Սեղմել Esc փակելու համար:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐ ...

 

 

040.1242.121114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1242-Ն

 

i

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) պարզեցնող, զտող նյութերի, ֆլոկուլյանտների և սորբենտների հիգիենիկ կանոնակարգերը` համաձայն N 2 հավելվածի.

3) կատալիզատորների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը` համաձայն N 3 հավելվածի.

4) անջատող և տեխնոլոգիական լուծիչների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը` համաձայն N 4 հավելվածի.

5) խմորիչների համար սննդանյութերի կիրառման հիգիենիկ կանոնակարգերը` համաձայն N 5 հավելվածի.

6) տեխնոլոգիական այլ գործառնական նշանակության օժանդակ միջոցների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը` համաձայն N 6 հավելվածի.

7) սննդամթերքի արտադրությունում կիրառման համար թույլատրված ֆերմենտային միջոցների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.

8) սննդամթերքի արտադրության ժամանակ թույլատրված ֆերմենտային միջոցների մոբիլիզացման համար օժանդակ միջոցների (նյութեր և կապողներ) ցանկը` համաձայն N 8 հավելվածի:

2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1242-Ն որոշման

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները (հետագայում` Միասնական սանիտարական պահանջներ) տարածվում են տեխնոլոգիական օժանդակ միջոցների (հետագայում` օժանդակ միջոցներ), ինչպես նաև սննդամթերքի (դրանց արտադրության ժամանակ օժանդակ միջոցների կիրառման մասով) վրա:

 

II. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

2. Միասնական սանիտարական պահանջներում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) տեխնոլոգիական օժանդակ միջոցներ` ցանկացած նյութեր (բացառությամբ սարքավորումների և սպասքի), որոնք, չհանդիսանալով սննդային բաղադրիչներ, կանխամտածված օգտագործվում են հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրությունում` որոշակի տեխնոլոգիական նպատակներով: Տեխնոլոգիական օժանդակ նյութերը հեռացվում են տեխնոլոգիական գործընթացի ընթացքում, չնայած դրանց մնացորդային քանակները կարող են մնալ պատրաստի մթերքում մարդու առողջության համար անթույլատրելի ռիսկի և վերջնական սննդամթերքում որևէ տեխնոլոգիական ազդեցության բացակայության պայմաններով.

2) տեխնոլոգիական օժանդակ միջոցների և դրանց մնացորդային քանակներ պարունակող սննդամթերքի անվտանգություն` սույն Միասնական սանիտարական պահանջների կանոնակարգերին համապատասխանող և սննդամթերքի կազմում օգտագործման դեպքում մարդու և հետագա սերունդների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայության մասին վկայող օժանդակ միջոցների և դրանց մնացորդային քանակներ պարունակող սննդամթերքի հատկությունների և բնութագրերի ամբողջականություն.

3) տեխնոլոգիական օժանդակ միջոցի առավելագույն թույլատրելի մակարդակ (առավելագույն մակարդակ, թույլատրելի մակարդակ)` հիգիենիկ նորմատիվ, որը սահմանում է մարդու համար անվտանգություն երաշխավորող սննդամթերքում օժանդակ միջոցի առավելագույն թույլատրելի մնացորդային քանակություն.

4) նոր տեխնոլոգիական օժանդակ միջոց` տեխնոլոգիական օժանդակ միջոց, որը, սույն Միասնական սանիտարական պահանջներին համապատասխան չի կանոնակարգվել սննդամթերքի արտադրությունում օգտագործվելու համար.

5) համաձայն տեխնիկական փաստաթղթերի (համաձայն ՏՓ-ի)` արտադրողի կողմից տեխնիկական փաստաթղթերում (տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգ, բաղադրագիր և այլն) սահմանված տեխնիկական օժանդակ միջոցի կիրառման կանոնակարգումն է, այն դեպքերում երբ միջոցի մնացորդային քանակներն էականապես ցածր են սահմանված մակարդակներից, կամ երբ օժանդակ նյութերը հեռացվում են տեխնոլոգիական գործընթացի ընթացքում և չեն հայտնաբերվում հետազոտության ժամանակակից մեթոդներով.

