Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԱ ...

 

 

040.1353.241115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2015 թվականի N 1353-Ն

 

i

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ՀԱՄԱՐԺԵՔ) ՍՆՈՒՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի 2017-2020 թվականների գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 19-ի

N 1353-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ՀԱՄԱՐԺԵՔ) ՍՆՈՒՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Վաղ մանկության շրջանում առողջ աճի և զարգացման ապահովման, մանկական մահացության կանխարգելման կարևորագույն նախապայման է մանուկների սնուցման և առողջության բարելավումը: Մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական և փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ: Միայն ի հաշիվ այս գործոնի մանկական մահացությունը կարելի է կրճատել 10%-ով:

2. Ըստ պաշտոնական վիճակագրության, կրծքով կերակրման ցուցանիշը (հաշվետու տարվա ընթացքում մեկ տարին լրացած երեխաների մեջ մինչև 4 ամիս լրիվ կրծքով սնված երեխաների տոկոսը) 2014 թվականին կազմել է 84%: 2014 թվականի հաշվետու տարվա ընթացքում մեկ տարին լրացած երեխաների 68,8% սնվել է բացառապես կրծքով` մինչև 6 ամսականը: Սակայն, ըստ Հայաստանի ժողովրդական և առողջապահական հարցերի վերջին, 2010 թվականին իրականացված հետազոտության (այսուհետ` ՀԺԱՀՀ) տվյալների, բացառապես կրծքով կերակրվել է մինչև 6 ամսական երեխաների 35%-ը: Թեև ցուցանիշների առումով ՀԺԱՀՀ-2005 թվականի համեմատությամբ արձանագրվել է որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, իրավիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց:

3. Ակնհայտ է կրծքով կերակրման իրավիճակի շարունակական բարելավման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը` որպես մանկական մահացության իջեցման լավագույն ռեզերվ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

4. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`

1) «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագիրը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Ծրագրի նպատակն է`

1) երեխաներին կրծքով սնուցման կազմակերպման պատշաճ գործելակերպի ներդրման, կրծքով կերակրման աջակցության և խրախուսման ճանապարհով երեխաների կրծքով կերակրման իրավիճակի բարելավում` ուղղված նրանց առողջ աճի և զարգացման ապահովմանը, հիվանդացության և մահացության կրճատմանը: Հիմնական նպատակի հասանելիությունը հնարավոր է ապահովել ստորև ներկայացված ենթանպատակների/ակնկալվող արդյունքների հաղթահարման պարագայում (2020 թվականի սահմանային ժամկետում): Այն է`

ա. մինչև 6 ամսական երեխաների շրջանում բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի աճ 1/4-ով: 2020 թվականին կապահովվի ցուցանիշի 45% և ավելի մակարդակ` 2010 թվականի 35%-ի փոխարեն,

բ. բացառապես կրծքով կերակրման «մեդիան» ցուցանիշի բարելավում 1/2-ով: 2020 թվականին այն կկազմի նվազագույնը 3 ամիս` 2010 թվականի 1.8 ամսվա փոխարեն,

գ. «Մանկանը բարեկամ» նախաձեռնության ծավալների և այդ կոչումն ունեցող բուժհաստատությունների թվի ավելացում 25%-ով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Ծրագրի նպատակների իրականացման համար ծրագրային միջոցառումներն ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը`

1) խթանել կրծքով կերակրման քարոզչությանն ուղղված միջոցառումները.

2) բարելավել կրծքով կերակրման և օրենքի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը.

3) ապահովել կրծքով կերակրման խրախուսման վերաբերյալ բուժաշխատողների կրթելուն ուղղված միջոցառումները.

4) ընդլայնել առողջապահական կազմակերպություններում նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրումը.

5) նպաստել կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծմանը.

6) բարձրացնել հանրային իրազեկվածությունը.

