ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994թ. Հ.Ն-1070-I
i
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև հարկային արտոնություններ` եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար:
i
Հոդված 2. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարումներ սահմանելու պահից կասեցնել նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված և Հայաստանի Հանրապետությունում գործող եկամտահարկի արտոնությունների, ինչպես նաև «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխի գործողությունը եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության այդ տեսակների համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 14 հունիսի 1994 թ. ՀՕ-104
|