6) ֆերմենտային միջոցներ` մաքրված և խտացրած մթերքներ, որոնք պարունակում են արտադրանքի բաղադրիչներին բնորոշ կենսաբանական միջավայրերի (բույսեր, կենդանիներ, մանրէներ) և սննդամթերքի արտադրությունում ընթացող որոշակի կենսաքիմիական գործընթացների իրականացման համար անհրաժեշտ որոշակի ֆերմենտների կամ ֆերմենտների համալիրների համար:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Նոր տեխնոլոգիական օժանդակ նյութերը, որոնք կարգավորված չեն սույն Միասնական սանիտարական պահանջներով, թույլատրվում են օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Նորմատիվ և ստանդարտացման փաստաթղթերին, տեխնիկական պայմաններին, կանոնակարգերին, տեխնոլոգիական հրահանգներին, բաղադրագրերին և կազմի մասին տեղեկություններին կից ներկայացվում է մարդու առողջության համար տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության մասին վկայող հետևյալ տեղեկատվությունը`

1) նյութի (միջոցի) ծագումը և քիմիական բանաձևը (կազմը), ֆիզիկաքիմիական հատկությունները, ստացման եղանակը, հիմնական նյութի պարունակությունը, կիսամթերքների և խառնուկների առկայությունն ու պարունակությունը, մաքրության աստիճանը, ցանկալի տեխնոլոգիական արդյունավետության հասնելու մեխանիզմը, սննդամթերքի հետ փոխազդեցության հնարավոր հետևանքները.

2) թունաբանական բնութագրեր, անհատական նյութերի համար` նյութափոխանակությունը կենդանի օրգանիզմում.

3) նոր օժանդակ միջոցի կիրառման տեխնոլոգիական հիմնավորումը, առավելություններն արդեն իսկ կիրառվողների հետ համեմատությամբ, այն սննդամթերքի անվանացանկը, որոնց արտադրությունում նախատեսվում է դրանց օգտագործումը, տեխնոլոգիական արդյունավետությանը հասնելու համար անհրաժեշտ չափաքանակները.

4) տեխնիկական փաստաթղթերը, որոնք պարունակում են նոր օժանդակ նյութի անվտանգության ցուցանիշներ, մնացորդային քանակների որոշման մեթոդներ.

5) ֆերմենտային միջոցների վերաբերյալ նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում անհրաժեշտ է նշել միջոցի ստացման աղբյուրը և դրա բնութագիրը, ներառյալ հիմնական և լրացուցիչ ակտիվությունը:

5. Ֆերմենտների արտադրիչ մանրէների տեսակների շտամպի վրա լրացուցիչ պետք է ներկայացվի հետևյալ տեղեկատվությունը`

1) տեղեկություններ տաքսոնոմիկ իրավիճակի մասին (մանրէների տեսակների ցեղական և տեսականային անվանումները, համարը և բնօրինակի անվանումը, կուլտուրաների և ձևափոխության մասին տեղեկություններ) .

2) մանրէների տեսակների թունածնության և ախտածնության վերաբերյալ նյութեր (այն խմբի մանրէների համար, որոնց մեջ հանդիպում են պայմանական ախտածին մանրէներ).

3) հայտարարագիր` ֆերմենտային միջոցների արտադրությունում գենետիկորեն ձևափոխված մանրէների օգտագործման մասին:

6. Տեխնոլոգիական օժանդակ նյութերը, այդ թվում` ֆերմենտային միջոցները չեն նշվում այն սննդամթերքի մակնշման մեջ, որոնց օգտագործման ժամանակ դրանք կիրառվում են:

 

IV. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Ֆերմենտային միջոցները, ըստ անվտանգության ցուցանիշների, պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) թունավոր տարրերի պարունակությունը չի գերազանցում 5,0 մգ/կգ (կապարի համար).

2) ըստ մանրէաբանական ցուցանիշների ֆերմենտային միջոցները համապատասխանում են հետևյալ պահանջներին`

ա. մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ (ՄԱՖԱՄՔ), ԳԱՄ/գ, ոչ ավելի` 5x10(4) (բուսական, մանրէաբանական և սնկային ծագման ֆերմենտային միջոցների համար), 1x10(4) (կենդանական ծագման ֆերմենտային միջոցների, այդ թվում` կաթ մակարդողների համար), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ, կոլիձևեր) 0,1 գ-ում` չեն թույլատրվում, ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելներ 25 գ-ում` չեն թույլատրվում; E. Cօli 25 գ-ում` չի թույլատրվում.

3) ֆերմենտային միջոցները չեն պարունակում ֆերմենտների արտադրիչների կենսունակ ձևեր.

4) մանրէաբանական և սնկային ծագման ֆերմենտային միջոցներն օժտված չեն հակաբիոտիկ ակտիվությամբ.

