ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2014 թ. N 263-Ն
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Երևանի զարգացման 2015 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2015 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները` նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով` ընդհանուր 1000 տպաքանակներով:
ԻՐՏԵԿ |
ԻՐՏԵԿ - սույն որոշումն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին, մինչդեռ այն հրապարակվել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին`որոշումն ընդունելուց երեք օր առաջ, այս իսկ պատճառով հնարավոր չէ ճիշտ նշել որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը: |
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2014 թ. դեկտեմբերի 23-ի
N 263-Ն որոշման
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն
Նախաբան
Երևանի զարգացման 2015 թ. ծրագրի գերակայությունները
Քաղաքաշինություն և ճարտարապետություն
Արտաքին ձևավորում և գովազդ
Շինարարություն և բարեկարգում
Անշարժ գույքի կառավարում
Կոմունալ ոլորտ
Առևտրի և սպասարկումների ոլորտ
Տրանսպորտ
Բնապահպանություն
Հանրակրթություն
Առողջապահություն
Սոցիալական ապահովություն
Մշակույթ
Ֆիզիկական կուլտուրա ու սպորտ
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ
Միջազգային համագործակցություն
Զբոսաշրջություն
Աջափնյակ վարչական շրջան
Ավան վարչական շրջան
Արաբկիր վարչական շրջան
Դավթաշեն վարչական շրջան
Էրեբունի վարչական շրջան
Կենտրոն վարչական շրջան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Նոր Նորք վարչական շրջան
Նորք-Մարաշ վարչական շրջան
Նուբարաշեն վարչական շրջան
Շենգավիթ վարչական շրջան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը 2796 տարեկան է:
Էրեբունի-Երևանը հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը մ.թ.ա. 782 թվականին:
1918 թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է: 2012թ. ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Երևանի տարածքը կազմում է 223 քառ.կմ, բնակչությունը 1077.4 հազ. մարդ:
Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ:
Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին: Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն:
Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, հանդիսանում է տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույց: Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 40.9%- ը, շինարարության 58.3%-ը, մանրածախ առևտրի 83.9%-ը, ծառայությունների 84.8%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի 65.31%-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների 32.7%-ը:
Երևանի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման գործում զգալի նշանակություն ունի նաև այն, որ այստեղ են գտնվում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Ազգային ժողովն ու ՀՀ կառավարությունը, ՀՀ բոլոր նախարարությունները և պետական կառավարման մարմինները, հասարակական և այլ կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների, հանձնաժողովների, դատաիրավական մարմինների, զանգվածային լրատվության միջոցների գերակշիռ մասը: Մայրաքաղաքում են գործում ՀՀ-ում միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների գրասենյակները, օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները, արտերկրյա ֆինանսական, հասարակական և մշակութային հաստատությունների հայաստանյան գրասենյակներ, Հայաստանում գործող բանկեր և ֆինանսական հաստատություններ:
Քաղաքում են գործում իր էությամբ եզակի հին ձեռագրերի կենտրոն Մատենադարանը, բազմաթիվ գիտական հաստատություններ, համալսարաններ և ինստիտուտներ, երկու տասնյակ թատրոն և մոտ 60 թանգարան, համերգասրահ, մարզական կենտրոն, ավելի քան երկու տասնյակ եկեղեցի: Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը հաշվի առնելով բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը:
Ծրագիրը մշակվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, Կայուն զարգացման ծրագիրը, բովանդակում է քաղաքային տնտեսության ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրում օգտագործված վիճակագրական տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նյութերից:
Ծրագրի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները Երևանի քաղաքապետը և ավագանին:
Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի լիարժեք իրականացումը հիմնարար նախադրյալներ կստեղծի մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման համար:
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 Թ. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երևանի զարգացման ծրագրի գերակայություններն են
1. Երևանի տարածքային համաչափ, կայուն զարգացումը և պլանավորումը
2. բնակչության կենսական շահերի ապահովումը
3. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից բխող Երևանի բնակչության պաշտպանության և անվտանգության, հասարակական կարգի և համակեցության կանոնների պահպանության ապահովումը
4. կառավարման համակարգի բարեփոխումները և տեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովումը այդ նպատակով իրավական դաշտի կատարելագործումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, հաղորդակցության ժամանակակից միջոցների կիրառումը և բնակի հետ հետադարձ կապի ակտիվացումը ապահովելով վերջինիս լիարժեք մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում
5. քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ապահովումը
6. բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար այդ նպատակով հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը
7 բնակչության սակավաշարժ խմբերի համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում
8. 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի գույքագրում և դասակարգում ըստ առաջնահերթության, Երևան քաղաքում հաշվառված չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների համար բնակարաններ ձեռք բերելու և նրանց նոր բնակարաններով ապահովելու գործընթացի ավարտական փուլի իրականացումը
9. անավարտ շինությունների գույքագրումը, համապատասխան հայեցակարգի մշակումը
10. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցումը և որակի էական բարելավումը
11. էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործումը
12. Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության ապահովումը այդ նպատակով սոցիալական ծրագրերի իրագործումը նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ
13. կրթական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովումը
14. կրթական, մշակութային և սպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների շարունակականության, իսկ դրանցից ոմանց պարագայում (գրադարաններ, մշակույթի տներ և արվեստի կենտրոններ) ամբողջական հիմնանորոգման աշխատանքների ավարտի ապահովումը
15. համամարդկային և ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և պատշաճ ներկայացումը
16. առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումը, բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակական բարելավման նպատակով քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունները ժամանակակից բուժսարքավորումներով համալրելու գործընթացին աջակցումը, երեխաների իրավունքների պաշտպանությունը և անչափահասների հետ տարվող աշխատանքների բարելավումը
17. առողջ ապրելակերպի խրախուսումը այդ նպատակով նպաստավոր պայմանների ստեղծումը
18. մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակի բազմակողմ ու համակարգված բարելավումը,
19. գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովումը
20. պետական, համայնքային և մասնավոր գործընկերության ակտիվացումը և արդյունավետության բարձրացումը
21. միջազգային համագործակցության ընդլայնումը, քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացումը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կանոնադրությամբ ամրագրված լիազորությունների համաձայն իրականացվող գործառույթներից բացի ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի 2006-2020 թթ. իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հ.1402-Ն որոշմանը համապատասխան, նախորդ տարիներին կազմակերպվել և հաստատվել են մի շարք քաղաքաշինական ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթեր:
Քաղաքի զարգացման հիմնախնդիրներից անհրաժեշտ է նշել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթներին և գոտիավորման նախագծերում ամրագրված պահանջներին համապատասխան քաղաքի կառուցապատման ամբողջականացումն ու արդիականացումը:
Հիմնախնդիրներ
1. Երևանի գլխավոր հատակագծի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, վերլուծություն,
2. Գլխավոր հատակագծի իրականացման ծրագրերի մշակում,
3. Փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորման համար անհրաժեշտ իրավական ե նախագծային փաստաթղթերի մշակում,
4. Երևան քաղաքի վարչական շրջանների կամ առանձին տարածքների գոտիավորման նախագծեր,
5. Երևան քաղաքի քաղաքաշինական կադաստրի ստեղծում և ներդրում /տեխնիկական նախագիծ/,
6. Ներդրումային ծրագրերի մշակում,
7. Նոր այգիների հիմնադրում, զբոսայգիների ե կանաչ տարածքների վերականգնում,
8. ճանապարհափողոցային ցանցի ընդլայնում, մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող, շրջանցող ճանապարհների, տրանսպորտային հանգույցների և նոր ողեբաժանքների նախագծում,
9. Քաղաքաշինական միջավայրում տեղաշարժվելու դժվարություն ունեցողների համար տեղաշարժման մատչելիության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի մշակում և իրականացում
10. Նոր մանկական խաղահրապարակների ե ֆուտբոլի դաշտերի նախագծում,
11. Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացում,
12. 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի հիմնախնդիրների աստիճանական լուծում,
13. համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում քաղաքաշինական ծրագրերի մշակում և իրականացում,
14. բնակելի թաղամասերի բակային տարածքների բարեկարգման նախագծերի մշակում և իրականացում:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ուղղությամբ 2015 թ. նախատեսվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի իրականացման ընթացքի ուսումնասիրություն և վերլուծություն:
Քննարկման առարկա կդառնան Երևան քաղաքի մինչև 2025 թվականը քաղաքաշինական զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև նույն ժամանակահատվածի համար քաղաքի ճանապարհատրանսպորտային ցանցի զարգացման և բարելավման խնդիրները:
Նախատեսվում է Երևանի Ավան վարչական շրջանի որոշակի հատվածների (580 հա)` գոտիավորման նախագծի մշակումը: Կիրականացվեն նաև նախկինում մշակված որոշ գոտիավորման նախագծերի անհրաժեշտ ճշգրտումներ:
Նախատեսվում է աճուրդով օտարված կամ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներդրումային ծրագրերի, ճանապարհների և ինժեներական ցանցերի նախագծային աշխատանքներ:
Երևանի 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերի հիմնախնդիրների աստիճանական լուծման ուղղությամբ կիրականացվեն վթարային շենքերի բնակիչների համար նոր բազմաբնակարան շենքերի նախագծում:
Նախատեսվում է Կոմիտասի անվան պանթեոնին հարակից տարածքի (7,5 հա)` որպես քաղաքային նշանակության զբոսայգի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում:
Կշարունակվի հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանն ուղղված քաղաքաշինական ծրագրերի մշակումը և իրականացումը, նոր մանկական խաղահրապարակների և փոքր ֆուտբոլի դաշտերի նախագծումը և կառուցումը:
2015 թվականին շահագործման կհանձնվեն կառավարական նոր մասնաշենքը (Վ.Սարգսյան փ.), գեղասահքի մարզադպրոցը (Ծովակալ Իսակովի պ.):
2015 թվականին կշարունակվեն մայրաքաղաքը շրջանցող ռազմավարական ճանապարհի կառուցման աշխատանքներն Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ: Այս ծրագիրը փուլային է, որի առաջին փուլում շահագործման կհանձնվի Արտաշատի խճուղի-Շիրակի փողոց միջպետական մայրուղին, Շիրակի փողոցը Արգավանդի ճանապարհային հանգույցին միացնող վերակառուցված ճանապարհը: Երկրորդ փուլում կիրականացվի Արգավանդի ճանապարհային
հանգույցից Րաֆֆու և Տիչինայի փողոցներով մինչև Երևանի հյուսիսարևմտյան մուտք հանդիսացող Աշտարակի խճուղի ձգվող ճանապարհային հատվածի նախագծումն ու շինարարությունը:
Կավարտվեն Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա-Արտաշատի խճուղի քաղաքային ճանապարհային հանգույցի մանրամասն ճարտարագիտական նախագծերը:
Ճանապարհափողոցային ցանցի կատարելագործման, տրանսպորտային հանգույցների, նոր ուղեբաժանքների և տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցների և հետիոտն անցումների մասով կշարունակվի հետազոտական և նախագծային աշխատանքների իրականացումը, այդ թվում նաև`
- Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում տարբեր մակարդակներով
տրանսպորտային հանգույց,
- Երևանի Շահումյանի անվան հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի,
- Երևանի Ռուսաստանի հրապարակի տարածքում ստորգետնյա ուրբանիզացիայի ստեղծում,
- Բաղրամյան-Սայաթ-Նովա-Մաշտոցի պողոտա (Ֆրանսիայի հրապարակ) տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույց` հետիոտն անցման անվտանգ կազմակերպմամբ,
- քաղաքային կախովի մարդատար ճոպանուղու ստեղծման ուսումնասիրություն,
- հետիոտն փողոցների և հեծանվաուղիների ստեղծման հնարավոր տարբերակների հետազոտություն:
Կշարունակվի Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների կազմակերպման և զարգացման ծրագրերի իրականացումը:
2015 թ. նախատեսվում է Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածի վերակառուցման աշխատանքները (1,88 հա):
Նախատեսվում է նաև նոր հանգստի գոտիների հիմնադրում, զբոսայգիների և կանաչ տարածքների վերականգնում:
ԱՐՏԱՔԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ
Գովազդ
Գովազդի ոլորտում Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները
պայմանականորեն կարելի է բաժանել 4 հիմնական խմբի.
- աշխատանք մասնագիտացված գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ
- աշխատանք սեփական գովազդային միջոցները շենք-շինությունների ճակատային հատվածներում փակցնող կազմակերպությունների հետ
- աշխատանք կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և արտաքին գովազդի համար սահմանված տեղական տուրքերի հավաքագրման գործընթացը օպտիմալացնելու ուղղությամբ
- ներդրումային ծրագրեր գովազդային մակերեսի տրամադրման միջոցով:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում առկա գովազդային վահանակների և ցուցանակների էլեկտրոնային կառավարում միասնական գույքագրման հաշվառման ծրագրի միջոցով, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի կենտրոնացված կարգով հետևել ողջ գովազդային դաշտին, տրամադրել էլեկտրոնային թույլտվություններ, կառավարել գովազդային վահանակների տեղադրումը և տեղական տուրքերից ֆինանսական հոսքերը, ինչն իր հերթին կբարձրացնի գովազդային ոլորտի կառավարման արդյունավետությունը:
2015 թ. շարունակվելու է աշխատանքը մասնագիտացված գովազդային կազմակերպությունների հետ գովազդային վահանակների արդիականացման, սոցիալական գովազդային ծրագրերի իրականացման և Երևան համայնքի հետ աշխատանքի որակի բարձրացման ուղղություններով:
Իրականացվելու են նաև լայնածավալ ծրագրեր շենք շինությունների վրա տեղադրված գովազդային վահանակների արդիականացման, շենքերի ճարտարապետական տեսքը խաթարող, ինչպես նաև գովազդի մասին ՀՀ օրենքին հակասող գովազդների ապամոնտաժման ուղղությամբ:
Համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում կանխատեսվում է ևս 2 վերգետնյա անցումների կառուցում, կանգառասրահներին կից էլեկտրոնային չվացուցակների տեղադրում, գովազդային մակերեսով քաղաքային կահույքի տեղադրում, ինչպես նաև այլ ներդրումային ծրագրերի իրականացում որպես փոխհատուցում գովազդային մակերեսների տրամադրման պայմանով:
Արտաքին ձևավորում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թվականին նախատեսվում է շարունակել 2014 թ. իրականացված բոլոր ծրագրերը արտաքին ձևավորման մասով, ինչպես նաև իրականացնել մի շարք նոր ծրագրեր, ինչպիսիք են պետական հաստատությունների հարևանությամբ տեղադրվող հեծանվային կանգառները, տոնական միջոցառումների ժամանակ օգտագործվող շարժական դրոշահենքերը և ձևավորման լոկալ լուծումները մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում:
Հատուկ կարևորություն է ստանալու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի թեմատիկ ձևավորումը:
Համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում կիրականացվեն քաղաքային կահույքի արդիականացման աշխատանքներ, որում հաշվի կառնվեն երևանյան ոճի տարրերը:
Կավարտվեն Երևանի բրենդի վիզուալիզացման աշխատանքները և կիրականացվի բրենդի տեղայնացումը: Կկազմվի Երևանի տուրիստական տարբերանշանի օգտագործման ուղեցույցը,
մայրաքաղաքի նավիգացիոն համակարգի ուղեցույցը և կսկսվի Երևան քաղաքի դիզայն անձնագրի ստեղծման աշխատանքը համաձայն Երևան բրենդի չափորոշիչների:
Կշարունակվեն բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Նախատեսվում է նկարազարդել շուրջ 300 բակային տարածք:
Շարունակվելու են վարչական շրջանների բակային տարածքների գեղագիտական ձևավորման, նախկինում վերանորոգված և գունազարդված կամարանցումների վնասված հատվածների նորոգման, թարմացման և թերությունների շտկման (շուրջ 50 հասցե) աշխատանքները:
Նախատեսվում է իրականացնել 2-3 պանելային շենքերի ֆասադների դեկորատիվ գունազարդում, ինչպես նաև կյանքի կկոչվի Երևան քաղաքի շենքերի արտաքին տեսքի արդիականացման ծրագիր:
2015 թվականին կիրականացվեն նաև շուրջ 800 մետաղյա հենասյուների վերանորոգման և հատուկ նյութով պատելու աշխատանքներ:
Լանդշաֆտային ձևավորման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տեղադրել նոր տիպի ծաղկամաններ, բազրիքներ, խոտածածկերի և ծառերի համար նախատեսված մետաղյա ցանկապատեր և այլն:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Փողոցների բարեկարգում
Հիմնախնդիրներ
1. Երևան քաղաքի փողոցների բարեկարգում, հիմնանորոգում
2. Հուսալի և ժամանակակից ճանապարհների կառուցում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն 12 վարչական շրջանների փողոցներում, բակերում, մայթերում, ինչպես նաև առկա գրունտային ճանապարհներին: Փողոցները ձեռքբերված մակարդակի պահպանելու նպատակով կշարունակվեն անհրաժեշտ ծավալի ճաքալցման և փոսային նորոգման աշխատանքները:
Հենապատերի նորոգում-վերականգնում
Երևան քաղաքում հաշվառված է վերանորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև նոր հենապատերի կառուցման անհրաժեշտություն ունեցող շուրջ 130 հասցե:
Հիմնախնդիրներ
1. քայքայված, վթարային հենապատերի հիմնանորոգում և նորոգում, անվտանգության աստիճանի բարձրացում
2. նոր հենապատերի կառուցում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. ծրագրով վարչական շրջաններից ներկայացված վերանորոգման կարիք ունեցող 20 հենապատերից առաջնահերթության սկզբունքով կվերանորոգվեն 10-ը:
Վերգետնյա և ստորգետնյա անցումների կառուցում և նորոգում
Մայրաքաղաքում հետիոտնի տեղաշարժն ավելի հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով կարևորվում է անհրաժեշտ վայրերում հետիոտնային անցումների կառուցումը, ինչպես նաև առկա անցումների վերանորոգումն ու շահագործման համար հարմար պայմանների ստեղծումը: Նոր անցումների ստեղծման վայրերն ընտրվում են ուսումնասիրության և մասնագիտական քննարկումների արդյունքում հաշվի առնելով քաղաքացիների առաջարկները:
Երևանի քաղաքապետարանում հաշվառված է 66 անցում 26 վերգետնյա և 40 ստորգետնյա, որից 47-ը բավարար վիճակում են, 20-ում անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, հիմնականում երեսապատման, հարդարման, ջրամեկուսացման, ջրահեռացման և լուսավորության գծով:
Հիմնախնդիրներ
1. Հետիոտնի առավել մեծ կուտակումներ առաջացնող խաչմերուկներում ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Հաշվառվել է շուրջ 40 հասցե, որտեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում: 2015 թ. նախատեսվում է կառուցել 5 վերգետնյա անցում:
Կիրականացվեն ընթացիկ նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ վերանորոգման կարիք ունեցող ստորգետնյա անցումներում: Վարձակալության տրված անցումները կվերանորոգվեն վարձակալների միջոցներով:
Թեքահարթակների կառուցում
Տեղաշարժվելու դժվարություն ունեցող բնակիչների տեղաշարժը մատչելի դարձնելու համար մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում և բանուկ մասերում կառուցվում են թեքահարթակներ: Թեքահարթակների կառուցման տեղերը որոշելու նպատակով քննարկումներ են անցկացվում հաշմանդամների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:
Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի շինարարական աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երևանի քաղաքապետարանի այս մոտեցումը նպատակ ունի հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ապահովել անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:
Թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակական է և կիրականացվի նաև 2015 թ.` ընդգրկելով նախկինում ծրագրում չընդգրկված Երևանի մյուս վարչական շրջանները:
Մայթերի բազալտե և բետոնե ձևավոր սալիկների վերանորոգում
Մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում կատարվում են մայթերի և եզրաքարերի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվում կամ փոխարինվում են նորերով մայթերի ձևավոր բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկները, վերանորոգվում բետոնե, փոխարինվում բազալտե եզրաքարերը:
2015 թ. մայթերի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն բոլոր վարչական շրջաններում:
Կամրջային կառուցվածքների սպասարկում, շահագործում, վերականգնում ու ամրացում
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված են կամուրջներ և կամրջային կառուցվածքներ, ուղեանցեր և էստակադաներ, որոնց նկատմամբ մշտապես իրականացվում են շահագործման և պահպանման ծառայություններ: Պարբերաբար վերանորոգվում և վերակառուցվում են նորոգման կարիք ունեցող կամուրջները:
Հիմնախնդիրներ
1. Կամրջային կառույցների հիմնանորոգում, շահագործման բարելավում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. ծրագրերով կշահագործվեն և պահպանման ծառայություններ կիրականացվեն թվով 34 կամուրջների և կամրջային կառուցվածքների համար: Կամուրջների հիմնանորոգման նախագծեր կազմելիս հաշվի են առնվում ստացված ահազանգերը և առաջարկությունները, և կատարվող ուսումնասիրությունների արդյունքում, հնարավորության սահմաններում, իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:
Երևան քաղաքում շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգում և քարերի մաքրում
Հիմնախնդիրներ
1. մայրաքաղաքի պատշաճ արտաքին տեսքի ապահովում
2. պատշգամբների, տանիքների, մուտքերի նորոգում
3. շենքերի ճակատային մասերի մաքրում, լվացում, ներկում
2015 թ. ծրագրերով կիրականացվեն շուրջ 10 շենքերի ճակատային մասերի ընթացիկ նորոգման և քարերի մաքրման աշխատանքներ, կվերանորոգվի ավելի քան 250 պատշգամբ:
Հանգստի գոտիների ստեղծում, բակային տարածքների բարեկարգում
Բնակչության հանգստի կազմակերպման համար մայրաքաղաքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր հանգստի գոտիների ստեղծման և բակային տարածքների ու խաղահրապարակների հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ:
Հիմնախնդիրներ
1. հանգստի գոտիների ստեղծում
2. բակերի և այգիների բարեկարգում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կիրականացվեն այգիների ստեղծման և բարեկարգման, բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ:
2015 թ. կբարեկարգվի Կոմիտասի անվան Պանթեոնի տարածքը:
«Գեղեցիկ Երևան» ծրագիր
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովման նպատակով քաղաքի համաչափ զարգացման համատեքստում վերակառուցել է Նոր Նորք վարչական շրջանում Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող այգին (4300 քմ) և Սեբաստիա փողոցին կից գտնվող «Մալաթիա» պուրակը (16.500 քմ) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կատարվել են բարեկարգման, կանաչապատման (համապատասխանաբար 3100 քմ և 12790 քմ սիզամարգ) աշխատանքներ, կառուցվել են թեքահարթակներ հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար: Միաժամանակ այգիները համալրվել են հանգիստը կազմակերպելու համար համապատասխան կահավորանքով:
2015 թ. նախատեսվում է շարունակել ՄԱԶԾ հետ համագործակցությունը «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում և քաղաքի համաչափ զարգացման համատեքստում բարեկարգել և վերակառուցել նաև մյուս վարչական շրջաններում անբարեկարգ վիճակում գտնվող այգիներ:
Մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծում
Բակերի բարեկարգման աշխատանքների, ինչպես նաև երիտասարդության ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մեծ ուշադրություն է հատկացվում մինի ֆուտբոլի դաշտերի ստեղծմանը: Ներկայում մայրաքաղաքում առկա է շուրջ 105 մինի ֆուտբոլի դաշտ:
2015 թ. ծրագրով կկառուցվի ևս 11 մինի ֆուտբոլի դաշտ, որի համար կպատվիրվեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր.
- Աջափնյակ վարչական շրջան Մարգարյան 1-ին նրբ. հ.138 դպրոցին հարակից,
- Արաբկիր վարչական շրջան Ա.Խաչատրյան հ.հ.29, 31, 33 շենքերի բակ,
- Ավան վարչական շրջան Խուդյակով-Դավիթ Մալյան փողոցների հարակից տարածք,
- Դավթաշեն վարչական շրջան 2-րդ թաղամասի հ.հ. 3, 4 ա, բ և հ.3 շենքերի բակում,
- Էրեբունի վարչական շրջան Արցախի փողոցի հ.8/4 շենքի բակում,
- Կենտրոն վարչական շրջան Երվանդ Քոչար հ.15 շենքի հարակից տարածքում,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Մալաթիացիների պուրակի տարածքում,
- Նոր Նորք վարչական շրջան 7-րդ զանգվածի հրաձգարանի հարևանությամբ,
- Նուբարաշեն վարչական շրջան 11-րդ փողոցի հ.14 շենքի հարևանությամբ,
- Շենգավիթ վարչական շրջան Եղբայրության փողոցի հ.22 շենքի բակ,
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան Լեփսուսի փողոցի հ.41 շենքի բակ:
Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում
2015 թ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության 2 պոլիկլինիկաներում կիրականացվեն լուսամուտների փոխարինման ու տանիքի վերանորոգման աշխատանքներ և կվերանորոգվի հակատուբերկուլոզային դիսպանսերի ռենտգեն բաժանմունքը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցներում հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում:
Կրթական, նախադպրոցական, արտադպրոցական և մարզական հաստատությունների հիմնանորոգում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. ծրագրով նախատեսվում է Երևանի ենթակայության 29 մանկապարտեզներում իրականացնել մասնակի նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն 3 երաժշտական դպրոցներում, 9 արվեստի դպրոցներում, 2 մարզադպրոցներում և 16 գրադարաններում:
Մշակութային կենտրոնների հիմնանորոգում
2015 թ. նախատեսվում է կատարել 3 մշակույթի կենտրոնների հիմնանորոգման աշխատանքներ:
Երևան քաղաքի ջրային կառույցների սպասարկման ու շահագործման ծառայությունների իրականացում
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում առկա է 32 ջրային կառույց, որոնց մի մասն ունի վերանորոգման և հիմնանորոգման կարիք:
Ջրային կառույցների վերականգնման ծրագիրը կրում է շարունակական բնույթ, և 2015 թ. շարունակվելու են մայրաքաղաքի ջրային կառույցների վերանորոգման, վերազինման, պահպանման և շահագործման աշխատանքները:
Նախատեսվում է համայնք-մասնավոր հատված շարունակական համագործակցության միջոցով իրականացնել բարեկարգման կարիք ունեցող շատրվանների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ:
Հուշարձանների պահպանում (պատվանդանների վերանորոգում, կառուցում)
ՀՀ կառավարության 20.04.2002 թ. հ.438 որոշման համաձայն Երևանի սեփականություն
հանդիսացող 401 հուշարձանների պահպանումը, սպասարկումն ու պատվանդանների նորոգման աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Երևան համայնքի վարչական տարածքը կազմում է 22328 հա, որից պետական սեփականության հողերը 3397 հա, համայնքային սեփականության հողերը 10812.8 հա, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը 8103.3 հա, օտարերկրյա պետությունների սեփականությունը 14.9 հա:
Ներկայում Երևան քաղաքում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային թվով 9 շենք, որից 4-ը հանրակացարանային ընդհանուր շուրջ 450 բնակարանով:
Հիմնախնդիրներ
1. Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված, ֆինանսական միջոցների բացակայության հետևանքով կրճատվել են շենքերի տեխնիկական պարամետրերի պահպանման աշխատանքների ծավալները, մեծացել է դրանց մաշվածությունը:
2. Շենքերի տեխնիկական վիճակի վրա բացասաբար ազդեցություն են ունեցել ներքին և արտաքին ջրակոյուղատար ցանցերի մաշվածությունը, տանիքների ջրամեկուսիչ շերտի վնասվածությունը:
3. Բնակիչների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի կողմից իրականացված վերակառուցումների, կրող կոնստրուկցիաների փոփոխության ենթարկելու, տարիներ շարունակ հիմնանորոգման և ամրացման աշխատանքներ չկատարելու պատճառով ներկայում մի շարք բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքեր ունեն տարբեր աստիճանների վթարայնության աստիճաններ:
4. Լուծման կարիք ունի Երևան քաղաքի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված, նախկինում չսեփականաշնորհված, հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հարցերը:
5. Հստակեցման կարիք ունեն շենք, շինությունների և հողամասերի գործառնական և նպատակային նշանակություները, ինչը հնարավորություն կտա գույքահարկի բազայում կատարել համապատասխան փոփոխություններ գույքահարկի վճարի չափը համապատասխանեցնելով գույքի փաստացի օգտագործման նշանակությանը:
6. Երևանի սեփականություն համարվող գույքի կազմում առկա են այնպիսի շարժական և անշարժ գույքեր, որոնք տարիներ շարունակ ընդգրկված լինելով Երևանի քաղաքապետարանի և նախկին թաղային համայնքների հաշվեկշռում, ենթարկվել են բարոյական և ֆիզիկական մաշվածության, ավելին դրանք պահանջում են լրացուցիչ չհիմնավորված ծախսեր կապված պահպանման, շահագործման հետ, ինչը ստիպում է իրականացնել այդպիսի անշարժ և շարժական գույքի առաջնահերթ մասնավորեցման գործընթաց:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թվականներին շարունակվելու է ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն որոշման համաձայն զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին հաշվառման ընդունելու և ցուցակները ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացնելու գործընթացը:
2015 թվականներին նախատեսվում է շարունակել Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի (բնակելի տների) բնակիչների անվտանգության ապահովման, անկանխատեսելի հետևանքները բացառելու, դրանցում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու հետ կապված աշխատանքները:
2015 թվականներին կշարունակվի նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերում դեռևս չսեփականաշնորհված բնակարանների անհատույց մասնավորեցման գործընթացը.
