Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-Ը ՊԱՏԿԱՆՈՂ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-Ը ՊԱՏԿԱՆՈՂ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱ ...

 

 

040.0697.290615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2015 թվականի N 697-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1124-րդ հոդվածի 1-ին մասը, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձի` նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում` համացանցի միջոցով հայալեզու հանրագիտարանային, կրթական և մշակութային բովանդակության զարգացմանը և տարածմանը նպաստելու նպատակով, առանց շահույթ ստանալու նպատակ հետապնդելու և առանց վարձատրության սույն որոշման 2-րդ կետում նշված եղանակներով, օգտագործել գիտության, գրականության և արվեստի այն ստեղծագործությունները, որոնց նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված դեպքերի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված օգտագործման շրջանակներում թույլատրվում է կատարել միայն ստեղծագործության թարգմանություն, վերարտադրություն, ստեղծագործության հաղորդում հանրությանը, ստեղծագործության հրապարակային կատարում, ստեղծագործության հրապարակային ցուցադրում, ստեղծագործության հեռարձակում, ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակում, ստեղծագործության հաղորդում մալուխով, համացանցով կամ համանման միջոցներով: Չի թույլատրվում սույն կետում նշված եղանակներից բացի այլ եղանակներով ստեղծագործության օգտագործումը, այդ թվում` վերամշակումը, վերափոխումը և այլն:

3. Սույն որոշման 1-ին կետի դրույթները չեն տարածվում`

1) պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ստեղծագործությունների վրա.

2) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունների, Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մաս կազմող ստեղծագործությունների (այդ թվում` քարտեզների), կադաստրային քարտեզների, համակարգչային ծրագրերի վրա.

3) այն ստեղծագործությունների վրա, որոնց օգտագործումն արդեն թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կողմից բացառիկ լիցենզային պայմանագրով.

4) գրականության ստեղծագործությունների վրա, որոնց ստեղծման պահից անցել է երեք տարվանից պակաս ժամանակ.

5) տեսալսողական (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները) ստեղծագործությունների վրա, որոնց ստեղծման պահից անցել է հինգ տարվանից պակաս ժամանակ.

6) դրամատիկական, սցենարային, տեքստով և առանց տեքստի երաժշտական, երաժշտական դրամատիկական, պարարվեստի ստեղծագործությունների և մնջախաղերի վրա, որոնց ստեղծման պահից անցել է ութ տարվանից պակաս ժամանակ:

4. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող խաղարկային, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարների, որոնց ստեղծման պահից չի լրացել սույն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված գույքային իրավունքների գործողության ժամկետը, ինչպես նաև սույն որոշմամբ չթույլատրվող եղանակներով գույքային իրավունքների օգտագործման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված գույքային իրավունքների օգտագործումից ստացված հասույթը հատկացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության կինոյի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպություններին` նոր կինոնկարների ստեղծման, արտադրության խրախուսման և պահպանման նպատակով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2015
N 697-Ն
Որոշում