040.0614.100615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2015 թվականի N 614-Ա
i
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ստանդարտների մշակման ծառայությունների 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստանդարտացման 2015 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 614-Ա որոշման
2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային շուկաներին ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն:
2. Ստանդարտների մշակման ծառայությունների 2015 թվականի ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանն ու նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը և արտահանման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում ու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
3. Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային ու Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
4. Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:
5. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ինստիտուտ) ամբողջությամբ կատարել է ստանդարտների մշակման աշխատանքները` նախատեսված Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2014 թվականի ծրագրով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի N 576-Ա որոշում):
6. Մասնավորապես, համաձայն 2014 թվականի ծրագրի, նախորդ տարվա ընթացքում մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 69 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:
7. 2014 թվականին ազգային ստանդարտներ են մշակվել տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում` ռազմաարդյունաբերություն, զբոսաշրջություն, գազամատակարարում, շինարարություն և շինանյութերի արտադրություն, բնապահպանություն, հանրային տրանսպորտի, սննդամթերքի և գյուղատնտեսական մթերքի արտադրություն, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն:
8. Ինստիտուտը 2014 թվականին աշխատանքներ է իրականացրել միջազգային ստանդարտացման ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթացքում 167 միջազգային ստանդարտների նախագծեր անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:
9. Միջպետական համագործակցության շրջանակներում կատարվել է շուրջ 1422 միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ) էլեկտրոնային քվեարկություն, և Ստանդարտների ազգային ֆոնդը համալրվել է 887 միջազգային (ԻՍՕ), 1290 եվրոպական (ԵՆ), 1855 միջպետական (ԳՕՍՏ), 1519 Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ), 68 Հայաստանի Հանրապետության նոր ստանդարտներով (այսուհետ` ՀՍՏ):
10. 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակվել է 3 տեղեկատու` «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ», և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար պատրաստվել է 11 տեղեկատվական թերթիկ` Ստանդարտների ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են ինստիտուտի բոլոր բաժանորդներին:
11. 2014 թվականին ինստիտուտի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14059.6 հազ. դրամ, այդ թվում` ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը` 8560.4 հազ. դրամ: 2014 թվականին մշակվել և գործողության մեջ է դրվել 68 ազգային ստանդարտ, Ստանդարտների ազգային ֆոնդից սպասարկվել են շուրջ 11200 այցելու և 33 բաժանորդ կազմակերպություն:
12. Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2014 թվականին կազմել է 1887.1 հազ. դրամ:
13. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2014 թվականին կազմել է 3612.1 հազ. դրամ:
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
14. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքը.
4) Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները` միջազգային և եվրոպական ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1255-Ա որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի N ՆԿ-97-Ն կարգադրությունը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշումը.
8) «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-130-Ն օրենքը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի նիստի N 50 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1522-Ն որոշումը.
12) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-43-Ն օրենքը.
13) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգիրքը.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումը.
15) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ստանդարտացման 24 տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները.
16) միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ստանդարտացման աշխատանքների արդյունքները:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15. Ծրագրի նպատակներն են`
1) միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը նպաստելը.
2) միջազգային և եվրոպական ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման միջոցով տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը նպաստելը.
3) սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը նպաստելը.
4) հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման խթանումը.
5) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը.
6) առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները վերացնելը.
7) սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումն ապահովելը` տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.
8) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններին ու կազմակերպություններին լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվ տեխնիկական բազայով ապահովելը` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման նպատակով կիրառելու համար:
16. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակումը և կիրառումը.
ա. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորումը և բարելավումը.
բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավումը և էներգախնայողության ապահովումը.
գ. տեղեկատվական անվտանգության ապահովումը.
դ. շինարարական նյութերի ու արտադրանքի որակի և անվտանգության ապահովումը.
ե. սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրության ոլորտում գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծումը` արտահանման ծավալներն ավելացնելու համար, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը.
