Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ...

 

 

040.0517.200515

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2015 թվականի N 517-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2015-2017 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի մայիսի 14-ի

N 517-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետհիդրոմետ) կողմից 2015-2017 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կոնվենցիայի, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» և «Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրերի դրույթների հիման վրա:

2. Ծրագրով կանոնակարգվում են լիազոր մարմնի պետհիդրոմետի կողմից 2015-2017 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը, գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`

1) վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, այլ բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության.

2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման.

3) պետության հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման.

4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման.

5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ լիազոր մարմնի պետհիդրոմետի գործունեության միասնականացման և այլ հարցերում:

3. Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 700-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ աշխատանքների համար նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներն ու ծավալները:

4. Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչը ներկայացված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշման 10-րդ կետի` լիազոր մարմնի պետհիդրոմետը, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության իշխանության պետական մարմիններին, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ`

1) անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու նպատակով.

2) մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման նպատակով.

3) շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:

 

III. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով 47 օդերևութաբանական (այդ թվում` 6 դժվարամատչելի և 3 մասնագիտացված) կայաններում լրիվ ծրագրով, իսկ 26 հիդրոլոգիական և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` կրճատ ծրագրով (միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան, Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին, իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ իրականացվում են շուրջօրյա դիտարկումներ` հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ.

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքների (տարրերի) անվանումները|Ամրագրման հաճախականությունը և    |