7) ապահովել միջգերատեսչական համագործակցությունը:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

7. Կրծքով կերակրման պատշաճ գործելակերպի վերաբերյալ քարոզչությունը պետք է իրականացվի դրա համար հնարավոր բոլոր միջոցներով` ինչպես մոր և մանկան ոլորտում ներգրավված բուժաշխատողների աշխատանքային պարտականությունների շրջանակներում, այնպես էլ մայրերի փոխօգնության խմբերի հետ անմիջական հանդիպումների և տեղեկատվական տարբեր միջոցների օգնությամբ:

8. Ծրագրի գործողության ամբողջ ընթացքում պետք է ձեռնարկվեն միջոցներ` բուժաշխատողների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները բարելավելու, կրծքով սնուցման և վաղ հասակի երեխաների սնուցման կազմակերպման վերաբերյալ առկա ուղեցույցների և ապացուցողական հենքով գործելակարգերի ներդրման ուղղությամբ` առողջական խնդիրներ ունեցող նորածինների կերակրման հետ կապված, ինչպես նաև կրծքով կերակրման հարցում դժվարություններ ունեցող մայրերին անհրաժեշտ հոգեբանական-գործնական աջակցության և մասնագիտական խորհրդատվություն ապահովելու համար:

9. Անհրաժեշտ է իրականացնել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված բուժաշխատողների գործառույթների վերաբերյալ ուսուցում` վաղ հասակի երեխաների բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմի շրջանում` դրանց մեջ ամրագրված կրծքով կերակրման վերաբերյալ քարոզչությանն ուղղված բուժաշխատողների գործելակերպը բարելավելու համար:

10. Ծրագրի իրականացման ընթացքում կապահովվի կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծում բժշկական կազմակերպություններում` ծննդօգնության հաստատություններում և երեխաներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում` «Մանկանը բարեկամ» նախաձեռնության ընդլայնման միջոցով:

11. Կրծքով կերակրման գործելակերպի բարելավմանը մեծապես կնպաստի ամբողջ հանրության իրազեկումը` բնակչության բոլոր խմբերի շրջանում կրծքով կերակրման նկատմամբ դրական դիրքորոշում ձևավորելու և մայրերին լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար: Կնախատեսվեն միջոցառումներ հաղորդակցության ծրագրերի, տեղեկատվության տարածման, սոցիալական մոբիլիզացիայի միջոցառումների իրականացման, համայնքի և տեղական հասարակական կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:

12. Կրծքով սնուցման կազմակերպման իրավիճակի, ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների արդյունավետության գնահատման, երեխաների սնուցման ոլորտում այլ ծրագրային միջոցառումների մշակման և ներդրման նպատակով անհրաժեշտ են ինչպես գերատեսչական խողովակներով, այնպես էլ այլընտրանքային հետազոտություններով և պարբերական դիտարկումներով ստացված տվյալներ, ուստի ծրագրով կնախատեսվեն միջոցառումներ` կրծքով կերակրման իրավիճակի և օրենքի դրույթների կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության ուղղությամբ:

13. Ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը հնարավոր է հասարակության տարբեր սեկտորների համագործակցության ապահովման պարագայում, ինչի համար կարևոր է միջգերատեսչական և միջսեկտորալ համագործակցության ապահովումը: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական համակարգող մարմին, որի գործառույթների մեջ կմտնի նաև կրծքով կերակրման իրավիճակի պարբերաբար ուսումնասիրությունը, տեղեկատվության վերլուծությունը և համապատասխան առաջարկների ներկայացումը:

 

VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

14. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

15. Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 19-ի

N 1353-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ՀԱՄԱՐԺԵՔ) ՍՆՈՒՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառում- |Ակնկալվող  |Միջոցառման |Ժամկետը|Պատասխա-|Համա- |Ֆինանսա-|

|ը/կ|ները        |արդյունքը  |կատարման   |       |նատու   |կատա- |վորման  |

|   |            |           |չափանիշը   |       |կատարողը|րողը  |աղբյուրը|

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|1. |Կրծքով      |արդյունավետ|«Համակարգող|2016 թ.|ՀՀ      |      |Ֆինանսա-|

|   |կերակրման   |միջսեկտորալ|մարմինը    |       |առողջա- |      |վորում  |

|   |խրախուսման  |համագործակ-|ստեղծելու, |       |պահու-  |      |չի      |

|   |հարցերի     |ցության    |գործունեու-|       |թյան    |      |պահանջ- |

|   |համակարգող  |ապահովում, |թյան       |       |նախարա- |      |վում:   |

|   |մարմնի      |ընթացիկ    |կարգը և    |       |րություն|      |        |

|   |ստեղծում,   |խնդիրների  |գործառույթ-|       |        |      |        |

|   |նրա գործու- |վերհանում  |ների       |       |        |      |        |

|   |նեության    |և          |շրջանակները|       |        |      |        |

|   |կարգի և     |լուծումների|սահմանելու |       |        |      |        |

|   |գործառույթ- |առաջարկում |մասին» ՀՀ  |       |        |      |        |

|   |ների        |           |առողջապա-  |       |        |      |        |

|   |շրջանակների |           |հության    |       |        |      |        |

|   |սահմանում   |           |նախարարի   |       |        |      |        |

|   |            |           |հրաման     |       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|2. |Կրծքով      |կրծքով     |ծրագրի     |2016 թ.|ՀՀ առող-|      |Ֆինանսա-|

|   |կերակրման   |սնուցման   |գործողու-  |       |ջապահու-|      |վորում  |

|   |խրախուսման  |կազմակերպ- |թյան       |       |թյան    |      |չի      |

|   |հարցերի     |ման        |իրավիճակի  |       |նախարա- |      |պահանջ- |

|   |համակարգող  |իրավիճակի, |գնահատում` |       |րություն|      |վում:   |

|   |մարմնի      |ծրագրի     |համապատաս- |       |        |      |        |

|   |կողմից      |շրջանակնե- |խան առա-   |       |        |      |        |

|   |կրծքով      |րում       |ջարկների   |       |        |      |        |

|   |կերակրման   |իրականացված|ներկայաց-  |       |        |      |        |

|   |իրավիճակի   |գործողու-  |մամբ`      |       |        |      |        |

|   |պարբերաբար  |թյունների  |տարեկան    |       |        |      |        |

|   |ուսումնասի- |արդյունավե-|առնվազն 1  |       |        |      |        |

|   |րություն,   |տության    |անգամ      |       |        |      |        |

|   |տեղեկատվու- |ընթացիկ    |           |       |        |      |        |

|   |թյան        |գնահատում, |           |       |        |      |        |

|   |վերլուծու-  |խնդիրների  |           |       |        |      |        |

|   |թյուն և     |վերհանում  |           |       |        |      |        |

|   |համապատասխան|և          |           |       |        |      |        |

|   |առաջարկները |լուծումների|           |       |        |      |        |

|   |ներկայացնելը|առաջարկում |           |       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|3. |«Մանկանը    |բժշկական   |տարեկան    |2016 թ.|ՀՀ առող-|ՄԱԿ-ի |ՀՀ      |