զ. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.
է. օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին տեսքի բարելավումը.
2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացման խթանումը.
ա. նորարարական տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.
բ. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.
գ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը` ապահովելով ազատ առևտուրը.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ապրանքների ու մատուցված ծառայությունների արտահանմանը` ինչպես միջազգային, այնպես էլ` տարածաշրջանային (Եվրամիության և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման նշված կազմակերպությունների անդամ, ինստիտուտը պարտավոր է մասնակցել այդ կազմակերպությունների աշխատանքին և հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների բարելավումը.
ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներ, որոնք ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ.
բ. 2015 թվականին իրականացվելու են Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը համալրվելու է շուրջ 1100 միջազգային (ԻՍՕ), 1300 եվրոպական (ԵՆ) և 1450 միջպետական (ԳՕՍՏ) նոր ստանդարտներով: Այդ նոր ստանդարտները ծառայում են որպես տեղեկատվական ռեսուրս` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
17. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են` համաձայն հետևյալ սկզբունքների`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոնների ու արդյունքների կիրառում.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում` տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
18. Ստանդարտացման աշխատանքների ուղղությունները`
1) ստանդարտների մշակման ծառայությունների ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ու ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև այն մեծապես հիմնված է Հայաստանի Հանրապետության տնտեսական գերակայությունների, Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությամբ սահմանված ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից բխող պահանջների վրա.
2) ծրագրով նախատեսվում է ազգային ստանդարտների նախագծերը մշակել տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար`
ա. ռազմաարդյունաբերություն. ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով ծրագրով նախատեսված է մշակել ռազմաարդյունաբերության ոլորտի ստանդարտներ, որոնցով կսահմանվեն փաստաթղթերի մշակմանն ու ձևավորմանը ներկայացվող պահանջներ, ռազմական նշանակություն ունեցող ապարատներին և սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ, ստուգման ու փորձարկման մեթոդներ, տնտեսագիտական պահանջներ և այլն: Նշված ազգային ստանդարտների մշակման համար հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» N 1255-Ա որոշումը,
բ. տեղեկատվական տեխնոլոգիաներ. անվտանգության ոլորտում նախատեսվում է արդի միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանել տերմինները և սահմանումները, ընդհանուր պահանջները, ինչպես նաև կարգավորել տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը,
գ. էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի բաղկացուցիչ մասերի և շենքերի տարրերի համար ջերմանցիկության, շենքերում ջեռուցման համակարգի արդյունավետության հաշվարկման մեթոդներ` միջազգային պահանջներին ներդաշնակ,
դ. շինարարություն և շինանյութերի արտադրություն. քաղաքաշինության բնագավառում շինանյութերի արտադրության որակը և մրցունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է արդիականացնել գործող ստանդարտները, ինչպես նաև ներդնել նոր ստանդարտներ: Շինանյութերի արտադրությունում միջազգային ու եվրոպական նորմերին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակումը կխթանի հայրենական արտադրությունը և արտահանումը միջազգային շուկա, կնպաստի շինարարական արտադրանքների պատրաստման ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը և շինանյութերի արտադրության որակի ու անվտանգության բարձրացմանը: Ծրագրով նախատեսվում է մշակել շինարարական նյութերի և արտադրանքների ջերմախնայողության բնութագրերի, ինչպես նաև բնական քարե արտադրատեսակների վերաբերյալ ազգային ստանդարտներ` եվրոպական նորմերին և միջազգային պահանջներին ներդաշնակ.
