանների, սառցարանների և դրանց համակցումը հանդիսացող սարքերի համար սահմանված էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 3 ձևում.

4) կենցաղային գազի ջրատաքացուցիչ կաթսաներ`

Կենցաղային գազի կաթսաների էներգաարդյունավետության պիտակի չափերը` շրջան, 50 մմ շառավղով: Պիտակի վրա ներկայացվում են`

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը, որը բնութագրվում է «աստղային» ռեյթինգով (4 աստղ` առավել արդյունավետ, 1 աստղ` առավել ոչ արդյունավետ):

Կենցաղային գազի ջրատաքացուցիչ կաթսաների էներգաարդյունավետության դասը սահմանվում է ըստ սարքավորումների անվանական ջերմարտադրողականության դեպքում սարքավորման ՕԳԳ-ի արժեքների որոշակի տիրույթների: Սահմանված են հետևյալ տիրույթները`

 

._____________________________________________________________________.

|Էներգաարդյունավետության դասը    |Անվանական հզորության դեպքում` ՕԳԳ, %|

|________________________________|____________________________________|

|*                               |81-86                               |

|________________________________|____________________________________|

|**                              |87-90                               |

|________________________________|____________________________________|

|***                             |91-94                               |

|________________________________|____________________________________|

|****                            |95-ից բարձր                         |

._____________________________________________________________________.

 

Կենցաղային գազի ջրատաքացուցիչ կաթսայի էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 4 ձևում.

5) կենցաղային գազի վառարաններ (կոնվեկտորներ): Կենցաղային գազի վառարանների էներգաարդյունավետության պիտակի չափերը` շրջան, 50 մմ շառավղով: Պիտակի վրա ներկայացվում են`

ա. արտադրող ընկերության անվանումը, ապրանքանշանը և սարքավորման մոդելը,

բ. սարքավորման էներգաարդյունավետության դասը, որը բնութագրվում է «աստղային» ռեյթինգով (4 աստղ` առավել արդյունավետ, 1 աստղ` առավել ոչ արդյունավետ):

Կենցաղային գազի վառարանների էներգաարդյունավետության դասը սահմանվում է ըստ սարքավորումների անվանական ջերմարտադրողականության դեպքում սարքավորման ՕԳԳ-ի արժեքների որոշակի տիրույթների: Սահմանված են հետևյալ տիրույթները`

 

._____________________________________________________________________.

|Էներգաարդյունավետության դասը    |Անվանական հզորության դեպքում` ՕԳԳ, %|

|________________________________|____________________________________|

|*                               |80-84                               |

|________________________________|____________________________________|

|**                              |85-88                               |

|________________________________|____________________________________|

|***                             |89-91                               |

|________________________________|____________________________________|

|****                            |91-ից բարձր                         |

._____________________________________________________________________.

 

Կենցաղային գազի վառարանի էներգաարդյունավետության պիտակի ձևը նշված է սույն կարգի N 5 ձևում.

6) պիտակները փակցվում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր ապրանքատեսակի արտաքին մակերեսին` սպառողի համար տեսանելի տեղում:

 

--------------------------------------

ԻՐՏԵԿ - Ձև NN 1, 2, 3, 4 և 5 նկարները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2015
N 1492-Ն
Որոշում