|                                   |(կամ) ժամկետը                    |

|___________________________________|_________________________________|

|1) օդի ջերմաստիճան`                |շուրջօրյա` յուրաքանչյուր 3 ժամը  |

|___________________________________|մեկ անգամ                        |

|ա. նվազագույն                      |                                 |

|___________________________________|                                 |

|բ. առավելագույն                    |                                 |

|___________________________________|                                 |

|գ. ժամկետային                      |                                 |

|___________________________________|_________________________________|

|2) հողի մակերևույթի  ջերմաստիճան`  |շուրջօրյա` յուրաքանչյուր 3 ժամը  |

|___________________________________|մեկ անգամ                        |

|ա. նվազագույն                      |                                 |

|___________________________________|                                 |

|բ. առավելագույն                    |                                 |

|___________________________________|                                 |

|գ. ժամկետային                      |                                 |

|___________________________________|_________________________________|

|3) հողախորքային ջերմաստիճան`       |շուրջօրյա` յուրաքանչյուր 3 ժամը  |

|___________________________________|մեկ անգամ                        |

|ա. ըստ ծնկավոր ջերմաչափի           |                                 |

|___________________________________|                                 |

|բ. ըստ հողախորքային ջերմաչափի      |                                 |

|___________________________________|                                 |

|գ. ջերմաստիճանի դիտարկումներ 0,2 մ,|                                 |

|0,4 մ, 0,6 մ, 0,8 մ և  1,0 մ       |                                 |

|խորությունների վրա                 |                                 |

|___________________________________|_________________________________|

|4) քամի`                           |շուրջօրյա` յուրաքանչյուր 3 ժամը  |

|___________________________________|մեկ անգամ                        |

|ա. ուղղությունը                    |                                 |

|___________________________________|                                 |

|բ. միջին արագությունը              |                                 |

|___________________________________|                                 |

|գ. առավելագույն արագությունը       |                                 |

|___________________________________|_________________________________|

|5) տեսանելիություն                 |շուրջօրյա` յուրաքանչյուր 3 ժամը  |

|                                   |մեկ անգամ                        |

|___________________________________|_________________________________|

|6) ամպամածություն`                 |շուրջօրյա` յուրաքանչյուր 3 ժամը  |

|___________________________________|մեկ անգամ                        |

|ա. ամպերի բարձրությունը            |                                 |

|___________________________________|                                 |

|բ. ամպերի ձևը                      |                                 |

|___________________________________|_________________________________|

|7) եղանակի վիճակը`                 |շուրջօրյա                        |

|___________________________________|                                 |

|ա. դիտարկման ժամկետի եղանակը       |                                 |

|___________________________________|                                 |

|բ. միջժամկետային եղանակը           |                                 |

|___________________________________|                                 |

|գ. մթնոլորտային երևույթներ         |                                 |

|___________________________________|_________________________________|

|8) խոնավություն`                   |շուրջօրյա` յուրաքանչյուր 3 ժամը  |

|___________________________________|մեկ անգամ                        |

|ա. հարաբերական                     |                                 |

|___________________________________|                                 |

|բ. հագեցվածության պակասուրդը       |                                 |

|___________________________________|                                 |

|գ. պորցիալ ճնշումը                 |                                 |

|___________________________________|                                 |

|դ. ցողի կետը                       |                                 |

|___________________________________|_________________________________|

|9) ճնշում`                         |շուրջօրյա` յուրաքանչյուր 3 ժամը  |

|___________________________________|մեկ անգամ                        |

|ա. կայանի բարձրության վրա          |                                 |

|___________________________________|                                 |

|բ. ծովի մակարդակին համապատասխան    |                                 |

|___________________________________|                                 |

|գ. բարոմետրական տենդենցի տեսակը    |                                 |

|___________________________________|                                 |

|դ. բարոմետրական տենդենցի           |                                 |

|մեծությունը                        |                                 |

|___________________________________|_________________________________|

|10) տեղումների քանակը`             |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|___________________________________|                                 |

|ա. ըստ տեղումնաչափի                |                                 |

|___________________________________|                                 |

|բ. ըստ անձրևագրիչի                 |                                 |

|___________________________________|_________________________________|

|11) տեղումների ձևը  և  տեսակը      |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ  |

|___________________________________|_________________________________|

|12) գոլորշացում                    |շուրջօրյա` յուրաքանչյուր 4 ժամը  |

|                                   |մեկ անգամ                        |

|___________________________________|_________________________________|

|13) ձնածածկույթի`                  |                                 |

|___________________________________|_________________________________|

|ա. բարձրությունը                   |օրական մեկ անգամ                 |

|___________________________________|_________________________________|

|բ. խտությունը                      |երթուղային` յուրաքանչյուր 5 օրը  |

|                                   |մեկ անգամ                        |

|___________________________________|_________________________________|

|գ. ջրի պաշարի որոշումը             |երթուղային` յուրաքանչյուր 5 օրը  |

|                                   |մեկ անգամ                        |

|___________________________________|_________________________________|

|դ. ծածկվածության աստիճանը          |օրական մեկ անգամ                 |

|___________________________________|_________________________________|

|14) վտանգավոր մթնոլորտային         | շուրջօրյա                       |

|երևույթներ`                        |                                 |

|___________________________________|                                 |

|ա. տեսակը                          |                                 |

|___________________________________|                                 |

|բ. սկիզբը                          |                                 |

|___________________________________|                                 |

|գ. վերջը                           |                                 |

|___________________________________|_________________________________|

|15) սառցակալում`                   |օրական մեկ անգամ                 |

|___________________________________|                                 |

|ա. տեսակը                          |                                 |

|___________________________________|                                 |

|բ. չափսերը                         |                                 |

._____________________________________________________________________.

 

IV. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

7. Երևանի աերոլոգիական կայանում օրական մեկ անգամ իրականացվում է մթնոլորտի ռադիոզոնդարկում` Գրինվիչի ժամանակով ժամը 00-ին` մինչև 30 կմ բարձրությամբ մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով:

 

V. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

8. Ակտինոմետրիական շուրջօրյա դիտարկումների իրականացում 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք)` օրվա ցերեկային ժամերին` 3 ժամը մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 06:30-ին, 09:30-ին, 12:30-ին, 15:30-ին, 18:30-ին), գիշերային ժամերին` մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 21:30-ին)` արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերևույթի ալբեդոյի ուսումնասիրման նպատակով:

9. Օզոնամետրիական դիտարկումների իրականացում` Երևանում (Արաբկիր կայանում) Մ-124 օզոնաչափով, Գրինվիչի ժամանակով ժամը 07:00-ից մինչև ժամը 10:00-ը` պարզ երկնքի դեպքում օզոնի ընդհանուր պարունակության չափումներ` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, Համբերդ կայանում` Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով, օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ:

 

VI. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

10. Ագրոօդերևութաբանական դիտարկումների իրականացում Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 40 կայաններում և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, խոտհարքներում և արոտավայրերում.

