Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿՐ ...

08.12.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.09.1999  -ից մինչեւ   08.12.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 07.12.06 թիվ 959-Ա որոշում)

i

041.0498.200899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 1999 թվականի թիվ 498

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների հետ պետական, տարածքային կառավարման մարմինների գործունեությունը հստակեցնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) կրոնական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու բանակցությունները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի հետ.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհուրդ ներկայացնել համապատասխան տեղեկություններ կրոնական կազմակերպությունների հետ 1998 թվականի և 1999 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրագործված և առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերի մասին:

2. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդին` մեկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, մարզպետներից և Երևանի քաղաքապետից ստացված տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նոր կանոնադրությունն ու կառուցվածքը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.08.1999
N 498
Որոշում