5) սնկային ծագման ֆերմենտային միջոցները չեն պարունակում միկոտոքսիններ (աֆլատոքսին Բ1, Տ-2 տոքսին, զեարալենոն, օխրատոքսին Ա, ստերիգմատացիստին):

8. Ֆերմենտային միջոցներում միկոտոքսինների պարունակության հսկողության ժամանակ հաշվի է առնվում այն, որ առավել հաճախ միկոտոքսինների արտադրիչներ են հանդիսանում սնկերի թունածին տեսակները. ասպերգիլլուս ֆլաուս և ասպերգիլլուս պարասիթիքուս տեսակներ` աֆլատոքսինների և ստերիգմացիստինի համար, ասպերգիլլուս օչրաքեուս և պանիցիլլիում վերրուցոսում, հազվադեպ ասպերգիլլուս սքլերոթիորում, ասպերգիլլուս մելլեուս, ասպերգիլլուս ալլիաքեուս, ասպերգիլլուս սուլպհուրեուս տեսակները` օխրատոքսին Ա-ի համար ֆուսարիում գրամինեարում տեսակները, հազվադեպ ֆուսարիումի այլ տեսակները` զեարալենոնի, դեզօքսինիվալենոլի և Տ-2 տոքսինի համար:

9. Սննդամթերքի և սննդային հավելումների արտադրությունում օժանդակ միջոցների կիրառման անվտանգության նպատակով պահպանվում են հետևյալ պահանջները`

1) օժանդակ միջոցների կիրառումը չպետք է ավելացնի սննդամթերքի հնարավոր անբարենպաստ ազդեցության ռիսկի աստիճանը մարդու առողջության վրա.

2) սննդամթերքը համապատասխանում է սույն Միասնական սանիտարական պահանջներին` օժանդակ միջոցների մնացորդային քանակների պարունակության մասով.

3) օժանդակ միջոցների կիրառումը չպետք է առաջացնի սննդամթերքի զգայորոշման ցուցանիշների վատթարացում.

4) ներմուծվող օժանդակ նյութերը և դրանց մնացորդային քանակներ պարունակող սննդամթերքը համապատասխանում են սույն Միասնական սանիտարական պահանջներով սահմանված կանոնակարգերին.

5) օժանդակ նյութերը չափածրարվում և փաթեթավորվում են այնպես, որ դրանց սպառողական տարայի վրայի մակնշմամբ հայտարարված պիտանիության ժամկետի ամբողջ ընթացքում պահման պայմանների պահպանման դեպքում ապահովեն սպառողական հատկությունների պահպանումն ու անվտանգությունը.

6) օժանդակ նյութերի փաթեթավորման ժամանակ կիրառվում են սննդամթերքի հետ շփվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութեր.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող օժանդակ նյութերն ուղեկցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց անվտանգությունը հավաստող (պետական գրանցման մասին վկայական) և արտադրանքի հետագծելիությունն ապահովող (հաշիվ-ապրանքային բեռնագիր) փաստաթղթերով, ինչպես նաև պահման պայմանների և պահպանման (պիտանիության) ժամկետների վերաբերյալ տեղեկատվությամբ.

8) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող օժանդակ նյութերը, որոնք պատրաստվել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և (կամ) նանոտեխնոլոգիաների և այլ կենսատեխնոլոգիաների կիրառմամբ, համապատասխանում են սննդամթերքի անվտանգությանն ու սննդային արժեքին ներկայացվող Միասնական սանիտարական պահանջներին:

10. Հումքի և սննդամթերքի վերամշակման ժամանակ, տեխնոլոգիաների կատարելագործման նպատակով թույլատրվում է օժանդակ նյութերի օգտագործումը սույն Միասնական սանիտարական պահանջներով սահմանված կանոնակարգերին համապատասխան:

11. Օժանդակ նյութերը կանոնակարգվում են ըստ դրանց գործառնական հիմնական դասերի`

1) պարզեցնող և զտող նյութեր, ֆլոկուլյանտներ և սորբենտներ.

2) հանուկային և տեխնոլոգիական լուծիչներ.

3) կատալիզատորներ.

4) սննդանյութեր խմորիչների համար.

5) ֆերմենտային միջոցներ.

6) ֆերմենտների մոբիլիզացման համար նյութեր և կրողներ.

