041.0146.270215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2015 թվականի N 146-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի`
1. Սահմանել, որ 2015 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
2. 2008 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքի հրդեհից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում իրավական ակտերի ինկորպորացված տարբերակները, ըստ անհրաժեշտության, փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` հանձնման-ընդունման ակտով ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փոխանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