Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆ ...

17.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.01.2015  -ից մինչեւ   17.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 16.04.18 թիվ 393-Ա որոշում)

i

041.0016.140115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2015 թվականի N 16-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ (ՎԱՐԿ ԹԻՎ 5398-AM)», «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF016980)», «ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF 013654)» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 923 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերի պահանջների`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր (վարկ թիվ 5398-AM)», «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր (դրամաշնորհ TF016980)», «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր (դրամաշնորհ TF013654)» ծրագրերի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր (վարկ թիվ 5398-AM)», «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր (դրամաշնորհ TF016980)», «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր (դրամաշնորհ TF013654)» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր» TF 013654 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2015 թվականի հունվարի 14-ի

N 16-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ (ՎԱՐԿ ԹԻՎ 5398-AM)», «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF016980)», «ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF013654)» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

                         (խորհրդի նախագահ)

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Ա. Քարամյան        - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ք. Հակոբյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         սոցիալական ապահովության պետական ծառայության պետ

 

    Ա. Մանգասարյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության

                         պետ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի միջազգային համագործակցության և

                         զարգացման ծրագրերի վարչության պետ

 

    Պ. Ղազարյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                         բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                         վարչության սոցիալական պաշտպանության և

                         առողջապահության ոլորտներում բյուջետային ընթացիկ

                         ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         իրավական ակտերի փորձաքննության գործակալության

                         քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի պետ

 

    Ա. Բաղդասարյան     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         տնտեսական զարգացման քաղաքականության վարչության

                         պետ

 

    Է. Ավետյան         - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան

                         ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի

                         գործադիր տնօրեն (խորհրդի քարտուղար)

                         (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2015 թվականի հունվարի 14-ի

N 16-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ (ՎԱՐԿ ԹԻՎ 5398-AM)», «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF016980)», «ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF013654)» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր (վարկ թիվ 5398-AM)», «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր (դրամաշնորհ TF016980)», «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր (դրամաշնորհ TF013654)» ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր (վարկ թիվ 5398-AM)», «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր (դրամաշնորհ TF016980)», «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր (դրամաշնորհ TF013654)» ծրագրերի համաձայնագրերով (այսուհետ` համաձայնագրեր) և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր (վարկ թիվ 5398-AM)», «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր (դրամաշնորհ TF016980)», «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր (դրամաշնորհ TF013654)» ծրագրերի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրերի կառավարումն է:

6. Խորհուրդը ծրագրերն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին չէ:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրերի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

2) ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկ (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրերի նախապատրաստական փուլում կանխավճարի, վարկի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրերի բյուջեների քննարկումն ու հաստատումը.

5) ծրագրերով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրերի բյուջեներին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեների հիման վրա անցկացվող ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը.

7) ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով վարկ և դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.

8) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեներից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

10) վարկ և դրամաշնորհ տրամադրող միջազգային կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելը: Ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

11) ծրագրերի ավարտից հետո ծրագրերի արդյունքներն ամփոփելը և ծրագրերի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրերի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրերի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստում մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ` ծրագրերի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ կամ իրականացվում է էլեկտրոնային քվեարկության միջոցով: ԾԻԳ-ի տնօրենը, որպես խորհրդի քարտուղար, պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման վայրի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումները ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը, նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

23. Էլեկտրոնային քվեարկություն է կազմակերպվում ծրագրի իրականացման ընթացքում ծագած հրատապ հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի նախաձեռնությամբ:

24. Էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ծանուցումը խորհրդի անդամներին ուղարկվում է խորհրդի քարտուղարության կողմից: Ծանուցման հետ մեկտեղ քարտուղարությունը խորհրդի անդամներին տրամադրում է ամբողջական տեղեկատվություն քննարկման առարկա հանդիսացող հարցի վերաբերյալ` ներառյալ տեղեկատվություն այն բաղադրիչի վերաբերյալ, որի շրջանակներում իրականացվելու է միջոցառումը և քվեարկության արդյունքում կազմված արձանագրության նախագիծը:

25. Տեղեկատվությունը քարտուղարության կողմից ուղարկվում է խորհրդի յուրաքանչյուր անդամի էլեկտրոնային փոստին, որը պաշտոնապես տրամադրվում է քարտուղարությանը խորհրդի կողմից ծրագրի կառավարման աշխատանքները սկսելուց առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր էլեկտրոնային փոստի փոփոխության մասին հայտնում է քարտուղարությանը:

26. Խորհրդի անդամը պատասխան էլեկտրոնային նամակով հաստատում է էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը:

27. Էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային նամակն ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում խորհրդի անդամն իրականացնում է էլեկտրոնային քվեարկություն` քարտուղարությանը տեղեկացնելով իր ընդունած որոշման մասին:

28. Սույն որոշման 27-րդ կետում նշված 10 օրվա ընթացքում քարտուղարությանը պատասխան չներկայացնելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ համարվում է դրական:

29. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում որոշումները համարվում են ընդունված` եթե էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

30. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում արձանագրության թղթային եղանակը սահմանված կարգով ներկայացվում է խորհրդի անդամների ստորագրությանը:

31. Խորհրդի նախագահի և (կամ) անդամներից որևէ մեկի պահանջով հարցը կարող է հանվել էլեկտրոնային քվեարկությունից և ներկայացվել կառավարման խորհրդի հերթական նիստի օրակարգում:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

32. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է:

33. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացման կազմակերպման համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

34. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ԾԻԳ-ի տնօրենը:

35. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

36. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:

37. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնի ղեկավարը:

38. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

39. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի անդամի անդամակցության դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

40. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

41. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

42. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

43. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.01.2015
N 16-Ա
Որոշում