(ուժը կորցրել է 02.01.2021 թվականից` 18.06.2020 թիվ 1031-Ն որոշում)
i
040.1209.071114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1209-Ն
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՑԵԶԻՈՒՄ-137 ԵՎ ՍՏՐՈՆՑԻՈՒՄ-90 ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքում ցեզիում-137 և ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1209-Ն որոշման
ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՑԵԶԻՈՒՄ-137 ԵՎ ՍՏՐՈՆՑԻՈՒՄ-90 ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերը` խմբեր 02-20
._________________________________________________________________________.
|NN |Սննդամթերքի խմբերը |Ցեզիում-137-ի |Ստրոնցիում-90-ի|
|ը/կ| |տեսակարար |տեսակարար |
| | |ակտիվությունը,|ակտիվությունը, |
| | |Բկ/կգ(լ) |Բկ/կգ(լ) |
|___|______________________________________|______________|_______________|
|1. |Միս, մսամթերք և ենթամթերքներ | 200 | - |
|___|______________________________________|______________|_______________|
|2. |Եղնիկի և վայրի այլ կենդանիների միս | 300 | - |
|___|______________________________________|______________|_______________|
|3. |Ձուկ և ձկնամթերք | 130 | 100 |
|___|______________________________________|______________|_______________|
|4. |Ձուկ` չորացրած և ապխտած | 260 | - |
|___|______________________________________|______________|_______________|
|5. |Կաթ և կաթնամթերք | 100 | 25 |
|___|______________________________________|______________|_______________|
|6. |Խտացրած և կոնցենտրացված կաթ, կաթնային| 300 | 100 |
| |պահածոներ | | |
|___|______________________________________|______________|_______________|
|7. |Չոր կաթ | 500 | 200 |
|___|______________________________________|______________|_______________|
|8. |Բանջարեղեն, արմատապտուղներ` ներառյալ |80 (600 |40 (200 |
| |կարտոֆիլը |(թույլատրելի |(թույլատրելի |
| | |մակարդակը չոր |մակարդակը չոր |
| | |մթերքում) |մթերքում) |
|___|______________________________________|______________|_______________|
|9. |Հաց և հացաբուլկեղեն | 40 | 20 |
|___|______________________________________|______________|_______________|
|10.|Ալյուր, ձավարեղեն, փաթիլներ, սննդային | 60 | - |
| |հացահատիկներ, մակարոնային արտադրանք | | |
|___|______________________________________|______________|_______________|
|11.|Վայրի հատապտուղներ և դրանցից |160 (800 | - |
| |պահածոյացված արտադրանք |(թույլատրելի | |
| | |մակարդակը չոր | |
| | |մթերքում) | |
|___|______________________________________|______________|_______________|
|12.|Թարմ սնկեր | 500 | - |
|___|______________________________________|______________|_______________|
|13.|Չորացրած սնկեր | 2500 | - |
|___|______________________________________|______________|_______________|
|14.|Հատուկ նշանակության սննդամթերք | 40 | 25 |
| |մանկական սննդի համար` օգտագործման | | |
| |համար պատրաստի տեսքով (սուբլիմացված | | |
| |մթերքների համար տեսակարար | | |
| |ակտիվությունը որոշվում է վերականգնված | | |
| |մթերքում) | | |