7) օժանդակ այլ նյութեր (վերը չնշված գործառնական այլ նշանակությամբ):

12. Սննդամթերքի արտադրությունում որպես օժանդակ միջոցներ թույլատրվում է օգտագործել նաև սննդային հավելումներ, որոնք թույլատրված են սննդամթերքի արտադրությունում կիրառման նպատակով` սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող Միասնական սանիտարական պահանջներին համապատասխան:

13. Շաքարի արտադրությունում, գինեգործությունում և սննդամթերքի արդյունաբերությունում այլ ճյուղերում թույլատրվում է օգտագործել պարզեցնող, զտող նյութեր, ֆլոկուլյանտներ և սորբենտներ` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:

14. Սննդային ճարպերի և այլ մթերքների արտադրությունում թույլատրվում է օգտագործել կատալիզատորներ` սույն որոշման N 3 հավելվածին համապատասխան:

15. Ճարպային և այլ սննդամթերքի, ինչպես նաև սննդային հավելումների արտադրությունում (բուրավետիչներ, ներկանյութեր և այլն) թույլատրվում է օգտագործել անջատող և տեխնոլոգիական լուծիչներ` սույն որոշման N 4 հավելվածին համապատասխան:

16. Հացի, հացաբուլկեղենային արտադրանքի, սննդային խմորիչների արտադրությունում թույլատրվում է օգտագործել սննդանյութեր (հավելկերակրում, սուբստրատ) խմորասնկերի համար` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված կանոնակարգերին համապատասխան:

17. Հումքի և սննդամթերքի վերամշակման տեխնոլոգիայում թույլատրվում է օգտագործել օժանդակ նյութեր` տեխնոլոգիական այլ գործառնական նշանակությամբ` սույն որոշման N 6 հավելվածով սահմանված կանոնակարգերին համապատասխան:

18. Սննդամթերքի արտադրության տեխնոլոգիայում թույլատրվում է օգտագործել ֆերմենտային միջոցներ:

19. Ֆերմենտների ակտիվությունը պատրաստի սննդամթերքում չպետք է հայտնաբերվի:

20. Ֆերմենտային միջոցների որպես աղբյուրների և արտադրիչների ստացման համար թույլատրվում է օգտագործել առողջ գյուղատնտեսական կենդանիների, մշակաբույսերի օրգաններն ու հյուսվածքները, ինչպես նաև մանրէների և ցածրակարգ սնկերի ոչ ախտածին և ոչ թունածին հատուկ տեսակները` սույն որոշման N 7 հավելվածով սահմանված կանոնակարգերին համապատասխան:

21. Ֆերմենտային միջոցների ակտիվության ստանդարտացման և կայունության բարձրացման համար թույլատրվում է դրանց կազմ ներգործել թույլատրված սննդային հավելումներ (կալիումի քլորիդ, նատրիումի ֆոսֆատ, գլիցերին և այլն):

22. Ֆերմենտային միջոցների, որպես մոբիլիզացնող նյութերի և պինդ կրողների արտադրության համար, թույլատրվում է օգտագործել օժանդակ նյութերը` սույն որոշման N 8 հավելվածին համապատասխան:

23. Օժանդակ միջոցների մակնշումը պետք է պարունակի`

1) մթերքի անվանումը, ֆերմենտային միջոցների համար լրացուցիչ նշվում է նաև ֆերմենտի ակտիվության տեսակը (տեսակները` պրոտեոլիտիկ, ամիլալիտիկ և այլն), մանրէ-արտադրիչի, կենդանական կամ բուսական ծագման աղբյուրի տեսակը (տեսակները).

2) բաղադրությունը (բաղադրատարրերի անվանացանկը նվազման կարգով, բացի մեկ բաղադրատարրից բաղկացած արտադրանքից).

3) «չի նախատեսված մանրածախ առևտրի համար» նշումը.

4) արտադրողի և վաճառողի անվանումը և գտնվելու վայրը.

5) մթերքի զանգվածը (կամ ծավալը).

6) պատրաստման տարեթիվը.

7) պահպանման ժամկետը և պայմանները.

8) խմբաքանակի համարը կամ արտադրանքի խմբաքանակի նույնականացման նշանը:

24. Սույն Միասնական սանիտարական պահանջների 23-րդ կետի 1-ին (բացի մթերքի անվանումից), 5-րդ, 6-րդ և 8-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը կարող է նշվել տեխնիկական (ուղեկից) փաստաթղթերում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1242-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՆՈՂ, ԶՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՖԼՈԿՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՐԲԵՆՏՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Տեխնոլոգիական օժանդակ  |Սննդամթերքը, տեխնոլոգիան    |Առավելագույն        |

|միջոցը                 |                            |մնացորդային քանակը  |

|_______________________|____________________________|____________________|

|Ակրիլամիդային խեժեր,   |Շաքարի արտադրություն,       |Տեխնիկական հրահանգի |

|ձևափոխված              |Ջրի եռացում                 |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Ակրիլատ-ակրիլայինի խեժ |Շաքարի արտադրություն        |10 մգ/կգ            |

|_______________________|____________________________|____________________|

|Ալյումասիլիկահող       |Հյութամթերք                 |1,0 գ/լ             |

|(ալյումասիլիկատ)       |                            |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Ալյումաֆոսֆատներ       |Ոչ ալկոհոլային ըմպելիքներ   |Տեխնիկական հրահանգի |