Նախատեսվում է իրականացնել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, սակայն դեռևս չգրանցված գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքներ:
Շարունակվելու է Երևան քաղաքի դեռևս չանվանակոչված և անվանափոխության ենթակա պողոտաների, փողոցների և հրապարակների անվանման, ինչպես նաև սեփականության վկայական ունեցող շենք, շինությունների և հողամասերի հասցեավորման գործընթացը:
Նախկինում սեփականաշնորհված, սակայն սահմանված կարգով իրավունքներ չձևակերպած հողամասերի հաշվառման, գույքագրման, դրանց նկատմամբ իրավունքի վերականգնման և ձևակերպման գործառույթները կշարունակվեն նաև 2015 թվականներին:
Նախատեսվում է բնակարանային շինարարություն իրականացնելու միջոցով բնակելի ֆոնդի ստեղծում 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում 2014 թվականին սկսվել է նոր 4 բազմաբնակարան շենքերի շինարարություն Աջափնյակ վարչական շրջանի տարածքում` Մարգարյան փողոցի հ.45, Շինարարների 15, Շինարարների 6 և Սիսակյան 16 հասցեներում: Շինարարության ավարտից հետո` 2015 թվականի վերջին,
հնարավորություն կստեղծվի լուծել 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված բոլոր քանդման ենթակա վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հարցերը:
2015 թվականին նախատեսվում է.
- քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերի գործառնական նշանակությունների փոփոխում համապատասխան որոշումների միջոցով:
- վարձակալությամբ տրված տարածքների և հողամասերի պայմանագրերի ժամկետների վերանայում և վարձավճարների համապատասխանեցում Երևանի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերին:
- անշարժ գույքի կառավարման էլեկտրոնային ծրագրի մշակում և ներդրում, որը հնարավորություն կտա ավտոմատ ռեժիմով կառավարել գույքը, այդ թվում վարձակալությամբ տրամադրված գույքերի դեպքում պայմանագրային պարտավորությունների նկատմամբ հսկողություն իրականացնել:
- Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումների ակտիվացման նպատակով համապատասխան ծրագրերի մշակման գործընթացի մասնակցություն:
- Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ֆիզիկապես և բարոյապես մաշվածություն ունեցող և պահպանման համար չհիմնավորված ծախսեր պահանջող գույքերի օտարում:
- քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առանց համապատասխան պայմանագրերի համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի օգտագործման դեպքերի հայտնաբերում և համապատասխան ձևակերպումների իրականացում:
- Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերով, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում քաղաքաշինական ծրագրերի կազմման աշխատանքներում համապատասխան աջակցության ցուցաբերում:
- նախորդ տարիների փորձից ելնելով անշարժ գույքերի օտարման տարեկան ծրագրերի մշակում:
- քաղաքաշինության ոլորտում, ինչպես նաև ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթների մշակում, հողային հաշվեկշռի ամենամյա հաստատմանն ուղղած աշխատանքների իրականացում:
- համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի գույքագրում, ընդհանուր բազայի ստեղծում:
2015 թ. ընթացքում ըստ տարեկան ծրագրերի նախատեսվում է ակտիվ շահագործման փուլում չգտնվող համայնքային սեփականություն հանդիսացող օտարման համար առանձնացված գույքերի օտարումներ, ինչպես նաև Երևան համայնքի հաշվեկշռում գտնվող գույքերի վարձակալությամբ տրամադրում:
ԿՈՄՈՒՆԱԼ ՈԼՈՐՏ
Ջրամատակարարում և ջրահեռացում
«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործումն ու կառավարումը:
Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 1964 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 223.5 հազ. խմ տարողությամբ 23 օրվա կարգավորիչ ջրավազանների (ՕԿՋ) միջոցով:
Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգն ունի 9 ջրաղբյուր, 103 կապտաժային կառույց, 39 արտեզյան (ինքնաբուխ) հորատանցք, 5 խոշոր պոմպակայան, 29 խորքային հորատանցք և 803 կմ երկարությամբ մայրուղային ջրատար:
Հիմնախնդիրներ
1. ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման որակի բարելավում
2. ջրակորուստների կրճատում
3. ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի ընդլայնում
4. նկուղային հարկերում և կաթսայատներում տեղակայված պոմպակայանների տեղափոխում
5. պոմպակայանների և բակային պոմպերի նորացում ու փոխարինում
6. ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի հետագա շահագործման խնդիրների կարգավորում
7. մակերևութային ջրերի հեռացման համակարգի շահագործման արդյունավետության բարձրացում
8. «Աէրացիա» մաքրման կայանի վերակառուցում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
(Պայմանագրային 9-րդ տարի 01.06.2014թ.-31.05.2015թ.)
Պայմանագրային 9-րդ տարում շարունակվելու են ջրարտադրության, ջրատար համակարգերի և ջրամատակարարման բաշխիչ ցանցերի կառավարման բարելավմանը, ջրային համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Ընդ որում, ջրամատակարարման շարունակականության բարելավման հետ մեկտեղ կարևորվում են նաև ջրամատակարարման հուսալիության ապահովման հարցերը:
Ջրամատակարարման շարունակականության (օրվա ջրամատակարարման ժամերի միջին տևողության) բարելավման հարցում առանձնակի ուշադրություն է դարձվելու ջրամատակարարման առումով ոչ բարենպաստ պայմաններում գտնվող գոտիների բարելավմանը: 2014 թ. Երևան քաղաքի բոլոր սպառողների համար ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման նվազագույն տևողության ցուցանիշ է սահմանվել 12-ժամյա ջրամատակարարումը, սակայն ձեռնարկվելու են միջոցառումներ պայմանագրային 9-րդ տարվա ընթացքում ջրամատակարարման նվազագույն շեմն էլ ավելի բարձրացնելու համար:
Պայմանագրային 9-րդ տարում նախատեսվող կարևոր բարեփոխումներից են` Նոր-Նորքի I և II զանգվածների նվազագույն ջրամատակարարման շեմը 17 ժամ սահմանելը` նախկին` 12 ժամի փոխարեն, 16 և 17 թաղամասերում 24 ժամ` նախկին` 17 ժամի փոխարեն, Հարավ-Արևմտյան Ա թաղամասում 24 ժամ` նախկին 17 ժամի փոխարեն, և քաղաքի տարբեր թաղամասերի մոտ 80 շենքերում, ջրամատակարարման հին պոմպերը նոր պոմպերով և վարիատորներով փոխարինելու շնորհիվ 3-րդ հարկից բարձր բաժանորդները նախկին 12 ժամի փոխարեն կստանան առնվազն 17-ժամյա ջրամատակարարում:
«Վարձակալության պայմանագրի» 9-րդ տարում (01.06.2014-31.05.2015) «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագրով» նախատեսվում է կատարել 1760.0 հազ. ՀՀ դրամի աշխատանքներ:
Միայն ջրամատակարարման բաշխիչ ցանցի և կոյուղագծերի բարելավման ու վերակառուցման համար «Երևան Ջուր» ՓԲԸ-ի շահագործման պատասխանատուների կողմից ներկայացված առաջնահերթ աշխատանքների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմում է 780 մլն ՀՀ դրամ, այդ թվում` բախշիչ ցանցի համար 615 մլն ՀՀ դրամ, կոյուղու ցանցի համար 200 մլն ՀՀ դրամ:
Շարունակվելու են ջրային օբյեկտների սանիտարական գոտիների սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման, բարելավման և անվտանգության ապահովման միջոցառումները: Այս նպատակների համար նախատեսվում է իրականացնել առնվազն 70 մլն ՀՀ դրամի աշխատանքներ:
Մասնավորապես, պայմանագրային 9-րդ տարում ջրային օբյեկտների «Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների» ծրագրի շրջանակներում նախատեսվում է`
- ավարտել Ծարավ Աղբյուրի սանիտարական գոտու վերանորոգման աշխատանքները,
- բոլոր սանիտարական գոտիներում և պոմպակայաններում իրականացնել անհրաժեշտ վերանորոգումներ, սանիտարական մաքրություն և փոքրածավալ այլ աշխատանքներ,
- շարունակել ջրատարների վրա հոսակուրուստների հայտնաբերմանն ու դրանց վերացմանն ուղղված միջոցառումները,
- ավարտել բոլոր ՕԿՋ-ների լվացման աշխատանքները:
Ջրահեռացման ծառայություններ և կեղտաջրերի մաքրում
«Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը գործում է մասնակի, կատարվում է միայն մասնակի մեխանիկական մաքրում 16 մմ ճաղավանդակով և ավազորսիչներով, որոնց մաքրումն իրականացվում է տարեկան 6 անգամ:
Մաքրման կայան մուտք գործող կեղտաջրերի տարեկան քանակը աճել է 21.7%-ով 59 մլն մ3-ից հասնելով մինչև 71.8 մլն.մ3-ի: Դեռևս պահպանվում են թվով 6 կետերում կեղտաջրերի ուղղակի արտանետումները դեպի տարբեր ջրային ավազաններ:
«Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերից բացի, որոնք հիմնականում ֆինանսավորվում են երկու աղբյուրից` Ընկերության սեփական ֆինանսական միջոցների հաշվին (Պահպանման և վերանորոգման ընդլայնված ծրագրի շրջանակներում, որպես Վարձակալության պայմանագրի պարտավորություն) և Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին (Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի շրջանակներում` ԵՋՋԾ), Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է արտոնյալ պայմաններով վարկ Զարգացող Երկրների Պահուստային Ֆոնդի (ԶԵՊՖ) միջոցներից:
ԶԵՊՖ-ի տրամադրած ֆոնդի ամբողջ գումարը կազմում է 27,3 մլն եվրո, որից 24,9 մլն եվրոն տրամադրում է Ֆրանսիան, իսկ 2,4 մլն եվրոն համաֆինանսավորման տեսքով հատկացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Ներդրումային ծրագրի ընդհանուր նպատակը ջրամատակարարման, կեղտաջրերի հավաքման և մաքրման համակարգերի բարելավումն է:
Երևան քաղաքի կեղտաջրերի մաքրման «Աէրացիա» կայանի վերականգնում ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2 փուլով`
1. Կարճաժամկետ, որի ընթացքում նախատեսվում է մեխանիկական մաքրման համակարգի վերականգնում և առաջնային տիղմի մշակում ժամանակավոր բնապահպանական նորմերի պահանջները բավարարելու համար: Այս ծրագրով միայն 1-ին փուլի իրականացման համար նախատեսված է 10.27 մլն եվրո:
2. Երկարաժամկետ, որը ենթադրում է կենսաբանական և ֆիզիկաքիմիական մաքրումներով ընդարձակել առաջնային մաքրումը միջազգային նորմերը բավարարելու համար:
Հիմնական կոյուղագծերի վերականգման ծրագիր -1.83 մլն եվրո արժեքով:
Ծրագիրը ենթադրում է Երևան քաղաքու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի (18 կմ), ջրամիացումների առանձնացման (10 000 կետերում) և մայր ջրատարների վերակառուցման (15 կմ) աշխատանքներ:
Հաշվետու ժամանակածրջանում ֆրանսիական «Սադե» Կապալառու ընկերության կողմից Նորագավիթ, Դավիթաշեն և Շահումյան թաղամասերում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Զաքիյան-Բուզանդ փողոցների հատման խաչմերուկից մինչև Զաքիյան-Քրիստափոր փողոցների խաչմերուկ ընկած հատվածում, Սարի Թաղի 26-րդ և 28-րդ փողոցներում, ինչպես նաև Ծխախոտագործներ-Քրիստափոր փողոցների խաչմերուկ հատվածում հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրականացվել են մոտ 630-650 հազ. եվրո ընդհանուր գումարի կամ 11683 գծամետր ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցի խողովակների փոխարինման և դիտահորերի տեղադրման աշխատանքներ:
Ըստ ծրագրի 3 բաղադրիչների իրականացվել են հետևյալ աշխատանքները`
«Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման (առաջնային մեխանիկական մաքրում և տիղմի խտացում) աշխատանքների համար հայտարարված մրցույթը կայացել է ս/թ հուլիսի 10- ին, սակայն միակ ֆրանսիական համատեղ կոնսորցիումի ներկայացված հայտն, անհամապատասխանության պատճառով, մերժվեց և մրցույթը հայտարարվեց չկայացած: Նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար նոր մրցույթը հայտարարվել էր ս/թ հոկտեմբերի 7-ին: Մրցութային փաթեթի բացումը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 17-ին:
Երևան քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցի վերականգման և բարելավման ծրագրերի գծով աշխատանքների կատարման առաջին պայմանագիրը մրցույթում հաղթած ֆրանսիական «Սադե» ընկերության հետ ստորագրվել է ս/թ հունիսի 4-ին, աշխատանքները Երևան քաղաքի Նորագավիթ ու Դավիթաշեն թաղամասերում մեկնարկել են հունիսի վերջին:
Ընդհանուր Բյուջեն 11,59 մլն. եվրո:
Ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ ծրագրի և Կաթնաղբյուրի 2 ջրաղբյուրներից ջրառի ավտոմատացման աշխատանքների իրականացման համար մրցույթի հայտարարվել էր ս/թ հոկտեմբերի 6-ին: Մրցութային փաթեթի բացումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Ընդհանուր Բյուջեն 1,77 մլն. եվրո:
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագիր Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից նախատեսվում է Վարկի տրամադրում Հայաստանի Հանրապետությանը (Վարկառուին)` Երևանի ջրամատակարարման բարելավման համար անհրաժեշտ առաջնահերթ ներդրումների իրականացման նպատակով:
Ծրագրի իրականացման համար նախատեսված 21 մլն ԱՄՆ դոլար գումարը տրամադրվում է հետևյալ երեք ներդրողների կողմից.
- Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ (ՎԶԵԲ)` 7 մլն ԱՄՆ դոլար, վարկը կտրամադրվի 2014 թվականից,
- Եվրոպական ներդրումային բանկ (ԵՆԲ)` 7 մլն ԱՄՆ դոլար վարկը կտրամադրվի 2014 թվականից,
- ԵՄ հարևանության ներդրումային գործիք (ՀՆԳ)` 7 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Ներդրումների ծավալների ուղղությունները որոշվել են այդ նպատակով ներգրավված
Տեխնիկական խորհրդատուի` չեխական «Centroproject a.s.» ընկերության և ենթախորհրդատու «Grant Thornton» ՓԲԸ-ի (Հայաստան) կողմից, որը ֆինանսավորվել է Չեխիայի հանրապետության կառավարության կողմից տրամադրված 275 հազ. ԱՄՆ դոլար դրամաշնորհի հաշվին:
Ծրագրում ներառվել են հետևյալ աշխատանքները.
- բակային նոր 30 պոմպակայանների կառուցում` 1197.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով,
- ջրամատակարարման բաշխիչ ցանցի շուրջ 152 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների վերականգնում` 10.2 մլն ԱՄՆ դոլար արժեքով
- այդ հատվածներում առկա անհատական շուրջ 22 կմ ընդհանուր երկարությամբ միացումների փոխարինում` 9487.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է
- առանձնատների թվով 39304 անհատական ջրաչափերի փոխարինում
- ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնվող հատվածներում ջրի կորստի նվազեցում` 30%-ով,
- էլեկտրաէներգիայի սպառման կրճատում,
- ջրամատակարարման տևողության ավելացում,
- անխափան ջրամատակարարման ապահովում և բաշխիչ ցանցում վթարների նվազեցում:
Աղբահանություն և սանիտարական մաքրում
Երևան քաղաքի սանիտարական մաքրման ենթակա փողոցների, հրապարակների, կամուրջների, մայթերի, բակային տարածքների և այլ կառույցների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 24.348.634 քմ:
Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն առայժմ իրականացվում են թվով 12 մասնագիտացված ընկերությունների շուրջ 1600 աշխատակիցների և շուրջ 380 միավոր հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմների միջոցով: Երևան քաղաքի տարածքից օրական հավաքվում և տարբեր աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 1300-1400 տ. կենցաղային աղբ, որից 750-800 տ. տեղադրվում է Նուբարաշենի քաղաքային աղբավայրում, իսկ մնացածը Աջափնյակ վարչական շրջանի, ինչպես նաև Ջրվեժի և Մասիսի աղբավայրերում:
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գործարկվել է 1950-ական թվականներին և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա զբաղեցնելով շուրջ 52.3 հա տարածք:
Մայրաքաղաքի տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում տարեկան միջին հաշվով 290-295 հազ. տոննա կենցաղային աղբ:
Քաղաքային աղբավայրում ջերմային գազերի արտանետումը, ինքնաբռնկման երևույթները կանխելու նպատակով 2009 թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» ընկերության հետ կնքել է համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի իրականացման վերաբերյալ:
Պայմանագրի գործողության ժամանակահատվածում մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա CO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:
Երևանի սանիտարական մաքրման և աղբահանության (ներառյալ ձմռան ամիսների) աշխատանքների իրականացման վերաբերյալ խորհրդատվական աջակցություն ստանալու նպատակով 2010 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվեց Integrated Skills Limited ընկերությունը (Մեծ Բրիտանիա):
Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով տվյալ ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև հիմնվելով Integrated Skills Limited ընկերության խոհրդատվական աջակցության վրա, մշակել է նոր տեխնիկական բնութագիր և անցկացրել համապատասխան ծառայությունների գնման միջազգային մրցույթ:
Գնահատելով ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտում ունեցած փորձը և առկա խնդիրները նպատակահարմար է գտնվել Երևան քաղաքի սանմաքրման և աղբահանության դաշտը բաժանել արևելյան և արևմտյան հատվածների
Սա նպատակ է հետապնդում ազատ մրցակցային դաշտ ստեղծել հնարավոր շահագրգիռ օպերատորների համար մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսներին) ոլորտում առկա հիմնախնդիրները լիարժեք և արդյունավետ լուծելու, ինչպես նաև ոլորտում ժամանակակից չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ ներդնելու և որակյալ ծառայություններ ապահովելու համար:
Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներում նոր օպերատորների ներգրավումը նպատակ ունի.
- ներգրավել ոլորտում մասնավոր ներդրումներ
- ներդնել միջազգային ժամանակակից փորձը
- արդիականացնել և հագեցնել նոր մեքենա-մեխանիզմներով
- ներդնել կառավարման և վերահսկման արդի համակարգեր
- ապահովել տեղեկատվության մատչելիություն կիրառելով նորագույն սարքավորումներ Նախագծի իրագործման արդյունքում կապահովվի ծառայությունների որակյալ և օպերատիվ մատուցում:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսների, ծառայությունների ձեռքբերումը խմբավորվել է 2 չափաբաժիններով.
- Աղբահանության և սանիտարական մաքրում, ներառյալ ձմռան ամիսներին Երևան քաղաքի արևելյան հատվածում (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ).
- Աղբահանության և սանիտարական մաքրում, ներառյալ ձմռան ամիսներին Երևան քաղաքի արևմտյան հատվածում (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ):
Գնման ընթացակարգի գնման հանձնաժողովի որոշմամբ 1-ին չափաբաժնի մասով ընտրված մասնակից է ճանաչվել «էկոգրուպ» ՍՊԸ և «ԼԼ Միյյոքոնսուլտ ԱԲ» ընկերության կոնսորցիումը, իսկ 2-րդ չափաբաժնի մասով «Սանիտեկ» ընկերությունը (Լիբանան):
Երևանի քաղաքապետարանը վերոնշյալ ընկերությունների հետ կնքել է 10 (տասը) տարի ժամկետով պայմանագրեր:
Հիմնախնդիրներ
1. մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համակարգը (նաև առկա աղբավայրերը) չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին
2. սանիտարական մաքրման ընկերությունների կողմից շահագործվող հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմների ֆիզիկական մաշվածություն և անբավարար թվաքանակ
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Համաձայն կնքված պայմանագրերի մոբիլիզացիոն ժամկետի (նախապատրաստական աշխատանքներ) ավարտից հետո կմեկնարկեն նոր օպերատորների կողմից Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ ձմռան ամիսների) ծառայությունների մատուցման աշխատանքները, որի արդյունքում Երևան քաղաքի վարչական տարածքում կապահովվի միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական մաքրում և աղբահանություն, կապահովվի համապատասխան տեխնիկայով, մայրաքաղաքի հանրային և բակային տարածքներում կտեղադրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող նոր աղբամաններ:
Երևան քաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի խցանված աղբամուղերի մաքրման, ախտահանման, աղբընդունիչի վերանորոգման, շինարարական աղբի տեղափոխման, ինչպես նաև գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացման համար կնքվել է ծառայությունների գնման պայմանագիր 10 (տասը) տարի ժամկետով: Նշված աշխատանքների մեկնարկային ժամկետ է սահմանվել 2015թ. հունվարի 1-ը:
Աշխատանքներ կիրականացվեն Նուբարաշենի քաղաքային աղբավայրի վիճակը բարելավելու նպատակով: Կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ աղբի վերամշակման տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ ներգրավելով միջազգային խորհրդատվական ընկերությունների: Արդյունքում ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման գործարաններ:
Բազմաբնակարան շենքերի կառավարում
Երևանում առկա 4876 բազմաբնակարան շենքերից 4613-ի կառավարումն իրականացվում է 220 համատիրության կողմից, 193-ը լիազորագրային կառավարիչների, 70-ը վարչական շրջանների ղեկավարների կողմից:
ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» հ.1161-Ն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանում մշակվել և կիրառվել են պարտադիր նորմերի վերահսկման մեխանիզմներ: Դրա արդյունքում բարելավել է կառավարման մարմինների հաշվետվողականությունը, պարտադիր նորմերի կատարումը, աշխատանքային կարգապահությունը:
«Համատիրությունների մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքներով սահմանված վերահսկողության մեխանիզմների ոչ հստակությունը որոշակի դժվարություններ է ստեղծում ֆինանսական միջոցների գանձման և ծախսման, ընդհանուր ժողովի հրավիրման, բյուջեների կազմման և հաստատման, կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար:
Ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագիրը:
Վերելակային ծառայության ապակենտրոնացումը դժվարացրեց բնակելի շենքերի վերելակների պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնների կիրառումը: Ներկայում բարձրահարկ բնակելի շենքերի վերելակային տնտեսությունում առկա է 4551 վերելակ, որից 4360-ը սպասարկվում և շահագործվում է մասնագիտացված վերելակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, իսկ մնացած 191-ը լիցենզիա ունեցող անհատ մասնագետների կողմից:
Նախկինում գործող 92 դիսպետչերական կետերից և հենակետերից գործում են 11-ը: Մասնագետների պակասի հետևանքով յուրաքանչյուր մասնագետ սպասարկում է 40-50 վերելակ:
Հիմնախնդիրներ
1. թեք և հարթ տանիքների, ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման կարիք ունեցող շենքերի առկայություն
2. բնակիչների իրազեկվածության և իրենց Լիազորությունների ու պարտականությունների ոչ լիարժեք իմացություն
3. վերելակային տնտեսության կապիտալ վերանորոգման, շուրջօրյա դիսպեչերական ծառայության ստեղծման և կադրերի պատրաստման ու վերապատրաստման խիստ անհրաժեշտություն
4. սեփականատերերի իրենց սեփականության պահպանման նկատմամբ
պատասխանատվության ցածր մակարդակ
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
- Կառավարման մարմիններին տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տրամադրում.