ե. բնապահպանություն. ոլորտում ծրագրով նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին (ԻՍՕ) ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնցով կկարգավորվեն հոսող ջրերում բենթոսային անողնաշարավորների հետազոտման աշխատանքները,
զ. առողջապահություն. ոլորտում նախատեսվում է ստանդարտների մշակման միջոցով կարգավորել բժշկական արտադրանքի կենսաբանական ազդեցության գնահատման հետազոտական աշխատանքները, ինչպես նաև արդիականացնել ջրի որակի գնահատման փորձարկման մեթոդները,
է. սննդամթերքի և գյուղատնտեսական մթերքի արտադրություն. ոլորտում ծրագրով նախատեսված է ազգային ստանդարտների մշակում, որոնց հիմնական նպատակն է ապահովել սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների անվտանգությունն ու որակը: Մասնավորապես, նախատեսվում է մշակել սննդամթերքի արտադրությունում օգտագործվող սննդային հավելումների, կաթնամթերքի և լուծվող սուրճի փորձարկման արդիականացված մեթոդների, ինչպես նաև հայկական կոնյակի զգայորոշման ցուցանիշները որոշող փորձարկման մեթոդի ստանդարտներ.
ը. հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ. ոլորտում նախատեսվում է վերանայել Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՍՏ 185-2006 «Օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ» ազգային ստանդարտը` հաշվի առնելով մի շարք պետական կառավարման մարմինների առաջարկությունները:
19. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնում`
1) ինստիտուտը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 66 տեխնիկական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների, քաղաքականությունը մշակող 3 հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ինստիտուտի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.
2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականի հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ինստիտուտը ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում` որպես ստանդարտացման ազգային մարմին: Ելնելով նշվածից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներին: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնել և կիրառել Մաքսային միության շուրջ 34 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:
20. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում`
1) ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում` «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով,
գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,
ե. ստանդարտների տվյալների հիմնապաշարից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդրում,
զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի և ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն),
է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքների իրականացում` ըստ պահանջի:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
21. Ինստիտուտին վերապահված ազգային ստանդարտների մշակման աշխատանքները ֆինանսավորվում են` համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:
22. «Ստանդարտների մշակման ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 14300.0 հազ. դրամի չափով:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 614-Ա որոշման
ՑԱՆԿ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Մշակման ենթակա |Նպատակը |Պատասխանատու|Արդ- |Կատարման|Ֆինանսա- |
|ը/կ |ստանդարտների և | |մարմինը |յուն-|ժամկետը |վորման |
| |աշխատանքների | | |քը | |աղբյուրը |
| |անվանումները | | | | | |
| | | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|______|__________________________________________________________________|
|1. |Ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ |
|______|__________________________________________________________________|
|1.1. |Տեղեկատվական |տեղեկատվական|ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |տեխնոլոգիաներ. |անվտանգու- |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |Անվտանգության |թյան |նախարարու- | |քում |բյուջե և |
| |ապահովման |ապահովման |թյուն | | |ՀՀ |
| |մեխանիզմներ. |տերմինների | | | |օրենքով |
| |Տեղեկատվական |սահմանում` |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |անվտանգության |միջազգային |րի ազգային | | |այլ |
| |կառավարման |պահանջներին |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |համակարգեր. |ներդաշնակ |ՓԲԸ (համա- | | | |