|   |բարեկամ»    |կազմակեր-  |առնվազն 2  |և      |ջապահու-|ման-  |օրենս-  |

|   |նախաձեռնու- |պություննե-|բժշկական   |շարու- |թյան    |կական |դրու-   |

|   |թյան        |րում կրծքով|կազմակեր-  |նակական|նախարա- |հիմ-  |թյամբ   |

|   |շարունակակա-|սնուցման   |պություն   |       |րություն|նա-   |չարգել- |

|   |նության     |համար      |կստանան    |       |        |դրամ  |ված     |

|   |ապահովում   |բարենպաստ  |«Մանկանը   |       |        |(համա-|միջոցներ|

|   |            |պայմանների |բարեկամ»   |       |        |ձայ-  |        |

|   |            |ստեղծում`  |կոչում     |       |        |նու-  |        |

|   |            |երեխաների  |           |       |        |թյամբ)|        |

|   |            |բարեհաջող  |           |       |        |      |        |

|   |            |սնուցման   |           |       |        |      |        |

|   |            |10 քայլերի |           |       |        |      |        |

|   |            |ներդրման   |           |       |        |      |        |

|   |            |միջոցով    |           |       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|4. |«Մանկանը    |»Մանկանը   |Տարեկան    |2016 թ.|ՀՀ առող-|ՀԿ-ներ|ՀՀ      |

|   |բարեկամ»    |բարեկամ»   |առնվազն 2  |և      |ջապահու-|(համա-|օրենս-  |

|   |կոչում      |կոչում     |«Մանկանը   |շարու- |թյան    |ձայ-  |դրու-   |

|   |ունեցող     |ունեցող    |բարեկամ»   |նակական|նախարա- |նու-  |թյամբ   |

|   |բժշկական    |բժշկական   |կոչում     |       |րություն|թյամբ)|չարգել- |

|   |կազմակերպու-|կազմակեր-  |ունեցող    |       |        |      |ված     |

|   |թյունների   |պություննե-|բժշկական   |       |        |Մասնա-|միջոցներ|

|   |վերագնահա-  |րում       |հաստատու-  |       |        |գիտա- |        |

|   |տում        |երեխաների  |թյուն      |       |        |կան   |        |

|   |            |բարեհաջող  |կանցնեն    |       |        |ասո-  |        |

|   |            |սնուցման   |վերագնահա- |       |        |ցիա-  |        |

|   |            |10 քայլերի |տում:      |       |        |ցիաներ|        |

|   |            |պատշաճ     |           |       |        |(համա-|        |

|   |            |կատարման   |           |       |        |ձայնու|        |

|   |            |դիտարկում, |           |       |        |թյամբ)|        |

|   |            |երեխային և |           |       |        |      |        |

|   |            |կերակրող   |           |       |        |      |        |

|   |            |մորն       |           |       |        |      |        |

|   |            |աջակցող    |           |       |        |      |        |

|   |            |միջավայրի  |           |       |        |      |        |

|   |            |բարելավման |           |       |        |      |        |

|   |            |առաջարկները|           |       |        |      |        |

|   |            |ներկայաց-  |           |       |        |      |        |

|   |            |նելը       |           |       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|5. |«Մանկանը    |մանկանը    |ՀՀ առողջա- |2017-  |ՀՀ առող-|ՀԿ-ներ|ՀՀ      |

|   |բարեկամ     |բարեկամ    |պահության  |2018թթ.|ջապահու-|(համա-|օրենս-  |

|   |ծննդատներ   |նախաձեռնու-|նախարարի   |       |թյան    |ձայ-  |դրու-   |

|   |նախաձեռնու- |թյան գործ- |հրամանով   |       |նախարա- |նու-  |թյամբ   |

|   |թյուն»      |ընթացում   |հաստատված  |       |րություն|թյամբ)|չարգել- |

|   |վերանայված  |միջազգային |ձեռնարկ    |       |        |      |ված     |

|   |ձեռնարկի    |նոր մոտե-  |           |       |        |Մասնա-|միջոցներ|

|   |տեղայնացում |ցումների   |           |       |        |գիտա- |        |

|   |և  ներդրում |կիրառում   |           |       |        |կան   |        |

|   |            |           |           |       |        |ասո-  |        |

|   |            |           |           |       |        |ցիա-  |        |

|   |            |           |           |       |        |ցիաներ|        |

|   |            |           |           |       |        |(համա-|        |

|   |            |           |           |       |        |ձայ-  |        |

|   |            |           |           |       |        |նու-  |        |

|   |            |           |           |       |        |թյամբ)|        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|6. |Անհաս և     |բժշկական   |յուրաքանչ- |2017 թ.|ՀՀ առող-|ՄԱԿ-ի |ՀՀ      |