- «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» որոշման պահանջների վերահսկողության իրականացում
- Սպասարկման վարձավճարների գանձման համակարգի կատարելագործում
- Շենքերի ջերմամեկուսացում, էներգաօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն
- Բազմաբնակարան շենքերի շուրջ 800 մուտքերի վերանորոգում
- Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 75000 քմ հարթ և 45000 քմ թեք տանիքների վերանորոգում
Նախատեսվում է մշակել Երևանի վերելակային տնտեսության շահագործման հայեցակարգ: Վերելակային տնտեսության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, համակարգը նոր վերելակներով համալրելու, վերազինելու, արդիականացնելու նպատակով համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բանակցություններ են վարվում մասնավոր ընկերությունների հետ Երևան քաղաքի վերելակային տնտեսությունը հավատարմագրային կառավարման հանձնելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանը ներգրավել է խորհրդատվական ընկերությունների` վերելակային տնտեսությունը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով տեխնիկական բնութագիր կազմելու համար: Աշխատանքները կշարունակվեն նաև 2015 թվականին:
«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիր
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակում գոյություն ունեցող բնակելի շենքում իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Այս ծրագրի շրջանակում ցուցադրվել է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության ներուժը նպատակ ունենալով նպաստել նմանատիպ նախագծերի իրականացման փորձի տարածմանը: Ծրագիրը մեկնարկել է 2012 թ. նոյեմբերից Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրված Մտադրությունների մասին հուշագրի համաձայն:
Ծրագրի նպատակների իրագործման համատեքստում ՄԱԶԾ հետ համատեղ 2013թ. ընտրվել է ՏՇԿ սերիայի պանելային շենք, որտեղ գործում է կենտրոնացված ջեռուցման համակարգ (Ավան վարչական շրջան, Դ.Վարուժան փողոցի թիվ 6 շենք), իրականացվել է շենքի տեխնիկական վիճակի գնահատում: 2014 թ. ավարտվել են շենքի ջերմաարդիականցման և շինարարական աշխատանքները:
Բազմաբնակարան շենքի ջերմաարդիականացման այս փորձը առաջինն է ինչպես Երևանում, այնպես էլ ողջ հանրապետությունում: Վերոնշյալ աշխատանքներից հետո ՄԱԶԾ կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն:
2015 թ. Երևան քաղաքում գոյություն ունեցող շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման միջոցառումների իրագործման համար բանակցություններ կվարվեն դոնոր կազմակերպությունների հետ:
Արտաքին լուսավորություն
Երևանում ներկայում շահագործվում է 1414 կմ ընդհանուր երկարությամբ արտաքին լուսավորության ցանց, մասնավորապես 1719 օբյեկտներ (փողոցներ, այգիներ, արձաններ և այլն), առկա են 60913 հատ տարբեր տիպի լուսատուներ, որոնք մոնտաժված են 36953 հենասյուների վրա: Շահագործվող արտաքին լուսավորության ցանցի երկարությունը վերջին տարիների ընթացքում, կապիտալ ներդրումների հաշվին զգալի աճել է:
Հիմնախնդիրներ
1. չլուսավորվող փողոցների, նրբանցքների, բակերի և խաղահրապարակների լուսավորում
2. ցանցի ավտոմատացման, նոր տրանսպորտա- տեխնիկական սարքավորումների, գործիքների և այլ տեխնիկական միջոցների ներդրում
3. դիսպետչերական ծառայության ավտոմատացում, կապի և կառավարման համակարգի ներդրում
4. լուսային ժամանակակից և խնայողական տարրերի կիրառում
Հիմնախնդիրների լուծումը նախատեսում է արտաքին լուսավորության ցանցում առկա սնդիկային լամպերի օգտագործման բացառում, բակային տարածքներում գույություն ունեցող լուսատուների փոխարինում էներգախնայող լուսատուներով: Այս աշխատանքների կիրառումը թույլ կտա կատարել էլեկտրաէներգիայի և հետևաբար ֆինանսական միջոցների զգալի խնայողություն:
«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիր: Ծրագրի նպատակն է նպաստել լուսավորման էներգաարդյունավետ սարքերի և տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը` այդպիսով նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները:Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագրիր, որով նախատեսվում է Երևանի քաղաքային լուսավորության համակարգի էներգետիկ աուդիտի իրականացում, քաղաքային լուսավորության համակարգի արդիականացման հայեցակարգի մշակում, պիլոտային ծրագրի իրականացում: Պիլոտային ծրագրի շրջանակում նախատեսվում է առկա էներգատար լուսատուները փոխարինել ժամանակակից, էներգաարդյունավետ և ավելի երկարակյաց լուսատուներով, որոնք աշխատում են լուսարձակման բարելավված ցուցանիշներով օժտված լուսադիոդներով: Մշակվել է նախատեսվող էներգաարդյունավետ փողոցային լուսավորության պիլոտային ծրագիրը, ընտրվել է պիլոտային փողոցը, կատարվել է փողոցի գործող լուսավորության համակարգի մոնիտորինգ: Երևանի քաղաքապետարանի և Ծրագրի փորձագետների կողմից մշակվել են պիլոտային փողոցում տեղադրվող լուսադիոդային լամպերին ներկայացվող տեխնիկական պահանջները, որոնց հիման վրա ՄԱԶԾ կազմակերպել է գնման գործընթաց: Մրցութային պահանջներին համապատասխան ընտրված ընկերության լուսատուների տրամադրած նմուշներով Ճանապարհային մակերեսի լուսավորվածության մակարդակի փորձարկման արդյունքները ցույց են տվել լուսատուների համապատասխանությունը առաջադրված պահանջներին: Լուսադիոդային լուսատուների առաքումը տեղի կունենա մինչև 2014 թ. տարեվերջը:
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվում է Երևան քաղաքի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն, որը նախատեսում է պիլոտային կարգով կատարել մի շարք փողոցների լուսավորության կազմակերպում: Ծրագրի իրագործելիության արդյունքները հայտնի կլինեն արդեն տարեվերջին, որից հետո 2015 թվականին կմեկնարկեն բուն աշխատանքները: Մշակվող ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է
- փոխարինել մայրաքաղաքի բոլոր հենասյուները` հաշվի առնելով լուսադիոդային (LED) լուսատուների հնարավորությունները,
- վերանայել հենասյուների բարձրությունը և տեղադրության հեռավորությունը երթևեկի և հետիոտնի համար նախատեսված վայրերում ապահովելով առանց ստվերի լուսավորություն,
- փոխարինել նատրիումային լուսատուները ժամանակակից լուսադիոդային լուսատուներով,
- իրականացնել գոյություն ունեցող 1420 կմ երկարությամբ մալուխային ցանցի անցկացումը ստորգետնյա խրամուղիներով:
Սույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավմամբ:
2015 թ. նախատեսվող աշխատանքներ
2015 թ նախատեսվում է իրականացնել արտաքին լուսավորության ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքներ, որի շնորհիվ կվերականգնվի ևս 50 կմ ցանց, և 2015 թ. տարեվերջին Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի երկարությունը կկազմի 1514 կմ: Նախատեսվում է շարունակել նաև բակային լուսավորության գործընթացը:
Նախատեսվում է 2015 թ. սկսել և հետագա տարիներին աստիճանաբար իրականացնել նաև Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, մասնավորապես փոխարինել առկա լուսատուները լուսադիոդային լուսատուներով, շահագործման աշխատանքների կազմակերպման ներկայիս եղանակից անցնել շուրջօրյա շահագործման, ավելացնել սպասարկող անձնակազմի թիվը, կազմավորել հերթափոխներ, որոնք շուրջօրյա կիրականացնեն մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործումը և պահպանումը:
Նախատեսվում է առաջիկա տարիներին սպասարկման համար ձեռք բերել 1 2 միավոր նոր տեխնիկա (ավտովերնակ, ավտոլաբորատորիա) գոյություն ունեցող հնացած տեխնիկան փոխարինելու, ինչպես նաև շուրջօրյա աշխատանքներ կատարելու համար:
«Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում 2015թ. նախատեսվում է առկա էներգատար լուսատուները փոխարինել ժամանակակից, էներգաարդյունավետ և ավելի երկարակյաց լուսատուներով, որոնք աշխատում են լուսարձակման բարելավված ցուցանիշներով օժտված լուսադիոդներով: Այս ծրագիրը ներառելու է Երևանից դեպի արևմուտք Հաղթանակի կամրջից մինչև Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկ ձգվող 9 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածը: Լուսատուների տեղադրումից հետո նախատեսվում է պիլոտային փողոցի մոնիտորինգի կազմակերպում: Երևան քաղաքի արտաքին լուսավորության համակարգում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման ֆինանսավորման ապահովման համար կմշակվի նոր քաղաքային վերականգնվող ֆոնդի հայեցակարգը և կստեղծվի նպատակային վերականգնվող ֆոնդ: Ֆոնդի սկզբնական համալրումն իրականացվելու է էներգաարդյունավետության բարձրացման փորձնական ծրագրի իրականացման արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից: Ֆոնդում կուտակված միջոցները նպատակային ձևով ուղղվելու են Երևան քաղաքի լուսավորության համակարգում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նախագծերի իրականացմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի քաղաքային լուսավորության համակարգի համապարփակ էներգետիկ աուդիտի կազմակերպման և քաղաքային լուսավորության համակարգի վերազինման ռազմավարության մշակում:
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ
Երևան քաղաքում գործում են առևտրի 8365 օբյեկտ, սպառողական ապրանքների 32, գյուղատնտեսական արտադրանքի 10, գյուղմթերքի փոքրածավալ 18 շուկա, հանրային սննդի 1374 և կենցաղային ծառայություններ մատուցող 2138 օբյեկտ:
Առևտրի օբյեկտների 61,1%-ը, հանրային սննդի կազմակերպման օբյեկտների 74.4%-ը և կենցաղային ծառայություններ մատուցող օբյեկտների 57.6%-ը կենտրոնացված են Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում:
Երևանում առևտրի շրջանառության ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին, չնայած նշված վարչական շրջաններում ապրում է քաղաքի բնակչության մոտ 60%-ը: Դա բացատրվում է այդ վարչական շրջաններում առևտրի խոշոր կազմակերպությունների առկայությամբ:
Առևտրի շրջանառության 66.5%-ը իրականացվում է խոշոր, մնացած 33.5%-ը փոքր և միջին բիզնեսի կողմից:
Չնայած Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտրի արգելմանը, դեռևս այն հսկողության կարիք ունի:
Չնայած Երևան քաղաքում վերջին 4 տարիների ընթացքում իրականացված ապամոնտաժումներին, որոշ կենտրոնական փողոցներին հարող տարածքներում տեղադրված կրպակները և տաղավարները, որոնցից շատերը կրպակաշարեր են, կարիք ունեն վերակառուցման:
Հիմնախնդիրներ
1. Առևտրի, հանրային սննդի, սպասարկման ծառայություններ մատուցող և զվարճանքի օբյեկտների անհավասարաչափ տեղաբաշխվածություն, համապատասխան ուսումնասիրության և բնակչության առաջարկի և պահանջարկի տվյալների բացակայություն
2. Պիտանիության ժամկետներն անցած ապրանքների վաճառքը բացառելու նպատակով անհրաժեշտ հսկողության ուժեղացում
3. Բացօթյա առևտուրը պատշաճ կազմակերպելու, ապօրինի առևտուրն արգելելու և կանխարգելելու նպատակով մշտական հսկողության սահմանում: Գյուղմթերքների արտադրանքի շուկաների թերծանրաբեռնվածություն
4. Գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ և մանրածախ նոր շուկաների և անասնաշուկայի կազմակերպում
5. Ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի կանոնակարգում
6. Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում տեղակայված կրպակների (տաղավարների), բացօթյա փոքրածավալ շուկաների ու տոնավաճառների մի մասի ապամոնտաժման կամ արդիականացման անհրաժեշտություն
7. Հասարակական զուգարանների անբավարար քանակ
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկությունների ձևավորում և ներկայացում:
Բացօթյա առևտրի նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում և կանոնակարգում: Միջոցառումներ կձեռնարկվեն Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտրի վերացման ուղղությամբ: Մայրաքաղաքում գյուղմթերքների առևտուրը կանոնակարգելու, արտադրող-սպառող անմիջական կապն ապահովելու, ազգաբնակչությանը թարմ ու որակյալ մթերքով ապահովելու նպատակով կշարունակվի վարչական շրջաններում շաբաթ, կիրակի և տոնական օրերին գյուղատնտեսական արտադրանքի, սպառողական ապրանքների շուկաների, տոնավաճառների կազմակերպման գործընթացը:
Մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով դրանց տեղակայման վայրերի որոշում, քաղաքաշինական փաթեթի մշակում և կառուցում:
Առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, արգելելու և կանխարգելելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացում: Ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի նկատմամբ հսկողության իրականացում և կանոնակարգում:
Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացում, ոլորտի արդյունավետ կառավարման մեխանիզմերի մշակում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորում («Կենդանիների մասին», Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման նպատակով առաջարկությունների ներկայացում):
ՏՐԱՆՍՊՈՐՏ
Երևան քաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, տրոլեյբուսներով և մետրոպոլիտենով:
Երևանի քաղաքային հասարակական տրանսպորտի համակարգն իր մեջ ներառում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» Փ` ընկերությունները և թվով 57 մասնավոր կազմակերպություններ, որոնք պայմանագրային հիմունքներով կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում:
Երևանի քաղաքապետի 2012 թ. մարտի 30-ի հ.2911-Ա որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցը, ինչը նպատակ է հետապնդել ամբողջովին վերանայելու Երևանի փոքր կենտրոնում ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, որոշակիորեն նվազեցնելու միկրոավտոբուսների քանակը, մեծացնելու մետրոպոլիտենի և տրոլեյբուսների դերը ներքաղաքային ուղևորափոխադրումներում, ինչպես նաև նախատեսելու ավտոբուսային նոր, արդյունավետ երթուղիներ:
Նոր երթուղային ցանցով նախատեսված է 76 միկրոավտոբուսային (1565 միավոր շարժակազմ), 68 ավտոբուսային (939 միավոր շարժակազմ) և 10 տրոլեյբուսային երթուղի (108 միավոր շարժակազմ):
2014 թ. ընթացքում շարունակվել են նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, որի շրջանակում հայտարարվել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթներ, սակայն հայտեր չլինելու պատճառով դրանք համարվել են չկայացած և պարբերաբար հայտարարվել են նոր մրցույթներ:
Ավտոբուսային փոխադրումներ
Երևան քաղաքի ավտոբուսային հավաքակազմը համալրված է տարբեր մակնիշների 708 ավտոբուսով: Երևան քաղաքում փաստացի գործում են 46 ավտոբուսային երթուղիներ, որոնցում օրական միջին հաշվով շահագործվում է 470-475 միավոր շարժակազմ: Չնայած ավելացել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում` այն դեռևս մնում է ցածր կազմելով մոտ 36.3%: Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկվում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և 19 մասնավոր կազմակերպությունների կողմից:
Երևան քաղաքում դեռևս անբավարար է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը. անհրաժեշտ քանակի ավտոբուսների բացակայության պատճառով երթուղիների մի մասը չի սպասարկվում, իսկ մի մասը համալրված է մասնակիորեն:
Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար 2015 թ. անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ավտոբուսային հավաքակազմը փոքր և միջին տեղատարողության քաղաքային ավտոբուսներով համալրելու և դրան զուգահեռ միկրոավտոբուսների քանակի հետագա կրճատման ուղղությամբ:
Միկրոավտոբուսային փոխադրումներ
Երևան քաղաքում փաստացի գործում է 81 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից ևս 5-ը նոր երթուղային ցանցով նախատեսված է փոխարինել ավտոբուսային երթուղիներով, սակայն անհրաժեշտ քանակի ավտոբուսներ չլինելու պատճառով դրանք ներկայում դեռևս սպասարկվում են միկրոավտոբուսներով: Միկրոավտոբուսային երթուղիները համալրված են տարբեր մակնիշների մոտ 1600 միկրոավտոբուսներով, օրական երթուղիներ է դուրս բերվում միջին հաշվով 1250-1300 միավոր շարժակազմ: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 45 մասնավոր կազմակերպություններ:
Չնայած միկրոավտոբուսների քանակի զգալի կրճատմանը (մոտ 850-ով) այդուհանդերձ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է հիմնականում միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի մոտ 54%-ը:
Այս խնդրի լուծմանն ուղղված, նախատեսվում է 2015 թ. ընթացքում ևս նվազեցնել փաստացի շահագործվող միկրոավտոբուսային երթուղիների քանակը (5-ով) դրանք փոխարինելով ավտոբուսային երթուղիներով:
Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացում ավտոբուսային փոխադրումների տեսակարար կշռի ավելացումը և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների քանակի կրճատումը, հնարավորություն կտան զգալիորեն բարելավելու մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման վիճակը և բարձրացնելու սպասարկման մակարդակը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն հետագայում միասնական տոմսային համակարգի անցման գործընթացի և անկանխիկ վճարման միջոցների ներդրման համար:
Վերգետնյա էլեկտրատրանսպորտ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը տեխօգնության): Ընկերության կողմից ներկայում սպասարկվում են 5 տրոլեյբուսային երթուղիներ, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 48-50 միավոր շարժակազմ:
Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերջին մի քանի տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը: Չնայած այդ հանգամանքին, 2014 թ. որոշակիորեն նվազել է (3.4%-ով) տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը և տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 2.4%:
Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում, այդ թվում բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը նոր երթուղային ցանցով ավելացվել է տրոլեյբուսային երթուղիների քանակը հասցվելով 10-ի:
2015 թ. նախատեսվում է շարունակել տրոլեյբուսների, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների հիմնանորոգման, հպակային ցանցի վերանորոգման, քարշի ենթակայանների վերակառուցման ու վերագործարկման, տրոլեյբուսային տնտեսության արտադրատեխնիկական վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտենում առկա է 45 վագոն: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ):
Վերջին տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը պայմանավորված է նաև նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես, միկրոավտոբուսների քանակի կրճատմամբ: 2014 թ. ևս արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալի որոշակի աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով շուրջ 1.5%: Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում աճել է և կազմում է մոտ 7.3%:
Չնայած այդ հանգամանքին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտից հետո:
Ավարտվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 1-ին փուլը, որը նպատակ է հետապնդել բարելավելու Երևանի մետրոպոլիտենի ծառայությունների անվտանգ և ապահով իրագործումը: Ծրագիրը բաղկացած էր հետևյալ ներդրումային բաղադրիչներից շարժակազմի արդիականացում, ռելսային գծերի վերականգնում, էլեկտրասնուցման վերականգնում և վերանորոգում, սպասարկման ծառայությունների և ենթակառուցվածքների արդիականացում, ջրի ներհոսքի վերացում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15.0 մլն եվրո:
Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլը (ծրագրի ընդհանուր արժեքը 15.0 մլն եվրո) իր մեջ ներառում է վագոնների հիմնանորոգում և արդիականացում, դրենաժային թունելի կառուցում, գործող թունելի վիճակի բարելավում (ներառյալ հակակոռոզիոն ծրագիր), մեքենավարների ուսումնական ծրագրերի կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայարանի կառուցում, հակահրդեհային միջոցների ձեռքբերում: Բացի այդ, ՎԶԵԲ-ը իր միջոցներով պատրաստ է իրականացնել վերականգնման ծրագրի 3-րդ փուլի դեպի Աջափնյակ 2 նոր կայարանների կառուցման իրագործելիության նախնական ուսումնասիրություն:
Հասարակական տրանսպորտի կանգառներ
Երևանի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առանձին կանգառներում, ընթացիկ տարում, վնասվել են տեղադրված կանգառանշաններն ու կանգառասրահները և անհրաժեշտություն է առաջացել իրականացնել դրանց նորոգման և վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև գործող շինարարական նորմերով ու կանոններով, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված պահանջներին համապատասխանեցնել նախկինում տեղադրված որոշ կանգառների տեղերը հաշվի առնելով նաև միջկանգառային հեռավորությունները:
Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների նոր կանգառների սահմանման ուղղությամբ նախկինում մեկնարկած աշխատանքները:
2014 թ. ընթացքում շարունակվել է կանգառներում էլեկտրոնային չվացուցակների տեղադրման աշխատանքները: Ընդհանուր առմամբ տեղադրվել են թվով 50 էլ.չվացուցակներ, այդ գործընթացի շրջանակում թվով 250 ավտոբուսներ կահավորվել են GPS համակարգով:
2015 թ. ընթացքում նախատեսվում է նաև մոտ 10-15 կանգառների կահավորման (կանգառասրահների տեղադրմամբ) աշխատանքների իրականացումը:
Ավտոկայանատեղեր
Մայրաքաղաքում կայանատեղիների ոլորտի կանոնակարգման նպատակով մշակվել և ընդունվել են «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման համար անհրաժեշտ բոլոր ենթաօրենսդրական ակտերը, այդ թվում ՀՀ կառավարության և Երևանի ավագանու համապատասխան որոշումները:
Ներկայումս ընթանում են գործնական միջոցառումներ հիշյալ նորմատիվ ակտերի դրույթների կիրառմամբ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում վճարովի կայանատեղերի կազմակերպման ու կահավորման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:
Մասնավորապես Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի հիման վրա, ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը ստանձնած ընկերությունների կոնսորցիումը սկսել է կայանատեղերի կազմակերպման և կահավորման աշխատանքները: Ավարտվել են աշխատանքները Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում, ներկայումս ընթանում են Շենգավիթ վարչական շրջանում:
2015 թվականին վճարովի կայանատեղերում կահավորման աշխատանքները կշարունակվեն: Ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացի շրջանակներում, Երևանի ավագանու համապատասխան որոշումներով, ընդհանուր առմամբ թվով 40 ճանապարհահատվածներում առանձին կազմակերպությունների թույլատրվել է կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղեր, ավարտվել է դրանց կահավորման աշխատանքները. տեղադրվել են համապատասխան նշաններ, ցուցանակներ և կատարվել գծանշումներ:
Հաշմանդամների տրանսպորտային սպասարկում
Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիներում շահագործվում է ընդամենը 2 «ԼԻԱԶ» մակնիշի տրոլեյբուս, որոնք իրենց կառուցվածքով հարմարեցված են (կահավորված են թեքահարթակով) հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկումն իրականացնելու համար: Նմանատիպ թեքահարթակով կահավորված են նաև Երևան «Սիթի-Տուր» զբոսաշրջային ավտոբուսները:
Հաշմանդամների տրանսպորտային սպասարկման ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները դեռևս անբավարար են: Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցները մատչելի դարձնելու նպատակով Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործվող թվով 10 ավտոբուսների վրա հատուկ վերելակային հարմարանքներ տեղադրելու համար, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության կողմից ներկայումս իրականացվում է վերելակների ներկրման աշխատանքները: որին կհետևի ավտոբուսների վրա դրանց տեղադրումը:
Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը մեկնարկել է և հետևողականորեն լուծում է ստանալու կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում նաև հաշմանդամների կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը: Այդ համատեքստում թվով 101 վճարովի կայանատեղերում, համապատասխան կահավորանքի միջոցով, առանձնացվել են տեղեր հաշմանդամների տրանսպորտային միջոցների համար:
Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի հ.190-Ն որոշման համաձայն ընթանում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման թույլտվության կտրոնների տրամադրման և միաժամանակ Երևան համայնքային բյուջեից այդ անձանց համար ավտոկայանատեղի տուրքի վճարման գործընթացը:
2015 թ. ընթացքում ևս նախատեսվում է իրականացնել ծրագրային միջոցառումներ թվով 10 ավտոբուսներ սայլակավոր հաշմանդամների սպասարկման համար հարմարեցնելու, հաշմանդամների (այդ թվում կույր և խուլ հաշմանդամների) համար դրանք մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով:
Հիմնախնդիրներ
1. Վերջնականապես համալրված չէ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմը:
2. Ներքաղաքային երթուղիներում դեռևս մեծ քանակ են կազմում միկրոավտոբուսները:
3. Համալրված չէ քաղաքի տրոլեյբուսային հավաքակազմը:
4. Քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի տնտեսությունը գտնվում է անբավարար վիճակում
5. Սահմանափակ են Երևանի մետրոպոլիտենի հնարավորությունները:
6. Հասարակական տրանսպորտում ներդրված չէ միասնական տոմսային համակարգ:
7. Փոփոխությունների և որոշակի ճշգրտումների կարիք ունի քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտը:
8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառներում բարեկարգման և կահավորման կարիք կա:
9. Հաշմանդամների տրանսպորտային սպասարկման մակարդակը անբավարար է:
2015 թ. նախատեսվող աշխատանքներ
Փոքր և միջին տեղատարողության նոր, քաղաքային ավտոբուսների ձեռքբերման աշխատանքների շարունակում հիմնականում մասնավոր կազմակերպությունների միջոցով:
ՈՒղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի աշխատանքների շարունակում, այդ նպատակով ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման նոր մրցույթների կազմակերպում և անցկացում, արդյունքում միկրոավտոբուսների քանակի վերջնական կրճատում (80 միավորով) և սահմանված քանակի ավտոբուսային երթուղիների սպասարկման ապահովում:
Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում տրոլեյբուսային տնտեսության, հպակային ցանցի բարելավում, առկա շարժակազմի հիմնանորոգում.
Երևանի քաղաքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նոր կանգառների սահմանման և կահավորման (մասնավորապես նոր կանգառասրահներով, թվով 10-15 կանգառներում) ուղղությամբ աշխատանքների իրականացում:
Երթակարգավարական կետերի բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացում: Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգում և արդիականացում, մոտ 1 կմ երկարության դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում («Հանրապետության հրապարակ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների հատվածում), գործող թունելի վիճակի բարելավում (ներառյալ հակակոռոզիոն ծրագիր), մեքենավարների ուսումնական ծրագրերի կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայարանների կառուցում, հակահրդեհային միջոցների ձեռք բերում, շարժասանդուղքների հիմնանորոգում, ինչպես նաև մետրոպոլիտենի շահագործման և երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Դեպի Աջափնյակ երկու նոր կայարանների կառուցման իրագործելիության նախնական ուսումնասիրության իրականացում (ՎԶԵԲ-ի կողմից):
Մայրաքաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպմանն ու կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտում ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան լուծումների կիրառմամբ վիճակի բարելավման արդյունքների ստացում:
ՈՒղևորների սպասարկման որակի բարձրացմանն ուղարկված միջոցառումների իրականացում: Միասնական տոմսային համակարգի անցման հնարավորության ուսումնասիրություն:
Թվով 10 ավտոբուսների վերասարքավորում և հարմարեցում սայլակավոր հաշմանդամների տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար:
Հասարակական տրանսպորտը կույր հաշմանդամներին մատչելի դարձնելու նպատակով թվով 37 ավտոբուսների ուղեսրահներում կանգառների հայտարարման սարքերի տեղադրում:
Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիներում շարժակազմերի համալրման և փոխարինման աշխատանքների իրականացում:
Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 2014 թ. կազմել են 852 հա, որից զբոսայգիները 158 հա, պուրակները 36.9 հա, անտառ-պուրակները 497.5 հա, փողոցների սիզամարգերը 152.9 հա, ծաղկային մակերեսը 6.7 հա:
Հիմնախնդիրներ
1. խորքային հորերի ստեղծում, նոր ոռոգման ցանցերի կառուցում
2. կանաչ տարածքների հետևողական ընդլայնում և վերակառուցում
3. բուֆերային կանաչ գոտիների ստեղծում, վերականգնում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կշարունակվեն կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման աշխատանքները: Նախատեսվում է տնկել շուրջ 54.0 հազ. ծառ և թուփ, շուրջ 570.0 հազ. վարդակակաչի սոխուկ: Մայրաքաղաքի ծաղկանոցները կհամալրվեն շուրջ 2.500.0 հազ. ծաղկասածիլներով, ինչը կապահովվի 7.2 հա ծաղկային մակերես:
Կտեղադրվի 95 կոմպոզիցիա, կձևավորվի շուրջ 25.0 հազ. ծառ:
Կներկրվի 20.0 հազ. խ.մ. բուսահող և 1.0 հազ. խ.մ. կարմիր ավազ, որոնց տեղադրմամբ կբարելավվեն շուրջ 25 հա սիզամարգեր, կստեղծվեն 6 հա նոր սիզամարգային տարածքներ:
Նախատեսվում է հորատել 5 խորքային հոր, որոնց ջրերը կօգտագործվեն ոռոգման նպատակով Ավան, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում,
Կկառուցվեն նոր ոռոգման ցանցեր Կենտրոն վ.շ. - Ալեք Մանուկյան փողոց, Աջափնյակ վ.շ. - Ալիխանյան փողոց, Էրեբունի վ.շ. - Խաղաղ Դոնի և Աթոյան փողոցներ, Շենգավիթ վ.շ. - Բագրատունյաց պողոտա, Չեխովի փողոց հասցեներում:
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում կստեղծվի նոր կանաչ գոտի 1.2 հա մակերեսով, իսկ Շենգավիթ վարչական շրջանում կվերակառուցվի Ա.Կարապետյանի անվան զբոսայգին 1 հա մակերեսով:
Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակում նախատեսվում է մշակել Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրիր, որը կներառի.
ա) «Արտանետումների բազային կադաստր» քաղաքում էներգասպառման և ջերմոցային գազերի արտանետումների ելակետային ցուցանիշների գնահատումը բազային տարվա համար,
բ) էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմանն ուղղված միջոցառումների ցանկ, որոնք նախատեսվում է իրականացնել քաղաքում մինչև 2020թ.` բազային տարում գրանցված արտանետումներն առնվազն 20% նվազեցնելու նպատակով,
գ) առաջարկվող միջոցառումների իրականացման ծրագիր և ժամանակացույց, ինչպես նաև միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց և/կամ կազմակերպությունների և ֆինանսավորման աղբյուրների ակնարկ,
դ) միջոցառումների իրականացումից ակնկալվող տնտեսական և բնապահպանական արդյունքների գնահատում,
ե) ստացված արդյունքների մոնիտորինգի ընթացակարգ:
Նախատեսվում է նաև 2015 թ. կազմակերպել Էներգիայի օրեր Եվրախորհրդի և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ:
Դպրոցներ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է թվով 159 հանրակրթական ուսումնական հաստատություն:
Երևանում ոչ պետական լիցենզավորված ուսումնական հաստատությունների թիվը 46 է:
2013-2014 ուսումնական տարում հիմնական դպրոցն ավարտել է 6858 աշակերտ, թվով 12 միջնակարգ դպրոցներն ունեցել են 443 շրջանավարտ:
2013-2014 ուսումնական տարում սովորողների առաջադիմությունը կազմել է 97%, իսկ ուսման որակը 45%:
Սովորողները ապահովվել են անհրաժեշտ դասագրքերով, ուսուցիչները առարկայական ծրագրերով և մեթոդական ուղեցույցներով:
Դպրոցները համալրվել են ժամանակակից տեղեկատվական համակարգչային տեխնոլոգիաներով: Պետբյուջեի միջոցներով և տարբեր ծրագրերով իրականացվում է դպրոցների նորոգում և գույքի նորացում: Այնուամենայնիվ շատ դպրոցների շենքեր կարիք ունեն վերանորոգման:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար ներառական կրթություն է իրականացվել մայրաքաղաքի 44 դպրոցում, որտեղ աշխատում են շուրջ 250 հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և լոգոպեդներ:
Հիմնախնդիրներ
1. հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին
2. ներառական կրթություն իրականացնող դպրոցների, հատուկ դպրոցների շենքային պայմանների համապատասխանեցում սովորողների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև վերոնշյալ հաստատությունների մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում
3. դպրոցների մարզադահլիճների և սպորտհրապարակների համապատասխանեցում արդի պահանջներին
4. նորագույն տեխնոլոգիաների ներդրում 2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Դպրոցների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում: Դպրոցների գործունեության առավել թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովող շարունակական աշխատանքների իրականացում:
Երևանի ենթակայությամբ գործող 12 միջնակարգ դպրոցների, որից երկուսը կրթահամալիր («Հ.Կոջոյան», մեկ հատուկ (հ.8) կրթահամալիր խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների համար) և կույրերի երեկոյան մեկ դպրոց (գործում են 6-12-րդ դասարաններ), ինչպես նաև երկու խնամքի գիշերօթիկ (h.2, h.6) հաստատությունների (մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար) ֆինանսական փաստաթղթերի տեղադրում կայքում:
Երևանի քաղաքապետարանի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հաստատում ձևակերպելով ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետների պատրաստման չափորոշիչներ:
Սովորողների և մանկավարժների համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացում որպես նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման հիմք:
Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների որպես ուսուցման նոր միջոցի, ոչ ձևական օգտագործման ապահովում դասապրոցեսում: Ինտերակտիվ և համագործակցային ուսուցման մեթոդների կիրառում:
Մանկավարժների խրախուսման նպատակով «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի քաղաքային փուլի անցկացում, ինչպես նաև «Երևան քաղաքի լավագույն ուսուցիչ» մրցույթի սկզբնավորում: Սովորողների մարզական, Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերի անցկացում /քաղաքային, հանրապետական փուլեր/:
Առարկայական օլիմպիադաների տարածքային, քաղաքային և հանրապետական փուլերի կազմակերպում և անցկացում:
Անվանակիր դպրոցների անվանատուներին նվիրված շաբաթների, տասնօրյակների և միամսյակների, հոբելյանական միջոցառումների, հիշատակի օրերի (Հայոց ցեղասպանություն-100), ինչպես նաև ՀՀ քաղաքացու համակողմանի զարգացմանը նպաստող այլ միջոցառումների կազմակերպում:
Ասմունքի, շարադրության, ինչպես նաև մտավոր առանձնահատուկ օժտվածությամբ դպրոցականների հայտնաբերման նպատակով մրցույթների կազմակերպում:
Իրականացվող մարզական և այլ կարգի մրցույթներում սահմանափակ կարողություններով երեխաների ընդգրկում: Վերջիններիս համար մայրաքաղաքի մշակութային օջախներ այցելելու ծրագրերի իրականացում:
Բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ դպրոցի ծրագրի իրագործում:
Փորձի փոխանակման նպատակով Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և աշակերտների եռօրյա այց Երևան:
Երկօրյա վերապատրաստում «Վորլդ Վիժնի» համագործակցությամբ Երևանի քաղաքապետարանի ներառական կրթություն իրականացնող դպրոցներում Իսրայելի նույնատիպ դպրոցների փորձի մասսայականացման նպատակով:
«Դասը վարում է մտավորականը» ծրագրի հանդիպումների շարքի իրականացում ըստ համացանցում տեղադրված ժամանակացույցի:
Մանկապարտեզներ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 159 մանկապարտեզ: Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը շուրջ 60 է:
Ներառական կրթություն է իրականացվում Երևանի 6 մանկապարտեզներում:
Երևանի քաղաքապետի 31.03.2011 թ. հ.1101-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետարանի
ենթակայության մանկապարտեզներում Երևան քաղաքում հաշվառված ծնողների երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է անվճար:
Մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները ջեռուցվում են:
Երևանի ավագանու 08.02.2011 թ. հ.182-Ն որոշմամբ մանկապարտեզների ղեկավարումը պատվիրակվել է վարչական շրջանների ղեկավարներին վերահսկողության գործառույթը վերապահելով քաղաքապետին:
Երեխայի բազմակողմանի զարգացման, ունակությունների, ձիրքերի դրսևորման հավասար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը թելադրում է գտնել ձևեր նրա նախադպրոցական կրթությունը ապահովելու նպատակով: Ավելացվում են ներդրումներ, ամրագրվում են նպատակային գումարներ ուղղված երեխաների խնամքի և կրթության կազմակերպմանը, նախադպրոցական կրթության մատչելիությանը:
Չնայած կատարված պետական, համայնքային և բարեգործական ներդրումներին` մի շարք մանկապարտեզների շենքեր կարիք ունեն վերանորոգման, համապատասխան նյութատեխնիկական բազայով ապահովման:
Հիմնախնդիրներ
1. Մանկապարտեզների վերանորոգման կարիք ունեցող մնացած 20-25% շենքերի մասնակի վերանորոգում և հիմնանորոգում:
2. Ներառական կրթություն իրականացնող թվով 6 մանկապարտեզների շենքային պայմանների համապատասխանեցում երեխաների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև վերոնշյալ հաստատությունների մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում:
3. Գույքի նորացում, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների հնարավորինս ներդրում մանկապարտեզներում:
4. Հերթագրված երեխաներից շուրջ 8300 ընդգրկում մանկապարտեզ:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Եռօրյա սեմինար Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ.հ. 154 և 141 մանկապարտեզների փորձի մասսայականացումը Ստեփանակերտի հ.հ. 1,2,3 մանկապարտեզներում իրականացնելու նպատակով: Մեթոդական նյութերի տրամադրում:
Սեմինար «Ղեկավարման և կառավարման նորմատիվ ակտերը/նոր/ նախադպրոցական կրթության ոլորտում» թեմայով Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզների տնօրենների համար:
Մանկապարտեզների շենքերի մասնակի նորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում:
Մինչև 5 տարեկան երեխաների օրենքով սահմանված կարգով նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը ընդլայնելու ծրագիր:
Մանակապարտեզներ հաճախող և հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագրի ստեղծում:
Մանկավարժների խրախուսման նպատակով «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլի անցակցում:
Բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ մանկապարտեզի ծրագրի իրագործում:
Առողջապահության ոլորտի գերակայությունը առողջապահական համակարգի կառավարման արդյունավետության և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը, գույքի արդիականացումը, վերազինումը:
Երևան քաղաքում 2014 թ. բնակչությանը պետության կողմից երաշխավորված
արտահիվանդանոցային և հիվանդանոցային անվճար բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ են մատուցվել 156 առողջապահական կազմակերպությունների կողմից, որից 31-ը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ:
Ստոմատոլոգիական ծառայությունը Երևան քաղաքում մատուցվում է 13 պոլիկլինիկաների և շուրջ 550 կաբինետների կողմից:
2014 թ. Երևանի ենթակայությամբ գործող 31 առողջապահական կազմակերպություններից 5-ը բժշկական կենտրոն են (այդ թվում 1 մասնագիտացված հիվանդանոց, 2 ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց, 2 ծննդատուն), 2-ը դիսպանսեր, 1-ը շտապբուժօգնության ծառայություն, 1-ը գիտահետազոտական ինստիտուտ-մասնագիտացված հիվանդանոց, 1-ը ծննդատուն և 21-ը պոլիկլինիկա: Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններից 24-ը մատուցում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն:
Հիմնախնդիրներ
1. առողջապահության ծառայության որակի բարձրացում
2. ախտորոշիչ ծառայությունների մատչելիության ապահովում
3. առողջապահական հաստատությունների հիմնանորոգում
4. ջեռուցման համակարգերի ներդրում
5. գույքի և բժշկական պարագաների արդիականացում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Որակյալ բուժծառայության մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններում 2015 թ. նախատեսվում է ձեռք բերել նոր բուժսարքավորումներ, մասնավորապես 5 ուլտրաձայնային հետազոտման սարք տվիչով /դոպպլեր/, 10 ճեղքային լամպ, 10 մակլակովի տոնոմետր, 10 ֆոկուս լինզա, 5 կոլպոսկոպ, 10 արյան կլինիկական անալիզատոր, (71,500.0 հազ. դրամ Երևանի բյուջե):
Լիարժեք ախտորոշում և արդյունավետ բուժում իրականացնելու նպատակով 2015 թվականին նախատեսվում է ձեռք բերել Երևանի բնակչության համար պետության կողմից երաշխավորված թանկարժեք և դժվարամատչելի հետազոտության կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություններ (ընդամենը 200 հատ, 12,000.0 հազ. դրամ Երևանի բյուջե):
2015 թ. Երևանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ում նախատեսվում է իրականացնել ռենտգեն կաբինետի վերանորոգում նոր ռենտգեն ապարատի տեղադրման նպատակով 4,825.0 հազար դրամ ընդհանուր արժեքով:
Նախատեսվում է 1 բուժհաստատությունում կատարել տանիքի մասնակի վերանորոգում, 1-ում փոխարինել պատուհանները:
Սոցիալական ապահովության բնագավառում Երևանի քաղաքապետարանի ռազմավարությունն ուղղված է քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանն ու իրականացմանը պետական և համայնքային սոցիալական ծրագրերի իրականացմամբ:
Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության իրականացման ընթացքում ուշադրության կենտրոնում պահվելու են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, աղքատ ընտանիքների, բազմազավակ ընտանիքների, պատերազմի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, տարեցների և հաշմանդամների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, բնակարան չունեցող ընտանիքների և անօթևան անձանց սոցիալական պաշտպանության խնդիրները:
Հիմնախնդիրներ
1. պետական նպաստների հասցեականության մեծացում, աղքատության գնահատման չափորոշիչների կատարելագործում, մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավում
2. տարեցների և հաշմանդամների շրջանում աղքատության և սոցիալական մեկուսացման հաղթահարում, նրանց հասարակությանն աստիճանական ինտեգրում
3. տարեցների, հաշմանդամների համար սոցիալ-վերականգնողական կենտրոնների ստեղծում
4. անօթևան անձանց հիմնախնդիրների լուծում
5. ՀՀ կառավարության 01.08.2013 թ. հ. 894-Ն որոշմամբ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակով սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին) հաշվառման աշխատանքների իրականացում:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Սոցիալական պաշտպանության համակարգը բազմաբնույթ է և ներառում է.
պետական սոցիալական օժանդակության ծրագրեր 2015 թ. ընթացքում Երևան քաղաքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կփաստագրվի շուրջ 17280 ընտանիք, համայնքային սոցիալական աջակցության ծրագրեր հաշմանդամների և տարեցների համար սոցիալական սպասարկման ծրագրեր: Հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հավասար պայմանների ու հնարավորությունների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից է նաև տարեցների սոցիալական սպասարկման ծրագրերի իրագործումը ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո տուն-ինտերնատների միջոցով, նաև պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում:
Սոցիալական ապահովության ոլորտում Երևանի քաղաքապետարանի գործունեության կարևորագույն մասն են կազմում նաև սոցիալական խավերի համար իրականացվող միջոցառումները, որոնք որոշակիորեն մեղմում են քաղաքացիների սոցիալական դժվարությունները:
Կանանց միջազգային օրվա մարտի 8-ի կապակցությամբ կկազմակերպվեն միջոցառումներ նվիրված կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված և սոցիալական խմբեր ներկայացնող շուրջ 2000 կանանց համար:
Մայրության օրվա ապրիլի 7-ի կապակցությամբ մայրության խրախուսման նպատակով 5 և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ մայրերին կտրամադրվի դրամական աջակցություն:
Ապրիլի 24-ին Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ շուրջ 12 վերապրած քաղաքացիներին կտրամադրվի դրամական օգնություն:
Կարիքավոր, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 1200 երեխա իր ամառային հանգիստը կանցկացնի Ծաղկաձորի, Հանքավանի և այլ մանկական առողջարարական ճամբարներում:
Տարեցների օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 1) տարեցներին (մասնավորապես 100 և ավելի տարիք ունեցող) կտրամադրվի դրամական օգնություն:
Հաշվի առնելով հասարակական կառույցների մարդկանց աջակցելու յուրահատուկ փորձը, ինչպես նաև հենվելով սոցիալական գործընկերության սկզբունքի վրա համատեղ կիրականացվեն սոցիալական ծրագրեր առկա ռեսուրսների նպատակային օգտագործմամբ և սոցիալական խնդիրների լուծմամբ:
Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կիրականացվեն միջոցառումներ, սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին համաքաղաքային նշանակության սոցիալական ծրագրերի իրականացման կամ համաֆինանսավորման նպատակով կցուցաբերվի դրամական օժանդակություն:
Կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախատեսվում են միջոցառումներ:
Սոցիալական կարիքի մեջ գտնվող քաղաքացիներին կցուցաբերվի դրամական օժանդակություն: Շարունակվում է անօթևան անձանց ժամանակավոր կացարանում տեղավորման գործընթացը:
ՀՀ կառավարության 01.08.2013 թ. հ. 894-Ն որոշմամբ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակով սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված բնակելի տարածության կարիք ունեցող անձանց (ընտանիքներին) հաշվառման աշխատանքների իրականացում:
Ծրագրի անվանումը: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների կատարելագործում:
Առկա վիճակը: Ներկայում, ելնելով անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման չափորոշիչներից, քաղաքացիները, ըստ իրենց կարիքների և տեսակների, դասվում են տարբեր սոցիալական խմբերի: Ըստ այդմ, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները մասնագիտացած են ըստ տրամադրվող անհատական սոցիալական ծառայությունների: Դրանք ունեն տարբեր ենթակայություններ, սոցիալական ծառայությունների տրամադրման տարբեր տրամաբանություն, աշխատանքի մոտիվացիա, սկզբունք և կազմակերպական ձև (ՍԾՏԲ-ներ, զբաղվածության տարածքային կենտրոններ, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ, սոցիալական ապահովության տարածքային բաժիններ): Տարբեր վարչական շրջաններում նշված ծառայությունները գտնվում են տարբեր վայրերում, տարբեր շենքային, գույքային և տեխնիկական հնարավորությունների պայմաններում, ինչը դժվարացնոմ է բնակչության շփումը տվյալ ծառայությունների հետ և բնականաբար ազդում նրանց մատուցվող ծառայությունների որակի վրա:
Ծրագրի նպատակը ՀՀ-ում պետության կողմից սոցիալական սպասարկման կենտրոններում նախանշված բարեփոխումների իրականացումն է (ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «ՀՀում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» հ. 952-Ն որոշում), ինչպես նաև «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը վերը նշված կազմակերպությունները մեկ շենքում տեղակայելով: Ծրագիրն ուղղված է բարելավելու անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման մատչելիությունը և որակը, ստեղծելու տեղեկատվական բազաների միասնական կառավարման համակարգ:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է նոր որակի ծառայությունների տրամադրում, սոցիալական ծառայությունների մատչելի մատուցում, սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակությունն ապահովող ինքնաշխատ ծրագրի կիրառում և հասցեականության մեծացում:
Ներկայում Երևան քաղաքում սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ են ստեղծվել 6 վարչական շրջաններում Աջափնյակում, Ավանում, Նորք-Մարաշում, Նուբարաշենում, Դավթաշենում և Էրեբունիում, մյուս վարչական շրջաններում համալիր կենտրոնների ստեղծման գործընթացը քննարկման փուլում է:
Ծրագրի անվանումը: Տարեցների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում, ցերեկային խնամքի կենտրոնների (բարեգործական ճաշարանների) գործունեության կազմակերպում:
Առկա վիճակը: Չնայած տարեցների նկատմամբ վարվող սոցիալական քաղաքականությանն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, դեռևս կան տարաբնույթ սոցիալական աջակցության, սոցիալական շփման և հոգածության կարիք ունեցող տարեցներ:
Ծրագրի նպատակը լրացուցիչ օգնության և հոգածության կարիք ունեցող տարեցներին պետության կողմից հասցեավորված սոցիալական աջակցությունից զատ, սոցիալական սպասարկման և աջակցության տրամադրումն է: Նրանք հիմնականում միայնակ, անժառանգ կամ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող տարեցներն են: Անհրաժեշտ տարաբնույթ սոցիալական աջակցության, կյանքի հարմարավետ հնարավոր պայմանների և ակտիվ երկարակեցության և ծերունական մեկուսացման կանխարգելման նպատակով մայրաքաղաքում անհրաժեշտ է ավելացնել տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բարեգործական ճաշարանների թիվը ապահովելով դրանց գործունեության շարունակականությունը:
Ծրագրի արդյունքում կարիքավոր տարեցներին կցուցաբերվի համապատասխան սոցիալական օգնություն և խնամք, ինչպես սոցիալական կենտրոններում, այնպես էլ տնային պայմաններում: Կապահովվի ակտիվ կենսակերպ, սոցիալական շփում, օրական մեկանգամյա տաք ճաշի մատուցում: Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 1-ից Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում սոցիալապես անապահով անձանց համար /հաշմանդամություն ունեցող անձինք, միայնակ անժառանգ տարեցներ և այլն/, իրականացվում է գթության խոհանոց բարեգործական ծրագիրը, որը կշարունակվի նաև 2015 թվականին, որտեղ կընդգրկվեն 400 անապահով քաղաքացիներ և նրանց կտրվի օրական մեկանգամյա ճաշ:
Ծրագրի անվանումը: Հաշմանդամների սոցիալական աջակցության ծրագրեր:
Առկա վիճակը: Հաշմանդամների և հաշմանդամության ոլորտում տարվող քաղաքականությունը, նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանը, հավասար հնարավորությունների ապահովմանն ու սոցիալական աջակցությանն ուղղված պետական, համայնքային և ոչ պետական կառույցների ջանքերը զգալի դրական արդյունք են տվել: Կատարվել են օրենսդրական բարեփոխումներ: Հասարակական կյանքին հաշմանդամների ինտեգրմանն ուղղված աշխատանքներն ու ծրագրերը կրում են շարունակական բնույթ:
Ծրագրի նպատակը Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ կենսագործունեության, ինչպես նաև հասարակության մեջ վերջիններիս լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Երևանի քաղաքապետարանում ստեղծված է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի Երևանի քաղաքային հանձնաժողով», որը գործուն կառույց է և նպաստում է մայրաքաղաքում հաշմանդամների խնդիրների լուծմանը:
Ծրագրի արդյունքում կարիքավոր հաշմանդամներին կապահովվի տարաբնույթ սոցիալական աջակցությունների և ծառայությունների մատուցում, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների և սոցիալական ոլորտը սպասարկող հիմնարկներում կստեղծվեն հաշմանդամների համար հատուկ նշանակության պայմաններ, մատչելիության ապահովման նպատակով կտեղադրվեն սարքեր և սարքավորումներ:
Հաշմանդամների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը, հաշմանդամների կողմից ներկայացված առաջնահերթությամբ, մայրաքաղաքի հանրային նշանակության տարբեր վայրերում կառուցում է թեքահարթակներ, աշխատանքներ են տարվում նաև հանրային տրանսպորտը վերջիններիս մատչելի դարձնելու ուղղությամբ:
Երևանի կենտրոնական փողոցների վեց խաչմերուկներում կտեղադրվեն ձայնային ազդանշաններով լուսակիրներ, 18 երթուղիներում կգործարկվեն կանգառների ձայնային իրազեկման համակարգեր, իսկ տրանսպորտային միջոցներում սայլակավոր ուղևորների համար կտեղադրվեն վերելակներ: Սայլակավոր քաղաքացիների, ինչպես նաև նրանց փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների համար կառանձնացվեն գծանշված տարածքներ:
Ծրագրի անվանումը: Անօթևան անձանց և ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովում և սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի իրագործում ա) Անօթևան անձանց ժամանակավոր կացարանում տեղավորում
Առկա վիճակը: Ելնելով սոցիալական ծանր պայմաններից և անբարենպաստ այլ
հանգամանքներից Երևանի փողոցներում և այլ վայրերում գիշերում են կացարան չունեցող անօթևան անձիք, որոնց թվում կան նաև ազատազրկման վայրերից վերադարձածներ: Այդ խմբերը ունեն սոցիալական աջակցության կարիք հասարակությանն առավել արագ ինտեգրվելու համար:
Ծրագրի նպատակը մայրաքաղաքի անօթևանների հավաքագրումն ու նրանց ժամանակավոր կացարանում տեղավորելն է ապահովելով շուրջօրյա խնամք, կենսակերպի փոփոխություն:
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Երևանի քաղաքապետարանը հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ձևավորել է անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ մինչ 2014 թվականի հոկտեմբերը տեղափոխվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված (այդ թվում նաև ազատազրկման վայրերից վերադարձած) շուրջ 221 անօթևան:
Ծրագրի արդյունքում անօթևանների զգալի մասը լիարժեք ինտեգրվել է հասարակությանը: բ) Բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրի իրագործում
Առկա վիճակը: Վերջին 20 տարիներին համակարգային փոփոխությունների հետևանքով սոցիալապես անապահով, անօթևան շատ ընտանիքներ կանգնած են սոցիալական դժվարին խնդրի առաջ և ինքնուրույն ի վիճակի չեն հոգալու իրենց բնակապահովման խնդիրները:
Ծրագրի նպատակը պետական, ինչպես նաև ոչ պետական աջակցությամբ նպատակային ծրագրերի իրագործումն է: Պետության կողմից ընդունվելու է սոցիալական բնակարանաշինության զարգացման ծրագիր, որը կնախատեսի համապատասխան ընտանիքներին աստիճանաբար սոցիալական բնակարաններով ապահովումը:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրների աստիճանական կարգավորում:
Ծրագրի անվանումը: Նորածին երեխաներ ունեցող, բազմազավակ ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում:
Առկա վիճակը: Ծնելիության խնդիրը սոցիալական կարևորագույն խնդիրներից է, և ծնելիության ցածր մակարդակը ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում դիտարկվում է ներքին սպառնալիքների ցանկում: Միայն պետական քաղաքականության շրջանակում հնարավոր չէ բավարարել նորածիններ ունեցող, հատկապես բազմազավակ ընտանիքների հոգսը:
Ծրագրի նպատակը Երևան քաղաքում նորածիններ ունեցող կարիքավոր, բազմազավակ ընտանիքներին աջակցության ցուցաբերումը և վերջիններիս սատարումն է միավորելով նաև հասարակական կառույցների ջանքերը:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է նորածին երեխաներ ունեցող կարիքավոր ընտանիքների սոցիալական հոգսերի թեթևացում, ծնելիության խրախուսում:
Մայրության օրվան կապակցությամբ բազմազավակ մայրերի համար խրախուսման նպատակով կկազմակերպվեն մեծարման միջոցառումներ, նրանց Երևանի բյուջեից կտրամադրվեն դրամական օժանդակություններ:
Ծրագրի անվանումը: Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Հայրենական Մեծ և Աֆղանական պատերազմների վետերանների, ցեղասպանությունը վերապրած և աջակցության կարիք ունեցող այլ ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի իրագործում:
Առկա վիճակը: Չնայած սոցիալական նշված խմբերի համար պետական ծրագրերի շրջանակում իրականացվող քաղաքականությանը անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նրանց սոցիալական խնդիրները:
Ծրագրի նպատակը նշված անձանց և նրանց ընտանիքներին սոցիալական հասցեական աջակցությունների ցուցաբերման շարունակականության ապահովումն է:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է վետերանների և նրանց ընտանիքների շրջանում աղքատության մակարդակի կրճատում, հարկային որոշակի պարտավորությունների նկատմամբ սահմանված արտոնությունների շարունակականության ապահովում, արժանապատիվ կենսակերպի ապահովում:
