031.0384.221099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արա ԱՍԼԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1999 թվականի մարտի 25-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Հունական դրամաշնորհի (Երկրորդ կառուցվածքային բարեփոխումների վարկ)» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հոկտեմբերի 6-ի ՆԿ-373 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
22 հոկտեմբերի 1999 թ.
ՆԿ-384