|(լուծվող համալիրներ)   |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Ալբումին սննդային      |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Անտրանիլաթթու          |Բամբակյա յուղ (գոսիպոլի     |Տեխնիկական հրահանգի |

|                       |հեռացման համար)             |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Մագնեզիումի ացետատ     |Մրգահյութային, շաքարային    |Տեխնիկական հրահանգի |

|                       |լուծույթներ                 |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Վինիլացետատի և         |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|բինիլպիրոլիդոնի        |                            |համաձայն            |

|համապոլիմեր            |                            |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Վինիլպիրոլիդոնի և      |Ոչ ալկոհոլային ըմպելիքներ,  |Տեխնիկական հրահանգի |

|եռէթիլենգլիկոլի        |լիկյորօղային արտադրանք      |համաձայն`           |

|երկմեթակրիլ եթերի      |                            |մնացորդները պատրաստի|

|համապոլիմեր            |                            |մթերքում չեն        |

|                       |                            |թույլատրվում        |

|_______________________|____________________________|____________________|

|Կավեր սորբենտներ       |Օսլահյութամրգային,          |Տեխնիկական հրահանգի |

|(սպիտակեցրած, բնական,  |շաքարային արտադրություն,    |համաձայն            |

|ակտիվ հողեր կամ        |կարագագործություն,          |                    |

|ապարներ, տրեպել        |գինեգործություն,            |                    |

|ակտիվացված)            |կարագայուղային արտադրություն|                    |

|_______________________|____________________________|____________________|

|Երկատոմիտ              |Գինենյութերի, շաքարային և   |Տեխնիկական հրահանգի |

|                       |մրգահյութային լուծույթների, |համաձայն            |

|                       |մրգային հյութերի, բուսական  |                    |

|                       |յուղերի և  այլ մթերքների    |                    |

|                       |մշակում                     |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Երկվինիլբենզոլէթիլվի-  |Ջրային սննդային լուծույթների|Տեխնիկական հրահանգի |

|նիլբենզոլ-համապոլիմեր  |մշակում (բացի գազավորված    |համաձայն            |

|                       |ըմպելիքներից)               |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Երկմեթիլամինէպիքլոր-   |Շաքարի արտադրություն        |5,0 մգ/կգ           |

|հիդրին-համապոլիմերներ  |                            |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Դոնդողանյութ սննդային  |Գինեգործություն,            |Տեխնիկական հրահանգի |

|                       |լիկյորօղային արտադրանք      |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Հողեր զտող             |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|(նատրիումական          |                            |համաձայն            |

|մոնտմորիլաոնիտի        |                            |                    |

|կալցիումական)          |                            |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Իոնափոխարինման խեժեր   |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Կաոլին                 |Օսլամրգահյութային,          |Տեխնիկական հրահանգի |

|                       |շաքարային, հյութային        |համաձայն            |

|                       |արտադրություն,              |                    |

|                       |կարագագործություն,          |                    |

|                       |գինեգործություն,            |                    |

|                       |ճարպայուղային արտադրություն:|                    |

|                       |Գինենյութերի, շաքարային և   |                    |

|                       |մրգահյութային լուծույթների, |                    |

|                       |մրգային հյութերի, բուսական  |                    |

|                       |յուղերի և  այլ մթերքների    |                    |

|                       |մշակում                     |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Ատվարաթուղթ-զտիչ       |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Կիզելգուր              |Գարեջրի զտում               |Տեխնիկական հրահանգի |

|                       |Լիկյորօղային արտադրություն  |համաձայն            |

|                       |Ճարպայուղային արտադրություն |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Կլինօպտիլոլիտ (ցեոլիտ) |Քաղցու, հյութա և            |Տեխնիկական հրահանգի |

|                       |գինենյութեր                 |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Նատրիումի              |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|մոնոհիդրապիրոֆոսֆատ    |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Նիտրիլեռմեթիլֆոսֆոնա-  |Հյութեր (երկաթի հեռացում)   |Տեխնիկական հրահանգի |

|թթվի եռնատրիումական աղ |                            |համաձայն` հյութերում|

|                       |                            |մնացորդները         |

|                       |                            |10 մգ/կգ-ից ոչ ավելի|

|_______________________|____________________________|____________________|

|Կալցիումի օքսիդ, կիր   |Շաքարի արտադրություն        |Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Պերլիտ                 |Գինենյութեր                 |Տեխնիկական հրահանգի |