2015 թ. Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների, հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Հայրենական և Աֆղանական պատերազմների վետերանների համար կկազմակերպվեն միջոցառումներ, կտրամադրվի դրամական աջակցություն:
Ծրագրի անվանումը: Կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում:
Առկա վիճակը: Վերջին չորս տարիների ընթացքում վարչական շրջաններում կարիքավոր, սակավ ապահովված, բազմազավակ շուրջ 3800 ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ իրենց ամառային հանգիստը անցկացրել են Ծաղկաձորի, Հանքավանի և այլ մանկական առողջարարական ճամբարներում:
Ծրագրի նպատակը կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային ակտիվ հանգստի կազմակերպումն է:
Ծրագրի արդյունքում որոշակի սոցիալական խմբեր ներկայացնող կարիքավոր ընտանիքների 7-13 տարեկան երեխաները հանգստացել են հանրապետության ճամբարներում:
Ծրագրի անվանումը: Սոցիալական գործընկերություն հասարակական կառույցների հետ
Առկա վիճակը: Երևանի քաղաքապետարանը ակտիվ համագործակցում է սոցիալական
հիմնահարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների և կառույցների հետ:
Ծրագրի նպատակը սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում ոչ կառավարական և առևտրային կազմակերպությունների մասնակցության ձևերի ընդլայնումն է: Հաշվի առնելով հասարակական կառույցների մարդկանց աջակցելու յուրահատուկ փորձը, ինչպես նաև հենվելով սոցիալական գործընկերության սկզբունքի վրա, համատեղ կիրականացվեն սոցիալական ծրագրեր առկա ռեսուրսների նպատակային օգտագործմամբ:
Ծրագրի արդյունքում համատեղելով Երևանի քաղաքապետարանի և համապատասխան հասարակական կառույցների ջանքերը առավել արդյունավետ ձևով կյանքի կկոչվեն սոցիալական ծրագրեր ուղղված հասարակության մեջ առկա սոցիալական խնդիրների լուծմանը:
ՄՇԱԿՈՒՅԹ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 4 թանգարան Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի թանգարանները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Երևանի քաղաքապետարանի ենթակայության են Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 19 գրադարան, երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոց, 15 մշակույթի տուն, մշակույթի ստեղծագործության և գեղագիտական կենտրոններ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» և Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը, Երևանի կենդանաբանական այգին և» Հայ-Արտ» ՓԲԸ-ն:
Մշակութային միջոցառումներ
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. պետական և ազգային տոներին, հիշատակի օրերին նվիրված միջոցառումները կունենան շարունակական բնույթ: Ավանդական միջոցառումներից բացի նախատեսվում են ազգային տոների վերականգնմանն ու անցկացմանն ուղղված մի շարք նախագծեր: Կկազմակերպվեն շքերթներ, միջոցառումներ, կապահովվի բնակչության անմիջական մասնակցությունը մշակութային միջոցառումներին:
Նախատեսվում է արտերկրի քաղաքների հետ մշակութային երկխոսության ընդլայնում, սփյուռքի ակտիվ ներգրավում Երևանի մշակութային կյանքին, արտերկրում հայկական մշակույթին նպատակաուղղված ծրագրի մշակում ու իրագործում: Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ համատեղ կիրականացվեն մշակութային ծրագրեր, որոնք խթան կհանդիսանան մշակութային համագործակցության շրջանակների ընդլայնման համար:
Կիրականացվեն ծրագրեր ուղղված Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկ ինքնության պաշտպանության ապահովմանն ու ինքնաարտահայտմանը, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ազգային փոքրամասնությունների մշակույթի դրսևորման համար:
Գրադարաններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 19 գրադարան:
2013 թ. ընթացքում գրադարաններում ավելացել է գրքի ֆոնդը կազմելով 1712.2 հազ. կտոր, գրքատածքը 1137.7 հազ.կտոր:
Հիմնախնդիրներ
1. արդի գրականության համալրում
2. նորագույն տեխնոլոգիաների ներդրում և կիրառում
«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ում գործում է «Ամերիկյան անկյունը» և «Բրիտանական կենտրոնը», որոնք մշտապես համալրվում են բարձրարժեք գրականությամբ, տեղեկատվական կրիչներով, կահույքով: Կազմակերպվում են ֆիլմերի անվճար ցուցադրություններ, դասախոսություններ, անգլերենի անվճար ուսուցման դասընթացներ տարիքային տարբեր խմբերի համար:
«Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց» ծրագիր
«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը միացել է «Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանց» ծրագրին, որի շրջանակում ընդհանուր տեղեկատվական բազա է մուտքագրվել կենտրոնական գրադարանի գրքային ֆոնդը: Մուտքագրվում է ՀՈԱԿ-ի մասնաճյուղերի և արվեստի գրականության բաժնի ֆոնդերը:
Երևանի «Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» հետ շարունակվում են «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի ընթերցողների էլեկտրոնային սպասարկման ծրագրի ներդրման և զարգացման աշխատանքները: Շարունակվում է էլեկտրոնային գրադարանի ֆոնդերը համալրելու և ֆոնդերի թվայնացման գործընթացը: Թվային բազայում տեղադրվել են նոր ծրագրեր, իսկ Կենտրոնական գրադարանի սերվերը բաց, ազատ և հասանելի է 24 ժամ: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Հատուկ խմբի համար /տեսողական խնդիրներ ունեցող/ տեղադրված է «ԱՐԵՎ» էլեկտրոնային-թվային համակարգը, իսկ լսողական խնդիրներ ունեցողների համար «ԷԼԳՐԱԴ»-ի թվային բազաների «Ոսկե շղթա 1,2,3» ծրագրերը:
Իրականացվում է ՀՈԱԿ-ի աշխատակազմի ուսուցում «ԱԼԵՖ» և «ԷԼԳՐԱԴ» ծրագրերով: «ԱԼԵՖ» ծրագրով ֆոնդերի մուտքագրման աշխատանքները շարունակվում են նաև ՀՈԱԿ-ի թիվ 21 գրադարան-մասնաճյուղում և ԿԳ-ի արվեստի գրականության բաժնում: Թիվ 21 գրադարանը ավարտել է ֆոնդերի մուտքագրումը «ԱԼԵՖ» համակարգ և կազմակերպվել է ընթերցողների էլեկտրոնային սպասարկումը: «ԱԼԵՖ» ծրագրին 2014թ. հունվարից միացել է նաև ՀՈԱԿ-ի թիվ 29 գրադարան-մասնաճյուղը:
Կենտրոնական գրադարանում գործում է անվճար WI-FI անլար ինտերնետ կապ:
«Ֆրանկոֆոնիայի կենտրոն» ծրագիր
Ֆրանկաֆոնիայի միամսյակի շրջանակներում ս/թ մարտի 10-ից պաշտոնապես գործում է «Ֆրանկոֆոնիայի կենտրոնը»:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Գրադարաններում կիրականացվեն գրական, գրական-երաժշտական երեկոներ, գրքերի շնորհանդեսներ, մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ, Ազգային գրադարանային շաբաթ, կկազմակերպվեն հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի գործիչների հետ: Կմասնակցեն «Հանդիպման վայրը գրադարան» ամենամյա միջոցառմանը: Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված տարվա ընթացքում նախատեսվում են կազմակերպել միջոցառումներ:
«Ավ.Իսահակյանի անվան գրադարան» ՀՈԱԿ-ը նշելու է իսահակյանական եռատոն գրադարանի ստեղծման 80-ամյակը, վարպետի ծննդյան 140-ամյակը և գրադարանը Իսահակյանի անունով կոչելու 60-ամյակը:
Գրադարաններում նախատեսվում է տեղեկատվական-հաղորդակցական, նոր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրում, գրադարանային ֆոնդերի թվայնացման գործընթացի խթանում: Նախատեսվում է 2015թ. ավարտել գրադարանների և մասնաճյուղերի շենքերի հիմնանորոգման և արդիականացման աշխատանքները ավարտելով ծրագիրը, որի շնորհիվ հիմնովին կլուծվի խնդիրը:
Թանգարաններ
Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 4 թանգարան Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի թանգարանները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանային հավաքածուներում ցուցանմուշների քանակը ավելացել է 1.0 հազ. ցուցանմուշով 2012 թ. կազմել է 113.7 հազ. ցուցանմուշ, 2013 թ. 114.7 հազ. ցուցանմուշ, այցելուների թիվը ավելացել է 8.8 հազ.մարդով 2012 թ. 30.9 հազ. մարդ, 2013 թ. 39.7 հազ.մարդ:
Հիմնախնդիրներ
1. մշտական ցուցադրությունների կազմակերպում
2. թանգարանային նմուշների անվտանգության ապահովում
«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի վերակառուցման ծրագիր
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի» կողմից մշակվել է «Էրեբունի ամրոցի միջնաբերդի վերականգնում և հատվածաբար վերստեղծում» ծրագրի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը, որը քննարկման համար ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարություն և ստացվել է դրական եզրակացություն:
Թանգարանի տարածքում կատարվում են պեղումներ և գիտական ուսումնասիրություններ:
2015 թվականին նախատեսվող ծրագրեր
Թանգարաններում կկազմակերպվեն ցուցահանդեսներ և միջոցառումներ:
Կանցկացվեն մի շարք միջոցառումներ նվիրված Թանգարանների միջազգային օրվան, Եվրոպական ժառանգության օրվան:
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված տարվա ընթացքում նախատեսվում են կազմակերպել միջոցառումներ և ցուցահանդեսներ:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կկազմակերպի միջոցառումների շարք նվիրված Հուշարձանների միջազգային օրվան:
«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի վերակառուցման ծրագիրն ունի շարունակական բնույթ:
Թատրոններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 3 թատրոն Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները:
2013 թ.ավելացել է ներկայացումների քանակը 37-ով 2012 թ. թատրոններում խաղացել են 423 ներկայացում, 2013 թ. 460 ներկայացում, 2012 թ. պատրաստվել է 9 նոր բեմադրություն, 2013 թ 10 նոր բեմադրություն, ավելացել է հանդիսատեսի թիվը 2013 թ. կազմելով 82693 մարդ:
Հիմնախնդիրներ
1. մատուցվող ծառայությունների որակի բարելավում
2. նոր ստեղծագործություններով խաղացանկի համալրում
3. երիտասարդ ստեղծագործական ներուժի ընդգրկում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Թատրոնների խաղացանկերը համալրելու նպատակով յուրաքանչյուր տարի նախատեսվում է բեմադրել 9-10 նոր ներկայացում: Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված տարվա ընթացքում նախատեսվում են նոր ներկայացումներ:
Երաժշտական և արվեստի դպրոցներ
Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներն իրականացնում են արտադպրոցական գեղագիտական դաստիարակություն, նախնական մասնագիտական կրթություն. նախապատրաստում են օժտված և տաղանդավոր երեխաներին միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար:
Երևան քաղաքում գործում է երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոց: Աշակերտների թիվը 2012-2013 թթ. կազմել է 9536 աշակերտ, 2013-2014 թթ. կազմել է 10265 աշակերտ:
Հիմնախնդիրներ
1. երաժշտական և արվեստի դպրոցների շենքերի հիմնանորոգում
2. հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածության մեծացման նպատակով կրթական և սոցիալական ծրագրերի ընդլայնում
2015 թվականին նախատեսվող ծրագրեր
Երաժշտական և արվեստի դպրոցներում նախատեսվում է համերգների, հանրապետական ու միջազգային մրցույթների և փառատոների կազմակերպում և մասնակցություն: ՈՒսումնական տարվա վերջում կկազմակերպվի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն և հաշվետու համերգներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվում է Ա.Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոն:
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված տարվա ընթացքում նախատեսվում են կազմակերպել միջոցառումներ և ցուցահանդեսներ:
Շարունակվելու է երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցման ծրագիրը:
2015 թ. նախատեսվում է 3 երաժշտական և 9 արվեստի դպրոցներում իրականացնել վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև շարունակել և ավարտել 2014 թ. ընթացքում սկսած 2 երաժշտական և մեկ արվեստի դպրոցների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները, որի շնորհիվ ծրագիրը ամբողջությամբ կավարտվի:
Նախատեսվում է իրականացնել նաև գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերում երաժշտական և արվեստի դպրոցների համար:
Մշակույթի տներ և գեղագիտական կենտրոններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 15 մշակույթի տուն և գեղագիտական կենտրոն: 2012 թ. գործել է 244 խմբակ, իսկ 2013 թ. գործում է 256 խմբակ:
Հիմնախնդիրներ
1. մշակույթի օջախների շենքային պայմանների բարելավում
2. հիմնանորոգում և ընթացիկ նորոգում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ և անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածության մեծացման նպատակով նախատեսվում է կրթամշակութային և սոցիալական ծրագրերի իրականացում, տարբեր սոցիալական խմբերի համար մշակութային ծրագրերի մշակում և ընդլայնում:
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված տարվա ընթացքում նախատեսվում են միջոցառումներ և ցուցահանդեսներ:
2015 թ. «Մշակույթի տների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը նախատեսվում է ավարտել հիմնանորոգելով «Ավանի մշակույթի կենտրոնը», «Սեբաստիա» մշակույթի կենտրոնը» և «Շենգավիթ համայնքի թ. 5 մշակույթի կենտրոնը»:
Այլ մշակութային կազմակերպություններ
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա», «Երևան» փողային նվագախումբ» ՀՈԱԿ-ները և «Հայ-Արտ» մշակութային կենտրոն» ՓԲԸ-ն:
Մանկական ֆիլհարմոնիաները միավորում են երաժշտական, արվեստի դպրոցների երաժշտական բացառիկ ընդունակություններով օժտված երեխաներին, օժանդակում են գործող երաժշտական և արվեստի դպրոցներում լավագույն ուժերի բացահայտմանը և նրանց ունակությունների զարգացմանը:
Հիմնախնդիրներ
1. շենքային պայմանների բարելավում
2. հիմնանորոգում և ընթացիկ նորոգում
2015 թվականին նախատեսվող ծրագրեր
Նախատեսվում է ապահովել վերոնշյալ կազմակերպությունների մասնակցությունը համերգների, փառատոների, ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հայոց
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նախատեսվում է կազմակերպել միջոցառումներ և ցուցահանդեսներ:
Երևանի կենդանաբանական այգի
Հայաստանի Հանրապետության միակ կենդանաբանական այգին գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ: Այգու նպատակը վայրի կենդանիների պահպանումն է, վերացող կենդանիների բազմացումն ու ցուցադրումը: Այգում աշխատանքներ են տանում կենդանիների բնական աճի ավելացման, նոր կենդանիների ձեռքբերման և փոխանակման հաշվին նոր տեսականիով ապահովելու նպատակով: Այգին նաև զբոսանքի վայր է, որը հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալու վայրի բնաշխարհին, իրականացնում է մշակութային-լուսավորչական գործառույթ այցելուներին տալիս է ինչպես բնապահպանական դաստիարակություն, այնպես էլ ձևավորում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար և մարդասիրական վերաբերմունք:
Հիմնախնդիրներ
1. նոր ազատավանդակների կառուցում և տարածքի ընդլայնում
2. ամբողջ մակերեսով էլեկտրական ցանցի համակարգի կառուցում
Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիր
Քննարկվել է այգու զարգացման և արդիականացման ծրագրերը, ինչպես նաև նախապատրաստվել և համապատասխան ստորաբաժանմանն է ներկայացվել այգու հիմնանորոգման ծրագրերի նախագծային փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքները գնման ընթացակարգն ապահովելու նպատակով: Կազմակերպվել է առյուծների նոր ազատավանդակի, Վարիների նոր կղզյակի իրականացման աշխատանքների, այգու տարածքում արջերի և գայլերի նոր ազատավանդակի կառուցման, այգու տարածքում մանկական /կենդանիների հետ անմիջական շփման/ այգու կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական փորձաքննության եզրակացության ձեռքբերման ընթացակարգ: Իրականացվել է Երևանի կենդանաբանական այգու փղի ազատավանդակի վերանորոգման, կարգաբերման և բացօթյա ազատավանդակի վերաձևափոխման աշխատանքներ, ընթանում են «Զոոկլինիկայի», «Երևանի կենդանաբանական այգու սիրամարգերի ազատավանդակը որպես կենդանիների ցուցադրման գոտու տոմսարկղի վերակառուցման և նրան հարող լճակի մաքրման և բարեկարգման» և «մանկական զբոսայգու կառուցման» աշխատանքները:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիր (շարունակություն)
Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և ուղղված է լինելու առկա հիմնախնդիրների լուծմանը: 2015 թ. նախատեսվում է շարունակել և ավարտել 2014 թ. սկսած տարիների նոր կղզյակի իրականացման, այգու տարածքում արջերի և գայլերի նոր ազատավանդակի կառուցման, այգու տարածքում մանկական /կենդանիների հետ անմիջական շփման/ այգու կառուցման աշխատանքները: Ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքը կունենա արդի չափանիշներին համապատասխան կենդանաբանական այգի:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
Երևան քաղաքում տեղակայված են մարզական 4 միություն, մարզական 12 ակումբ, 14 լողավազան, ֆուտբոլի 11 մարզադաշտ, թենիսի 24 դաշտ, 4 հրաձգարան, 5 ստադիոններ, 37 մարզադահլիճներ, 1 նետաձգարան, 1 աթլետիկական մանեժ, 1 հեծանվահրապարակ, թիավարության ու վինդսերֆինգի 3 ջրամբար, մարզամշակութային 2 կենտրոն, հավաքական թիմերի ուսումնամարզական 1 կենտրոն, 1 ձիարշավարան, բազմագործառութային 50 փոքր դաշտ, շուրջ 120 պարզ տիպի մարզահրապարակ և 57 մարզադպրոց:
Երևան քաղաքում նշանակալի մարզական կառույցներ են «Մարզահամերգային համալիրը», «Հրազդան» և «Հանրապետական» ստադիոնները, ֆուտբոլի ակադեմիան, «Հեծանվահրապարակը», Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տունը, «Դինամո» մարզահամալիրը: Երևան համայնքի ենթակայությամբ գործում են 23 մարզադպրոց, 2 մարզամշակութային կենտրոն, 1 մարզատեխնիկական կենտրոն և 9 շախմատի մարզադպրոց:
Երևանում գործում են շախմատի, ձյուդոյի, աթլետիկայի և վոլեյբոլի Երևան քաղաքի ֆեդերացիաներ:
Յուրաքանչյուր տարի անցկացվում են շուրջ 40 մարզաձևերի Երևան քաղաքի առաջնություններ, 5 առողջարարական ու երիտասարդական միջոցառումներ, Երևանի քաղաքապետի մրցանակի համար 4 միջոցառումներ, Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի համար յոթ մարզաձևերից կազմված 1 բակային փառատոն և միջազգային 2 մրցաշար հեծանվավազք ու ըմբշամարտ մարզաձևերից:
Հիմնախնդիրներ
1. Ֆիզիկական կուլտուրայի մասսայականացում, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորում
2. Մարզադպրոցների մարզաբազաների կառուցում, ժամանակակից մարզագույքով ապահովում, բնակչության լայն զանգվածների համար դրանց մատչելիության ապահովում
3. Տարածաշրջանային և միջազգային մարզական շարժումների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում
4. Համայնքի ենթակայության մարզադպրոցները կարիք ունեն մեթոդիստների, մարզիչների ու տեխնիկական և սպասարկող անձնակազմի հաստիքների ավելացման:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
«Երևանի սպորտ կոմիտե» կազմակերպության վերակազմակերպում «Բարձրագույն մարզական վարպետության մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, ինչպես նաև մի շարք այլ մարզական ՀՈԱԿ-ների վերակազմակերպում:
Երևան և Մոսկվա, Երևան-Ստեփանակերտ քաղաքների համագործակցության ծրագրով նախատեսված ոլորտին վերաբերող միջոցառումների իրականացում:
Հանրապետական և միջազգային մրցաշարերին պատշաճ մակարդակով մասնակցելու նպատակով երևանցի մարզիկների և Երևանի թիմերի համար բարձրակարգ մարզաբազաներում ուսումնամարզական հավաքների կազմակերպում:
Առողջարարական, զանգվածային ու երիտասարդական 13 միջոցառումների կազմակերպում, Երևանի քաղաքապետի մրցանակի և փոխանցիկ գավաթի համար մարզաառողջարարական 7 միջոցառման անցկացում, Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար մարզական մրցույթների կազմակերպում և մասնակցության ապահովում 5 միջոցառում, Երևան քաղաքի առաջնությունների և մրցաշարերի անցկացում 43 մարզաձևից, ՀՀ առաջնություններին, մրցաշարերին Երևանի թիմերի նախապատրաստում և մասնակցության ապահովում 8 մարզաձևից:
Համահայկական 6-րդ խաղերին երևանցի մարզիկների նախապատրաստում և մասնակցության ապահովում 3 միջոցառում 17 մարզաձևերից:
«Առողջ սերունդ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի վերածում միջազգայինի համագործակցելով Երևանի քույր քաղաքների հետ:
Հանրապետական, միջազգային մրցաշարերում, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և օլիմպիական խաղերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի մարզիկների խրախուսում:
Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար մարզաբազայի կառուցում:
Երևանի ենթակայության մարզական կազմակերպությունների տարածքների հիմնանորոգման և ժամանակակից մարզագույքով ապահովման աշխատանքների իրականացում:
Սոցիալական գովազդի, մասնավորապես տեսահոլովակների միջոցով մայրաքաղաքում առողջ ապրելակերպի քարոզում:
Երիտասարդության հետ տարվող աշխատանքներ
Երիտասարդության հարցերի ոլորտի միակ իրավական նորմատիվային փաստաթուղթը «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգն» է, որը սահմանում է քաղաքականության սկզբունքները, սուբյեկտները, իրականացման նպատակներն ու ուղղությունները: Մայրաքաղաքի երիտասարդական կյանքի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունեն հասարակական կազմակերպությունները, բուհերի ուսանողական խորհուրդները: ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված ՀԿ-ների հիսուն տոկոսը երիտասարդական են կամ զբաղվում են երիտասարդության խնդիրներով, դրանց մեծամասնությունը գործում է Երևան քաղաքում:
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ
Երևանի քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ.46-Ն որոշմամբ ստեղծվել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը: Երևանի քաղաքապետարանում գործում է երիտասարդական կենտրոն սեմինարներ, քննարկումներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններով: Գործում է «Ընթերցասերի ակումբ», «Բանավեճի ակումբ»,
«Անգլախոսների ակումբ, ծրագրերի մշակման հանձնախումբ, PR հանձնախումբ, «Խոսենք ֆիլմից» և այլն:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Արդյունավետ համագործակցության ծավալում մայրաքաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, սփյուռքի և հանրապետության մարզերի երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային երիտասարդական կառույցների հետ:
Հաշմանդամ երիտասարդներին մայրաքաղաքի երիտասարդական կյանքին ինտեգրելու նպատակով սերտ համագործակցության ծավալում հաշմանդամ երիտասարդներին աջակցող կազմակերպությունների հետ:
Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի լայն տարածմանը նպատակաուղղված զանգվածային մշակութային, մարզական միջոցառումների կազմակերպում:
Երիտասարդների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության մասին իրազեկության ապահովմանը և կանխարգելմանն ուղղված զանգվածային մարզական միջոցառումների, կլոր սեղանների կազմակերպում:
Հաշմանդամություն ունեցող տաղանդավոր երիտասարդների ստեղծագործական ցուցահանդեսների, համերգների կազմակերպում:
Երևանի, քույր քաղաքների, Հայաստանի Հանրապետության այլ համայնքների, Արցախի երիտասարդների համատեղ մարզամշակութային միջոցառումների կազմակերպում:
2015 թվականի նախատեսվում է կազմակերպել «Երևանյան երիտասարդական հիմնախնդիրներ» խորագրով կոնֆերանս, որին կմասնակցեն և իրենց փորձով կկիսվեն նաև այլ երկրների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2015 թվականին կկազմակերպվի Երևանը «Եվրոպական ուսանողական մայրաքաղաք» միջազգային երիտասարդական միջոցառումը, որին կմասնակցեն եվրոպական մի շարք երկրների ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:
Կշարունակվեն խորհրդի կողմից իրականացվող բոլոր միջոցառումները («Կամավորների բանկ», «Բանավեճի ակումբ», «Ընթեցասերների ակումբ», ծառատունկեր, շաբաթօրյակներ և այլն): Կիրականացվեն նաև նոր ծրագրեր:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
ՀՀ սահմանադրությանը, միջազգային պարտավորություններին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան պետությունն ապահովում է ընտանիքների ամրապնդման, ընտանիքում երեխաների դաստիարակության առաջնայնության, երեխաների լիիրավ ֆիզիկական, մտավոր, բարոյական, հոգևոր և սոցիալական զարգացման իրավունքների իրականացումը: 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: 2002 թվականին ընդունվել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: 2004 թվականին ընդունվել է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը, որով կարգավորվում են ընտանեկան իրավահարաբերությունները: Նշված և ոլորտին վերաբերող այլ օրենքների կատարումն ապահովելու նպատակով ընդունվել են կառավարության մի շարք որոշումներ:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համալիր լուծման նպատակով փաստացի ստեղծված է երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգ ազգային, մարզային և համայնքային: Բոլոր 3 մակարդակները փոխկապակցված են իրենց մանդատներով, լիազորությունների և պարտավորությունների կոնկրետ շրջանակով:
Երևան քաղաքում գործում են 3 մանկատներ, որոնցից մեկը բարեգործական: Գործում են նաև 7 հատուկ դպրոց, 4 հատուկ կրթահամալիր և երեխաների խնամքի և պաշտպանության 2 գիշերօթիկ հաստատություն:
Հիմնախնդիրներ
1. Հատուկ ուշադրության է արժանի երեխաների շրջանում թափառաշրջիկության և մուրացկանության երևույթի կրճատման և հետագա կանխարգելման հարցը, որի լուծումը պահանջում է համալիր մոտեցում, պետական մարմինների, հասարակական
կազմակերպությունների միասնական գործողություններ
2. Կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև ծննդյան վկայական չունեցող երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության, կրթական համակարգում ընդգրկման, վկայականների ձեռքբերման ուղղությամբ համակարգային մոտեցման ցուցաբերում
3. Մանկալքության դեպքերի կանխարգելման ուղղությամբ վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ-բուժհիմնարկներ-մանկատներ եռակողմ համագործակցության անհրաժեշտության խնդիր
4. Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ուղղված բազմամասնագիտական ծառայությունների զարգացման, տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների ցանցի ընդլայնման անհրաժեշտություն
5. Հատուկ դպրոցների, երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության հաստատությունների և մանկատների հնարավոր բեռնաթափում:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ 2015 թվականին նախատեսվում է.
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերում, հաշվառում, կարիքների գնահատում, վերականգնողական ծրագրերի կազմում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման ապահովում
- հատուկ դպրոցների երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների և մանկատների հնարավոր բեռնաթափում
- մանկատների բեռնաթափման նպատակով խնամատարության ինստիտուտի կայացմանն աջակցություն
- մանկատների բեռնաթափման, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման նպատակով որդեգրման հնարավորության մասին եզրակացության տրամադրման գործընթացի իրականացում
- վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների,
բուժհաստատությունների և շահագրգիռ այլ կառույցների հետ համատեղ միջոցառումների իրականացում մանկալքության դեպքերը կանխելու համար
- վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, ըստ անհրաժեշտության, մեթոդական և գործնական օգնության տրամադրում
- միջազգային և տեղական հասարակական կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակում, համատեղ միջոցառումների իրականացում
- անչափահասների կողմից իրավախախտումների, մուրացիկության և թափառաշրջիկության կանխարգելման, հիմնախնդիրների առաջացման պատճառների ուսումնասիրման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման նպատակով ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների հետ համագործություն համատեղ նիստերի, շրջայցների կազմակերպում, հասցեական օգնության տրամադրում
- շահագրգիռ կառույցների հետ համատեղ կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթական համակարգում ընդգրկում
- շահագրգիռ կառույցների հետ համատեղ ծննդյան վկայական չունեցող երեխաների վկայականների ձեռքբերման գործընթացին աջակցում
- ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտում առկա խնդիրներին վերաբերվող սեմինարների, կլոր սեղանների, գործնական քննարկումների կազմակերպում
- վարչական շրջանների գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի հետ գենդերային խնդիրների շուրջ եռամսյակային քննարկումներ
- ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 20-ի և հունիսի 17-ի նիստերի համապատասխանաբար հ.19 և հ.23 արձանագրային որոշումների հիման վրա մշակված գենդերային քաղաքականության, ինչպես նաև ընդդեմ գենդերային բռնության ծրագրերի իրականացման ապահովում Երևան քաղաքում
- կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ընտանիքներին աջակցություն
- այցելություն քրեակատարողական հիմնարկներ` իրավախախտ երեխաների և կանանց խնդիրների վերհանում և խորհրդատվության տրամադրում
- Այցելություն Երևան քաղաքի հատուկ դպրոցներ` երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով
- թրաֆիքինգի վերաբերյալ դեպքերի քննարկում և ուղղորդում
- կանանց միամսյակի առիթով միջոցառման անցկացում
- ընտանիքի օրվա կապակացությամբ «Հայ ընտանիքը այսօր» թեմայով սեմինարի անցկացում իերեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների (այցելություններ ծննդատներ, շրջիկ տիկնիկային թատրոնի մասնակցությամբ ներկայացում մանկատան երեխաների համար, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես) կազմակերպում և անցկացում
- «Երևան Սիթի Տուր» ծրագրով Երևան քաղաքում շրջայցի կազմակերպում Երևանի հատուկ դպրոցների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիրի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաների համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների հետ և անդամակցում 8 միջազգային կազմակերպությունների` ունենալով լայն պայմանագրային դաշտ և համատեղ իրականացվող ծրագրեր:
Ընդլայնվել կամ նոր գործընկերային հարաբերություններ են հաստատվել եվրոպական, ասիական և ԱՊՀ տասնյակ քաղաքների և տարբեր կազմակերպությունների հետ` ԱՊՀ մայրաքաղաքների և խոշոր քաղաքների Միջազգային Ասամբլեայի, Ֆրանսախոս քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF), Միջազգային քաղաքային համայնքների Լուսավորում ասոցիացիայի (LUCI), Եվրոպական քաղաքների ասոցիացիայի (EUROCITIES), Եվրոպական խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի, «Ստրասբուրգի բարեկամ քաղաքների ակումբի», Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպության, «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիայի /ICLEI /:
Երևանը միացել և միանում է տարբեր ուղղվածություն ունեցող ծրագրերին /ACES Europe (Եվրոպական մայրաքաղաքների և քաղաքների սպորտային ֆեդերացիա), ինչպես նաև միջազգային նախաձեռնություններին և հռչակագրերին, մասնավորապես Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագրին»:
Համագործակցությունը ընթանում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. շարունակական բնույթ են կրելու միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ համագործակցությունը, տեխնիկական աջակցության տրամադրման ծրագրերի իրականացումը (մշակումը):
Քայլեր կձեռնարկվեն Երևան քաղաքի, ինչպես նաև գործարար միջավայրի և ներդրումային առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը միջազգային ցուցահանդեսներին, գիտաժողովներին ներկայացնելու ուղղությամբ:
Կակտիվացվեն աշխատանքները Սփյուռքի կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ: Նպատակային ծրագրեր կիրականացվեն «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հետ:
Կկազմակերպվեն գործընկեր քաղաքների գործարար շրջանակների այցելություններ Երևան:
Մայրաքաղաքի տնտեսության զարգացմանն ուղղված նորագույն փորձի ուսումնասիրության նպատակով Երևանի վարչական շրջանների և գործընկեր քաղաքների կամ քաղաքների վարչական շրջանների միջև համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
Քայլեր կձեռնարկվեն ԱՊՀ և եվրոպական մայրաքաղաքների հետ համագործակցության հաստատման ու ընդլայնման ուղղությամբ: Այս համատեքստում, կապահովվի եղբայրության պուրակների և զբոսայգիների հիմնման շարունակականությունը (2011 թ. բացված Լիոնի այգու օրինակով, Բուենոս-Այրեսի այգի, Հնդկաստանի այգի):
Նախատեսվում է գործընկեր քաղաքներում կազմակերպել Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ, աշխատանքներ իրականացնել Երևանի գործընկեր-քաղաքների պատվիրակությունների Երևան այցելելու ուղղությամբ, ապահովել արտերկրում կազմակերպվող միջոցառումներին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությունը և այլն:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներում իրենց ներդրումն ունենալու նպատակով Փարիզի ու Երևանի քաղաքապետարանները և Հայոց
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015 թ. մարտ-ապրիլ ամիսներին Փարիզում կկազմակերպեն ցուցադրություն` նվիրված ցեղասպանությունից փրկված հայերի Ֆրանսիայի մայրաքաղաք ժամանելուն: 2015 թ. առաջին կիսամյակում սպասվում է Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Երևան:
2015 թ. Մարսելում հռչակվելու է Հայաստանի տարի, որի շրջանակներում հուլիսի 14-ին նախատեսվում է այց Մարսել Ֆրանսիայի ազգային տոնին մասնակցելու նպատակով:
Ներկայումս բանակցություններ են ընթանում Վիեննայի քաղաքապետարանի և Go-Governnace ինստիտուտի հետ 2015 թ. ամենամյա տարածաշրջանային կոնֆերանսը Երևան քաղաքում անցկացնելու նպատակով:
Բանակցություններ են ընթանում նաև «Եվրոսիթիս» ասոցիացիայի հետ Եվրամիության հարևանության քաղաքականություն և ընդլայնում» աշխատանքային խմբի հանդիպումը Երևան քաղաքում անցկացնելու վերաբերյալ:
Աշխատանքներ են իրականացվում ACES Europe կազմակերպության հետ «Երևանը Եվրոպայի սպորտի մայրաքաղաք» տիտղոսին արժանանալու նպատակով հայտեր ներկայացնելու առնչությամբ:
Երևանի քաղաքապետարանը կշարունակի համատեղ ծրագրեր իրականացնել «Եվրոսիթիս» ասոցիացիայի շրջանակներում, ինչպես նաև քայլեր կձեռնարկվեն Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ներգրավվելու ուղղությամբ:
Նախատեսվում է շարունակել Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև համագործակցության ծրագիրը, ինչպես նաև կազմակերպել Երևանի օրերը Ստեփանակերտում, մշակութային տարբեր միջոցառումներ, մասնագետների փոխայցելություններ:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Երևանը որպես քաղաքային զբոսաշրջության կենտրոն;
Քաղաքային զբոսաշրջությունը /City tourism/ ներկայումս մեծ վերելք է ապրում: Այն առանձնանում է մի շարք գրավչություններով, որոնք հատուկ չեն գյուղական շրջաններին կամ բնական միջավայրին: Քաղաքային զբոսաշրջության զարգացման խթանիչներն են ճարտարապետությունը, դիզայնը, հուշարձանները, թանգարանները, հյուրանոցային տնտեսությունը, զարգացած ենթակառուցվածքները, ժամանցի վայրերը և այլն: Քաղաքային զբոսաշրջության մյուս առանձնահատկությունը տվյալ տարածքում տարիների ընթացքում հետևողական կերպով իրականացված տեխնիկական և մշակութային ներդրումներ են, ինչը քաղաքին հաղորդում է տնտեսական և զբոսաշրջային արժեք: Քաղաքային զբոսաշրջության գրավչությունները պետք է համեմված լինեն նաև գեղեցիկ փաթեթավորմամբ, ճիշտ մարքետինգային մոտեցմամբ և համահունչ միջազգային զբոսաշրջային շուկայում ընդունված չափորոշիչներին:
Զբոսաշրջությունը առանձնակի տեղ է զբաղեցնում քաղաքային տնտեսությունում, քանի որ, լինելով Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոն, Երևանը համարվում է բազային տուրիստական քաղաք: Իր մշակութային-զբոսաշրջային ռեսուրսներով Երևան քաղաքը լուրջ ներուժ ունի դառնալու տարածաշրջանային զբոսաշրջային կենտրոն:
Հյուրանոցային տնտեսություն
Երևանն այսօր ունի բավական լավ զարգացած, միջազգային ստանդարտներին համապատասխանող հյուրանոցային տնտեսություն: Շուկայում գործում են այնպիսի հյուրանոցային բրենդեր, ինչպիսիք են Արմենիա Մարիոթը, Հայաթ Փլեյս Երևանը, Թուֆենկյանը, Բեստ Վեստերն Կոնգրեսը, Նացիոնալը: Առաջիկա չորս տարիների ընթացքում նախատեսվում է նաև միջազգային Վինդհամ հոթել, Կեմպինսկի և Ռադիսան Սաս Բլու հյուրանոցային ընկերությունների մուտքը Երևան:
Չնայած ներկայում Երևանի հյուրանոցային տնտեսությունում նվազագույնը 20 համար ունեցող օբյեկտների թիվը հասնում է 40-ի, առկա է 4504 ննջատեղ և 2535 համար, բայց տարվա կտրվածքով զգացվում է տեղերի պակաս:
Զբոսաշրջային վիճակագրություն
Տարեկան Հայաստան ժամանող շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկների գերակշիռ մասի համար Երևան քաղաքը հանդիսանում է զբոսաշրջիկների առաջին հյուրընկալը և հիմնական հանգրվանը: Զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից են, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ՈՒկրաինայից:
Վերջին տարիներին Երևանում գրանցվել է զբոսաշրջիկների թվի 20-25% աճ, սակայն այն կրում է սեզոնային բնույթ. զբոսաշրջիկների մեծ մասը Երևան է այցելում մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում: Ըստ վիճակագրական պետական ծառայության տվյալների զբոսաշրջային հոսքերի աճ է նկատվում: Այս տարի ակնկալվում է շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկի ժամանում Հայաստան հետևաբար նաև բազային զբոսաշրջային քաղաք Երևան:
Հիմնախնդիրներ
21-րդ դարում քաղաքային միջավայրում զբոսաշրջությունը փոխկապակցված է քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտների հետ, իսկ ամենասերտ փոխկապակցվածությունն այն ունի քաղաքի քաղաքաշինական քաղաքականության հետ:
Համապատասխան միջավայրի ձևավորման դեպքում Երևանում առկա հնագիտական, պատմամշակութային հուշարձանները, այգիները, զբոսայգիները, հանգստի գոտիները կարող են մեծ ներուժ ներկայացնել զբոսաշրջային կենտրոնների զարգացման առումով: Նման մոտեցումները կարող են մասամբ բեռնաթափել քաղաքի գերծանրաբեռնված կենտրոնական մասը և սպասարկման ոլորտում քաղաքի ողջ տարածքում ապահովել հագեցվածության համաչափություն:
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի զբոսաշրջային նկարագրի ձևավորման, բարելավման, ինչպես նաև գրավչությունների զարգացման համար կարևորում է հետևյալ քայլերը.
1. Երևանի զբոսաշրջային հայեցակարգի կամ երկարաժամկետ զարգացման ծրագրի մշակում
2. Երևան քաղաքի բարենպաստ և գրավիչ նկարագրի ձևավորմանն ուղղված զբոսաշրջության համակարգի ստեղծում,
3. Երևանի զբոսաշրջային բրենդի տարածման և քաղաքի դիրքավորման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում
4. Բոլոր վարչական շրջաններում զբոսաշրջիկների համար համապատասխան միջավայրի ձևավորում, ինչը կնպաստի համապատասխան շրջանների տնտեսական ակտիվության բարձրացմանը
5. Երևան քաղաքի զբոսաշրջային երթուղիների մշակում ու զարգացում
6. Զբոսաշրջության ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավում 7 Քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ընդլայնում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
- Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծում
2015 թ. կշարունակվեն Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծման աշխատանքները: Նախատեսվում է աջակցել ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների զարգացման նպատակով:
- Զբոսաշրջային բաղադրիչ պարունակող ծրագրերի պլանավորում/իրականացում Նախատեսվում է նախորդ տարվա օրինակով տարաբնույթ միջոցառումների, փառատոների կազմակերպում: Կկազմակերպվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրին նպաստող միջոցառումներ:
Կիրականացվեն Երևան քաղաքի զբոսաշրջային դիրքավորման ամրապնդմանն ուղղված քայլեր «Էրեբունի-Երևան 2800» միջոցառումների ծրագրին աջակցելու նպատակով:
Երևան քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով տեղեկատվական ծրագրերի միջոցով կմշակվեն քաղաքային նոր երթուղիներ:
- Երևան քաղաքի զբոսաշրջային քարտեզների, բուկլետների տպագրում
Համագործակցելով երևանյան զբոսաշրջային կազմակերպությունների, ինչպես նաև Երևանի գործընկեր քաղաքների հետ կմշակվեն տեղեկատվական նյութեր, պաստառներ, կիրականացվեն գովազդային արշավներ և այլն:
Աջափնյակ վարչական շրջանը սահմանակից է Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններին: Արտաքին սահմանագծով հարում է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին:
Աջափնյակ վարչական շրջանի տարածքը կազմում է 2582 հա, բնակչությունը 109.6 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. հանգստի գոտիների ստեղծում
4. կանաչ տարածքների ընդլայնում
5. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
9. նոր մարզադպրոցի կառուցում
10. գյուղատնտեսական մթերքների շուկայի կառուցում և արդյունաբերական ապրանքների տոնավաճառի կազմակերպում
11. հարթ և թեք տանիքների վերանորոգում
12. շենքերի խմելու ջրի և կոյուղու ջրագծերի հիմնանորոգում
13. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
14. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գործում է 20 հանրակրթական դպրոց (4 ավագ, 1 միջնակարգ, 15 հիմնական), 3 բուհ, արհեստակցական 1 ուսումնարան, մասնավոր 2 վարժարան, 16 մանկապարտեզ, արտադպրոցական 1 կազմակերպություն` ՄՊՍԿ, 2 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 2 գեղագիտական դաստիարակության կենտրոն, 1 մշակութային կենտրոն, 1 գրադարանային կենտրոնացված համակարգ (3 մասնաճյուղերով), 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց, 4 գիտահետազոտական ինստիտուտ:
Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. Աջափնյակ վարչական շրջանում շարունակական բնույթ կկրեն տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումները:
Առողջ ապրելակերպը խթանելու, ինչպես նաև սպորտը մասսայականացնելու նպատակով 2015 թ. կկազմակերպվեն և կանցկացվեն սպորտային միջոցառումներ, մասնավորապես բակային փառատոններ, ավանդական մրցաշարեր:
Առողջապահություն և սոցիալական ապահովություն
Աջափնյակ վարչական շրջանում գործում է հանրապետական նշանակության 6 հիվանդանոց, 2 ամբուլատոր պոլիկլինիկա:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Սոցիալապես անապահով բնակիչներին կտրամադրվեն միջնորդագրեր պետպատվերի շրջանակում բուժսպասարկման նպատակով:
Նախատեսվում է հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել սոցիալական ծրագրեր ուղղված սոցիալապես խոցելի խմբերի խնդիրների լուծմանը:
Կանցկացվեն միջոցառումներ նվիրված Ամանորին, Սուրբ Զատիկին, Խաղողօրհներքին և Տարեցների օրվան: Տոնական ճաշկերույթ կկազմակերպվի գործող բարեգործական ճաշարանի շուրջ 140 շահառուների և սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Կիրականացվեն Ընտանիքի օրվան, Երեխաների պաշտպանության օրվան, Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված տարատեսակ միջոցառումներ: Սոցիալապես անապահով ընտանիքների համար կկազմակերպվեն էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր: Ամանորի կապակցությամբ առավել կարիքավոր 3500 ընտանիքի կհատկացվեն սննդի փաթեթներ:
Շարունակական բնույթ կկրի «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը:
Անհրաժեշտությունից ելնելով 2015 թվականին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի սոցիալապես առավել կարիքավոր ընտանիքներին:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Վարչական շրջանի ճանապարհային ցանցը 77.5 կմ է, մակերեսը 1150.0 հազ. քմ: Շրջանի տարծքում հաշվառված է 426 բազմաբնակարան բնակելի շենք, որտեղ կա 320 վերելակ: Հիմնական վերանորոգման կարիք ունի 45 վերելակ, իսկ ընթացիկ վերանորոգման 104 վերելակ:
Աջափնյակ վարչական շրջանում ընդհանուր կանաչ տարածքը կազմում է 685.1 հա: Ոռոգման ցանցի ընդհանուր երկարությունը 37.000 կմ է:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թվականին բակային տարածքների բարեկարգման աշխատանքների շրջանակում կիրականացվեն բակերի ասֆալտ-բետոնե ծածկույթի ընթացիկ և կապիտալ նորոգման և պահպանման աշխատանքներ (97.850 քմ):
Նախատեսվում է իրականացնել թվով 14 այգիների Նազարբեկյան 26 շ., Նազարբեկյան 31 շ, Նազարբեկյան 25 շ, Աբելյան 5 շ, Լենինգրադյան 48/3 շ, Լենինգրադյան 48/5 շ, Մարգարյան 2 նրբ. 7 շ, Մարգարյան 1 նրբ. 8 շ, Հալաբյան 21, 23, 25 շ, բակ, Հալաբյան 41 շ, Հալաբյան 13 շ, Հալաբյան 38 շ, Հասրաթյան 16 շ և Արզումանյան 13 շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ 14.0 հազ. քմ մակերեսով:
Կիրականացվեն 20 վերելակների նորոգման, շենքերի հարթ (5000 քմ) և թեք (5600 քմ) տանիքների նորոգման աշխատանքներ:
2015 թվականին վարչական շրջանում նախատեսվում է խիտ բնակեցված թաղամասերում բակային այգիների վերանորոգում, գազոնային տարածքի վերականգնում, ծաղկային տարածության ընդարձակում (շուրջ 1.5 հա): Սիզամարգերի մակերեսը կհասցվի 29 հա:
Ավան վարչական շրջանը սահմանակից է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջանների և Կոտայքի մարզի հետ:
Ավան վարչական շրջանի տարածքը կազմում է 726 հա, բնակչությունը 53.5 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. հանգստի գոտիների ստեղծում
3. կանաչ տարածքների ընդլայնում
4. ինքնավար ոռոգման համակարգի ստեղծում
5. տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում
7 կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
8. հարթ և թեք տանիքների վերանորոգում
9. վերելակների վերանորոգում
10. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
11. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում:
Կրթություն, մշակույթ, սպորտ
Ավան վարչական շրջանում գործում է 7 մանկապարտեզ, 5 հիմնական, 1 միջնակարգ, 1 ավագ և 2 հատուկ դպրոց, 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 մշակույթի տուն, 1 արվեստի դպրոց, 1 շախմատի մասնագիտացված մարզադպրոց:
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թ. նախատեսվող աշխատանքներ
Նախատեսվում է վերանորոգել «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ը (1-ին հարկի սենյակի կառուցում, 2-րդ հարկի միջանցքի հատակի փոխարինում, 2-րդ հարկի դահլիճի հատակի փոխարինում, առաստաղի վերանորոգում, մալուխների փոխարինում, բեմի վերանորոգում, լուսավորության համակարգի մոնտաժում):
«Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել 1-ին հարկի հատակի փոխարինում և շենքի ներքին հարդարման աշխատանքներ:
Ավան վարչական շրջանում նախատեսվում է իրականացնել միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Ավան վարչական շրջանում գործում է 11 բուժհաստատություն:
Գործում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ 1 ճաշարան, «Փիլատելփիա», «Արևիկ», «Տաթև» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպություններ, «Խութ» բարեգործական հիմնադրամ:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Թիվ 12 պոլիկլինիկայի հետ համատեղ կազմակերպվող «Բաց դռների օրեր»-ի շրջանակում կիրականացվեն խորհրդատվություններ, լաբորատոր և դժվարամատչելի հետազոտություններ, դասախոսություններ կանանց կոնսուլտացիայում գործող «Մայրության դպրոցում»:
Բնակչության սոցիալական պաշտպանվածության խնդիրներ իրականացնող հիմնարկ- ձեռնարկությունների, հասարակական, ինչպես նաև մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ կիրականացվեն տեղական նշանակության բարեգործական ծրագրեր:
Կկազմակերպվի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը հանրապետության ճամբարներում:
Սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին կտրամադրվեն պայուսակներ և գրենական պիտույքներ:
Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող և կարիքավոր ընտանիքների 20 երեխա կազատվի ուսման վարձավճարից:
Կշարունակվի համագործակցությունը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ (1 բարեգործական ճաշարան շուրջ 180 շահառու), «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ կիրականացվեն սոցիալական տարբեր ծրագրեր:
ՀՀ տոն և հիշատակի օրերի կապակցությամբ դրամական, նյութական աջակցություն կցուցաբերվի պատերազմի, աշխատանքի, ոստիկանության վետերանների, միայնակ տարեցների, չորս և ավելի երեխաներ ունեցող, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքների, զոհված, վիրավոր և մասնակից ազատամարտիկների և ՀԿ-ներին:
Սննդի փաթեթներ կտրվեն ռիսկի խմբի ընտանիքներին Ամանորի և Սբ.Զատկի կապակցությամբ:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն
Ավան վարչական շրջանում հաշվառված է 237 բազմաբնակարանային շենք, որից 20 բարձրահարկ և 28 մինչև 6 հարկանի: Առկա է 330 վերելակ:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կիրականացվեն հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ 80 հասցեներում ընդհանուր 5200 քմ մակերեսով համաձայն բնակիչների կողմից տրված դիմումների: Նախատեսվում է նաև թեք տանիք ունեցող բնակելի մեկ շենքերի տանիքի վերանորոգման աշխատանք 750 քմ մակերեսով: Նախատեսվում է 47 մուտքերի և 8 վերելակների վերանորոգման աշխատանքներ:
Բարեկարգում
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կիրականացվեն խաղահրապարակների, զբոսայգիների, բակերի, աստիճանավանդակների, բազրիքների ընթացիկ նորոգման և այլ աշխատանքներ: Շրջանի տարածքում կկառուցվի տաս նոր խաղահրապարակ և պուրակ:
Կբարեկարգվեն փողոցները, մայթերը և եզրաքարերը: Վերանորոգման աշխատանքները կատարվելու են մասնակի, փողոցների և թաղամասերի տարբեր հատվածներում:
Կիրականացվեն մայթերի և փողոցների ասֆալտապատման աշխատանքներ` 10.000 քմ ընդհանուր մակերեսով:
Վարչական շրջանի բոլոր թաղամասերում և փողոցների հարակից տարածքներում կավելացվեն կանաչ գոտիները:
Արաբկիր վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Արաբկիր վարչական շրջանի տարածքը կազմում է 1329 հա, բնակչությունը 117.1 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
2. հարթ և թեք տանիքների վերանորոգում
3. բնակելի շենքերի ներքին ցանցի նորոգում
4. Բ/բ շենքերի մուտքերի վերանորոգում, էլեկտրամալուխների և լարերի վերադասավորում, աղբամուղերի և աղբախցերի հիմնանորոգում և վերակառուցում,
5. վթարայնության կարգի ուսումնասիրություն, շենքերի սեյսմակայունության ու հուսալիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, բ/բ շենքերի վերակառուցում-ամրացում, վթարայնության աստիճանի նվազեցում,
6. նոր հեղեղատարների կառուցում, հների վերանորոգում
7. Դավթաշենի կամրջի անցման հիմնանորոգում
8. մինի ֆուտբոլի դաշտերի կառուցում
9. ստորգետնյա և վերգետնյա անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
10. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
11. կանաչապատ տարածքների ավելացում, նոր պուրակների ստեղծում
12. ոռոգման ցանցի նորոգում և ընդլայնում
13. նոր կոյուղագծերի կառուցում և գործող ցանցի վերակառուցում
14. բացօթյա առևտրի կանոնակարգում
15. նոր մինի շուկաների ստեղծում
16. սպասարկման ոլորտի որակի բարձրացում
17. թափառող շների վնասազերծում
18. հանգստի գոտիների և ջրավազանների ստեղծում
19. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
20. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
21. հենապատերի ընթացիկ և հիմնական նորոգում
22. տրանսպորտային նոր հանգույցների ստեղծում
23. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
24. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Արաբկիր վարչական շրջանում գործում է 13 մանկապարտեզ, 21 հանրակրթական դպրոց (4-ը ավագ), 4 մարզադպրոց, 2 գրադարան և 2 երաժշտական դպրոց:
«Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը գազաֆիկացված է և հիմնանորոգված, մյուսներն ունեն վերանորոգման կարիք:
Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր մանկապարտեզները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում կկազմակերպվեն մշակութային և սպորտային միջոցառումներ նվիրված տոն և հիշատակի օրերին, Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին, Նոր Արաբկիրի հիմնադրման 90-ամյա տարեդարձին: Կկազմակերպվեն բակային ճամբարներ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Վարչական շրջանում գործում են 3 պոլիկլինիկա, 3 հիվանդանոց և բժշկական ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ, այդ թվում հետազոտական, ակնաբուժական, ատամնաբուժական:
Արաբկիր վարչական շրջանի շուրջ 299 կարիքավոր բնակիչ օգտվում է 3 բարեգործական ճաշարաններից` «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ», «Արաբկիր» և գերմանական Կարմիր Խաչի «Գթության խոհանոց»:
Արաբկիր վարչական շրջանում գործում է «Արաբկիր»բարեգործական հիմնադրամը, որն օժանդակում և աջակցում է կարիքավոր ընտանիքներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, հաշմանդամներին, բնակչության սոցիալապես անապահով խավերին տրամադրելով դրամական և այլ աջակցություն:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կշարունակվի համագործակցությունը Կարմիր Խաչի, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ բարեգործական ճաշարանների գործունեության ապահովման և միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Կկազմակերպվի դպրոցահասակ 100 երեխաների ամառային հանգիստը Հայաստանի տարբեր ճամբարներում երեխաներին ապահովելով սննդով, հագուստով և հիգիենայի պարագաներով: Երեխաների ժամանցը և ամառային հանգիստը բակերում կազմակերպելու համար կստեղծվեն բակային ճամբարներ:
