Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

040.0385.170415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2015 թվականի N 385-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներից և գնից տարբերվող չափորոշիչներով երկու տրանսպորտային միջոց` մեկը` 21.8 մլն դրամ արժողությամբ, 3,5 լիտր շարժիչի աշխատանքային ծավալով, և մեկը` 14.7 մլն դրամ արժողությամբ, 2,5 լիտր շարժիչի աշխատանքային ծավալով:

2. Սույն որոշման 1-ին կետի պահանջներն ապահովելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել գնումների պլանի փոփոխությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2015
N 385-Ա
Որոշում