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքների (տարրերի) անվանումները    |Ամրագրման հաճախականությունը  |

|                                       |և  (կամ) ժամկետը             |

|_____________________________________________________________________|

|                     1. ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ                          |

|_____________________________________________________________________|

|1.1. Բույսերի զարգացման փուլերի որոշում|2 օրը մեկ անգամ              |

|_______________________________________|_____________________________|

|1.2. Բույսերի բարձրության որոշում      |10 օրը մեկ անգամ             |

|_______________________________________|_____________________________|

|1.3. Բույսերի խտության որոշում         |3-5 անգամ                    |

|(1 քառ. մ վրա)                         |                             |

|_______________________________________|_____________________________|

|1.4. Բույսերի վիճակի և  դաշտի          |10 օրը մեկ անգամ             |

|մոլախոտային աղտոտվածության որոշում     |                             |

|_______________________________________|_____________________________|

|1.5. Բերքատվության տարրերի որոշում     |տարեկան 3 անգամ              |

|_______________________________________|_____________________________|

|1.6. Բերքի կառուցվածքի որոշում         |տարեկան մեկ անգամ            |

|_______________________________________|_____________________________|

|1.7. Կանաչ զանգվածի որոշում            |10 օրը մեկ անգամ             |

|_______________________________________|_____________________________|

|1.8. Հողի վերին շերտերի (0-5 սմ)       |հարակից չոռոգվող             |

|վիճակի որոշում` աչքաչափային մեթոդով    |տարածքներում, ամեն օր        |

|_______________________________________|_____________________________|

|1.9. Հողի խոնավության գործիքային       |ամսական 3 անգամ              |

|որոշում                                |                             |

|_______________________________________|_____________________________|

|1.10. Հողի խոնավության որոշում 9       |ըստ ստանդարտներով սահմանված  |

|կայաններում` մինչև  1 մ խորությամբ 5   |ժամկետների                   |

|մակարդակների վրա                       |                             |

|_______________________________________|_____________________________|

|1.11. Ջերմասեր մշակաբույսերի հողի      |մեկ ամսվա ընթացքում` 2 օրը   |

|վարելաշերտի ջերմաստիճանի որոշում       |մեկ անգամ                    |

|_______________________________________|_____________________________|

|1.12. Հողի կեղևակալվածության  որոշում  |մեկ ամսվա ընթացքում` 2 օրը   |

|                                       |մեկ անգամ                    |

|_______________________________________|_____________________________|

|1.13. Մշակաբույսերի վնասվածության      |երևույթի  առկայության դեպքում|

|որոշում` պայմանավորված վնասատուների,   |                             |

|հիվանդությունների և  օդերևութաբանական  |                             |

|անբարենպաստ պայմանների ազդեցությամբ    |                             |

|_______________________________________|_____________________________|

|1.14. Արոտավայրերում խոտածածկի և  հողի |արածեցման սեզոնում` 10 օրը   |

|վերին շերտի պայմանների որոշում         |մեկ անգամ                    |

|_______________________________________|_____________________________|

|1.15. Հողի մակերևույթից  գոլորշացման   |մայիս-հոկտեմբեր ամիսներին`   |

|որոշում                                |6 օրը մեկ անգամ              |

|_______________________________________|_____________________________|

|1.16. Պտղատուների վիճակի հետազոտություն|մեկ անգամ գարնանը` ծաղկման   |

|                                       |ժամանակաշրջանում             |

|_____________________________________________________________________|

|                    2. ՈՉ ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ                        |

