041.1082.051114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2014 թվականի N 1082-Ա
i
ԱԼԵՔՍԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՏՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշմամբ հաստատված` Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգի 4-րդ և 6-րդ կետերը`
1. Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծել Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