|                       |Լիկյորօղային արտադրություն  |համաձայն            |

|                       |Ճարպայուղային արտադրություն |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Շիճուկ արյան չոր       |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Պոլիակրիլամիդ          |Շաքար (ճակնդեղ)             |Տեխնիկական հրահանգի |

|                       |Լիկյորօղային արտադրանք      |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Նատրիումի պոլիակրիլատ  |Շաքար (ճակնդեղ)             |Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Պոլիակրիլաթթու         |Շաքարի արտադրություն        |Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Պոլիվինիլկապրոլակտամ   |Քաղցու գարեջրի համար        |Տեխնիկական հրահանգի |

|                       |Գինենյութեր                 |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Պոլիվինիլեռազոլ        |Հյութ խաղողի, քաղցու        |500 մգ/կգ           |

|_______________________|____________________________|____________________|

|Պոլիերկալլիլերկմեթիլ-  |Շաքար                       |0,01 մգ/կգ (լ)      |

|ամոնիումի քլորիդ       |Բուսական յուղեր             |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Խնձորաթթվի և  նատրիումի|Շաքարի արտադրություն        |5 մգ/կգ             |

|մալաթի պոլիմերներ      |                            |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Պոլիօքսիէթիլեն         |Գինենյութեր                 |Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Պոլիստիրոլ             |Շաքար                       |Տեխնիկական հրահանգի |

|                       |Հյութեր                     |համաձայն            |

|                       |Գինի, գարեջուր              |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Ձկան սոսինձ            |Գինի, գարեջուր              |Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Ստիրոլերկվինիլբեզոլյան |Շաքարի արտադրություն        |1 մգ/կգ             |

|քլորմեթիլացված և       |                            |                    |

|ամիդացված պոլիմերային  |                            |                    |

|խեժ                    |                            |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Տանին                  |Գինիներ                     |Տեխնիկական հրահանգի |

|                       |Լիկյորօղային արտադրանք      |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Հյուսվածքային ֆիլտրեր  |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|մետաքսյա և  սինթետիկ   |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Ածուխ ակտիվացված       |Գինենյութերի, շաքարային և   |Տեխնիկական հրահանգի |

|բուսական               |մրգահյութային լուծույթների, |համաձայն            |

|                       |մրգային հյութերի, բուսական  |                    |

|                       |յուղերի և  այլ մթերքների    |                    |

|                       |մշակում                     |                    |

|                       |Օղի                         |                    |

|_______________________|____________________________|____________________|

|Ֆիթին                  |Գինենյութեր (երկաթի         |Տեխնիկական հրահանգի |

|                       |հեռացում)                   |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Նատրիումի օրթո-Ֆոսֆատ  |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|3- փոխարինված          |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Ցիրկոնիումի ֆոսֆատ     |Գինենյութեր                 |0,1 մգ/լ            |

|_______________________|____________________________|____________________|

|Ֆոսֆորաթթու            |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Հիթին, հիթոզան         |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

|_______________________|____________________________|____________________|

|Էնոմելանին             |Հյութա և  գինենյութեր       |Տեխնիկական հրահանգի |

|                       |                            |համաձայն            |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1242-Ն որոշման

 

ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Տեխնոլոգիական     |Սննդամթերքը, տեխնոլոգիան         |Առավելագույն        |

|օժանդակ միջոցը    |                                 |մնացորդային քանակը  |

|__________________|_________________________________|____________________|

|Ալյումինիում      |Տեխնիկական հրահանգի համաձայն     |Տեխնիկական հրահանգի |

|                  |                                 |համաձայն            |

|__________________|_________________________________|____________________|

|Կալիում` մետաղական|Սննդային յուղերի պերեթերիֆիկացում|1 մգ/կգ             |

|__________________|_________________________________|____________________|

|Կալիումի մեթիլատ  |Սննդային յուղերի պերեթերիֆիկացում|1 մգ/կգ             |

|(մեթօքսիդ)        |                                 |                    |

|__________________|_________________________________|____________________|

|Կալիումի էթիլատ   |Սննդային յուղերի պերեթերիֆիկացում|Տեխնիկական հրահանգի |

|                  |                                 |համաձայն            |

|__________________|_________________________________|____________________|

|Մանգան            |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |0,4 մգ/կգ           |

|__________________|_________________________________|____________________|

|Պղինձ             |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |0,1 մգ/կգ           |

|__________________|_________________________________|____________________|

|Պղնձի քրոմատ      |Տեխնիկական հրահանգի համաձայն     |Տեխնիկական հրահանգի |

|                  |                                 |համաձայն            |

|__________________|_________________________________|____________________|

|Պղնձի քրոմիտ      |Տեխնիկական հրահանգի համաձայն     |Տեխնիկական հրահանգի |

|                  |                                 |համաձայն            |

|__________________|_________________________________|____________________|

|Մոլիբդեն          |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |0,1 մգ/կգ           |

