030.0378.080999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածը և 1999 թվականի սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը նշելու նպատակով որոշում եմ.
1. 1999 թվականի սեպտեմբերի 21-ին ժամը 11.00-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացնել զորահանդես:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախապատրաստել Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը և ապահովել դրանց իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` սահմանել զորահանդեսի անցկացման կարգը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
8 սեպտեմբերի 1999 թ.
ՆՀ-378