| |Վերլուծություն | |ձայնությամբ)| | | |
| |և բառարան | | | | | |
| | | | | | | |
| |ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ | | | | | |
| |27000-2010 | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |վերանայում` | | | | | |
| |ԻՍՕ 27000-2014 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.2. |Տեղեկատվական |տեղեկատվական|ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |տեխնոլոգիաներ. |անվտանգու- |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |Անվտանգության |թյան |նախարարու- | |քում |բյուջե և |
| |ապահովման |կառավարման |թյուն | | |ՀՀ |
| |մեխանիզմներ. |համակարգի | | | |օրենքով |
| |Տեղեկատվական |կարգավորում`|«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |անվտանգության |միջազգային |րի ազգային | | |այլ |
| |կառավարման |պահանջների |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |համակարգեր. |սահմանման |ՓԲԸ (համա- | | | |
| |Պահանջներ |միջոցով |ձայնությամբ)| | | |
| | | | | | | |
| |ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ | | | | | |
| |27001-2008 | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |վերանայում` | | | | | |
| |ԻՍՕ 27001-2013 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.3. |Տակտիկատեխնիկա-|ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |կան |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |(տեխնիկական) |մշակման |նախարարու- | |քում |բյուջե |
| |առաջադրանք` |(նախագծման) |թյուն | | |և ՀՀ |
| |գիտահետազոտական|աշխատանքների| | | |օրենքով |
| |աշխատանքների |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |կատարման կարգը | |րի ազգային | | |այլ |
| | | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ՀՍՏ Ռ ռազմական | |ՓԲԸ (համա- | | | |
| |ազգային | |ձայնությամբ)| | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.4. |Գիտահետազոտական|ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |աշխատանքների |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |կատարման կարգը |մշակման |նախարարու- | |քում |բյուջե |
| | |(նախագծման) |թյուն | | |և ՀՀ |
| |ՀՍՏ Ռ ռազմական |աշխատանքների| | | |օրենքով |
| |ազգային |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ստանդարտի | |րի ազգային | | |այլ |
| |մշակում | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| | | |ՓԲԸ (համա- | | | |
| | | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.5. |Ռազմական |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |նշանակության |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |արտադրատեսակնե-|մշակման |նախարարու- | |քում |բյուջե |
| |րի համար |(նախագծման) |թյուն | | |և ՀՀ |
| |անհրաժեշտ |և | | | |օրենքով |
| |նյութերի |արտադրության|«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |մշակման և |կազմակերպման|րի ազգային | | |այլ |
| |արտադրությու- |աշխատանքների|ինստիտուտ» | | |միջոցներ |
| |նում ներդրման |կարգավորում |ՓԲԸ (համա- | | | |
| |կարգը | |ձայնությամբ)| | | |
| | | | | | | |
| |ՀՍՏ Ռ ռազմական | | | | | |
| |ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.6. |Տակտիկատեխնիկա-|ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |կան |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |(տեխնիկական) |մշակման |նախարարու- | |քում |բյուջե |
| |առաջադրանք` |(նախագծման) |թյուն | | |և ՀՀ |
| |փորձակոնստրուկ-|աշխատանքների| | | |օրենքով |
| |տորական |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |աշխատանքների | |րի ազգային | | |այլ |
| |կատարման կարգը | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| | | |ՓԲԸ (համա- | | | |
| |ՀՍՏ Ռ ռազմական | |ձայնությամբ)| | | |
| |ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.7. |Նմուշների |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |ստեղծման |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |փորձակոնստրուկ-|մշակման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |տորական |(նախագծման) |թյուն | | |ՀՀ |
| |աշխատանքների |աշխատանքների| | | |օրենքով |
| |կատարման կարգը:|կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |Ընդհանուր | |րի ազգային | | |այլ |
| |դրույթներ | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| | | |ՓԲԸ (համա- | | | |
| |ՀՍՏ Ռ ռազմական | |ձայնությամբ)| | | |
| |ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.8. |Նմուշների |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |բաղադրիչ մասերի|արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |ստեղծման |մշակման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |փորձակոնստրուկ-|(նախագծման) |թյուն | | |ՀՀ |
| |տորական |աշխատանքների| | | |օրենքով |
| |աշխատանքների |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |կատարման կարգը | |րի ազգային | | |այլ |
| | | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ՀՍՏ Ռ ռազմական | |ՓԲԸ (համա- | | | |
| |ազգային | |ձայնությամբ)| | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.9. |Ռազմական |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |տեխնիկայի |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |մշակման և |մշակման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |արդիականացման |(նախագծման) |թյուն | | |ՀՀ |
| |համար |աշխատանքների| | | |օրենքով |
| |թույլատրվող |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |արտադրանքների | |րի ազգային | | |այլ |
| |և նյութերի | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |սահմանափակ | |ՓԲԸ (համա- | | | |
| |ցուցակների | |ձայնությամբ)| | | |
| |մշակման, | | | | | |
| |հաստատման և | | | | | |
| |կիրառման կարգը | | | | | |
| | | | | | | |
| |ՀՍՏ Ռ ռազմական | | | | | |
| |ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.10. |Արտադրատեսակնե-|ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |րի փորձնական |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |նմուշների |մշակման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |փորձարկումներ |(նախագծման) |թյուն | | |ՀՀ |
| | |և | | | |օրենքով |
| |ՀՍՏ Ռ ռազմական |արտադրության|«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ազգային |կազմակերպման|րի ազգային | | |այլ |
| |ստանդարտի |աշխատանքների|ինստիտուտ» | | |միջոցներ |
| |մշակում |կարգավորում |ՓԲԸ (համա- | | | |
| | | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.11. |Արտադրատեսակնե-|ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |րի փորձնական |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |նմուշների |մշակման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |փորձարկումների |(նախագծման) |թյուն | | |ՀՀ |
| |ծրագրերի և |և | | | |օրենքով |
| |մեթոդիկաների |արտադրության|«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |մշակման կարգը |կազմակերպման|րի ազգային | | |այլ |
| | |աշխատանքների|ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ՀՍՏ Ռ ռազմական |կարգավորում |ՓԲԸ (համա- | | | |
| |ազգային | |ձայնությամբ)| | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.12. |Արտադրանքն |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |արտադրությու- |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |նում ներդնելը: |արտադրության|նախարարու- | |քում |բյուջե և |
| |Հիմնական |կազմակերպման|թյուն | | |ՀՀ |
| |դրույթներ |աշխատանքների| | | |օրենքով |
| | |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ՀՍՏ Ռ ռազմական | |րի ազգային | | |այլ |
| |ազգային | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ստանդարտի | |ՓԲԸ (համա- | | | |
| |մշակում | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.13. |Հեղինակային |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |ուղեկցում: |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |Հիմնական |մշակման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |դրույթներ |(նախագծման) |թյուն | | |ՀՀ |
| | |և | | | |օրենքով |
| |ՀՍՏ Ռ ռազմական |արտադրության|«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ազգային |կազմակերպման|րի ազգային | | |այլ |
| |ստանդարտի |աշխատանքների|ինստիտուտ» | | |միջոցներ |
| |մշակում |կարգավորում |ՓԲԸ (համա- | | | |
| | | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.14. |Երաշխիքային |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |պարտավորու- |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |թյուններ: |արտադրության|նախարարու- | |քում |բյուջե և |