|__________________|_________________________________|____________________|

|Նատրիում մետաղական|Սննդային յուղերի պերեթերիֆիկացում|1 մգ/կգ             |

|__________________|_________________________________|____________________|

|Նատրիումի ամիդ    |Սննդային յուղերի պերեթերիֆիկացում|1 մգ/կգ             |

|__________________|_________________________________|____________________|

|Նատրիումի մեթիլատ |Սննդային յուղերի պերեթերիֆիկացում|1 մգ/կգ             |

|__________________|_________________________________|____________________|

|Նատրիումի էթիլատ  |Սննդային յուղերի պերեթերիֆիկացում|1 մգ/կգ             |

|__________________|_________________________________|____________________|

|Նիկել             |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |0,7 մգ/կգ           |

|                  |և  ճարպերի պնդացում              |                    |

|                  |_________________________________|____________________|

|                  |Շաքարի, էթիլ սպիրտի արտադրություն|1 մգ/կգ             |

|__________________|_________________________________|____________________|

|Տարբեր մետաղների  |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |< 0,1="" մգ/կգ="">

|օքսիդներ          |                                 |                    |

|__________________|_________________________________|____________________|

|Պալլադիում        |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |1 մգ/կգ             |

|__________________|_________________________________|____________________|

|Պլատին            |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |0,1 մգ/կգ           |

|__________________|_________________________________|____________________|

|Արծաթ             |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |0,1 մգ/կգ           |

|__________________|_________________________________|____________________|

|Եռֆտորմեթանսուլֆո-|Կակաո յուղի փոխարինիչներ         |0,01 մգ/կգ          |

|նաթթու            |                                 |                    |

|__________________|_________________________________|____________________|

|Քրոմ              |Սննդային յուղերի հիդրոգենիզացում |0,1 մգ/կգ           |

|__________________|_________________________________|____________________|

|Ցիրկոնիում        |Տեխնիկական հրահանգի համաձայն     |Տեխնիկական հրահանգի |

|                  |                                 |համաձայն            |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1242-Ն որոշման

 

ԱՆՋԱՏՈՂ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾԻՉՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Տեխնոլոգիական       |Սննդամթերքը, տեխնոլոգիան    |Առավելագույն       |

|օժանդակ միջոցը      |                            |մնացորդային քանակը |

|____________________|____________________________|___________________|

|Ացետոն              |Բուրավետիչներ               |30 մգ/կգ           |

|____________________|____________________________|___________________|

|                    |Ներկանյութեր                |2 մգ/կգ            |

|                    |____________________________|___________________|

|                    |Յուղեր` սննդային            |0,1 մգ/կգ          |

|____________________|____________________________|___________________|

|Ամիլացետատ          |Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|                    |Ներկանյութեր                |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Բենզիլ սպիրտ        |Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|                    |Ներկանյութեր                |համաձայն           |

|                    |ճարպաթթուներ                |                   |

|____________________|____________________________|___________________|

|Բութան              |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |____________________________|___________________|

|                    |Յուղեր` սննդային            |0,1 մգ/կգ          |

|____________________|____________________________|___________________|

|1,3- Բութանդիոլ     |Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|ն-Բութանոլ-1        |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |Ներկանյութեր                |                   |

|                    |Ճարպաթթուներ                |                   |

|____________________|____________________________|___________________|

|ն-Բութանոլ-2        |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|Բութիլացետատ        |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|եռ-Բութիլ սպիրտ     |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Հեքսան              |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |Յուղեր` սննդային            |                   |

|____________________|____________________________|___________________|

|Հեպտան              |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |Յուղեր` սննդային            |                   |

|____________________|____________________________|___________________|

|Ածխածնի երկօքսիդ    |Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|(ածխաթթու հեղուկ)   |Լուծամզվածքներ              |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Երկբութիլ եթեր      |Բուրավետիչներ               |2 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|Երկքլորերկֆտորմեթան |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |Ներկանյութեր                |                   |

|____________________|____________________________|___________________|

|Երկքլորմեթան        |Սուրճի, թեյի ապակոֆեինացում |5 մգ/կգ            |

|(մեթիլեն-քլորիդ)    |                            |                   |

|____________________|____________________________|___________________|

|Երկքլորքառաֆտորէթան |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|Երկքլորֆտորմեթան    |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|Երկքլորէթան         |Սուրճի ապակոֆեինացում       |5 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|Երկէթիլեթեր         |Բուրավետիչներ               |2 մգ/կգ            |