|_____________________________________________________________________|

|2.1. Աշնանացան ցորենի և  ցանովի        |տարեկան 2 անգամ` հունվարին և |

|խոտաբույսերի կենսունակության որոշում   |փետրվարին                    |

|_______________________________________|_____________________________|

|2.2. Պտղատուների ճյուղերի              |- 18oC ցածր ջերմաստիճանների  |

|կենսունակության որոշում                |դեպքում` անմիջապես, մարտ     |

|                                       |ամսին` պարտադիր կարգով       |

|_______________________________________|_____________________________|

|2.3. Աշնանացան ցորենի թփակալման        |ձմռան ընթացքում, զույգ օրերին|

|հանգույցի ջերմաստիճանի որոշում         |                             |

|_______________________________________|_____________________________|

|2.4. Հողի սառածության և  (կամ)         |ձմռան ընթացքում` զույգ օրերին|

|հալվածության խորության որոշում         |                             |

|_______________________________________|_____________________________|

|2.5. Ձյունաչափություն աշնանացանի       |10 օրը մեկ անգամ` ձյան       |

|դաշտերում և  պտղատու այգիներում        |առկայության դեպքում          |

._____________________________________________________________________.

 

VII. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

11. Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում` 7 գետավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 86 գետային, 5 ջրամբարային (Ազատի, Ախուրյանի, Ապարանի, Մարմարիկի և Արփի լճի) և 4 լճային (Սևանա լճի) դիտակետերում.

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքների (տարրերի) անվանումները |Ամրագրման հաճախականությունը     |

|                                    |և  (կամ) ժամկետները             |

|____________________________________|________________________________|

|1) գետերում`                        |                                |

|____________________________________|________________________________|

|ա. ջրի ելքը (ծախսը)                 |հորդացման շրջանում` ամսական 3-4 |

|                                    |անգամ, մյուս ամիսներին` 1-2     |

|                                    |անգամ                           |

|____________________________________|________________________________|

|բ. ջրի մակարդակը                    |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|____________________________________|________________________________|

|գ. ջրի ջերմաստիճանը                 |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|____________________________________|________________________________|

|դ. սառցային երևույթները             |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|                                    |(երևույթի  առկայության դեպքում) |

|____________________________________|________________________________|

|2) Սևանա  լճի ջրի ջերմաստիճանը      |առնվազն ամսական մեկ անգամ       |

|տարբեր խորություններում, ալիքի      |                                |

|բարձրությունը, ջրի թափանցելիության  |                                |

|սահմանը                             |                                |

|____________________________________|________________________________|

|3) գոլորշացման դիտարկումներ Սևանա   |շուրջօրյա` 4 ժամը մեկ անգամ     |

|լճի ավազանի 3 օդերևութաբանական      |                                |

|կայաններում (Սևան,  Մարտունի,       |                                |

|Վարդենյաց լեռնանցք)                 |                                |

|____________________________________|________________________________|

|4) Սևանա  լճի 4 դիտակետերում (Սևան, |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) լճի   |                                |

|մակարդակի և  ջերմաստիճանի           |                                |

|դիտարկումներ                        |                                |

|____________________________________|________________________________|

|5) Ազատի, Ախուրյանի, Ապարանի,       |                                |

|Մարմարիկի և  Արփի լճի ջրամբարներում`|                                |

|____________________________________|________________________________|

|ա. ջրի ջերմաստիճանը                 |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|____________________________________|________________________________|

|բ. ջրի ծավալը                       |յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ |

|____________________________________|________________________________|

|գ. ջրի մակարդակը                    |հորդացման շրջանում` ամսական 3-4 |

|                                    |անգամ, մյուս ամիսներին` 1-2     |

|                                    |անգամ                           |

|____________________________________|________________________________|

|դ. սառցային երևույթները             |երևույթի  առկայության դեպքում   |

._____________________________________________________________________.