|   |հիվանդ նորա-|կազմակեր-  |յուր տարի  |և      |ջապահու-|մանկա-|օրենս-  |

|   |ծիններին,   |պություննե-|առնվազն 15 |շարու- |թյան    |կան   |դրու-   |

|   |կրծքով      |րում միջին |բուժաշխատող|նակական|նախարա- |հիմնա-|թյամբ   |

|   |կերակրման   |բուժանձնա- |կանցնեն    |       |րություն|դրամ  |չարգել- |

|   |դժվարու-    |կազմի      |վերապատրաս-|       |        |(համա-|ված     |

|   |թյուններ    |խորհրդատվու|տում`      |       |        |ձայ-  |միջոցներ|

|   |ունեցող     |թյան       |կրծքով     |       |        |նու-  |        |

|   |մայրերին    |հմտու-     |կերակրման  |       |        |թյամբ)|        |

|   |խորհրդատվու-|թյունների  |խորհրդատվու|       |        |      |        |

|   |թյուն և     |բարելավում |թյան և     |       |        |      |        |

|   |աջակցություն|           |աջակցության|       |        |      |        |

|   |տրամադրելու |           |տրամադրման |       |        |      |        |

|   |հմտություն- |           |գործնական  |       |        |      |        |

|   |ների        |           |հմտություն-|       |        |      |        |

|   |բարելավմանն |           |ների       |       |        |      |        |

|   |ուղղված`    |           |վերաբերյալ |       |        |      |        |

|   |ծննդօգնու-  |           |           |       |        |      |        |

|   |թյան        |           |           |       |        |      |        |

|   |հաստատու-   |           |           |       |        |      |        |

|   |թյուններում |           |           |       |        |      |        |

|   |կարողություն|           |           |       |        |      |        |

|   |ների        |           |           |       |        |      |        |

|   |հզորացում,  |           |           |       |        |      |        |

|   |մասնագետների|           |           |       |        |      |        |

|   |նպատակային  |           |           |       |        |      |        |

|   |ուսուցում   |           |           |       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|7. |Ծնողական    |կրծքով     |առողջության|2016 թ.|ՀՀ առող-|միջազ-|ՀՀ      |

|   |կրթության   |կերակրման  |առաջնային  |և      |ջապահու-|գային |օրենս-  |

|   |իրականացում,|մայրերի    |պահպանման  |շարու- |թյան    |և  հա-|դրու-   |

|   |մայրական    |դրական     |հաստատու-  |նակական|նախարա- |սարա- |թյամբ   |

|   |դպրոցի      |փորձի      |թյուններում|       |րություն|կական |չարգել- |

|   |կայացմանն ու|փոխանակում |ծնողական   |       |        |կազմա-|ված     |

|   |տարածմանն   |և          |կրթության  |       |        |կեր-  |միջոցներ|

|   |ուղղված     |տարածում,  |կենտրոննե- |       |        |պու-  |        |

|   |միջոցառում- |երեխայի    |րի/        |       |        |թյուն-|        |

|   |ների խթանում|սնուցման և |մայրական   |       |        |ներ   |        |

|   |            |խնամքի     |դպրոցների  |       |        |(համա-|        |

|   |            |վերաբերյալ |աշխատանքի  |       |        |ձայ-  |        |

|   |            |գիտելիքների|կազմակերպ- |       |        |նու-  |        |

|   |            |տրամադրում |ման        |       |        |թյամբ)|        |

|   |            |           |վերաբերյալ |       |        |      |        |

|   |            |           |մշակված և  |       |        |      |        |

|   |            |           |ներդրված   |       |        |      |        |

|   |            |           |ուղեցույց  |       |        |      |        |

|   |            |           |           |       |        |      |        |

|   |            |           |մշակված և  |       |        |      |        |

|   |            |           |բժշկական   |       |        |      |        |

|   |            |           |կազմակեր-  |       |        |      |        |

|   |            |           |պություննե-|       |        |      |        |

|   |            |           |րին        |       |        |      |        |

|   |            |           |տրամադրված |       |        |      |        |

|   |            |           |ծնողական   |       |        |      |        |

|   |            |           |կրթության  |       |        |      |        |

|   |            |           |ստանդարտ   |       |        |      |        |

|   |            |           |խորհրդատվա-|       |        |      |        |

|   |            |           |կան փաթեթ  |       |        |      |        |

|   |            |           |           |       |        |      |        |

|   |            |           |առողջության|       |        |      |        |

|   |            |           |առաջնային  |       |        |      |        |

|   |            |           |պահպանման  |       |        |      |        |

|   |            |           |հաստատու-  |       |        |      |        |

|   |            |           |թյուններում|       |        |      |        |

|   |            |           |տարեկան    |       |        |      |        |

|   |            |           |առնվազն 12 |       |        |      |        |

|   |            |           |ծնողական   |       |        |      |        |

|   |            |           |ուսուցման  |       |        |      |        |

|   |            |           |դասընթացի  |       |        |      |        |

|   |            |           |իրականացում|       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|8. |«Երեխաներին |օրենքի և   |դիտարկման  |2016-  |ՀՀ առող-|հասարա|ՀՀ      |

|   |կրծքով      |այլ        |արդյունքնե-|2017թթ.|ջապահու-|կական |օրենս-  |

|   |կերակրման   |իրավական   |րի` ՀՀ     |       |թյան    |կազմա-|դրու-   |

|   |խրախուսման  |ակտերի     |առողջապա-  |       |նախարա- |կերպու|թյամբ   |

|   |և  մանկական |պահանջներին|հության    |       |րություն|թյուն-|չարգել- |

|   |սննդի շրջա- |ոչ համա-   |նախարարին  |       |        |ներ   |ված     |

|   |նառության   |պատասխան   |ներկայացված|       |        |(համա-|միջոցներ|

|   |մասին» ՀՀ   |տեղեկատվու-|ամփոփ      |       |        |ձայ-  |        |

|   |օրենքը      |թյան հայտ- |զեկուցագիր |       |        |նու-  |        |

|   |(այսուհետ`  |նաբերում և |           |       |        |թյամբ)|        |

|   |օրենք) և    |դրա        |           |       |        |Մասնա-|        |

|   |այլ         |վերաբերյալ |           |       |        |գիտա- |        |

|   |իրավական    |հաշվետվու- |           |       |        |կան   |        |

|   |ակտերի շրջա-|թյուն      |           |       |        |ասո-  |        |

|   |նակներում   |կայացնելը  |           |       |        |ցիա-  |        |

|   |մանկան      |           |           |       |        |ցիաներ|        |

|   |սնուցման    |           |           |       |        |(համա-|        |

|   |վերաբերյալ  |           |           |       |        |ձայ-  |        |

|   |տպագրվող    |           |           |       |        |նու-  |        |

|   |գրականության|           |           |       |        |թյամբ)|        |

|   |և  մանկան   |           |           |       |        |      |        |

|   |սնուցմանն   |           |           |       |        |      |        |

|   |անդրադարձող |           |           |       |        |      |        |

|   |կայքերի     |           |           |       |        |      |        |

|   |բովանդակու- |           |           |       |        |      |        |

|   |թյան        |           |           |       |        |      |        |

|   |դիտարկում   |           |           |       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|9. |Իրազեկման   |օրենքի     |Նորածիննե- |2016 թ.|ՀՀ առող-|միջազ-|ՀՀ      |

