041.0510.240899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 1999 թվականի թիվ 510
i
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ անվանի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը նշելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը և կազմել ծախսերի նախահաշիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 24-ի N 510 որոշմամբ
ԿԱԶՄ
հոբելյանական հանձնաժողովի
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Ռ. Դավոյան - ՀՀ Նախագահի խորհրդական, բանաստեղծ
Ա. Երնջակյան - Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության
հարցերի և սպորտի վարչության պետ
Ե. Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ
Ս. Իսրայելյան - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ
Լ. Հախվերդյան - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Ն. Ծատուրյան - «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար
Ժ. Անանյան - թատերագիր
Հ. Հախվերդյան - կինոբեմադրիչ
Թ. Պետրոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)