Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ...

 

 

040.1504.261214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1504-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 49-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները`

1) ենթակա են կիրառման` պետական միջոցների (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բյուջետային վարկեր և փոխատվություններ) հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող (բացառությամբ մասնակի վերանորոգվող) կրթության, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտների նախագծման, փորձաքննության և շինարարության աշխատանքների պետական գնումների կազմակերպման գործընթացներում` բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հաստատված ծրագրերով նախատեսված` նախագծման և շինարարության փուլերում գտնվող օբյեկտների.

2) կարող են կիրառվել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների ժամանակ` պահպանելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1504-Ն որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են պետական միջոցների (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բյուջետային վարկեր և փոխատվություններ) հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող (բացառությամբ մասնակի վերանորոգվող) կրթության, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտներում (այսուհետ` օբյեկտներ) կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները:

2. Օբյեկտների ջերմային և էլեկտրական էներգիայի սպառման ծավալները նվազեցնելու, դրանց շահագործման ծախսերը կրճատելու և նորմատիվային հարմարավետության պայմաններն ապահովելու նպատակով ենթակա են կիրառման էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված հետևյալ միջոցառումները`

1) պատող կոնստրուկցիաների` արտաքին պատերի, նախամուտքերի, տանիքների, նկուղների ջերմամեկուսացում.

2) պատող կոնստրուկցիաների հնարավոր նվազագույն մակերեսներ ապահովող ծավալահատակագծային լուծումների կիրառում.

3) պատերի արտաքին մակերևույթների պաշտպանությունն ապահովող երեսապատման, սվաղի, ջրակայուն և ջերմակայուն խառնուրդներով ներկերի կիրառում.

4) էներգաարդյունավետ պատուհանների և մուտքի դռների կիրառում.

5) բացվածքների, արտաքին պատերի և ծածկերի տարրերի կցորդումների քփացում.

6) սերտիֆիկացված ջերմամեկուսիչ շինարարական նյութերի օգտագործում.

7) էներգախնայող ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, տաք ջրամատակարարման և լուսավորության համակարգերի ու սարքավորումների կիրառում.

8) ծախսաարդյունավետությունը հիմնավորելու դեպքում` այլընտրանքային էներգետիկ համակարգերի` արեգակնային ջրատաքացման և ֆոտովոլտային սարքավորումների ու ջերմային պոմպերի կիրառում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2014
N 1504-Ն
Որոշում