Արաբկիր վարչական շրջանում բնակվող 205 անապահով ընտանիքների, ինչպես նաև սոցիալական խոցելի այլ խմբերի կցուցաբերվի դրամական և նյութական աջակցություն, մասնավորապես ՀՀ տոն և հիշատակի օրերի կապակցությամբ: Կարիքավոր ընտանիքներին կտրամադրվի վառելափայտ:
Սահմանափակ կարողություններով երեխաներին հասարակությանն ինտեգրելու նպատակով համագործակցություն կծավալվի հասարակական կառույցների հետ:
Վարչական շրջանի անօթևաններին ժամանակավոր կացարաններում տեղավորելու ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
Անապահով բնակիչներին կտրամադրվեն բուժզննության, բուժման և վիրահատության ուղեգրեր պետպատվերի շրջանակում, կապահովվեն դեղորայքով: Առողջապահական կազմակերպություններում կկազմակերպվեն «Բաց դռների» օրեր:
Աջակցություն կցուցաբերվի վարչական շրջանի 100 վետերաններին, Հայոց Եղեռնը վերապրած 2 կանանց, սոցիալական տարբեր կարիքավոր խմբերին, 1000 դպրոցահասակ երեխաներին, միայնակ տարեցներին:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն
Արաբկիր վարչական շրջանում հաշվառված է 692 բազմաբնակարան բնակելի շենք 1978 մուտքերով: Բազմաբնակարան շենքերից 392-ը թեք, իսկ 300-ը` հարթ տանիքներով են: Գործում է 450 վերելակ:
Արաբկիրում առկա է 1 խոշոր կամուրջ, 3 վերգետնյա, 6 ստորգետնյա անցում և 1 էստակադա:
Վարչական շրջանում 117 փողոցների երկարությունը կազմում է 85642 կմ է:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքերի 3 թեք և 9 հարթ տանիքների, 22 մուտքի, 15 վերելակի, 58 կախովի պատշգամբի, 7 ներքին ցանցի վերանորոգում: Բարեկարգվելու է 10 բակ, իսկ ընթացիկ նորոգվելու է 6-ը:
Իրականացվելու է զբոսայգիների կառուցում և պահպանում Հակոբյան 9, Փափագյան 16 ա և 16 բ հասցեներում:
Կառուցվելու է 2 մինի ֆուտբոլի դաշտ:
Վերանորոգվելու և հիմնանորոգվելու է 10000 քմ ա/բ ծածկույթ և 133 գծմ եզրաքար:
Բարեկարգվելու է Հրազդանի կիրճը:
Պարբերաբար կատարվելու են շենքերի դեռատիզացիոն, դեզինֆեկցիոն, աղբախցերի լվացման և քլորով մշակման աշխատանքներ:
Բարեկարգում
Արաբկիր վարչական շրջանում կանաչապատ տարածքը կազմում է 77 հա, որից մշակվում է 53 հա: Պուրակները կազմում են 2,9 հա, այգիները 5 հա, սիզամարգերը 8,4 հա, անտառ-պուրակները 36,7 հա: Դրանցում առկա ծառերի թիվը ավելի քան 800000 է, իսկ թփերինը 70000:
Շրջանում գործող ոռոգման համակարգի երկարությունը 71000 գծմ է:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կանաչ տարածքների պահպանության ոլորտում անհրաժեշտ է ընդլայնել կանաչապատ տարածքները` անտառ-պուրակները հասցնելով 45 հա:
Տնկվելու է 2000 հատ ծառեր և 2000 հատ թուփ:
Կառուցվելու է 2500 գծմ նոր ոռոգման ցանց, իսկ գործող ցանցից կհիմնանորոգվի 1000 գծմ: Փողոցներում և բակերում տեղադրվելու է 100 նստարան և 2 զրուցարան:
Դավթաշեն վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններին, արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին:
Դավթաշեն վարչական շրջանի տարածքը կազմում է 647 հա, բնակչությունը 42.7 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. հանգստի գոտիների ստեղծում
4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում
5. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների կառուցում
7. վերելակների նորոգում
8. հարթ տանիքների վերանորոգում
9. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
10. մանկապարտեզների ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների վատթար վիճակ
11. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
12. քաղաքաշինական միջավայրի բարելավում և առավել արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Դավթաշեն վարչական շրջանում գործում է 5 մանկապարտեզ, 6 հանրակրթական դպրոց (1 միջնակարգ, 4 հիմնական և 1 ավագ), Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց, 1 գրադարան և 1 շախմատի դպրոց:
Դավթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. շարունակական բնույթ են կրելու տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումները: Այս ծրագրերի շրջանակում անցկացվելու են երեխաների ակտիվ հանգստի կազմակերպմանն ուղղված միջոցառումներ բակային ճամբարներ, սպորտլանդիաներ, մրցաշարեր և այլ ծրագրեր:
Հաշվի առնելով մանկապարտեզներում առկա ջրագծերի և կոյուղատար խողովակների վատթար վիճակը 2015 թ. նախատեսվում է վերանորոգվել 4 մանկապարտեզների (58, 59, 60 և 61) համապատասխան ենթակառուցվածքները ապահովելով ջրամատակարարման և ջրահեռացման անխափան աշխատանք:
2015 թ. նախատեսվում է մանկապարտեզների պատուհանների փոխարինման աշխատանքներ, ինչպես նաև կշարունակվեն և ավարտին կհասցվեն 58 և 60 մանկապարտեզների տանիքների նորոգման աշխատանքները: Այս ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ջրթափ խողովակների և դրանց ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքներ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Դավթաշեն վարչական շրջանի տարածքում է գործում հ.20 ամբուլատոր բժշկական կենտրոնը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կշարունակվի «Առաքելություն Հայաստան» բհկ-ի հետ համագործակցությունը ուղղված բարեգործական ճաշարանի շահագործմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը:
2015 թ. կշարունակվեն պետպատվերի, պարենային օգնության և ֆինանսական աջակցության ծրագրերը: Ծրագրերում ընդգրկվելու են վարչական շրջանի սոցիալապես խոցելի խմբերը և սիրիահայ ընտանիքները, որոնց համար 2014թ. իրականացված ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:
Նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 200 երեխաների հատկացնել պայուսակներ և գրենական պիտույքներ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
2015 թ. ընթացքում նախատեսվում է շարունակել սոցիալապես խոցելի խմբերի համար իրականացվող ֆինանսական և նյութական աջակցության ծրագրերը և միջոցառումները, մասնավորապես Ամանորյա տոների, Զատկի տոնի, Մայրության և գեղեցկության տոնի, Հայրենական Մեծ պատերազմի, ՀՀ անկախության օրվա կապակցությամբ: Ծրագրերում ընդգրկվելու են նաև Արցախյան պատերազմում զոհված ընտանիքները, երկարակյացները, հաշմանդամները:
Որպես շարունակական ծրագիր իրականացվելու է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպումը:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Դավթաշեն վարչական շրջանում հաշվառված է 188 բնակելի և 4 նորակառույց բազմաբնակարան շենք, 394 վերելակ:
Կանաչապատման կազմակերպության կողմից սպասարկվում է շրջանի 18 հա տարածքը (կանաչապատ տարածք, ծաղկապատ տարածք, այգի, պուրակ, ոռոգման ցանց):
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կշարունակվեն բնակելի շենքերի հարթ տանիքների (շուրջ 10000 քմ) և վերելակների նորոգման աշխատանքները: Նախատեսվում է ձեռքբերել վերելակների նորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր:
Բակային տարածքների բարեկարգման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ: Նախատեսվում է իրականացնել շուրջ 3 բակային տարածքի և Գյուղի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Կկառուցվի 1 մինի ֆուտբոլի դաշտ:
Դավթաշեն վարչական շրջանում կշարունակվի գույքի համալրման աշխատանքները, մասնավորապես նախատեսվում է տեղադրել 3 զրուցարան, 21 նստարան, 25 աղբաման:
2015 թ. նախատեսվում է շարունակել բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման ծրագիրը, որը 2014 թ. համեմատ ավելի ընդգրկուն է, և նախատեսվում է իրակացնել շուրջ 15 մուտք:
Որպես նոր նախաձեռնություն նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքերի ջրթափերի և մուտքերի նորոգման համատեղ ծրագիր որպես համատիրություններին աջակցություն:
Կիրականացվեն փողոցների երթևեկելի հատվածի և մայթերի ասֆալտե ծածկույթի ընթացիկ և կապիտալ նորոգման աշխատանքներ (շուրջ 30.0 հազ. քմ), կնորոգվեն փողոցների եզրաքարերը (շուրջ 200 գծմ): Բարեկարգման ծրագրերի շրջանակում կիրականացվեն մայթերի սալահատակի, դիտահորերի, ինչպես նաև հենապատերի նորոգման աշխատանքներ, կբարեկարգվեն մայթերին հարող սիզամարգերը: Նախատեսվում է իրականացնել կանաչ տարածքի և ընդլայնված կանաչ գոտու խնամք, բարեկարգում և պահպանում, ոռոգման գործող ցանցի վերանորոգում և ընդլայնում: Նախատեսվում է ծառերի էտ և երիտասարդացում:
2014 թ. մեկնարկել է Դավթաշեն վարչական շրջանի սեփական սեկտորի նոր ջրագծի կառուցման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել 2015թ.: Արդյունքում կիրականացվի շուրջ 11.0 հազ. գծմ ջրագծի փոխարինում, որից 2500 գծմ արդեն կառուցվել է:
Համապատասխան ֆինանսական ծրագրի առկայության դեպքում նախատեսվում է իրականացնել Աղաբաբյան փողոցի լայնացման և ասֆալտապատման, ինչպես նաև Դավթաշեն 1-ին թաղ. հ.9 շենքից հ.61 մանկապարտեզ տանող ճանապարհի լայնացում և ասֆալտապատում:
Էրեբունի վարչական շրջանը սահմանակից է Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Կոտայքի և Արարատի մարզերին:
Էրեբունի վարչական շրջանի տարածքը կազմում է 4749 հա, բնակչությունը 126.4 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. սողանքների հետևանքով առաջացած ճանապարհների վթարային հատվածների նորոգում
3. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
4. հանգստի գոտիների ստեղծում
5. կանաչ տարածքների ընդլայնում
6. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
7. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
8. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
9. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
10. շենքերի գեղարվեստական ձևավորում, ներառյալ վթարային շքապատշգամբների բարեկարգում
11. հարթ և թեք տանիքների վերանորոգում
12. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
13. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Էրեբունի վարչական շրջանի տարածքում գործում է 22 հանրակրթական դպրոց (3 ավագ, 16 հիմնական, 3 միջնակարգ), Երևանի ենթակայության 12 մանկապարտեզ, 4 գրադարան, 1 մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, 1 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 մարզադպրոց:
Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է:
Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կիրականացվեն մշակութային, սպորտային միջոցառումներ նվիրված տոներին և հիշատակի օրերին:
Մանկապարտեզների ավարտական խմբերի սաներին և վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին կտրամադրվեն պայուսակներ` գրենական պիտույքներով:
Նախատեսվում է հիմնանորոգել հ. 71 մանկապարտեզը:
Բոլոր կրթամշակութային հաստատություններում կկազմակերպվեն միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
2015 թ. նախատեսվում է 4 մանկապարտեզների տանիքի վերանորոգում:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Էրեբունի վարչական շրջանի տարածքում գործում են հանրապետական նշանակության «Էրեբունի» և «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնները, որոնք ընդգրկում են 2 ծննդատուն, 6 ամբուլատոր պոլիկլինիկա, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը, ատամնաբուժարաններ, շտապօգնության ենթակայան:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Զոհված և վիրավոր ազատամարտիկների, բազմազավակ անապահով ընտանիքներին, Հայրենական պատերազմի վետերաններին, միայնակ տարեցներին և բնակչության սոցիալապես անապահով այլ խավերին կցուցաբերվի դրամական և նյութական աջակցություն:
2015 թ. նախատեսվում է աջակցել բնակչության առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներին: Կանցկացվեն «առողջ կենսաձև», «պայքար ծխելու դեմ» և նմանատիպ այլ ծրագրեր, կշարունակվի համագործակցությունը առողջապահական կազմակերպությունների հետ, կիրականացվի տեսողության հետազոտման կարիք ունեցող անապահով բնակիչների աչքերի անվճար ստուգում և ատամնաբուժական ծառայությունների մատուցում: Կարմիր խաչի ուսումնադաստիարակչական
կենտրոնի հետ կկազմակերպվեն արտակարգ իրավիճակներում առաջին օգնության դասընթացներ:
Տեղաշարժման սահմանափակ կարողություններով կարիքավոր բնակիչներին աջակցություն կցուցաբերվի սայլակների ձեռքբերման գործում:
Սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակիչների համար նախատեսվում է դրամական օգնություն, գույքահարկի զիջում, ձմռան վառելիքի, բուժօգնության և սոցիալական բնույթի այլ աջակցության տրամադրում: Կշարունակի գործել բարեգործական ճաշարանը:
2015 թ. հունիս-օգոստոս ամիսներին վարչական շրջանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 90 դպրոցական իր ամառային արձակուրդի 20-օրյա հանգիստը կանցկացվի մանկական առողջարարական ճամբարում:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն
Էրեբունի վարչական շրջանում առկա է 261 շենք, որում գործում է 209 վերելակ:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Էրեբունի վարչական շրջանի բնակարանային ֆոնդի պահպանման և շահագործման ուղղությամբ 2015 թ. նախատեսվում է բազմաբնակարան շենքերի հարթ /6.800 քմ/ և թեք /4.500 քմ/ լանջավոր տանիքների, 42 շքամուտքերի /մինչև 5-րդ հարկ/ վերանորոգում, ինչպես նաև վերելակների ընթացիկ նորոգում:
Շարունակական բնույթ են կրելու հուշարձանների վերանորոգման և պահպանման աշխատանքները:
Բարեկարգում
Էրեբունի վարչական շրջանում ճանապարհային ցանցը 41.5 կմ է:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կիրականացվի ճանապարհների շուրջ 95.000 քմ. ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, փողոցների, բակերի լուսավորության ցանցի նորոգում և շահագործում:
Բակային տարածքների բարեկարգումը շարունակական բնույթ է կրելու: Կտեղադրվեն նստարաններ:
Նախատեսվում է վերականգնել և ընդլայնել վարչական շրջանի կանաչ տարածքները և կառուցել ոռոգման ցանց:
«Վարդավառ» և «Մանկական» զբոսայգիները նախատեսվում է համալրել ժամանցի ժամանակակից միջոցներով` Էրեբունի վարչական շրջանի բնակչության հանգիստը կազմակերպելու համար: 2015թ. նախատեսվում է հիմնանորոգել 9 բակ, իրականացնել ծառատունկ (2000 հատ), այգիների և այգու շատրվանների նորոգում, մինի ֆուտբոլի դաշտի կառուցում, ինչպես նաև ստեղծել նոր հանգստի գոտի` Ավանեսովի և Նոր Արեշի 41-րդ փողոցների հատման մասում:
Կենտրոն վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին:
Կենտրոն վարչական շրջանի տարածքը կազմում է 1335 հա, բնակչությունը 126.6 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, վթարային հենասյուների փոխարինում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. հանգստի գոտիների ստեղծում
4. կանաչ տարածքների ընդլայնում, սանմաքրման և աղբահանության որակի բարելավում
5. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում, հիմնանորոգում, գույքի թարմացում, բակերի ոռոգման ցանցերի վերականգնում և կանաչապատում
9. հարթ և թեք տանիքների վերանորոգում
10. բազմաբնակարան շենքերում բնակֆոնդի պահպանման, վերանորոգման աշխատանքների իրականացման ուղղված աջակցության ապահովում
11. էլեկտրական մալուխների վերակառուցում` ներառյալ բակերը և բազմաբնակարան շենքերը
12. կոյուղագծերի նորոգում
13. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
14. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում:
Կրթություն, մշակույթ, սպորտ
Կենտրոն վարչական շրջանում գործում է 34 մանկապարտեզ (Երևանի ենթակայության 21), 32 դպրոց (6 ավագ, 26 հիմնական), 23 բուհ, արվեստի և երաժշտական 7 դպրոց (Երևանի ենթակայության 2), միջնակարգ մասնագիտական 2 ուսումնարան, 4 գրադարան (Երևանի ենթակայության 1), կրթական-մշակութային 9 հաստատություն (Երևանի ենթակայության 1), 2 մարզադպրոց, 19 թատրոն, 5 մշակութային կենտրոն, 31 թանգարան և ցուցասրահ:
Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է:
Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. շարունակական բնույթ են կրելու տոն և հիշատակի օրերին, ինչպես նաև առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված միջոցառումները:
Կկազմակերպվեն 34 մշակութային, 17 կրթական և 8 սպորտային միջոցառումներ, ինչպես նաև բակային ճամբարներ:
Թիվ 7, 8, 10, 16, 17 և 19 մանկապարտեզներում և Քուշնարյանի անվ. երաժշտական դպրոցում կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Կենտրոն վարչական շրջանում գործում է 29 առողջապահական կազմակերպություն (Երևանի ենթակայության 5):
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. շարունակական են լինելու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը (մարդասիրական օգնությունների ստացում և բաշխում, առողջապահական, ուսուցողական ծրագրերի իրականացում):
Նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել 2 հասարակական կազմակերպությունների (ՀՄՊ մասնակիցների միություն և Մանկավարժ վետերանների միություն), շրջանի կարիքավոր 720 ընտանիքի: Մարտի 8-ի կապակցությամբ աջակցություն կստանան 80 զոհված ազատամարտիկների կանայք:
Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ պայուսակներ և գրենական պիտույքների հավաքածուներ կստանան 850 ընտանիքի 1-4-րդ դասարանների երեխաներ:
Հունիսի 1 կապակցությամբ 400 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կհատկացվեն կոնֆետի փաթեթներ: Աջակցություն կստանան 120 միայնակ անժառանգ ծերեր:
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ խիստ կարիքավոր 200 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամների կտրամադրվեն սննդի փաթեթներ:
Աջակցություն կցուցաբերվի ՀՄՊ 106 մասնակցի և Արցախյան ազատամարտի 67 հաշմանդամի: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սոցիալապես անապահով 5500 ընտանիք կստանա սննդի փաթեթ, իսկ մանկապարտեզների 3200 երեխաների կհատկացվեն կոնֆետի փաթեթներ: Կկազմակերպվի սոցիալապես անապահով 110 երեխաների ամառային հանգիստը Հանքավանի և Սևանի ճամբարներում:
Գերմանական կարմիր խաչի հետ համագործակցությունը շարունակական է, և նախատեսվում է կազմակերպել 80 կարիքավոր բնակչի սննդի ապահովումը:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Կենտրոն վարչական շրջանում հաշվառված է բնակելի 694 շենք, 581 վերելակ: Բազմաբնակարանային շենքերի կառավարումն իրականացվում է 13 համատիրությունների և 11 լիազորագրային կառավարման միջոցով:
Բակերում կա 112 խաղահրապարակ, մինի ֆուտբոլի 11 դաշտ:
Կենտրոն վարչական շրջանն ունի 21 զբոսայգի` 68.4 հա մակերեսով, 16 խաղահրապարակ (զբոսայգիներում): Կանաչ տարածությունները 230.4 հա են, մերձակա անտառային գոտին 120 հա, սիզամարգերի մակերեսը 16 հա:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. նախատեսվում է իրականացնել 103.5 հազ. քմ փողոցների, բակերի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ, որից 10.000քմ Կենտրոն վարչական շրջանի ծրագրով, կվերանորոգվի 315 քմ թվով 6 հենապատ, կիրականացվեն 12 բակային տարածքների 12 աստիճանների վերանորոգման աշխատանքներ:
Կիրականացվի բազմաբնակարան շենքերի 6000 քմ հարթ և Զաքյան 1 շենքի թեք տանիքի հիմնանորոգում:
Վերելակների, շքամուտքերի, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերի վերանորոգման, մուտքերի դռների և պատուհանների, մալուխների վերանորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, իրականացվելու են Կենտրոնում գործող համատիրությունների միջոցներով: Աջակցություն կցուցաբերվի համատիրություններին:
Նախատեսվում է իրականացնել 12 բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքներ:
Կկատարվեն դեռատիզացիոն աշխատանքներ: Կենտրոնի տարածքներում կիրականացվեն կանաչ տարածքների ընդլայնման, պահպանման և ոռոգման ցանցերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, (Երևանի քաղաքապետարանի ծրագրով կիրականացվի նաև նոր ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ Ալ.Մանուկյան փող.), այդ թվում ծառատունկ (7500 ծառ և թուփ) և ծաղկային տարածությունների ավելացում, սիզամարգերի բարեկարգում, ջրագծերի վերականգնում: Աշխատանքներ կիրականացվեն 46 հուշարձանների պահպանման ուղղությամբ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը սահմանակից է Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններին: Արտաքին սահմանագծով հարում է Արարատի և Արմավիրի մարզերին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքը կազմում է 2516 հա, բնակչությունը 135.8 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. հանգստի գոտիների ստեղծում
4. կանաչ տարածքների ընդլայնում
5. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
9. մարզադպրոցի ջեռուցման ապահովում
10. հարթ և թեք տանիքների վերանորոգում
11. ջրամատակարարման և ջրահեռացման, ներքին ցանցերի հիմնանորոգում
12. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
13. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում Կրթություն, մշակույթ, սպորտ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործում է 23 հանրակրթական դպրոց (4 ավագ, 1 միջնակարգ, 14 հիմնական, 1 կրթահամալիր, 3 մասնավոր), 26 մանկապարտեզ, 1 գրադարանային համակարգ` 2 մասնաճյուղով, 4 մարզադպրոց, 2 մշակութային կենտրոն, 1 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, մեկ համալսարան, 1 հատուկ դպրոց: Շրջանի տարածքում է գործում Երևանի հեծանվահրապարակը:
Մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Հիմնանորոգում կիրականացվի գրադարանային համակարգում և «Մալաթիա» արվեստի դպրոցում:
Կիրականացվեն տանիքի վերանորոգման աշխատանքներ հ.հ. 91, 96 մանկապարտեզներում: Կիրականացվեն խոհանոցային հանգույցի վերանորոգման, դռների ու պատուհանների փոխման աշխատանքներ հ.հ 89, 96 մանկապարտեզներում:
Կկազմակերպվեն վարչական շրջանի ղեկավարի մրցանակի համար երաժշտության, պարի, նկարչության, շարադրության և ասմունքի մրցույթներ:
Կկազմակերպվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Վարչական շրջանում գործում է 4 պոլիկլինիկա, 2 ծննդատուն և «Մալաթիա» բժշկական կենտրոնը:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Հաշմանդամներին (100), տարեցներին (57) և 80 անապահով բնակիչների կտրամադրվի սոցիալական աջակցություն: Հայրենական Մեծ պատերազմի վետերանները (59) կմասնակցեն ավանդաբար կազմակերպվող միջոցառումներին, կստանան տարբեր նվերներ: Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ սոցիալական խոցելի խմբերի բնակիչներին (շուրջ 4500) կտրամադրվեն բնամթերային փաթեթներ: Սոցիալապես անապահով հատուկ խմբերին նախատեսվում է տրամադրել բուժօգնություն պետպատվերի շրջանակներում: Սիրիահայ 10 ընտանիքների կտրամադրվի սոցիալական աջակցություն: Հաշմանդամների տեղաշարժն ապահովելու նպատակով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ճանապարհներին և վարչական շենքերի մուտքերում կավելացվեն թեքահարթակները:
Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով կշարունակվի համապատասխան ծրագրերի իրականացումը սոցիալապես անապահով ընտանիքներին տարբեր պարագաների և տեխնիկական միջոցների տրամադրման նպատակով (հաշմանդամների շարժասայլակների, լսողական սարքերի, գազի վառարանների տրամադրում և այլն): Կշարունակվի նաև տարբեր հիմնադրամներից անապահով ընտանիքներին օժանդակության ցուցաբերման գործընթացը: Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կա 586 բազմաբնակարան բնակելի շենք, որից 494-ը բարձրահարկ, 961 վերելակ: Վարչական շրջանի 121 փողոցների երկարությունը կազմում է 91,69 կմ:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. նախատեսվում է 6000 քմ հարթ և 1045 քմ թեք լանջավոր տանիքների վերանորոգում, ինչպես նաև 35 հասցեներում վերելակների զսպանակների տեղադրում, 24 հասցեներում վերելակների շարժիչների վերանորոգում, 22 վերելակի հակակշռի ճոպանների փոխարինում, շենքերի մուտքերի վերանորոգում, վերելակի հորերի մաքրում, շենքերի ներքին ցանցի խողովակների վերանորոգման աշխատանքներ:
Կվերանորոգվեն և կվերականգնվեն բազմաբնակարան բարձրահարկ շենքերի անձրևատար խողովակները և կոյուղու ներքին ցանցը, կիրականացվեն աղբատար խողովակների աղբապատուհանների (աղբալցման կետերի) վերանորոգման և նորերի տեղադրման աշխատանքներ, ինչպես նաև կախովի աղբախցիկների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:
2015 թ. կիրականացվի ասֆալտ-բետոնե ծածկի 7400 քմ ընթացիկ նորոգում: Կիրականացվի փողոցների 200 գծմ եզրաքարերի վերանորոգում: Տեղաշարժվելու դժվարություն ունեցողների տեղաշարժն ապահովելու համար կկառուցվեն թեքահարթակներ հետիոտնային անցումների մոտ:
Կբարեկարգվեն բազմաբնակարան շենքերի 6 բակեր, կվերակառուցվեն 2 միջբակային անցուղիների աստիճաններ:
Կիրականացվի խաղահրապարակների ցանկապատում, ինչպես նաև կվերանորոգվեն անսարք խաղային համալիրները, կոտրված նստարանները:
Շենքերի բակերում կտեղադրվեն մանկական համալիր խաղեր (32 հատ), նստարաններ (130 հատ), աղբամաններ (57 հատ) և զրուցատաղավարներ (4 հատ):
Վարչական շրջանի 78 հա կանաչ տարածքների` անտառ-պուրակների, այգիների, սիզամարգերի խնամքի, բարեկարգման և ընդլայնման աշխատանքներին զուգընթաց խիտ բնակեցված թաղամասերում նախատեսվում է ստեղծել 1 հա նոր այգի, պուրակներ, վերանորոգել սիզամարգային տարածքները, տնկել 2400 ծառ և թուփ: Կանաչ տարածքները կընդլայնվեն 1 հա-ով: Կվերանորոգվեն մինի ֆուտբոլի դաշտերը: Նախատեսվում է նոր ոռոգման ցանցի անցկացում (900 գծմ) կանաչ տարածքների այն հատվածներում, որտեղ ընդլայնման աշխատանքներ են ընթանալու (նաև շենքերի բակային տարածքներում), ինչպես նաև կվերանորոգվի ոռոգման ցանցի անսարք հատվածը:
Նոր Նորք վարչական շրջանը սահմանակից է Ավան, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններին:
Նոր Նորք վարչական շրջանի տարածքը կազմում է 1411 հա, բնակչությունը` 130.0 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. հանգստի գոտիների ստեղծում
4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում
5. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների
(թեքահարթակներ) ստեղծում
6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7 բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
9. մարզահրապարակների կառուցում
10. հարթ և թեք տանիքների վերանորոգում
11. գործող համատիրությունների վերակազմավորում և խոշորացում
12. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
13. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ և սպորտ
