040.0703.290615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2015 թվականի N 703-Ա
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1530-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից կնքել համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1530-Ն որոշման 1-ին կետի հիման վրա կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու մասին:
2. Վարձակալության տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարը սահմանել տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարի չափով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