| |Հիմնական |կազմակերպման|թյուն | | |ՀՀ |
| |դրույթներ |աշխատանքների| | | |օրենքով |
| | |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ՀՍՏ Ռ ռազմական | |րի ազգային | | |այլ |
| |ազգային | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ստանդարտի | |ՓԲԸ (համա- | | | |
| |մշակում | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.15. |Սերիական |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |արտադրանքի |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |փորձարկման և |արտադրության|նախարարու- | |քում |բյուջե և |
| |ընդունման կարգը|կազմակերպման|թյուն | | |ՀՀ |
| | |աշխատանքների| | | |օրենքով |
| |ՀՍՏ Ռ ռազմական |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ազգային | |րի ազգային | | |այլ |
| |ստանդարտի | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |մշակում | |ՓԲԸ (համա- | | | |
| | | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.16. |Բյուլետենների |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |բացթողման և |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |դրանցով |արտադրության|նախարարու- | |քում |բյուջե և |
| |աշխատանքներ |համար |թյուն | | |ՀՀ |
| |կատարելու կարգը|փաստաթղթա- | | | |օրենքով |
| | |շրջանառու- |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ՀՍՏ Ռ ռազմական |թյան |րի ազգային | | |այլ |
| |ազգային |աշխատանքների|ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ստանդարտի |կարգավորում |ՓԲԸ (համա- | | | |
| |մշակում | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.17. |Ռեկլամացիաներ |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |(վնասապահանջ- |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |ներ) |արտադրության|նախարարու- | |քում |բյուջե և |
| |ներկայացնելու |համար |թյուն | | |ՀՀ |
| |և դրանք |փաստաթղթա- | | | |օրենքով |
| |բավարարելու |շրջանառու- |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |կարգը |թյան |րի ազգային | | |այլ |
| | |աշխատանքների|ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ՀՍՏ Ռ ռազմական |կարգավորում |ՓԲԸ (համա- | | | |
| |ազգային | |ձայնությամբ)| | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.18. |Ծրագրի տեքստը. |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |Բովանդակությանը|արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |և ձևակերպմանը |մշակման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |ներկայացվող |(նախագծման) |թյուն | | |ՀՀ |
| |պահանջներ |աշխատանքների| | | |օրենքով |
| | |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ՀՍՏ Ռ ռազմական | |րի ազգային | | |այլ |
| |ազգային | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ստանդարտի | |ՓԲԸ (համա- | | | |
| |մշակում | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.19. |Ծրագրի |ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |նկարագրությունը|արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| | |մշակման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |ՀՍՏ Ռ ռազմական |(նախագծման) |թյուն | | |ՀՀ |
| |ազգային |աշխատանքների| | | |օրենքով |
| |ստանդարտի |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |մշակում | |րի ազգային | | |այլ |
| | | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| | | |ՓԲԸ (համա- | | | |
| | | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.20. |Մշակման փուլերը|ռազմական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |և տեսակները |արտադրանքի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| | |մշակման |նախարարու- | |քում |բյուջե |
| |ՀՍՏ Ռ ռազմական |(նախագծման) |թյուն | | |և ՀՀ |
| |ազգային |աշխատանքների| | | |օրենքով |
| |ստանդարտի |կարգավորում |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |մշակում | |րի ազգային | | |այլ |
| | | |ինստիտուտ» | | |միջոցներ |
| | | |ՓԲԸ (համա- | | | |
| | | |ձայնությամբ)| | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.21. |Օպերատիվ |ճանապարհային|ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |ծառայություննե-|ոստիկանու- |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |րի |թյան |նախարարու- | |քում |բյուջե |
| |ավտոմոբիլներ, |տրանսպորտա- |թյուն | | |և ՀՀ |
| |ավտոբուսներ և |յին | | | |օրենքով |
| |մոտոցիկլետներ. |միջոցների |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |Գունագծապատկեր-|արտաքին |րի ազգային | | |այլ |
| |ներ, ճանաչման |մակերևույթ- |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |նշաններ, |ների |ՓԲԸ (համա- | | | |
| |մակագրություն- |գույների |ձայնությամբ)| | | |
| |ներ, լուսային |և մակագրու-| | | | |
| |և ձայնային |թյունների | | | | |
| |հատուկ |կարգավորում | | | | |
| |ազդանշաններ. | | | | | |
| |Ընդհանուր | | | | | |
| |պահանջներ | | | | | |
| | | | | | | |
| |ՀՍՏ 185-2006 | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |փոփոխության | | | | | |
| |մշակում | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.22. |Պատուհանների, |ջերմանցիկու-|ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |դռների և |թյան |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |փեղկերի |հաշվարկման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |ջերմային |միջազգային |թյուն | | |ՀՀ |
| |բնութագիր. |մեթոդի | | | |օրենքով |
| |Ջերմանցիկության|սահմանում` |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |հաշվարկ. Մաս 1.|շինություն- |րի ազգային | | |այլ |
| |Ընդհանուր |ներում |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |դրույթներ |էներգա- |ՓԲԸ (համա- | | | |
| | |խնայողության|ձայնությամբ)| | | |
| |Ազգային |ապահովման և | | | | |
| |ստանդարտի |շենքերի | | | | |
| |մշակում` ԻՍՕ |էներգա- | | | | |
| |10077-1:2006 |արդյունավե- | | | | |
| |ստանդարտին |տության | | | | |
| |ներդաշնակ |վերաբերյալ | | | | |
| | |տեխնիկական | | | | |
| | |կանոնակարգի | | | | |
| | |կատարումն | | | | |
| | |ապահովելու | | | | |
| | |նպատակով | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.23. |Պատուհանների, |ջերմանցիկու-|ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |դռների և |թյան |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |փեղկերի |հաշվարկման |նախարարու- | |քում |բյուջե և |
| |ջերմային |միջազգային |թյուն | | |ՀՀ |
| |բնութագիր. |մեթոդի | | | |օրենքով |
| |Ջերմանցիկության|սահմանում` |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |հաշվարկ. Մաս 2.|շինություն- |րի ազգային | | |այլ |
| |Թվային մեթոդը` |ներում |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |փեղկերի համար |էներգա- |ՓԲԸ (համա- | | | |
| | |խնայողության|ձայնությամբ)| | | |
| |Ազգային |ապահովման | | | | |
| |ստանդարտի |և շենքերի | | | | |
| |մշակում` ԻՍՕ |էներգա- | | | | |
| |10077-2:2007 |արդյունավե- | | | | |
| |ստանդարտին |տության | | | | |
| |ներդաշնակ |վերաբերյալ | | | | |
| | |տեխնիկական | | | | |
| | |կանոնակարգի | | | | |
| | |կատարումն | | | | |
| | |ապահովելու | | | | |
| | |նպատակով | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.24. |Ջեռուցման |եվրոպական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |համակարգեր |մեթոդի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |շենքերում. |սահմանում` |նախարարու- | |քում |բյուջե և |
| |Համակարգի |շինություն- |թյուն | | |ՀՀ |
| |էներգապահանջար-|ներում | | | |օրենքով |
| |կի ու համակարգի|էներգա- |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |արդյունավետու- |խնայողության|րի ազգային | | |այլ |
| |թյան հաշվարկման|ապահովման |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |մեթոդ. |և շենքերի |ՓԲԸ (համա- | | | |
| |Մաս 3-2. |էներգա- |ձայնությամբ)| | | |
| |Կենցաղային տաք |արդյունավե- | | | | |
| |ջրի |տության | | | | |
| |մատակարարման |վերաբերյալ | | | | |
| |համակարգեր. |տեխնիկական | | | | |
| |Բաշխում |կանոնակարգի | | | | |
| | |կատարումն | | | | |
| |Ազգային |ապահովելու | | | | |
| |ստանդարտի |նպատակով | | | | |
| |մշակում` ԵՆ | | | | | |
| |15316-3-2:2007 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.25. |Ջեռուցման |եվրոպական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |համակարգեր |մեթոդի |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |շենքերում. |սահմանում` |նախարարու- | |քում |բյուջե և |
| |Համակարգի |շինություն- |թյուն | | |ՀՀ |
| |էներգիայի |ներում | | | |օրենքով |
| |պահանջարկի ու |էներգա- |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |համակարգի |խնայողության|րի ազգային | | |այլ |
