041.0603.200999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 603
i
ԱՐԳԵԼԻ ՀԷԿ-Ի ՊԱՐԱՊ ՋՐԹԱՓԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Սևանա լճից 1998/99 թվականի ձմռան ժամանակաշրջանում ջրի բացթողումների մասին» N 839 որոշմամբ սահմանված ժամկետում Արգելի ՀԷԿ-ի պարապ ջրթափի (արագահոս) վերականգնման աշխատանքներն ավարտելու կապակցությամբ`
1. Ստեղծել Արգելի ՀԷԿ-ի պարապ ջրթափի շահագործման հանձնման պետական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Դ. Զադոյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ
Մ. Գևորգյան - ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Թ. Մարգարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական
վարչության պետ
Մ. Հակոբյան - «Սևան-Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Հ. Հակոբյան - «Արփա-Սևան» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ
Ա. Սարգսյան - «Հայհիդրոէներգանախագիծ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի
տեղակալ
2. Հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում ավարտել Արգելի ՀԷԿ-ի պարապ ջրթափի շահագործման ընդունումը: