Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐ ...

31.05.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.08.1999  -ից մինչեւ   31.05.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147 որոշում)

i

050.0130.030899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 1999 թվականի թիվ 130

 

i

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով և 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1. կանոն 7.1-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

i

«Կանոն 7.1.

Բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգումը, դրանց հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը և դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»».

1.2. ուժը կորցրած ճանաչել 7.2 կանոնը.

i

1.3. 7.3 կանոնը վերահամարակալել որպես 7.2 կանոն.

i

1.4. մաս 8-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ`

i

«Մաս 8. Չաշխատող ակտիվների տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվեգրման դադարեցումը և դուրսգրումը

 

Կանոն 8.1.

Չաշխատող ակտիվների տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվեգրման դադարեցումը և դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»».

i

1.5. կանոն 24.3-ի երրորդ պարբերության փակագծերից հանել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ նմանատիպ կազմակերպություններ» արտահայտությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.08.1999
N 130
Որոշում