Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆ ...

 

 

040.0648.190615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2015 թվականի N 648-Ն

 

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 18-ի

N 648-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը կիրառվում է արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում, եթե առաջանում է հատուկ կարգ կիրառելու անհրաժեշտություն:

3. Սույն կարգը կիրառելու անհրաժեշտությունը կառաջանա, որպես արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառում` Հայաստանի Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով սահմանված լինելու դեպքում:

4. Արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը, ձեռքբերումը և շրջանառությունն ապահովում է շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Հանձնաժողովը էներգոհամակարգի, սննդաարդյունաբերության և բնակչության կենսագործունեությունն ապահովող մյուս բոլոր կազմակերպությունների գործունեությունը կազմակերպում է արտակարգ դրությանը համապատասխան` անհրաժեշտության դեպքում սահմանելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմ և վերահսկողություն:

6. Արտակարգ դրության ժամանակ հանձնաժողովն ապահովում է տեղական արտադրության կենսապես կարևորագույն սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որակի պահպանության վերահսկումը և բնակչության կողմից ձեռքբերման հնարավորությանը համապատասխանող առաջարկի առկայությունը:

7. Հանձնաժողովը որոշում է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի գինը բնակչության գնողունակությանը համապատասխան:

8. Հանձնաժողովի որոշմամբ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի ծավալները կարող են սահմանափակվել` կախված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների քանակից և անձի համար դրա անհրաժեշտությունից:

9. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, պահպանության հատուկ ռեժիմ իրականացնելու նպատակով արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և այլ պետական կառավարման մարմինների աշխատողների միջոցով կենսաապահովման օբյեկտներում սահմանում է շուրջօրյա հերթապահություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2015
N 648-Ն
Որոշում