(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0326.080415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2015 թվականի N 326-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ 21-ՐԴ ԿԵՏՈՎ ԲԱՑԱՌՎՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման դրույթները 2014 թվականի հունվարի 1-ից չկիրառել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների այն կրեդիտորական պարտքերի նկատմամբ, որոնք առաջացել են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի և (կամ) օգտագործողների նկատմամբ:
2. Սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից մինչև 2013 թվականը ներառյալ դուրս գրված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի և (կամ) օգտագործողների նկատմամբ կրեդիտորական պարտքերի հաշվառումն իրականացվում է ընդհանուր կարգով:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույթը հաշվի է առնվում 2014 թվականի շահութահարկի հաշվարկում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 26-ի
N 326-Ն որոշման
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒ ՆԱԽԿԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
._____________________________________________________________________.
|Կազմակերպության |Կրեդիտորական պարտքի|Օտարման |Կրեդի-|Կրեդիտորական |
|անվանումը |նկարագրությունը |գոտին |տոր- |պարտքի |
| | | |ների |գումարը |
| | | |քանակը|(դրամ) |
| | | |(հատ) | |
|_________________|___________________|__________|______|_____________|
|«Գլենդել Հիլզ» |Հասարակության և |Գլխավոր |5 |58.412.000 |
|փակ բաժնետիրական |պետության կարիքների|պողոտա | | |
|ընկերություն |համար սեփականության| | | |
| |օտարման դիմաց | | | |
| |փոխհատուցում | | | |
|_________________|___________________|__________|______|_____________|
|«Սիթի Սենթր |Հասարակության և |33-րդ |161 |3.500.752.224|
|Դիվելըփմենթ» փակ |պետության կարիքների|թաղամաս | | |
|բաժնետիրական |համար սեփականության| | | |
|ընկերություն |օտարման դիմաց | | | |
| |փոխհատուցում | | | |
|_________________|___________________|__________|______|_____________|
|«Ի Էմ Սի» փակ |Հասարակության և |Գլխավոր |134 |4.004.686.367|
|բաժնետիրական |պետության կարիքների|պողոտա և | | |
|ընկերություն |համար սեփականության|Կոնդ | | |
| |օտարման դիմաց |թաղամաս | | |
| |փոխհատուցում | | | |
|_________________|___________________|__________|______|_____________|
|«ԷՅ ՋԻ |Հասարակության և |»Երևանյան |8 |109.978.470 |
|Դիվելոփմենթ» փակ |պետության կարիքների|Բերդ» | | |
|բաժնետիրական |համար սեփականության|թաղամաս | | |
|ընկերություն |օտարման դիմաց | | | |
| |փոխհատուցում | | | |
._____________________________________________________________________.