|   |միջոցառում- |կիրարկման  |րի/        |և      |ջապահու-|գային |պետական |

|   |ներ` ուղղված|արդյունա-  |երեխաների  |շարու- |թյան    |և     |բյուջե  |

|   |բուժաշխատող-|վետության  |խնամք և    |նակական|նախարա- |հասա- |        |

|   |ներին,      |բարձրացում,|բուժօգնու- |       |րություն|րակա- |Լրացու- |

|   |համայնքին,  |մայրերին/  |թյուն      |       |        |կան   |ցիչ     |

|   |ընտանիքին,  |խնամողնե-  |իրականացնող|       |        |կազմա-|ֆինանսա-|

|   |ծնողներին,  |րին, հասա- |բոլոր      |       |        |կեր-  |վորում  |

|   |մայրերին/   |րակության  |բժշկական   |       |        |պու-  |չի      |

|   |խնամողներին`|լայն       |կազմակեր-  |       |        |թյուն-|պահանջ- |

|   |1) վաղ      |խավերին    |պություննե-|       |        |ներ   |վում:   |

|   |հասակի      |ազգային և  |րը գրավոր  |       |        |(համա-|        |

|   |երեխաների   |միջազգային |իրազեկված  |       |        |ձայ-  |ՀՀ      |

|   |բուժօգնու-  |ռազմավա-   |են օրենքից |       |        |նու-  |օրենս-  |

|   |թյուն իրակա-|րություն-  |բխող իրենց |       |        |թյամբ)|դրու-   |

|   |նացնող      |ներին      |պարտականու-|       |        |      |թյամբ   |

|   |բժշկական    |համահունչ  |թյունների  |       |        |      |չարգել- |

|   |կազմակեր-   |գիտելիքների|վերաբերյալ:|       |        |      |ված     |

|   |պությունների|տրամադրում |           |       |        |      |միջոցներ|

|   |անձնակազմի  |           |յուրաքանչ- |       |        |      |        |

|   |իրազեկում   |           |յուր տարի  |       |        |      |        |

|   |օրենքի      |           |նորածինների|       |        |      |        |

|   |դրույթների  |           |մայրերի    |       |        |      |        |

|   |վերաբերյալ. |           |առնվազն    |       |        |      |        |

|   |2) ծնողների/|           |50%-ը      |       |        |      |        |

|   |խնամողների  |           |կապահովվեն |       |        |      |        |

|   |համար       |           |երեխայի    |       |        |      |        |

|   |երեխայի     |           |սնուցման և |       |        |      |        |

|   |սնուցման և  |           |խնամքի     |       |        |      |        |

|   |խնամքի      |           |հարցերին   |       |        |      |        |

|   |հարցերին    |           |նվիրված    |       |        |      |        |

|   |նվիրված     |           |տեղեկատվա- |       |        |      |        |

|   |տեղեկատվական|           |կան        |       |        |      |        |

|   |նյութերով   |           |նյութերով  |       |        |      |        |

|   |ապահովում   |           |           |       |        |      |        |

|   |(գրքույկներ,|           |կիրականացվի|       |        |      |        |

|   |հուշաթերթիկ-|           |ԶԼՄ-ների   |       |        |      |        |

|   |ներ և       |           |միջոցով    |       |        |      |        |

|   |այլն).      |           |հանրային   |       |        |      |        |

|   |3) ԶԼՄ-ների |           |իրազեկմանն |       |        |      |        |

|   |միջոցով     |           |ուղղված    |       |        |      |        |

|   |ծնողների    |           |տարեկան    |       |        |      |        |

|   |իրազեկմանն  |           |առնվազն 6  |       |        |      |        |

|   |ուղղված     |           |միջոցառում |       |        |      |        |

|   |սոցիալական  |           |           |       |        |      |        |

|   |մոբիլիզացիա-|           |           |       |        |      |        |

|   |յի ծրագրերի |           |           |       |        |      |        |

|   |իրագործում  |           |           |       |        |      |        |

|   |(հեռուստահա-|           |           |       |        |      |        |

|   |ղորդումներ, |           |           |       |        |      |        |

|   |ֆիլմեր,     |           |           |       |        |      |        |

|   |ելույթներ,  |           |           |       |        |      |        |

|   |ԶԼՄ-ներում  |           |           |       |        |      |        |

|   |տպագրված    |           |           |       |        |      |        |

|   |հոդվածներ և |           |           |       |        |      |        |

|   |այլն)       |           |           |       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|10.|Հայաստանի   |երեխաների  |Հայաստանի  |2016 թ.|ՀՀ առող-|      |ՀՀ      |

|   |ժողովրդագրա-|կրծքով     |ժողովրդա-  |       |ջապահու-|      |օրենս-  |

|   |կան և       |սնուցման   |գրական և   |       |թյան    |      |դրու-   |

|   |առողջական   |կարգավիճակի|առողջական  |       |նախարա- |      |թյամբ   |

|   |հարցերի հե- |վերաբերյալ |հարցերի    |       |րություն|      |չարգել- |

|   |տազոտության |այլընտրան- |հետազոտու- |       |        |      |ված     |

|   |շրջանակնե-  |քային      |թյան արդ-  |       |        |      |միջոցներ|

|   |րում        |տվյալների  |յունքների  |       |        |      |        |

|   |երեխաների   |հավաքագրում|հրապարակ-  |       |        |      |        |

|   |սնուցման    |           |ված զեկույց|       |        |      |        |

|   |կարգավիճակի |           |           |       |        |      |        |

|   |գնահատում   |           |           |       |        |      |        |

|___|____________|___________|___________|_______|________|______|________|

|11.|Օրենքի      |վերհանված  |համապատաս- |2016 թ.|ՀՀ առող-|Երևա- |ՀՀ      |

|   |դրույթների  |են օրենքի  |խան զեկու- |և      |ջապահու-|նի    |օրենս-  |

|   |կատարման    |խախտման    |ցագրեր`    |շարու- |թյան    |քաղա- |դրու-   |

|   |իրավիճակի   |առանձին    |իրավիճակի  |նակական|նախարա- |քապե- |թյամբ   |

|   |ուսումնասի- |դեպքեր,    |բարելավման |       |րություն|տարան |չարգել- |

|   |րություն և  |իրականացված|առաջարկնե- |       |        |(համա-|ված     |

|   |գնահատում`  |են միջոցա- |րով        |       |        |ձայ-  |միջոցներ|

|   |հասարակական |ռումներ`   |           |       |        |նու-  |        |

|   |սեկտորի     |դրանց      |           |       |        |թյամբ)|        |

|   |ներգրավմամբ,|շտկման     |           |       |        |      |        |

|   |(բժշկական   |ուղղու-    |           |       |        |ՀՀ    |        |

|   |կազմակերպու-|թյամբ,     |           |       |        |մարզ- |        |

|   |թյուններ,   |ներկայացված|           |       |        |պետա- |        |

|   |առևտրի      |են         |           |       |        |րաններ|        |

|   |օբյեկտներ,  |առաջարկներ`|           |       |        |      |        |

|   |մանկական    |իրավիճակի  |           |       |        |միջազ-|        |

|   |սննդի       |բարելավման |           |       |        |գային |        |

|   |պիտակներ,   |ուղղությամբ|           |       |        |և     |        |

|   |զանգվածային |           |           |       |        |հասա- |        |

|   |լրատվամիջոց-|           |           |       |        |րակա- |        |

|   |ներ,        |           |           |       |        |կան   |        |

|   |հարցումներ) |           |           |       |        |կազմա-|        |

|   |            |           |           |       |        |կեր-  |        |

|   |            |           |           |       |        |պու-  |        |

|   |            |           |           |       |        |թյուն-|        |

|   |            |           |           |       |        |ներ   |        |

|   |            |           |           |       |        |(համա-|        |

|   |            |           |           |       |        |ձայ-  |        |

|   |            |           |           |       |        |նու-  |        |

|   |            |           |           |       |        |թյամբ)|        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2015
N 1353-Ն
Որոշում