 

VIII. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

12. Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 (այդ թվում` 14 հենակետային) կայաններում ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ ամեն օր` Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ին և 18:00-ին իրականացնել գամմա ֆոնի չափումներ: Երևանյան լաբորատորիայում իրականացնել մթնոլորտից երկրի մակերևույթի վրա տեղացող ռադիոակտիվ փոշու խտության ամենօրյա չափումներ:

13. Իրականացնել օդերևութաբանական կայաններից բերված հողի նմուշների գումարային բետտա-ակտիվության չափումներ:

14. Իրականացնել ատոմակայանի շրջակայքից (Սևջրից) բերված ջրի նմուշներում կոշտ մնացորդների գումարային բետտա-ակտիվության չափումներ:

 

IX. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

15. 2015-2017 թվականների ընթացքում գիտահետազոտական աշխատանքներն իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով`

1) վերլուծելով և ամփոփելով նախորդ տարվա դիտարկումների հավաքագրված տվյալները` կազմել Հայաստանի Հանրապետության տարածքի տարվա կլիմայական նկարագիրը, ներկայացնել հաշվետվություն ՀՕԿ-ի VI տարածաշրջանային ասոցիացիայի տարածաշրջանային կենտրոն և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն (շարունակական).

2) որպես տարածաշրջանային կլիմայական կենտրոն` ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացնել Կովկասի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգ (ամսական և սեզոնային ջերմաստիճանների ու տեղումների դիտված քանակների շեղումները նորմայից), արդյունքները տեղադրել ինտերնետային կայքում (շարունակական).

3) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական մոնիթորինգ (ամսական, սեզոնային և տարեկան միջին ջերմաստիճանների ու տեղումների քանակի, նորմայից դրանց շեղումների քարտեզագրում), ստացված արտադրանքը տեղադրել ինտերնետային կայքում և տրամադրել Գերմանիայի եղանակի ծառայությանը (DWD)` ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգի համակարգի կայքում տեղադրելու համար (շարունակական).

4) վերանայել կլիմայական բոլոր հարաչափերի նորմերը` ներառելով նախորդ տարվա դիտարկումների տվյալները.

5) վերլուծել Հայաստանի Հանրապետության տարածքում տաք և ցուրտ ալիքները և գնահատել դրանց փոփոխությունները.

6) ապահովել Մետեո-Ֆրանսի կողմից մշակված տեղումների և ջերմաստիճանի ամսական տվյալների վերականգնման ծրագրի (HOMER) ներդրումը և օգտագործումը` կլիմայական ամսական տվյալների շարքերում` սխալների հայտնաբերման, վերականգնման և համասեռության ապահովման նպատակով.

7) վերլուծել Երևանում 15 մ/վրկ և ավելի ուժգնությամբ քամիների կանխատեսումները` ըստ Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կողմից առաջարկված մոդելի (ERA-Interim), դրանց արդարացվածության աստիճանը բարձրացնելու համար.

8) ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքային կլիմայի ջերմային սթրեսների վրա.

9) վերլուծել Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի (IPCC) կողմից առաջարկված գլոբալ կլիմայական մոդելների (CMIP5) արդյունքները` Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայի փոփոխության սցենարների ճշգրտման համար, գնահատել տարածաշրջանային կլիման վերարտադրելու մոդելների ունակությունը.

10) վերամասշտաբավորել գլոբալ կլիմայական մոդելների արդյունքները և տեղայնացնել Հայաստանի Հանրապետության համար: Արդյունքները քարտեզագրել Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) միջոցով.

11) կիրառել Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Միջազգային գիտակիրառական ինստիտուտի (IRI) կողմից մշակված երկարաժամկետ կանխատեսումների Կլիմայի կանխատեսումների գործիք (CPT) ծրագրային փաթեթը` գլոբալ շրջանառության պրոցեսները բնութագրող ինդեքսների (ENSO, NAO, AO, PNA և այլն) և տեղական դիտարկումների տվյալների միջև ստացված վիճակագրական կապերի հիման վրա և գնահատել ստացված արդյունքները` ըստ ՀՕԿ-ի համապատասխան մեթոդաբանության (շարունակական).

12) գնահատել Հայաստանի տարածաշրջանում կլիմայական էքստրեմումների ինդեքսները (RCLIMDEX)` ներառելով վերջին տարիների տվյալները, արդյունքները կիրառել տարբեր ոլորտներին սպասարկելու համար (շարունակական).

13) գնահատել Հայաստանի Հանրապետության տարածքի մթնոլորտային տեղումների փոփոխությունները` նորացված սցենարներով.

14) գնահատել Սևանա լճի տարբեր մակարդակներից և լճի ավազանի մթնոլորտային տեղումներից ու օդի ջերմաստիճանից կախված ազատ հոսքը և բազմամյա փոփոխությունները.

15) կլիմայի փոփոխության համատեքստում մշակել և փորձարկել Սևանա լճից գոլորշիացման հաշվարկային ալգորիթմը.

16) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների ամսական և սեզոնային մոնիթորինգ (շարունակական).

17) համեմատել հողի խոնավության ավտոմատ կայաններից ստացված տվյալները հողախորքային դիտարկումների տվյալների հետ և դրանց միջև գտնել ինդեքսներ.

18) զարգացնել եղած մեթոդները և ներդնել նորերը` գետերում տասնօրյակային և վեգետացիոն ժամանակահատվածի միջին ելքերի կանխատեսումների արդարացվածության բարելավման համար.

19) լրամշակել և կատարելագործել Սևանա լճի մակարդակի փոփոխության և խոշոր ջրամբարների առավելագույն լցվածության կանխատեսումների մեթոդները.

20) իրականացնել «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» ծրագրի (BSMEFFG) միջոցով ստացվող հիդրոօդերևութաբանական արդյունքների լիարժեք կիրառում` գետերում հանկարծահաս հեղեղումների կանխատեսման և անբարենպաստ ու վտանգավոր իրավիճակների վերաբերյալ նախազգուշացումների կազմման համար, ինչպես նաև` BSMEFFG արդյունքների և փաստացի արժեքների համեմատություն և վերլուծություն.

21) կատարել «Հայկական ԽՍՀ բնական պայմաններ և ռեսուրսներ» ատլասի քարտեզների թվայնացում, տվյալների թարմացում և վերատպագրում` օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաները.

22) իրականացնել Ռուսաստանի Դաշնության պետական հիդրոլոգիական ինստիտուտի կողմից մշակված հիդրոլոգիական ծրագրային փաթեթների ներդրում ծառայության աշխատանքներում, դրանց կիրառման վերաբերյալ ուսուցման կազմակերպում` ինչպես համապատասխան բաժինների, այնպես էլ` դիտարկումների ցանցի աշխատակիցների համար.

23) հիդրոլոգիական կայաններում ներդնել Ռուսհիդրոմետի կողմից մշակված հիդրոլոգիական դիտարկումների արդյունքներն ամփոփող և ելքային պատրաստի տեղեկատվություն տրամադրող համակարգչային ծրագիրը.

24) GIS համակարգի կիրառմամբ` կազմել Սևանա լճի խորաչափական քարտեզը, ինչը հնարավորություն կտա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց գնահատելու առափնյա տարածքների ջրածածկումները և լճի հայելու մակերեսը.

25) լրամշակել և տպագրել «ԽՍՀՄ մակերևութային ջրային ռեսուրսներ. 9-րդ հատորի 2-րդ թողարկում» աշխատությունը.

26) կազմել և թողարկել Մակերևութային ջրային ռեսուրսների և դրանց ռեժիմի բազմամյա տվյալների 2011-2015 թվականների տեղեկատուն:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2015
N 517-Ն
Որոշում