Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅ ...

 

 

040.1199.191015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1199-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ըստ կատեգորիաների հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կենսաապահովման ամսական ծախսերի չափերը` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին բնակելի տարածությունների վարձակալության համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ սահմանված պայմաններով, կարգով և չափերով:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից հոգևոր ծառայություն իրականացնելու մասին կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1199-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |                     Կատեգորիաները                  |Ծախսերի     |

|ը/կ|                                                    |ամսական չափը|

|   |                                                    |(դրամ)      |

|___|____________________________________________________|____________|

|1. |ՀՀ ԶՈՒ հոգևոր  ծառայության       |                  |  300.000   |

|   |առաջնորդ                         |                  |            |

|___|_________________________________|__________________|____________|

|2. |ՀՀ ԶՈՒ հոգևոր  ծառայության       |                  |  225.000   |

|   |փոխառաջնորդ                      |                  |            |

|___|_________________________________|__________________|____________|

|3. |Զորամիավորման հոգևոր  ծառայության|ընտանիքի մինչև    |  200.000   |

|   |առաջնորդ                         |4 անդամ կազմով    |            |

|   |                                 |__________________|____________|

|   |                                 |ընտանիքի 4 և      |  225.000   |

|   |                                 |ավելի անդամ կազմով|            |

|___|_________________________________|__________________|____________|

|4. |1-ին կարգի զորամասի հոգևոր       |ընտանիքի մինչև    |  165.000   |

|   |ծառայության սպասավոր             |4 անդամ կազմով    |            |

|   |                                 |__________________|____________|

|   |                                 |ընտանիքի 4 և      |  200.000   |

|   |                                 |ավելի անդամ կազմով|            |

|___|_________________________________|__________________|____________|

|5. |2-րդ կարգի զորամասի հոգևոր       |ընտանիքի մինչև    |  150.000   |

|   |ծառայության սպասավոր             |4 անդամ կազմով    |            |

|   |                                 |__________________|____________|

|   |                                 |ընտանիքի 4 և      |  175.000   |

|   |                                 |ավելի անդամ կազմով|            |

|___|_________________________________|__________________|____________|

|6. |3-րդ կարգի զորամասի հոգևոր       |ընտանիքի մինչև    |  125.000   |

|   |ծառայության սպասավոր             |4 անդամ կազմով    |            |

|   |                                 |__________________|____________|

|   |                                 |ընտանիքի 4 և      |  150.000   |

|   |                                 |ավելի անդամ կազմով|            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.10.2015
N 1199-Ն
Որոշում