| |արդյունավետու- |ապահովման |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |թյան |և շենքերի |ՓԲԸ (համա- | | | |
| |հաշվարկման |էներգա- |ձայնությամբ)| | | |
| |մեթոդ. |արդյունավե- | | | | |
| |Մաս 3-3. |տության | | | | |
| |Կենցաղային տաք |վերաբերյալ | | | | |
| |ջրի |տեխնիկական | | | | |
| |մատակարարման |կանոնակարգի | | | | |
| |համակարգեր. |կատարումն | | | | |
| |Էներգիայի |ապահովելու | | | | |
| |արտադրություն |նպատակով | | | | |
| | | | | | | |
| |Ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում` ԵՆ | | | | | |
| |15316-3-3:2007 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.26. |Ջերմամեկուսա- |ֆիզիկական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |ցում. |մեծություն- |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |Ֆիզիկական |ների և |նախարարու- | |քում |բյուջե և |
| |մեծություններ |նշանակու- |թյուն | | |ՀՀ |
| |և նշանակու- |թյունների | | | |օրենքով |
| |թյուններ |սահմանում` |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| | |շենքերի |րի ազգային | | |այլ |
| |Ազգային |էներգա- |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |ստանդարտի |արդյունավե- |ՓԲԸ (համա- | | | |
| |մշակում` |տության |ձայնությամբ)| | | |
| |ԻՍՕ 7345-1987 |վերաբերյալ | | | | |
| |ստանդարտին |տեխնիկական | | | | |
| |ներդաշնակ |կանոնակարգի | | | | |
| | |կատարումն | | | | |
| | |ապահովելու | | | | |
| | |նպատակով | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.27. |Շինարարական |շինարարական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |նյութերի և |նյութերի և |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |արտադրատեսակնե-|արտադրանքնե-|նախարարու- | |քում |բյուջե և |
| |րի ջրաջերմային |րի համար |թյուն | | |ՀՀ |
| |բնութագրեր. |բարձր | | | |օրենքով |
| |Բարձր |ջերմությամբ |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |ջերմաստիճանում |չորացումով |րի ազգային | | |այլ |
| |չորացման |խոնավության |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |եղանակով |մեթոդի |ՓԲԸ (համա- | | | |
| |խոնավության |սահմանում` |ձայնությամբ)| | | |
| |պարունակության |միջազգային | | | | |
| |որոշում |պահանջներին | | | | |
| | |ներդաշնակ | | | | |
| |Ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում` | | | | | |
| |ԻՍՕ 12570-2000 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.28. |Շինարարական |շինարարական |ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |նյութերի և |նյութերի և |էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |արտադրատեսակնե-|արտադրանքնե-|նախարարու- | |քում |բյուջե և |
| |րի ջրաջերմային |րի համար |թյուն | | |ՀՀ |
| |բնութագրեր. |հիդրոջերմա- | | | |օրենքով |
| |Հիդրոսկոպիկ |յին կլանման |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |կլանման |հատկություն-|րի ազգային | | |այլ |
| |հատկությունների|ների որոշման|ինստիտուտ» | | |միջոցներ |
| |որոշում |մեթոդի |ՓԲԸ (համա- | | | |
| | |սահմանում` |ձայնությամբ)| | | |
| |Ազգային |միջազգային | | | | |
| |ստանդարտի |պահանջներին | | | | |
| |մշակում` |ներդաշնակ | | | | |
| |ԻՍՕ 12571-2013 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
|1.29. |Ջերմամեկուսա- |գործարանային|ՀՀ |ստան-|2015 թ. |ՀՀ |
| |ցում. |արտադրության|էկոնոմիկայի |դարտ |ընթաց- |պետական |
| |Ջերմամեկուսիչ |ջերմամեկու- |նախարարու- | |քում |բյուջե և |
| |նյութեր և |սիչ նյութերի|թյուն | | |ՀՀ |
| |արտադրատեսակ- |և արտադրա- | | | |օրենքով |
| |ներ` շենքերի |տեսակների |«Ստանդարտնե-| | |չարգելված|
| |համար. |համապատասխա-|րի ազգային | | |այլ |
| |Համապատասխանու-|նության |ինստիտուտ» | | |միջոցներ |
| |թյան հսկման |հսկման |ՓԲԸ (համա- | | | |
| |համակարգ. |համակարգի |ձայնությամբ)| | | |
| |Մաս 1. |ներդրում | | | | |
| |Գործարանային | | | | | |
| |արտադրության | | | | | |
| |արտադրատեսակներ| | | | | |
| | | | | | | |
| |Ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում` ԻՍՕ | | | | | |
| |12576-1-2001 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|______|_______________|____________|____________|_____|________|_________|
(2-րդ հավելվածը փոփ. 26.11.15 թիվ 1397-Ա որոշում)
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում