040.0120.230215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2015 թվականի N 120-Ն
i
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ ու 6-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի փետրվարի 12-ի
N 120-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2015 ԹՎԱԿԱՆԻ
1. ՆԱԽԱԲԱՆ
1. Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) տվյալներով`
1) 2014 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.138.000.000` 4.7 տոկոսով ավելի, քան 2013 թվականին էր: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 51 միլիոնով.
2) վերջին տարիներին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5 տոկոս.
3) 2013 թվականին ներքին զբոսաշրջային այցելությունները համաշխարհային մակարդակով կազմել են շուրջ 5-6 միլիարդ:
2. Զբոսաշրջությունը Հայաստանում նույնպես արձանագրում է դրական զարգացումներ` գրանցելով թե՛ ներգնա և թե՛ ներքին զբոսաշրջային այցելությունների թվի կայուն և դինամիկ աճ:
3. Վիճակագրական տվյալներով`
1) 2014 թվականին Հայաստան է այցելել 1.203.746 միջազգային զբոսաշրջիկ` 11.3 տոկոսով ավելի, քան 2013 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում.
2) 2013 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 669.540` 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 30.1 տոկոսով.
3) 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 785.180: 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 33,7 տոկոսով:
4. 2000-2014 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 26 անգամ:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
5. Ծրագրի մշակման համար հիմք են`
1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) 2008 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
6. Ծրագրի հիմնական նպատակն է նպաստելը`
1) միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը.
2) դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը (շուրջ 10 տոկոս).
3) համայնքներում զբոսաշրջության զարգացմանը.
4) ներքին զբոսաշրջության զարգացմանը.
5) համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը:
IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի նպատակների իրականացման համար ծրագրային միջոցառումներն ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը`
1) միջազգային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդում և զարգացում.
2) հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում.
3) զբոսաշրջային ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացում.
4) համայնքներում զբոսաշրջային ներուժի բացահայտում և ներքին ու միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացում և խթանում.
5) զբոսաշրջության ապակենտրոնացում դեպի հանրապետության մարզեր և համայնքներ.
6) ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցության իրականացում:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
8. 2015 թվականին շարունակվելու է հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման, ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման, համայնքներում զբոսաշրջության զարգացման ու արդյունավետ միջազգային համագործակցության ապահովման միջոցառումների իրականացումը:
9. Մարքեթինգային քաղաքականության իրականացման շրջանակներում նախատեսվում է ավելացնել հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների թիվը, որոնց Հայաստանը կմասնակցի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, ինչպես նաև այդ մասնակցությունը դարձնել առավել ներկայանալի: Նախատեսվում է նաև ընդլայնել ճանաչողական այցերի կազմակերպման աշխարհագրությունը, ավելացնել գովազդատեղեկատվական նյութերի քանակն ու տեսականին:
10. 2015 թվականին կշարունակվի պետական աջակցությունը փառատոների և տոնակատարությունների կազմակերպմանը: Փառատոների կազմակերպումը նպաստում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, ներգնա ու ներքին զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
11. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմանը համապատասխան` 2015 թվականին կշարունակվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթացը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում` ի նպաստ հյուրանոցային ծառայությունների որակի ապահովման:
12. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեության ապահովումն էական նշանակություն ունի հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման գործընթացում: 2015 թվականին պետական աջակցություն կցուցաբերվի հանրապետության տարբեր համայնքներում, վերջիններիս հետ համագործակցությամբ` զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությանը:
13. 2015 թվականին կշարունակվի պետական աջակցությունը Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) հետ համագործակցության շրջանակներում Երևանում Զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի գործունեության ապահովմանը: Կենտրոնի գործունեությունը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձրակարգ զբոսավարների պատրաստմանը և վերապատրաստմանը, միջազգային շուկայում Հայաստանի հեղինակության ու մրցունակության բարձրացմանը:
14. Ծրագրում ներառված են նաև միջոցառումներ` ուղղված զբոսաշրջային տների ցանցի ձևավորմանն ու զարգացմանը` ի նպաստ համայնքներում զբոսաշրջության զարգացման և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման գործընթացի:
15. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետով զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը սահմանված է որպես պետական քաղաքականության հիմնական սկզբունք, իսկ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով միջազգային կապերի զարգացմանը և միջազգային ինտեգրմանը նպաստող համակարգի ստեղծումը` որպես պետական քաղաքականության հիմնական նպատակ: Միջազգային համագործակցության շրջանակներում 2015 թվականին միջոցառումները կուղղվեն զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և գործնական ծրագրերի կատարմանը, ինչպես նաև ՄԱԿ ԶՀԿ, ԱՊՀ և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ու գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ծրագրերի և միջոցառումների իրականացմանը կամ դրանց մասնակցությանը:
VI. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
16. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
17. «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 188 400.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ):
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի փետրվարի 12-ի
N 120-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառման |Ակնկալվող |Վերստուգելի|Պատասխանատու|Կատար- |Ֆինանսա-|
|ը/կ |անվանումը |արդյունքը |չափանիշը |կատարողները |ման |վորման |
| | | | |(համակատա- |ժամկետը|աղբյուրը|
| | | | |րողները) | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|1. |Հայկական |Միջազգային | |ՀՀ |2015 թ.|ՀՀ |
| |զբոսաշրջային|շուկայում | |էկոնոմիկայի |ընթաց- |պետական |
| |արդյունքի |Հայաստանի` | |նախարարու- |քում |բյուջե |
| |միջազգային |որպես | |թյուն | | |
| |և ներքին |զբոսաշրջու-| | | |ՀՀ |
| |շուկաներում |թյան համար | |Հայաստանի | |օրենքով |
| |խթանում |բարենպաստ | |զարգացման | |չարգել- |
| |(զբոսաշրջու-|և գրավիչ | |հիմնադրամ | |ված այլ |
| |թյան ոլորտի |երկրի | |(համաձայ- | |աղբյուր-|
| |գովազդատեղե-|նկարագրի | |նությամբ) | |ներ |
| |կատվական |շարունակա- | | | | |
| |համակարգի |կան | | | | |
| |կատարելագոր-|ամրապնդում | | | | |
| |ծում) | | | | | |
| | |Միջազգային | | | | |
| | |և ներքին | | | | |
| | |շուկայում | | | | |
| | |հայկական | | | | |
| | |զբոսաշրջա- | | | | |
| | |յին | | | | |
| | |արդյունքի | | | | |
| | |ճանաչելիու-| | | | |
| | |թյան և | | | | |
| | |գրավչության| | | | |
| | |բարձրացում | | | | |
|______|____________|___________|___________| | | |
|1.1. |Գովազդատեղե-| | | | | |
| |կատվական | | | | | |
| |համակարգ | | | | | |
|______|____________|___________|___________| | | |
|1.1.1.|Տպագիր և |Բազմալեզու |Վեց | | | |
| |էլեկտրոնային|գովազդատե- |լեզուներով | | | |
| |գովազդատեղե-|ղեկատվական |մշակված և | | | |
| |կատվական |նյութերի |տպագրված | | | |
| |նյութեր |մշակում, |Հայաստանը | | | |
| | |տպագրում և |ներկայացնող| | | |
| | |տարածում |առնվազն | | | |
| | | |12000 | | | |
| | | |բրոշյուրներ| | | |
| | | |և | | | |
| | | |քարտեզներ` | | | |
| | | |տարածված | | | |
| | | |պահանջարկի | | | |
| | | |շուկաներում| | | |
| | | |Ձեռք բերված| | | |
| | | |կամ | | | |
| | | |բազմացված | | | |
| | | |երեք | | | |
| | | |լեզուներով | | | |
| | | |առնվազն 550| | | |
| | | |տեսանյութ | | | |
|______|____________|___________|___________| | | |
|1.1.2.|Էլեկտրոնային|Մշտապես |Կգործի և | | | |
| |մարքեթինգի |գործող և |պարբերաբար | | | |
| |ապահովում |թարմացվող |կթարմացվի | | | |
| | |զբոսաշրջա- |Հայաստանի | | | |
| | |յին մասնա- |զբոսաշրջա- | | | |
| | |գիտացված |յին մասնա- | | | |
| | |էլեկտրոնա- |գիտացված | | | |
| | |յին կայքի |կայքը` | | | |
| | |միջոցով և |armenia. | | | |
| | |այլ |travel | | | |
| | |էլեկտրոնա- |էլեկտրոնա- | | | |
| | |յին մարքե- |յին կայքի | | | |
| | |թինգային |միջոցով, | | | |
| | |գործիքներով|և այլ | | | |
| | |Հայաստանի |էլեկտրոնա- | | | |
| | |և հայկական|յին մարքե- | | | |
| | |զբոսաշրջա- |թինգային | | | |
| | |յին |գործիքներով| | | |
| | |արդյունքի |կապահովվի | | | |
| | |ներկայացում|Հայաստանի | | | |
| | | |և հայկական| | | |
| | | |զբոսաշրջա- | | | |
| | | |յին | | | |
| | | |արդյունքի | | | |
| | | |պատշաճ | | | |
| | | |ներկայացու-| | | |
| | | |մը | | | |
| | | | | | | |
| | | |Կապահովվի | | | |
| | | |առնվազն մեկ| | | |
| | | |լրացուցիչ | | | |
| | | |օտար լեզվով| | | |
| | | |թարգմանու- | | | |
| | | |թյուն | | | |
|______|____________|___________|___________| | | |
|1.1.3.|Համացանցով, |Հայաստանը |Առնվազն մեկ| | | |
| |սոցիալական |ներկայացնող|հոլովակի | | | |
| |ցանցերով |գովազդային |ներկայացում| | | |
| |Հայաստանի |հոլովակների| | | | |
| |և հայկական |պատրաստում,| | | | |
| |զբոսաշրջային|համացանցի, | | | | |
| |արդյունքի |սոցիալական | | | | |
| |ներկայացում |ցանցերի և | | | | |
| | |այլ | | | | |
| | |միջոցներով | | | | |
| | |համաշխար- | | | | |
| | |հային | | | | |
| | |շուկայում | | | | |
| | |ներկայացում| | | | |
|______|____________|___________|___________| | | |
|1.1.4.|Պետական |Զբոսաշրջա- |Պետական | | | |
| |աջակցություն|յին տեղե- |աջակցու- | | | |
| |զբոսաշրջային|կատվական |թյուն | | | |
| |տեղեկատվական|կենտրոնների|առնվազն | | | |
| |կենտրոնների |բնականոն |չորս զբոսա-| | | |
| |գործունեու- |գործունեու-|շրջային | | | |
| |թյան |թյան |տեղեկատվա- | | | |
| |ապահովմանը |ապահովման |կան | | | |
| | |համար |կենտրոնների| | | |
| | |ֆինանսական,|բնականոն | | | |
| | |տեղեկատվա- |գործունեու-| | | |
| | |կան և |թյան | | | |
| | |մեթոդական |ապահովմանը | | | |
| | |աջակցության| | | | |
| | |տրամադրում | | | | |
|______|____________|___________|___________| | | |
|1.1.5.|Պետական |«Բացահայտիր|Հայաստանի | | | |
| |աջակցություն|Հայաստանը» |հանրային | | | |
| |Համահայկական|և «Երևան» |հեռուստա- | | | |
| |աշխարհագրա- |հեռուստա- |տեսությամբ | | | |
| |կան ասոցիա- |ծրագրերի |24-ական | | | |
| |ցիային` |միջոցով |անգամ | | | |
| |«Բացահայտիր |ներքին |կհեռարձակ- | | | |
| |Հայաստանը» |շուկային և |վեն | | | |
| |և «Երևան» |հայկական |«Բացահայտիր| | | |
| |հեռուստա- |սփյուռքին |Հայաստանը» | | | |
| |ծրագրերի |հայրենական |և «Երևան» | | | |
| |պատրաստման |զրոսաշրջա- |ծրագրերը | | | |
| |և |յին | | | | |
| |հեռարձակման |գրավչու- | | | | |
| |համար |թյունների | | | | |
| | |ներկայացում| | | | |
|______|____________|___________|___________|____________| | |
|1.1.6.|Թիրախային |Միջազգային |Հայաստանի | | | |
| |շուկայում |հեղինակավոր|և հայկական| | | |
| |Հայաստանի |զրոսաշրջա- |զբոսաշրջա- | | | |
| |խթանում. |յին ուղե- |յին | | | |
| |Հայաստանը |ցույցներում|արդյունքի | | | |
| |միջազգային |Հայաստանի |ներկայա- | | | |
| |զբոսաշրջային|և հայկական|ցում, | | | |
| |ուղեցույցնե-|զբոսաշրջա- |առնվազն մեկ| | | |
| |րի շարքում |յին |երկրում | | | |
| | |արդյունքի |Հայաստանի | | | |
| | |ներկայացում|զբոսաշրջու-| | | |
| | | |թյան | | | |
| | | |խթանում | | | |
| | | |առնվազն մեկ| | | |
| | | |միջազգային | | | |
| | | |հեղինակավոր| | | |
| | | |զբոսաշրջա- | | | |
| | | |յին ուղե- | | | |
| | | |ցույցում | | | |
|______|____________|___________|___________| | | |
|1.2. |Միջազգային |Կապահովվի |Մասնակցու- | | | |
| |հեղինակավոր |Հայաստանի |թյուն և | | | |
| |զբոսաշրջային|մասնակցու- |հայկական | | | |
| |ցուցահանդես-|թյունը |զբոսաշրջա- | | | |
| |ներում |միջազգային |յին | | | |
| |Հայաստանի և |հեղինակավոր|արդյունքի | | | |
| |հայկական |զբոսա- |պատշաճ | | | |
| |զբոսաշրջային|շրջային |ներկայացում| | | |
| |արդյունքի |ցուցահան- |առնվազն 8 | | | |
| |ներկայացում |դեսների, |միջազգային | | | |
| | |կներկայացվի|հեղինակավոր| | | |
| | |հայկական |զբոսաշրջա- | | | |
| | |զբոսաշրջա- |յին | | | |
| | |յին |ցուցահան- | | | |
| | |արդյունքը` |դեսների` | | | |
| | |համագործակ-|յուրաքանչ- | | | |
| | |ցելով նաև |յուր | | | |
| | |ԼՂՀ-ի |ցուցահան- | | | |
| | |շահագրգիռ |դեսին | | | |
| | |կողմերի |ապահովելով | | | |
| | |հետ, |առնվազն 3 | | | |
| | |ի նպաստ |զբոսաշրջա- | | | |
| | |միջազգային |յին | | | |
| | |շուկայում |օպերատորի | | | |
| | |հայկական |մասնակցու- | | | |
| | |զբոսաշրջա- |թյուն | | | |
| | |յին | | | | |
| | |արդյունքի |Ցուցահան- | | | |
| | |պատշաճ |դեսներին | | | |
| | |ներկայաց- |մասնակցու- | | | |
| | |ման, |թյան | | | |
| | |հայկական և |շրջանակնե- | | | |
| | |օտարերկրյա |րում | | | |
| | |զբոսաշրջա- |կկազմակերպ-| | | |
| | |յին օպերա- |վեն առնվազն| | | |
| | |տորների |3 «Road | | | |
| | |գործարար |Show»-ներ, | | | |
| | |կապերի |կներկայացվի| | | |
| | |հաստատման |հայկական | | | |
| | |և |մշակույթը | | | |
| | |ամրապնդման | | | | |
| | |գործընթացին| | | | |
| | |«Road | | | | |
| | |Show»-ների | | | | |
| | |կազմակեր- | | | | |
| | |պում, | | | | |
| | |ինչպես նաև | | | | |
| | |հայկական | | | | |
| | |մշակույթի | | | | |
| | |ներկայացում| | | | |
| | |օտարերկրյա | | | | |
| | |լրատվամի- | | | | |
| | |ջոցների և | | | | |
| | |զբոսաշրջա- | | | | |
| | |յին գործա- | | | | |
| | |կալների | | | | |
| | |համար | | | | |
|______|____________|___________|___________| | | |
|1.3. |Օտարերկրյա |Կկազմա- |Առնվազն 20 | | | |
| |լրագրողների |կերպվի |օտարերկրյա | | | |
| |և զբոսա- |օտարերկրյա |լրագրողների| | | |
| |շրջության |լրագրողնե- |ու մաս- | | | |
| |ոլորտի |րի, զբոսա- |նագետների | | | |
| |մասնագետների|շրջության |ճանաչողական| | | |
| |և պոտենցիալ|ոլորտի մաս-|այց | | | |
| |ներդրողների |նագետների, |Հայաստան | | | |
| |Հայաստան |պոտենցիալ | | | | |
| |ճանաչողական |ներդրողների| | | | |
| |այցերի |ճանաչողական| | | | |
| |կազմակերպում|այց | | | | |
| | |Հայաստան` | | | | |
| | |երկիրը, | | | | |
| | |հայկական | | | | |
| | |զբոսաշրջա- | | | | |
| | |յին | | | | |
| | |արդյունքը, | | | | |
| | |Հայաստանում| | | | |
| | |ներդրումա- | | | | |
| | |յին հնարա- | | | | |
| | |վորություն-| | | | |
| | |ները ներ- | | | | |
| | |կայացնելու | | | | |
| | |և համապա- | | | | |
| | |տասխան | | | | |
| | |լրատվամի- | | | | |
| | |ջոցներով | | | | |
| | |միջազգային | | | | |
| | |շուկայում | | | | |
| | |Հայաստանը | | | | |
| | |և հայկական| | | | |
| | |զբոսաշրջա- | | | | |
| | |յին | | | | |
| | |արդյունքը | | | | |
| | |ներկայացնե-| | | | |
| | |լու ու | | | | |
| | |խթանելու | | | | |
| | |նպատակով | | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|2. |Ավանդական |Համայնքնե- |Կապահովվի |ՀՀ |2015 թ.|ՀՀ |
| |տոնակատարու-|րում |համայնքների|էկոնոմիկայի |ընթաց- |պետական |
| |թյունների և |զբոսաշրջու-|զբոսաշրջա- |նախարարու- |քում |բյուջե |
| |փառատոների |թյան |յին |թյուն | | |
| |կազմակերպման|զարգացմանը,|ներուժի, | | |ՀՀ |
| |ապահովում |համաչափ |տեղական |Հայաստանի | |օրենքով |
| | |տարածքային |ուտեստների,|զարգացման | |չարգել- |
| | |տնտեսական |արհեստագոր-|հիմնադրամ | |ված այլ |
| | |զարգացմանը,|ծական և |(համաձայ- | |աղբյուր-|
| | |հայկական |այլ |նությամբ) | |ներ |
| | |զբոսաշրջա- |արտադրանք- | | | |
| | |յին |ների | | | |
| | |արդյունքի |ներկայացու-| | | |
| | |դիվերսիֆի- |մը և | | | |
| | |կացմանն ու-|ճանաչելիու-| | | |
| | |մրցունա- |թյան | | | |
| | |կության |բարձրացումը| | | |
| | |բարձրացմանը| | | | |
| | |նպաստելու |Կապահովվի | | | |
| | |նպատակով |փառատոների | | | |
| | |պետություն-|ինստիտու- | | | |
| | |մասնավոր |ցիոնալացու-| | | |
| | |հատված |մը, | | | |
| | |համագործակ-|ավանդական, | | | |
| | |ցությամբ |ամենամյա, | | | |
| | |կկազմակերպ-|ներքին ու | | | |
| | |վեն |միջազգային | | | |
| | |ավանդական |շուկայում | | | |
| | |փառատոներ |ճանաչելի | | | |
| | |և |ու գրավիչ | | | |
| | |տոնակատա- |դառնալը | | | |
| | |րություններ| | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|2.1. |Պետական |Կկազմա- |Ավանդական | |2015 թ.| |
| |աջակցություն|կերպվի |ուտեստների | |սեպտեմ-| |
| |Հայ |ավանդական |փառատոնի | |բեր | |
| |խոհարարական |ուտեստների |պատշաճ | | | |
| |ավանդույթնե-|մրցույթ- |կազմակեր- | | | |
| |րի զարգացման|փառատոն |պում | | | |
| |և պահպանման| |առնվազն ՀՀ | | | |
| |հասարակական | |Լոռու մարզի| | | |
| |կազմակերպու-| |Ախթալայի | | | |
| |թյանը` | |համայնքում`| | | |
| |Ավանդական | |շրջակա | | | |
| |ուտեստների | |համայնքների| | | |
| |մրցույթ- | |ու մասնավոր| | | |
| |փառատոնի | |հատվածի | | | |
| |կազմակերպման| |շահագրգիռ | | | |
| |համար | |կողմերի | | | |
| | | |մասնակցու- | | | |
| | | |թյամբ և | | | |
| | | |համագործակ-| | | |
| | | |ցությամբ` | | | |
| | | |ապահովելով | | | |
| | | |առնվազն | | | |
| | | |5000 | | | |
| | | |այցելու | | | |
| | | | | | | |
| | | |Փառատոնի | | | |
| | | |ընթացքում | | | |
| | | |կկազմա- | | | |
| | | |կերպվեն | | | |
| | | |մրցույթներ | | | |
| | | |տարբեր | | | |
| | | |անվանակար- | | | |
| | | |գերով | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|2.2. |Պետական |Փառատոնը |Գինու | |2015 թ.| |
| |աջակցություն|կկազմա- |փառատոնի | |հոկտեմ-| |
| |«Արենի» |կերպվի ՀՀ |պատշաճ | |բեր | |
| |փառատոն» |Վայոց ձորի |կազմակեր- | | | |
| |հիմնադրամին`|մարզի |պում` | | | |
| |Գինու |Արենիի |հյուրընկա- | | | |
| |փառատոնի |համայնքում |լող և | | | |
| |կազմակերպման| |շրջակա | | | |
| |համար | |համայնքների| | | |
| | | |մասնակցու- | | | |
| | | |թյամբ ու | | | |
| | | |համագործակ-| | | |
| | | |ցությամբ` | | | |
| | | |ապահովելով | | | |
| | | |առնվազն | | | |
| | | |5000 | | | |
| | | |այցելու ՀՀ | | | |
| | | |Վայոց ձորի | | | |
| | | |մարզի | | | |
| | | |Արենիի, | | | |
| | | |Ռինդի և | | | |
| | | |այլ | | | |
| | | |համայնքնե- | | | |
| | | |րում | | | |
| | | | | | | |
| | | |Փառատոնի | | | |
| | | |ընթացքում | | | |
| | | |կկազմա- | | | |
| | | |կերպվեն | | | |
| | | |մրցույթներ | | | |
| | | |տարբեր | | | |
| | | |անվանակար- | | | |
| | | |գերով | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|2.3. |Զբոսաշրջու- |Կկազմակերպ-|Զբոսաշրջու-| |2015 թ.| |
| |թյան |վի |թյան | |սեպտեմ-| |
| |միջազգային |միջոցառում`|միջազգային | |բեր | |
| |օրվան |նվիրված |օրվան | | | |
| |նվիրված |Զբոսաշր- |նվիրված | | | |
| |տոնակատարու-|ջության |տոնակատա- | | | |
| |թյան |միջազգային |րության | | | |
| |կազմակերպում|օրվան |պատշաճ | | | |
| | | |կազմակեր- | | | |
| | | |պում | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|2.4. |Պետական |Փառատոները |Առնվազն 2 | |2015 թ.| |
| |աջակցություն|կկազմակերպ-|այլ | |ընթաց- | |
| |այլ |վեն ՀՀ |փառատոների | |քում | |
| |փառատոների |տարբեր |պատշաճ | | | |
| |ու տոնակատա-|մարզերում` |կազմակեր- | | | |
| |րությունների|հյուրընկա- |պում | | | |
| |կազմակերպ- |լող և | | | | |
| |մանը |շրջակա | | | | |
| | |համայնքների| | | | |
| | |մասնակցու- | | | | |
| | |թյամբ ու | | | | |
| | |համագործակ-| | | | |
| | |ցությամբ | | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|3. |Զբոսաշրջային|Կապահովվի |Հյուրանոցա-|ՀՀ |2015 թ.|ՀՀ |
| |ենթակառուց- |հյուրանո- |յին |էկոնոմիկայի |ընթաց- |պետական |
| |վածքների |ցային |տնտեսության|նախարարու- |քում |բյուջե |
| |զարգացում |տնտեսության|օբյեկտնե- |թյուն | | |
| | |օբյեկտների |րում | | | |
| | |(ՀՏՕ) |կիրականացվի|Հայաստանի | | |
| | |որակավորման|որակավորման|զարգացման | | |
| | |և |գործընթաց` |հիմնադրամ | | |
| | |պարբերական |ըստ |(համաձայ- | | |
| | |գնահատման |ներկայացված|նությամբ) | | |
| | |գործընթացը |հայտերի | | | |
| | | |Առնվազն 3 | | | |
| | | |հյուրանոցա-| | | |
| | | |յին | | | |
| | | |տնտեսության| | | |
| | | |օբյեկտնե- | | | |
| | | |րում | | | |
| | | |կիրականացվի| | | |
| | | |պարբերական | | | |
| | | |գնահատման | | | |
| | | |գործընթաց | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|4. |Մարդկային |Զբոսաշր- | |ՀՀ |2015 թ.|ՀՀ |
| |ռեսուրսների |ջության | |էկոնոմիկայի |ընթաց- |պետական |
| |զարգացում |ոլորտը | |նախարարու- |քում |բյուջե |
| | |բարձրակարգ | |թյուն | | |
| | |կադրերով | | | |ՀՀ |
| | |ապահովմանն | |Հայաստանի | |օրենքով |
| | |ուղղված | |զարգացման | |չարգել- |
| | |միջոցա- | |հիմնադրամ | |ված այլ |
| | |ռումների | |(համաձայ- | |աղբյուր-|
| | |իրականացում| |նությամբ) | |ներ |
|______|____________|___________|___________| | | |
|4.1. |Պետական |Զբոսավարնե-|Կապահովվի | | | |
| |աջակցություն|րի |կենտրոնի | | | |
| |զբոսավարների|ասոցիացիա- |բնականոն | | | |
| |միջազգային |ների |գործու- | | | |
| |ուսումնական |համաշխար- |նեությունը | | | |
| |կենտրոնի |հային | | | | |
| |գործունեու- |ֆեդերացիայի|Կապահովվի | | | |
| |թյանը |հետ |առնվազն | | | |
| | |համագոր- |մեկական | | | |
| | |ծակցության |միջազգային | | | |
| | |շրջանակնե- |և տեղական | | | |
| | |րում |դասընթաց | | | |
| | |Երևանում | | | | |
| | |զբոսավար- | | | | |
| | |ների | | | | |
| | |միջազգային | | | | |
| | |ուսումնական| | | | |
| | |կենտրոնի | | | | |
| | |գործու- | | | | |
| | |նեության | | | | |
| | |ապահովում | | | | |
|______|____________|___________|___________| | | |
|4.2. |Զբոսաշրջային|Կիրականաց- |ՀՀ առնվազն | | | |
| |տների (B&B) |վեն միջո- |1 մարզի | | | |
| |համակարգի և |ցառումներ` |համայնքների| | | |
| |մարդկային |ուղղված ՀՀ |առնվազն 20 | | | |
| |ռեսուրսների |համայնքնե- |բնակիչների | | | |
| |զարգացում |րում զբոսա-|համար | | | |
| | |շրջային |կկազմակերպ-| | | |
| | |տների (B&B)|վեն | | | |
| | |համակարգի |ուսումնական| | | |
| | |և այդ |սեմինարներ | | | |
| | |համակարգում| | | | |
| | |ընդգրկվող | | | | |
| | |մարդկային | | | | |
| | |ռեսուրսների| | | | |
| | |զարգացմանը | | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|5. |ՀՀ մրցունակ |ՀՀ մրցունակ|Կապահովվի |ՀՀ |2015 թ.|ՀՀ |
| |և |և շարունա-|մասնակցու- |էկոնոմիկայի |ընթաց- |պետական |
| |շարունակական|կական |թյունը |նախարարու- |քում |բյուջե |
| |օդային |օդային |երեք |թյուն | | |
| |փոխադրումնե-|փոխադրում- |միջազգային | | |ՀՀ |
| |րի ծառայու- |ների |համաժողով- |Հայաստանի | |օրենքով |
| |թյունների |ծառայու- |ներին, |զարգացման | |չարգել- |
| |մատուցման |թյունների |գործնական |հիմնադրամ | |ված այլ |
| |ծրագրի |մատուցման |կապեր |(համաձայ- | |աղբյուր-|
| |խթանում |ծրագրի |կհաստատվեն |նությամբ) | |ներ |
| | |իրականա- |նոր | | | |
| | |ցումն |ավիափոխա- | | | |
| | |ապահովող |դրողների | | | |
| | |միջոցառում-|հետ` նրանց | | | |
| | |ների |հնարավոր | | | |
| | |խթանում, |մուտքը | | | |
| | |մասնավորա- |Հայաստանի | | | |
| | |պես, |ավիափոխա- | | | |
| | |կապահովվի |դրումների | | | |
| | |մասնակցու- |շուկա | | | |
| | |թյուն Շոտ- |խթանելու | | | |
| | |լանդիայում |համար | | | |
| | |«Routes | | | | |
| | |Europe' | | | | |
| | |2015» համա-| | | | |
| | |ժողովին, | | | | |
| | |Հարավային | | | | |
| | |Աֆրիկայում | | | | |
| | |«World | | | | |
| | |Routes' | | | | |
| | |2015» և | | | | |
| | |Տարածաշրջա-| | | | |
| | |նային | | | | |
| | |ավիացիոն | | | | |
| | |«Routes | | | | |
| | |CIS' 2015» | | | | |
| | |համաժողովին| | | | |
|______|____________|___________|___________|____________|_______|________|
|6. |Զբոսաշրջու- |Զբոսաշր- |Կիրականաց- |ՀՀ |2015 թ.|ՀՀ |
| |թյան |ջության |վեն |էկոնոմիկայի |ընթաց- |պետական |
| |բնագավառում |ոլորտում |միջազգային |նախարարու- |քում |բյուջե |
| |միջազգային |իրավապայմա-|համագործակ-|թյուն | | |
| |համագործակ- |նագրային |ցության | | |ՀՀ |
| |ցության |պարտավորու-|շրջանակնե- |Հայաստանի | |օրենքով |
| |ապահովում |թյունների |րում միջո- |զարգացման | |չարգել- |
| | |կատարման, |ցառումներ, |հիմնադրամ | |ված այլ |
| | |ինչպես նաև |հանդիպում- |(համաձայ- | |աղբյուր-|
| | |միջազգային |ներ, ընդու-|նությամբ) | |ներ |
| | |համագործակ-|նելություն-| | | |
| | |ցության |ներ, | | | |
| | |առավել |կկատարվեն | | | |
| | |ակտիվացման |երկկողմ | | | |
| | |ապահովում |իրավապայ- | | | |
| | | |մանագրային | | | |
| | | |պարտավորու-| | | |
| | | |թյուններ, | | | |
| | | |կապահովվի | | | |
| | | |պետական և | | | |
| | | |մասնավոր | | | |
| | | |հատվածի | | | |
| | | |ներկայացու-| | | |
| | | |ցիչների | | | |
| | | |մասնակցու- | | | |
| | | |թյունը | | | |
| | | |ՄԱԿ-ի | | | |
| | | |Զբոսաշրջու-| | | |
| | | |թյան համաշ-| | | |
| | | |խարհային | | | |
| | | |կազմակեր- | | | |
| | | |պության, | | | |
| | | |այլ | | | |
| | | |միջազգային | | | |
| | | |կազմակեր- | | | |
| | | |պություննե-| | | |
| | | |րի ու գոր- | | | |
| | | |ծընկերների | | | |
| | | |կողմից | | | |
| | | |կազմակերպ- | | | |
| | | |վող | | | |
| | | |ծրագրերին, | | | |
| | | |համաժողով- | | | |
| | | |ներին, | | | |
| | | |աշխատանքա- | | | |
| | | |յին հանդի- | | | |
| | | |պումներին, | | | |
| | | |վերապատրաս-| | | |
| | | |տումներին: | | | |
._________________________________________________________________________.