|                    |Ներկանյութեր                |                   |

|____________________|____________________________|___________________|

|Երկէթիլպրոպիլկետոն  |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Երկէթիլցիտրատ       |Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|                    |Ներկանյութեր                |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Ազոտի օքսիդ         |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Իզոբութան           |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|Իզոպրոպիլմիրիստատ   |Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|                    |Ներկանյութեր                |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Իզոպրոպիլ սպիրտ     |Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|(պրոպան-2-ոլ)       |Ներկանյութեր                |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Մեթիլացետատ         |Սուրճի ապակոֆեինացում       |20 մգ/կգ           |

|                    |____________________________|___________________|

|                    |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |____________________________|___________________|

|                    |Շաքարի ռաֆինացում           |1 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|Մեթիլպրոպանոլ-1     |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|ն-Օկտիլ եթեր        |Կիտրոնաթթու                 |Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Պենտան              |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |Յուղեր` սննդային            |                   |

|____________________|____________________________|___________________|

|Պետրոլեյան եթեր     |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |Յուղեր` սննդային            |                   |

|____________________|____________________________|___________________|

|Պրոպան              |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |____________________________|___________________|

|                    |Յուղեր` սննդային            |0,1 մգ/կգ          |

|____________________|____________________________|___________________|

|Պրոպիլենգլիկոլ      |Ճարպաթթուներ                |Տեխնիկական հրահանգի|

|(պրոպան-1,2-դիոլ)   |Բուրավետիչներ               |համաձայն           |

|                    |Ներկանյութեր                |                   |

|____________________|____________________________|___________________|

|Պրոպիլ սպիրտ        |Ճարպաթթուներ                |Տեխնիկական հրահանգի|

|(ն-պրոպանանոլ-1)    |Բուրավետիչներ               |համաձայն           |

|                    |Ներկանյութեր                |                   |

|____________________|____________________________|___________________|

|Տոլուոլ             |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|Գլիցերինի եռբութիրատ|Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|                    |Ներկանյութեր                |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Եռդոդեցիլամին       |Կիտրոնաթթու                 |Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Գլիցերինի           |Բուրավետիչներ               |Տեխնիկական հրահանգի|

|եռպրոպիոնատ         |Ներկանյութեր                |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Եռքլորֆտորմեթան     |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|____________________|____________________________|___________________|

|1,1,2-Եռքլորէթիլեն  |Բուրավետիչներ               |2 մգ/կգ            |

|                    |Յուղեր` սննդային            |                   |

|____________________|____________________________|___________________|

|Ածխաջրեր նավթային,  |Կիտրոնաթթու                 |Տեխնիկական հրահանգի|

|իզոպարաֆինացված     |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Ցիկլահեքսան         |Բուրավետիչներ               |1 մգ/կգ            |

|                    |Յուղեր սննդային             |                   |

|____________________|____________________________|___________________|

|Էթանոլ              |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Էթիլացետատ          |Տեխնիկական հրահանգի համաձայն|Տեխնիկական հրահանգի|

|                    |                            |համաձայն           |

|____________________|____________________________|___________________|

|Էթիլմեթիլկետոն      |Ճարպաթթուներ                |2 մգ/կգ            |

|(բութանոն)          |Բուրավետիչներ               |                   |

|                    |Ներկանյութեր                |                   |

|                    |____________________________|___________________|

|                    |Սուրճի, թեյի ապակոֆեինացում |2 մգ/կգ            |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1242-Ն որոշման

 

ԽՄՈՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

 

._________________________________________________________.

|Տեխնոլոգիական օժանդակ նյութը|Կիրառման տեխնոլոգիան        |

|____________________________|____________________________|

|Բիոտին                      |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|B համալիրի վիտամիններ       |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Խմորիչների ինքնալիզատներ    |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Ինոզիտ                      |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Կալիումի կարբոնատներ        |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Կալցիումի կարբոնատ          |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Նիացին                      |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Պանտոտենաթթու               |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Ամոնիումի սուլֆատ           |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Երկաթի սուլֆատ              |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Երկաթ ամոնիումի սուլֆատ     |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Կալցիումի սուլֆատ           |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Մագնեզիումի սուլֆատ         |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Պղնձի սուլֆատ               |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Ցինկի սուլֆատ               |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Ամոնիումի ֆոսֆատներ         |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Կալցիումի ֆոսֆատ            |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Ամոնիումի քլորիդ            |Տեխնիկական հրահանգի համաձայն|

|____________________________|____________________________|

|Կալիումի քլորիդ             |Տեխնիկական հրահանգի համաձայն|

._________________________________________________________.

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2014
N 1242-Ն
Որոշում