Վարչական շրջանում գործում է 22 մանկապարտեզ, 20 հանրակրթական դպրոց (5 ավագ, 15 հիմնական), Ա.Շիրակացու անվան ճեմարանը, ԵՃՇՊՀ-ի միջին մասնագիտական, տարածաշրջանային հ.2 քոլեջը, «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցը, հ.17 հատուկ դպրոցը և հ.4 արհեստագործական ուսումնարանը:
Նոր Նորք վարչական շրջանում գործում է 1 երաժշտական դպրոց, 1 արվեստի դպրոց, 1 ուսումնամեթոդական գիտաարտադրական կենտրոն, 1 գրադարան և 1 մշակույթի կենտրոն, 3 մարզադպրոց:
Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կհիմնանորոգվեն հհ. 99, 100, 104, 112 մանկապարտեզների տանիքները:
2015 թ. Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում կշարունակվի գույքի արդիականացման և խոհանոցային պարագաների համալրման գործընթացը:
Շարունակական բնույթ են կրելու տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների անցկացումը:
Կշարունակվի հսկողությունը մանկապարտեզներում սննդի որակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Վերահսկողություն կիրականացվի ուսումնական հաստատությունների հարակից տարածքների սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների նկատմամբ:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Նոր Նորք վարչական շրջանում գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 5 ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկ, 6 բարեգործական ճաշարան:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. թիվ 14 և 22 պոլիկլինիկաների հետ համատեղ կիրականացվի հենաշարժիչ համակարգի հետ խնդիրներ ունեցող անչափահասների հաշվառում և հնարավորության դեպքում «Փյունիկ» ՀԿ-ի կողմից անվասայլակների տրամադրում:
Կիրականացվեն սոցիալական ծրագրեր` ուղղված Նոր Նորք վարչական շրջանի սոցիալապես խոցելի խմբերի, մասնավորապես բարեգործական ճաշարանների շահառուների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը և բարելավմանը:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված է 665 բազմաբնակարան շենք, որից բարձրահարկ 301: Գործում է 589 վերելակ: Կա 4 գետնանցում, 3 լողավազան, 20 մարզահրապարակ և 3 բաղնիք:
Կանաչ տարածքների մակերեսը կազմում է 399,18 հա, այդ թվում 17 այգի ու 5 պուրակ:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Վարչական շրջանի տարածքում կիրականացվեն 37.58 հա կանաչ տարածքների պահպանման (ծառերի, թփերի տնկում և բուժում, ծաղկանոցների և գազոնների հողի փխրեցում և այլ բնույթի) աշխատանքներ:
Նախատեսվում է իրականացնել վարչական շրջանի փողոցների երթևեկելի մասի և մայթերի, բնակելի շենքերի բակային տարածքների 127.000 քմ ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքներ:
Կիրականացվեն 6 վերելակների, ինչպես նաև թվով 2 շենքերի թեք տանիքների (2300 քմ) հիմնանորոգման աշխատանքներ:
Բնակֆոնդի պահպանման նպատակով ձեռք կբերվի ազբոշիֆեր, ջրթափ խողովակներ, ինչպես նաև տարբեր տեսակի շինարարական նյութեր` ցեմենտ, ներկ, կվերանորոգվի մոտ 5550 քմ հարթ տանիք` իզոգամ տիպի նյութով:
Նախատեսվում է ձեռք բերել 20 մանկական խաղ, 15 զրուցարան, 100 նստարան բակային տարածքներում և այգիներում տեղադրելու համար:
2015 թ. կմաքրվի և կարգի կբերվի Գետառ և Ջրվեժ գետերի հուները:
Նախատեսվում է կառուցել և վերակառուցել 6 խաղահրապարակներ ու մարզահրապարակներ, ստեղծել և բարեկարգել 5 հանգստի գոտիներ, շարունակել 6-րդ զանգվածի կասկադատիպ համալիրի վերակառուցում աշխատանքները, հիմնանորոգել վարչական շրջանի տարածքում առկա քայքայված աստիճանները:
Նախատեսվում է իրականացնել 14 շքամուտքերի, զրուցարանների, մանկական խաղերի և բազալտե եզրաքարերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
2015 թ. շրջանում նախատեսվում է ընդարձակել կանաչ տարածքները: Անհրաժեշտ է խիտ բնակեցված թաղամասերում բարեկարգել բակային այգիները, տեղադրել մանկական խաղեր և մետաղական նստարաններ, իրականացնել ծառատունկ, թփերի տնկում, ծառերի երիտասարդացում, ծառերի և թփերի բուժում:
2015 թ. կվերակառուցվի Նանսենի այգին (շուրջ 5 հա)` ժամանակակից հանգստի գոտի դարձնելու նպատակով:
Նորք-Մարաշ վարչական շրջանը սահմանակից է Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին:
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքը կազմում է 470 հա, բնակչությունը 12.0 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. հանգստի գոտիների ստեղծում
4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում
5. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների
(թեքահարթակներ) ստեղծում
6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
9. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
10. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Նորք-Մարաշ վարչական շրջանում գործում է 4 մանկապարտեզ, 4 դպրոց, 2 հատուկ նշանակության դպրոց «Լսողության խանգարումներ ունեցող երեխաների գիշերօթիկ» և «Թիվ 2 օժանդակ» դպրոցները, 1 գրադարան, 1 մարզադպրոց, 1 երաժշտական դպրոց:
Նորք-Մարաշ վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Բոլոր կրթօջախները ջեռուցվում են: Բոլոր մանկապարտեզները հիմնանորոգված են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. նախատեսվում է հիմնանորոգել Նորք-Մարաշ վարչական շրջանի «Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքը` միաժամանակ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ սպորտի և առողջ ապրելակերպի զարգացման համար:
Մշակութային և սպորտային միջոցառումների ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: 2015 թ. նախատեսվում է իրականացնել 18 մշակութային և 12 սպորտային միջոցառում:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Նորք-Մարաշ վարչական շրջանում գործում է 6 առողջապահական կազմակերպություն, Մանկան տունը, Նորքի տուն-ինտերնատը:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Կիրականացվեն մի շարք ծրագրեր սոցիալապես խոցելի խավերին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Թոշակառուներին և հաշմանդամներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար բուժման համար պետպատվերի շրջանակում կտրամադրվեն միջնորդագրեր:
Ըստ առաջնահերթության կկազմակերպվի խոցելի խմբերի, վետերանների և այլ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը ճամբարներում:
Համագործակցելով հովանավոր կազմակերպությունների և անհատ բարերարների հետ` 2015 թ. նախատեսվում է շարունակել մայրաքաղաքում գործող թատրոնների և մշակույթի տների հետ իրականացվող ծրագիրը, որի նպատակն է վարչական շրջանում բնակվող տարբեր կարիքավոր ընտանիքներին մասնակից դարձնել թատերական և համերգային ծրագրերին:
Ամանորի կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին, ՀՄՊ և Արցախյան պատերազմի մասնակից վետերաններին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին (շուրջ 600) կհատկացվի օգնություն բնամթերքի տեսքով:
2015 թ. նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 75 երեխաների հատկացնել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Նորք-Մարաշ վարչական շրջանի 25 փողոցների երկարությունը կազմում է մոտ 22.5 կմ: Ոռոգման ցանցի երկարությունը 14817 գծմ է:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Նորք-Մարաշ վարչական շրջանում 2015 թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 18.750 քմ փողոցների և մայթերի ընթացիկ նորոգման աշխատանքներ այդ թվում նաև քաղաքապետարանի ծրագրով:
Փողոցների մայթերի անվտանգ շահագործման նպատակով նախատեսվում է հիմնանորոգել 41.8 քմ մակերեսով հենապատ (Ա.Արմենակյան փողոց):
Նախատեսվում է կանաչապատ տարածքների մակերեսը հասցնել 1.0 հա:
2015 թվականին նախատեսվում է Ա.Արմենակյան փողոցում կառուցել հասարակական նշանակության հանգստի վայր:
Հետիոտնի անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով կհիմնանորոգվի 2 հետիոտն անցում` 287 գծմ ընդհանուր երկարությամբ (Նորքի 5 փող. դեպի Գ. Հովսեփյան «Օլիմպոս կրթահամալիր» տանող անցում 88 գծմ, Նորքի հ.121 մանկապարտեզից դեպի Հին Նորք տանող անցում 199 գծմ):
Կանաչ տարածքների խնամքն ու պահպանումն ապահովելու համար կիրականացվեն 319.3 գծմ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես ավարտին կհասցվեն 2014 թ. սկսված Նորքի 2-րդ նրբանցքի ոռոգման ջրագծի հիմնանորոգման աշխատանքները:
Կիրականացվեն բակերի բարեկարգման աշխատանքներ:
Նուբարաշեն վարչական շրջանը սահմանակից է Կոտայքի և Արարատի մարզերին, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններին:
Նուբարաշեն վարչական շրջանի տարածքը կազմում է 1724 հա, բնակչությունը 9.8 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. Նոր բակային տարածքների ստեղծում, բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. Նուբարաշեն վարչական շրջանի Ա` Գ, Դ, Ե, Զ և է թաղամասերի խմելու ջրի մատակարարման համակարգի ստեղծում, կոյուղու կառուցում
4. հանգստի գոտիների ստեղծում
5. կանաչ տարածքների ընդլայնում
6. մինի ֆուտբոլի դաշտի կառուցում
7. սակավաշարժ խմբերի հասանելիությունն ապահովելու նպատակով ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
8. սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում
9. շախմատի դպրոցի կառուցում
10. հարթ և թեք տանիքների նորոգում
11. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
12. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Նուբարաշեն վարչական շրջանի տարածքում գործում է 1 մանկապարտեզ (հ. 125), 2 հանրակրթական դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 մարզամշակութային կենտրոն, 1 գրադարան (թիվ 34), Երեխաների խնամքի և պաշտպանության հ.2 գիշերօթիկ հաստատությունը, մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.11 օժանդակ (գիշերօթիկ) դպրոց, «Փոքր Մհեր» կրթահամալիրը:
Նուբարաշեն վարչական շրջանի մանկապարտեզում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. շարունակական բնույթ են կրելու տոն և հիշատակի օրերին նվիրված, ինչպես նաև սպորտային միջոցառումների անցկացումը: Կրթօջախներում կանցկացվեն մրցույթներ, ստուգատեսներ, հանդիպումներ:
2015 թ. նախատեսվում է հիմնանորոգել հ. 95 դպրոցին հարող տարածքի ֆուտբոլի դաշտը:
Նախատեսվում է մարզամշակութային կենտրոնում ընդլայնել սպորտային և մշակութային խմբակները:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Նուբարաշեն վարչական շրջանում գործում է Հանրապետական հոգեբուժական հիվանդանոցը, «Նուբարաշեն» պոլիկլինիկան:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Շարունակական բնույթ են կրելու սոցիալապես անապահով ընտանիքների և խոցելի խմբերի համար կազմակերպվող ծրագրերը: Կապահովվի ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածությունը Նուբարաշեն վարչական շրջանում գործող կրթամշակութային օջախների խմբակներում: Աջակցություն կցուցաբերվի միայնակ տարեցներին, փախստականներին,
կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց:
2015 թ. շարունակական բնույթ են կրելու տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումների անցկացումը, մասնավորապես մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերաններին, արցախյան պատերազմի մասնակից 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն: Դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, այցելություն կկազմակերպվի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կհանձնվեն նվերներ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նուբարաշեն վարչական շրջանի սոցիալապես անապահով և առավել խոցելի խմբերին կտրամադրվեն ամանորյա սննդային փաթեթներ:
Նուբարաշեն վարչական շրջանի անապահով ընտանիքների երեխաներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաներին, 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամների երեխաներին կտրամադրվեն ամառային հանգիստը ճամբարում անցկացնելու 60 ուղեգրեր:
Կշարունակվի համագործակցությունը տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի հետ:
Պետպատվերի շրջանակներում վիրահատության և բուժման 50 միջնորդագրեր կտրամադրվեն սոցիալական համապատասխան խմբերին:
Կշարունակվի համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Նուբարաշեն վարչական շրջանում հաշվառված է 1047 սեփական տնտեսություն, 36 բազմաբնակարան շենք: Գործում է հիմնանորոգված 6 վերելակ:
Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 4,7 հա, որից փողոցների սիզամարգերը` 0,3 հա, զբոսայգիները` 3,0 հա, պուրակները` 0,13 հա:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. Նուբարաշեն վարչական շրջանում փողոցների ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Կիրականացվի 2500 քմ մայթերի և 17.500 քմ ճանապարհի ասֆալտ-բետոնե ծածկի նորոգման աշխատանքներ:
Նախատեսվում է զբոսայգիներում, պուրակներում, ինչպես նաև կենտրոնական փողոցներում իրականացնել ծառատունկ (1600 ծառ), ձևավորել ծաղկային տարածքները:
Նուբարաշեն 11 փողոց բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում կկառուցվի 3 խաղահրապարակ:
Զբոսայգիներում կտեղադրվեն 8 սղարան, մանկական խաղեր: Աշխատանքներ կիրականացվեն կանաչ տարածքների ընդլայնման, խնամքի ու պահպանության ուղղությամբ, ինչպես նաև կվերանորոգվի ու կընդլայնվի ոռոգման ցանցը:
Նուբարաշեն 11 փ.14 շենքի բակային տարածքում կկառուցվի մինի ֆուտբոլի դաշտ:
Կտեղադրվեն նոր աղբամաններ:
Տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու համար 6-րդ, 9-րդ,10-րդ և 11-րդ փողոցների մայթերում կկառուցվեն թեքահարթակներ:
Կիրականացվի նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ: Կհիմնանորոգվեն Նուբարաշեն 11-րդ փողոցի 21-րդ, 22-րդ և 23-րդ բազմաբնակարան շենքերի թեք տանիքները /1800 քմ/: Նուբարաշեն 6-րդ փողոցի 1/1-րդ, 1/2-րդ և 144-րդ շենքերի հարթ տանիքները կհիմնանորոգվեն, իսկ 1/3-րդ, 1/4-րդ, 130-րդ և 150-րդ բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները մասնակի կվերանորոգվեն:
Կվերանորոգվեն նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերը (6 փողոց 1/1-րդ,1/2-րդ, և 150- րդ, 11 փողոց 21-րդ, 22-րդ և 23-րդ շենքեր):
Կիրականցվեն զբոսայգիների և խաղահրապարակների բարեկարգման աշխատանքներ:
Շենգավիթ վարչական շրջանը սահմանակից է Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններին և Արարատի մարզին:
Շենգավիթ վարչական շրջանի տարածքը կազմում է 4060 հա, բնակչությունը 139.2 հազ. մարդ:
Շրջանն ընդգրկում է Խարբերդ, Չարբախ, Ն. Չարբախ, Վ. Շենգավիթ, Ն. Շենգավիթ, Աէրացիա, Նորագավիթ թաղամասերը, Գ. Նժդեհ, Բագրատունյաց, Արշակունյաց, Արտաշիսյան և հարակից փողոցներով ճյուղավորված բնակելի զանգվածները:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. հանգստի գոտիների ստեղծում
4. կանաչ տարածքների ընդլայնում
5. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. կրթօջախների, մարզական և մշակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
9. վթարային շքապատշգամբների բարեկարգում
10. հարթ և թեք տանիքների վերանորոգում
11. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
12. քաղաքաշինական միջավայրի բարելավում և առավել արդյունավետ հողօգտագործման ապահովում
13. շրջակա միջավայրի պահպանում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Շենգավիթ վարչական շրջանում գործում է 29 դպրոց և 22 մանկապարտեզ, 4 գրադարան, 3 մարզադպրոց, 2 երաժշտական և 3 կրթամշակութային հիմնարկ, պատանեկան ստեղծագործական կենտրոն և տեխնիկական ստեղծագործական կենտրոն:
Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներում կրթությունն անվճար է: Վարչական շրջանի բոլոր կրթօջախները ջեռուցվում են:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թվականին նախատեսվում են շինարարական և բարեկարգման աշխատանքներ հ.հ. 126 և 133 մանկապարտեզներում: Կիրականացվեն սանհանգույցների, կոյուղագծերի, ինչպես նաև ջրագծերի նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ:
Միջոցներ կձեռնարկվեն լուծելու և բարելավելու մշակութային հիմնարկների շենքային պայմանները` առաջնային ուշադրություն դարձնելով տանիքի, ջրագծերի և կոյուղագծերի ներքին ցանցի և ջերմամեկուսացման և էներգախնայող համակարգերին:
Կանցկացվեն տոն և հիշատակի օրերին նվիրված միջոցառումներ:
Աշխատանքներ կիրականացվեն գրադարանների ընթերցասրահները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, կապահովվեն համակարգչային տեխնիկայով, համացանցով, գույքով, գրքային ֆոնդով:
Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված կկազմակերպվեն մարզական միջոցառումներ, ֆլեշմոբեր, սպորտլանդիաներ, մրցումներ: Նախատեսվում է մարզական գույքի արդիականացում:
Քայլեր կձեռնարկվեն մարզադպրոցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Կազմվել է Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր, համաձայն որի նախատեսվում է կազմակերպել թվով 14 միջոցառում, ինչպես վարչական շրջանի մշակութային կրթօջախներում, այնպես է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Վարչական շրջանի տարածքում գործում է 11 առողջապահական կազմակերպություն, Երևանի ենթակայության 5 պոլիկլինիկա:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
Նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ներքին Չարբախ թաղամասի պոլիկլինիկայի շենքային և գույքային պայմանների բարելավման ուղղությամբ:
2014 թ. սոցիալական աջակցության ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակի ընդլայնում` հասարակական կազմակերպությունների, գործարար ոլորտի հետ համագործակցության արդյունքում:
Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Շենգավիթ վարչական շրջանն ունի 636 բազմաբնակարան բնակելի շենք, 138-ը բարձրահարկ (9-16 հարկանի), 272 վերելակ:
Հաշվառված է 5 գետնանցում, 2 վերգետնյա անցում: Փողոցների թիվը 137, երկարությունը 99,5 կմ, մակերեսը 2130,2 հազ. քմ:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 130.0 հազ. քմ ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է 3500 գծմ եզրաքարերի հիմնանորոգում և վերանորոգում:
Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու է 15 բակային տարածքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
Նախատեսվում է իրականացնել 4358 քմ հարթ և 9100 քմ թեք տանիքների, 3500 գծմ անձրևատար խողովակների վերանորոգման աշխատանքներ:
2015 թ. նախատեսվում է իրականացնել 6 բակի բարեկարգման աշխատանքներ, կտեղադրվեն 20 մանկական և 60 սպորտային խաղ, 22 զրուցատաղավար, 128 նստարան:
Շենգավիթ վարչական շրջանի շենքերի շքամուտքերի բարեկարգման աշխատանքների շրջանակում կտեղադրվի 122 դուռ: Կիրականացվի շենքերի գեղարվեստական ձևավորում:
2015 թ. նախատեսվում է շրջանում ընդարձակել կանաչ տարածքները, ստեղծել սիզամարգեր, անտառ-պուրակներ, ընդլայնել ոռոգման ցանցը: Կստեղծվի անտառ-պուրակ Կարմիր բլուր հնավայրին կից (500 քմ) և Արշակունյաց պողոտայի զուգահեռ` Նորագավիթի երկաթգծի կամրջից մինչև Շիրակի փողոց հատվածում (7000 քմ): Նախատեսվում է բարեկարգել Կոմիտասի անվան զբոսայգին` 4.7 հա:
Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել`
.______________________________________.
|Հասցեները |Ոռոգման |Սիզամար- |
| |ցանցի |գերի |
| |երկարու-|մակերեսը,|
| |թյունը, |քմ |
| |գծմ | |
|___________________|________|_________|
|Նիզամի փողոց |750 |870 |
|___________________|________|_________|
|Շիրակի փողոց |6000 |5300 |
|___________________|________|_________|
|Հ. Հովսեփյան փողոց |500 |1053 |
|___________________|________|_________|
|Մանանդյան փողոց |1050 |1660 |
|___________________|________|_________|
|Բագրատունյաց փողոց |1500 |550 |
.______________________________________.
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը սահմանակից է Արաբկիր, Կենտրոն, Նոր-Նորք, Ավան վարչական շրջաններին: Վարչական շրջանի տարածքը կազմում է 773 հա, բնակչությունը 74,7 հազ. մարդ:
Հիմնախնդիրներ
1. բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
2. արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
3. հանգստի գոտիների և ջրավազանների ստեղծում
4. կանաչ տարածքների և ոռոգման ցանցի ընդլայնում (Պ.Սևակ-Կ.ՈՒլնեցի խաչմերուկից դեպի ՊՍևակ-Ռուբինյանց հատվածի 2 կողմերում (1340 գծմ), Ալմաստ գործարանի հարակից կամրջի մոտ և վերևի հատվածի 2 կողմերում(900 գծմ))
5. տեղաշարժվելու դժվարություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
6. անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում
7. բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, ներառյալ սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավում, գույքի արդիականացում, վերազինում
8. կրթօջախների, մարզական և մջակութային օջախների շենքային պայմանների բարելավում ընթացիկ նորոգում և հիմնանորոգում, գույքի թարմացում
9. հարթ և թեք տանիքների վերանորոգում, վերելակների հիմնանորոգում, շենքերի ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում
10. կոյուղագծի անցկացում և դիտահորերի հիմնանորոգում (ԶՍարկավագի 32, Քանաքեռի 12-րդ փողոց, Լեփսիուսի փողոց)
11. հենապատերի ընթացիկ և հիմնական նորոգում
12. վարչական շրջանի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցում և որակի էական բարելավում
13. քաղաքաշինական միջավայրի բարելավում և արդյունավետ հողօգտագործման ապահովում
Կրթություն, մշակույթ, սպորտ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործում է թվով 15 մանկապարտեզ, 9 հիմնական դպրոց, 3 ավագ դպրոց, 1 հատուկ դպրոց խոսքի ծանր խանագարումներով երեխաների համար, 1 հատուկ ֆիզմաթ դպրոց, 1 կրթահամալիր և ՌԴ ՊՆ դպրոց, 1 կերպարվեստի դպրոց, 2 արվեստի դպրոց, 1 երաժշտական դպրոց, 1 կենտրոնացված գրադարանային համալիր` 2 մանսաճյուղով, 1 մարզադպրոց, 1 մշակութային կենտրոն, 2 մանկատուն, 5 բարձրագույն, 1 մասնագիտական ուսումնական հաստատություններ և 1 տուն-թանգարան:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 148, 149, 152, 159, 161, 162, վերանորոգել 157, 158, 160 մանկապարտեզները:
153 մանկապարտեզում նախատեսվում է իրականացնել միջանցքի հատակի վերանորոգում և պատուհանների փոխում, 156 մանկապարտեզում 2 մասնաշենքերի մոտ կաթսայատների կառուցում:
Ամբողջությամբ կվերանորոգվի Ղ.Սարյանի անվ. արվեստի դպրոցի 2-րդ և 3-րդ հարկերը: Ա.Տեր-Ղևոնդյանի անվ. երաժշտ. դպրոցում նախատեսվում է տանիքի կապիտալ վերանորոգում, պատուհանների փոխում և հատակի վերանորոգում:
2015 թ. կվերանորոգվեն նաև Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցը, «Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցը, ԿԳՀ 1-ին և 2-րդ մասնաճյուղերը:
Կիրականացվի «Զեյթուն» մշակույթի կենտրոնի դրսի պատի ջրամեկուսացում:
Սոցիալական ապահովություն և առողջապահություն
Վարչական շրջանում գործում է երեք բարեգործական ճաշարան Գերմանական Կարմի Խաչի «Գթության խոհանոց» բարեգործական ճաշարան (250 շահառու), «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի բարեգործական ճաշարան (110 շահառու) և Հայ Առաքելական եկեղեցու «Արաբկիրի Հայորդյաց տան» բարեգործական ճաշարան (110 շահառու): Վարչական շրջանում է գտնվում նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Սոցիալական տունը, որտեղ ժամանակավոր կացարան է հատկացվել անօթևաններին: Վարչական շրջանը մի շարք բարեգործական կազմակերպությունների (Վորլդ Վիժն Հայաստան, ՍՕՍ- մանկական գյուղեր ՀԲՀ, ԱՌԴԱ ԲՀ ԳԿԽ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, UMCOR Հայաստան և IRD Միջազգային օգնություն և զարգացում ՀԿ-ները և այլն) հետ համատեղ իրականացնում է տեղական նշանակության բարեգործական ծրագրեր:
Վարչական շրջանի տարածքում գործում են 15 առողջապահական կազմակերպություն, որոնցից 5-ը գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ (Սրտաբանության ԳՀԻ, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն», «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա», «Թիվ 16 պոլիկլինիկա»):
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. կշարունակվեն ՀՀ պետական, հիշատակի ու եկեղեցական տոներին սոցիալապես անապահով բնակիչների համար միջոցառումների կազմակերպումն ու թվով 1624 ընտանիքի սննդի փաթեթների տրամադրումը:
Նախատեսվում է Հայրենիքի պաշտպանի օրվա, մայիսյան հաղթանակների տոների կապակցությամբ թվով 199 ՀՄՊ վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և հաշմանդամ ազատամարտիկներին դրամական պարգևների տրամադրում:
Կշարունակվի սոցիալապես անապահով ընտանիքներին, սիրիահայերին դրամական ու նյութական աջակցության ցուցաբերումը, հուղարկավորության ծախսերի մասնակի փոխհատուցումը, անվճար բաղնիքի ծառայության մատուցումն ու վառելափայտի տրամադրման, իսկ թվով 450 երեխաների դպրոցական պարագաների տրամադրման աշխատանքները:
2015 թ. ևս սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 300 երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար կկազմակերպվեն բակային ճամբարներ, ինչպես նաև հանգիստ Ծաղկաձորում: 2015 թ. կշարունակվի շրջանում գործող բարեգործական ճաշարանների գործունեությունը: Կշարունակվի համագործակցությունը շրջանում գործող բարեգործական, հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների հետ, որի արդյունքում սոցիալապես առավել կարիքավոր ընտանիքներ ու տարբեր խոցելի խմբեր կընդգրկվեն սոցիալական բնույթի աջակցության ծրագրերում: 2015 թ. կշարունակվեն միջնորդագրերի տրամադրումը բուժումը պետպատվերի շրջանակներում իրականացնելու համար:
Այս ոլորտում բնակչության առողջապահական խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով շրջանում գործող բժշկական հաստատությունների հետ կիրականացվեն ծրագրեր անվճար խորհրդատվություններ, մասնակի հետազոտություններ ու ախտորոշումներ:
Բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ունի 359 բազմաբնակարան բնակելի շենք, որում գործում է 216 վերելակ:
Վարչական շրջանն ունի 78 փողոց 68,6 կմ երկարությամբ:
Վարչական շրջանում առկա է 21070 գծմ ոռոգման ջրագիծ /ներառյալ «Հաղթանակ» զբոսայգին/, սիզամարգ 7,9 հա, ծաղկանոց 0,32 հա, վարդանոց 0,15 հա, անտառներ և լանջեր 35,5 հա, պուրակներ 6,8 հա:
2015 թվականին նախատեսվող աշխատանքներ
2015 թ. նախատեսվում է իրականացնել թվով 5 բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: Կասֆալտապատվի 7130 քմ մակերես:
Շարունակական բնույթ են կրելու շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման, բազմաբնակարան շենքերի թվով 1/Կ.ՈՒլնեցու 3 փակ. 1 շ./ շենքի 720 քմ թեք տանիքի հիմնանորոգման և 2000 քմ հարթ տանիքների մասնակի վերանորոգման աշխատանքները:
Կտեղադրվեն 5 շվաքարաններ, 2 զրուցարաններ, 30 նստարաններ:
Նախատեսվում է ավելացնել սիզամարգերի (800 քմ), ծաղկապատ տարածքների (300 քմ), վարդանոցների (500 քմ) մակերեսը: