Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՈ ...

15.09.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.01.1992  -ից մինչեւ   15.09.1997  -ը:
 

/ուժը կորցրել է 15.09.97 թիվ 379 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 1992թ. թիվ 55

 

i

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և ի կատարումն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգում ստեղծել զբաղվածության պետական ծառայություն:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) նախարարության կենտրոնական ապարատի աշխատանքային ռեսուրսների և աշխատանքի բորսայի վարչությունը վերակազմավորել զբաղվածության վարչության.

բ) զբաղվածության կենտրոններ բացել Երևան, Գյումրի, Կիրովական, Դիլիջան քաղաքներում և անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով հանրապետության բոլոր վարչատարածքային շրջաններում, դրանք պահպանելով կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հաստատել զբաղվածության պետական ծառայության կանոնադրությունը (կցվում է):

4. Հաստատել զբաղվածության ոչ պետական կազմակերպությունների գրանցման և գործունեության կարգը (կցվում է):

5. Հաստատել աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատանքի շուկայում հավասար մրցակցության անընդունակ քաղաքացիների տեղավորման նպատակով գործատուների աշխատատեղերի քվոտավորման կարգը (կցվում է):

6.Պատգամավորների Երևանի, Գյումրիի, Կիրովականի, Դիլիջանի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին և պատգամավորների շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1992 թվականի փետրվարի 10-ը զբաղվածության կենտրոնների համար հատկացնել համապատասխան շինություններ կամ աշխատասենյակներ` դրանց մակերեսները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ:

7. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` մինչև 1992 թվականի փետրվարի 10-ը զբաղվածության կենտրոններին հատկացված շինություններն ապահովել հեռախոսային կապով:

8. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, Հայկոոպի վարչությանը` մինչև 1992 թվականի փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն ապահովել համապատասխան գույքով` զբաղվածության կենտրոնների ապահովման համար:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կառավարության

1992 թվականի հունվարի 27-ի

N 55 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

i

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. Զբաղվածության պետական ծառայությունը կոչված է համակարգելու և կազմակերպելու բնակչության զբաղվածության հարցերը, կարգավորելու աշխատուժի պահանջարկը և առաջարկը, աջակցելու չզբաղված քաղաքացիների աշխատանքով ապահովմանը, մասնագիտական ուսուցմանը, գործազուրկների սոցիալական պաշտպանվածությանը:

2. Զբաղվածության պետական ծառայությունը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգում և սպասարկում է հանրապետության ողջ տարածքը:

Զբաղվածության պետական ծառայության համակարգի մեջ են մտնում զբաղվածության վարչությունը, որը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանում, և հանրապետության տարածքում գործող զբաղվածության կենտրոնները, որոնք ենթարկվում են զբաղվածության վարչությանը և իրենց գործունեությամբ հաշվետու են նրան:

Զբաղվածության վարչության և զբաղվածության կենտրոնների կառուցվածքում ստեղծվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումը հսկող տեսչություններ, որոնք իրենց աշխատանքը իրականացնում են սերտ համագործակցելով պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ:

3. Զբաղվածության պետական ծառայության մարմինները աշխատում են սերտ համագործակցելով համաձայնեցման կոմիտեների հետ:

4. Զբաղվածության պետական ծառայության մարմինների կառուցվածքը և հաստիքները հաստատվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից:

5. Զբաղվածության պետական ծառայության մարմինները իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործող օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

6. Զբաղվածության պետական ծառայության մարմինների կողմից բնակչությանը ցույց տրվող ծառայությունները կատարվում են անվճար:

7. Զբաղվածության ծառայության հիմնական լիազորությունները.

զբաղվածության ծառայությունը`

կատարում է վերլուծական հետազոտություններ, կանխատեսում է աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, տեղեկություններ է տալիս աշխատուժի շուկայի վիճակի մասին.

օժանդակում է աշխատանք փնտրող քաղաքացիներին ընտրելու աշխատանք, իսկ գործատուներին` անհրաժեշտ մասնագիտության և որակավորման աշխատողներ, ապահովում է նրանց համապատասխան խորհրդատվությամբ.

աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատանքի շուկայում հավասար մրցակցության անընդունակ քաղաքացիներին աշխատանքի տեղավորման նպատակով պատգամավորների խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ներկայացված գործատուների անվանացանկին համապատասխան մշակում է նախագիծ գործատուների աշխատատեղերի քվոտավորման վերաբերյալ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

կազմակերպում է գործազուրկ քաղաքացիների մասնագիտական պատրաստումը, նրանց որակավորման բարձրացումը և վերամասնագիտացումը` սահմանված կարգով վճարելով կրթաթոշակ.

իրականացնում է աշխատանք փնտրող, այդ թվում` գործազուրկ քաղաքացիների հաշվառումը.

գործազուրկ քաղաքացիներին «Բնակչության զբաղվածության մասին «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ցույց է տալիս նյութական օժանդակություն.

կազմակերպում է զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակումը և իրականացումը.

պարբերաբար ( տարեկան ոչ պակաս, քան 2 անգամ ) տեղեկություններ է հրապարակում կենսաթոշակային և զբաղվածության ծառայությանը հատկացված միջոցների օգտագործման մասին:

8. Զբաղվածության ծառայությունն իրավունք ունի`

«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ժամանակավորապես կասեցնել, նվազեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը.

գործատուներից պարբերաբար պահանջել տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող է տեղի ունենալ աշխատողների ազատում.

համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում գործատուների մոտ գործուղել աշխատանք փնտրող քաղաքացիների.

«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները.

սահմանված կարգով տնօրինել կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների այն մասը, որը հատկացվում է զբաղվածության ծառայությանը.

ստուգել զբաղվածության ծառայությանը դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը.

անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններից պահանջել տեղեկություններ գործազուրկ քաղաքացիների եկամուտների մասին:

9. Զբաղվածության կենտրոնների համար սահմանվում են սույն կանոնադրության 7 և 8 կետերում նշված լիազորություններն ու իրավունքները:

10. Իրենց լիազորություններն ու իրավունքներն իրականացնելու համար զբաղվածության կենտրոնները ֆինանսավորվում են կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների այն մասից, որը այդ ֆոնդը հատկացնում է զբաղվածության վարչությանը:

Զբաղվածության վարչությունը զբաղվածության տարածքային ծրագրերի հիման վրա կազմված և իր կողմից հաստատված նախահաշվին համապատասխան միջոցներ է հատկացնում զբաղվածության կենտրոններին: Այդ միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են`

գործազրկության նպաստների վճարումը.

լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը.

բնակչության տեղեկատու-լրատվական սպասարկումը.

ֆինանսական օգնությունը գործազուրկներին` սեփական գործ հիմնելու նպատակով.

գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակությունը.

զբաղվածության կենտրոնի աշխատակիցների աշխատավարձի վճարումը:

11. Տրամադրված միջոցների անբավարարության դեպքում զբաղվածության կենտրոնները կարող են ֆինանսական օգնության համար դիմել զբաղվածության վարչությանը, իսկ զբաղվածության վարչությունն իր հերթին` կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին:

12. Զբաղվածության կենտրոնները հանդիսանում են իրավաբանական անձ, ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերմամբ կնիք և հաշիվներ բանկային հաստատություններում:

13. Զբաղվածության վարչությունը հանդիսանում է զբաղվածության ծառայության հանրապետական մարմին և իրականացնում է հետևյալ ֆունկցիաները`

ամփոփում է զբաղվածության կենտրոնների կազմած տարածքային ծրագրերը, մշակում զբաղվածության հանրապետական ծրագրեր, ճշգրտումներ կատարում տարածքային ծրագրերի մեջ և ապահովում դրանց իրականացման հսկողությունը.

ամփոփում է աշխատանք փնտրող քաղաքացիների, գործազուրկների և նրանց աշխատանքի տեղավորման մասին կենտրոններից ստացվող տեղեկություններն ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի.

ամփոփում, ճշգրտում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում գործատուների աշխատատեղերի քվոտավորման վերաբերյալ զբաղվածության կենտրոններից ստացված նախագծերը.

ղեկավարում է զբաղվածության կենտրոնների աշխատանքը, նրանց ցույց է տալիս մեթոդական օգնություն և անհրաժեշտության դեպքում օգնում աշխատանքի շուկայի իրավիճակի կանխագուշակման հարցերում.

ուսումնական սեփական բազայում կամ կրթական համակարգի ուսումնական հաստատություններում կազմակերպում է գործազուրկների մասնագիտական պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` համակարգելով զբաղվածության կենտրոններից ստացված հայտերը.

կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդից ստացված միջոցների հաշվին վճարում է գործազուրկների մասնագիտական պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հետ կապված բոլոր ծախսերը.

իր տրամադրության տակ եղած միջոցների հաշվին կազմակերպում է զբաղվածության ծառայության համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում ու որակավորման բարձրացում.

միջոցներ է ձեռնարկում զբաղվածության պետական ծառայության աշխատանքների և տեղեկատվության ավտոմատացման և համակարգավորման համար.

ստեղծում է պոլիգրաֆիական բազա, հրատարակում զբաղվածության բնագավառին վերաբերող տեղեկատու բյուլետեններ և զբաղվածության կենտրոններին օգնում ձեռք բերելու մեքենագրական, բազմացման տեխնիկական միջոցներ.

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող աշխատանքի և մասնագիտական ուսուցման ազգային ինստիտուտի միջոցով կազմակերպում է գիտա-հետազոտական աշխատանքներ` ինչպես աշխատանքային ռեսուրսների հաշվեկշռի, այնպես էլ զբաղվածության հանրապետական ծրագրերի կազմման ուղղությամբ.

ուսումնասիրում է աշխատանքային ռեսուրսների տարածքային տեղաշարժերը և առաջարկություններ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` բնակչության և աշխատանքային ռեսուրսների միգրացիան կարգավորելու ուղղությամբ.

զբաղվածության ոչ պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տալիս է սերտիֆիկատներ.

զբաղվածության կենտրոններից ստացվող հայտերի, ինչպես նաև զբաղվածության վարչություն քաղաքացիների տված դիմումների հիման վրա վարում է այլ պետություններում աշխատել ցանկացող քաղաքացիների գործերը և կազմակերպում նրանց աշխատանքը այլ պետությունների գործատուների մոտ.

միջկառավարական համաձայնագրերի և արտոնագրերի հիման վրա հանրապետություն ներգրավված օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի տեղավորման մասին պատրաստում է առաջարկություններ և եզրակացություններ.

տնօրինում է կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի այն մասը, որն այդ ֆոնդը հատկացնում է զբաղվածության վարչությանը, ապահովում է նրա բաշխումը զբաղվածության կենտրոններին և ստեղծում պահեստային ֆոնդ.

հսկողություն է իրականացնում հանրապետության տարածքում «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման նկատմամբ:

14. Զբաղվածության վարչությունը հանդիսանում է իրավաբանական անձ, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերմամբ կնիք և հաշիվներ բանկային հաստատություններում:

15. Զբաղվածության կենտրոնների աշխատողների աշխատանքի ընդունումը և ազատումը, խրախուսումն ու պատասխանատվության ենթարկելը իրականացվում է զբաղվածության վարչության կողմից: Զբաղվածության վարչությունը սահմանված կարգով պատասխանատվություն է կրում զբաղվածության ծառայության մարմինների գործունեության համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կառավարության

1992 թվականի հունվարի 27-ի

N 55 որոշմամբ

 

i

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ոչ պետական կազմակերպությունները ( առևտրային կազմակերպություններ, բյուրոներ, գործակալություններ և այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատ անձինք ) աշխատանքի տեղավորման նպատակով կարող են վճարովի ծառայություններ մատուցել կապված քաղաքացիների մասնագիտական կողմնորոշման, նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման, նոր աշխատանքի համար պատրաստման հետ` միայն համապատասխան սերտիֆիկատի առկայության դեպքում:

Սերտիֆիկատը հիմք է հանդիսանում նշված ձևերի գործունեությունը վարելու իրավունք տվող արտոնագիր սահմանված կարգով ստանալու համար: Արտոնագիրը տրվում է զբաղվածության կենտրոնների կողմից` Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սետիֆիկատ տալու մասին դիմումի քննարկման համար հիմք է հանդիսանում առևտրային կազմակերպության գրավոր դիմումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչությանը` նշված գործունեության ձևերով վճարովի ծառայություններ մատուցելու առաջարկությամբ:

Դիմումի մեջ նշվում է վճարովի ծառայությունների տեսակը, մասնագիտությունը որով պետք է տարվի ուսուցումը, այն ձեռնարկությունների անվանացանկը, որոնցում նախատեսվում է աշխատանքի տեղավորել շրջանավարտներին, ուսուցման ժամկետները և ծախսերը :

Դիմումին կցվում են պատրաստման յուրաքանչյուր ձևի ուսումնական պլանների և ծրագրերի նախագծերը, առևտրային կազմակերպության պրոֆիլին և պատրաստման մակարդակին նրա նյութատեխնիկական և կադրային ապահովության համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը` տրված զբաղվածության կենտրոնի և ժողովրդական կրթության կառավարման տեղական մարմնի կողմից, շրջանավարտներին որակավորման շնորհման մասին վկայականի նմուշը: Բացի դրանից ներկայացվում է հիմնադիրների (հիմնադիրի) կողմից հաստատված կանոնադրությունը, տվյալ առևտրային կազմակերպության գրանցման մասին պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշման պատճեն: Դիմումում նշվում է կազմակերպության հասցեն, կատարողի ազգանունը և նրա հեռախոսահամարը:

Այն ոչ պետական ( առևտրային ) կազմակերպությունները, որոնք քաղաքացիներին օժանդակում են նաև այլ պետություններում աշխատանքի տեղավորվելու գործում, բացի վերը նշված փաստաթղթերից, լրացուցիչ ներկայացվում են արտասահմանյան գործընկերների հետ այդ հարցով համագործակցելու մասին պայմանագիրը (կոնտրակտը) կամ նախնական պայմանավորվածության մասին այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը` համապատասխան թույլտվություն տալու վերաբերյալ:

Դիմումի քննարկման արդյունքների հիման վրա 45-օրյա ժամկետում կայացվում է որոշում տվյալ առևտրային կազմակերպությանը սերտիֆիկատ տալու կամ չտալու մասին, ուր նշվում են սերտիֆիկատ չտալու պատճառները, և այդ մասին նշված ժամկետում տեղեկացվում է դիմողին:

Սերտիֆիկատը, որպես կանոն, տրվում է 1 տարի ժամկետով: Առևտրային կազմակերպության խնդրանքով սերտիֆիկատի գործողության ժամկետը կարող է երկարացվել: Սերտիֆիկատը ենթակա չէ փոխանցվելու այլ իրավաբանական անձի:

3. Սերտիֆիկատներ տալու մասին որոշումներ ընդունելու համար զբաղվածության վարչությունը ստեղծում է փորձաքննական հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մասնագիտական կրթության, մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորման բնագավառում աշխատող առաջատար մասնագետներ, տնտեսության տարբեր ճյուղերի ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ զբաղվածության վարչության և ժողովրդական կրթության կառավարման հանրապետական մարմինների կամ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի ներկայացուցիչներ: Փորձաքննական հանձնաժողովը առևտրային կազմակերպության պոտենցիալի գնահատման գործում ընդգրկում է համապատասխան պրոֆիլի ուսումնական հաստատություններ, ուր ուղարկվում են առևտրային կազմակերպության մասին ուսումնական ծրագրերն ու այլ նյութերը, իսկ հանձնաժողովի անդամներին իրավունք է տրվում իրենց հետաքրքրող հարցերը անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել հենց տեղում, որտեղ պետք է իրականացվի ուսուցումը:

Փորձաքննության հանձնաժողովի օգնելու նպատակով աշխատանքի և կրթության մարմինները մշակում են առևտրային կազմակերպությունների պոտենցիալի գնահատման չափանիշներն ու պահանջարկը, սերտիֆիկատներ տալու կամ չտալու մասին որոշումների պատրաստման համար անհրաժեշտ մեթոդական երաշխավորագրերը:

Սերտիֆիկատներ տալու հետ կապված աշխատանքների կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչությունը մշակում է քաղաքացիների վերապատրաստման հիմնական ուղղությունները, ստեղծում է համապատասխան համակազմի ուսուցմամբ մասնագիտացված առևտրային կազմակերպությունների մասին տեղեկությունների բանկ:

4. Փորձաքննության հանձնաժողովը եզրակացություն է պատրաստում առևտրային կազմակերպությանը սերտիֆիկատ տալու մասին, 2 օրինակից լրացնում է սերտիֆիկատը և զբաղվածության ծառայության մասնակցի հաշվառման քարտը ( ձևերը կցվում են): Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչության կողմից սահմանված կարգով սերտիֆիկատը ստորագրվում է և հաստատվում Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերմամբ կնիքով: Սերտիֆիկատի մեկ օրինակը ուղարկվում է առևտրային կազմակերպություն:

Սերտիֆիկատներում չի թույլատրվում ջնջումներ, շտկումներ և չպայմանավորված ու չվավերացված ուղղումներ:

5. Այն առևտրային կազմակերպությունը, որին տրվել է սերտիֆիկատը, գրանցվում է զբաղվածության ծառայության մասնակիցների պետական ցուցակում, նրան շնորհվում է հաշվառման համարանիշ և իրավունք է տրվում շրջանավարտներին տալ սահմանված ձևի վկայական` շնորհելով համապատասխան որակավորում:

Մասնագիտական ուսուցման բնագավառում վճարովի ծառայություններ մատուցող շրջանավարտներին որակավորման շնորհումը իրականացվում է որակավորում շնորհելու կարգի մասին գոյություն ունեցող դրույթներին համապատասխան: Շրջանավարտների ատեստավորման համար ստեղծվում են պետական քննական ( որակավորման ) հանձնաժողովներ: Վարկագրավորում անցած առևտրային կազմակերպություններն իրավունք են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ հանրապետության կրթության կառավարման պետական մարմնի կողմից սահմանված կարգով տալու կրթության կամ որակավորման բարձրացման մասին փաստաթուղթ:

6. Դիմումների քննարկման աշխատանքների անցկացման և սերտիֆիկատներ տալու հետ կապված փորձաքննության հանձնաժողովի գործունեության բոլոր ծախսերը նախօրոք իրականացվում են առևտրային կազմակերպության միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչության կողմից սահմանված չափերով: Վճարման մասին անդորրագիրը կցվում է գրավոր դիմումին: Զբաղվածության վարչության հաշվարկային հաշվում մուտքագրվող այդ դրամական միջոցներն ուղղվում են կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:

7. Այն դեպքում, երբ առևտրային կազմակերպության կողմից խախտվում են սերտիֆիկատում նշված պայմանները, այն համարվում է ուժը կորցրած:

8. Այն դեպքում, երբ առևտրային կազմակերպությունը սերտիֆիկատի ստացման օրվանից 1 տարվա ընթացքում չի օգտագործում այն կամ երբ առևտրային կազմակերպությունը լուծարվում է, սերտիֆիկատը համարվում է ուժը կորցրած:

9. Առևտրային կազմակերպության գործունեության նկատմամբ հսկողությունը սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայության մարմինները:

 

Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ

 

Տրված է այն մասին, 199  թ.__________________________________________

 

«---»-ին _____________________________________________________________

( առևտրային կազմակերպության անվանումը )

 

________________________________________________________________________

 

Գրանցվել է զբաղվածության ծառայության մասնակիցների

 

Պետական ցուցակում ______________________________________________

( համարանիշը )

 

համարանիշով և իրականացվում է գործունեության ( ծառայությունների ) հետևյալ ձևերը.

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

Սերտիֆիկատի գործողության ժամկետն է

 

մինչև 199 թ. _______________________ «--- «-ը:

 

______________________________________

                                     ( պատասխանատու անձի պաշտոնը ,

                                            ազգանունը և ստորագրությունը )

Կ. Տ.

Սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարացվել է

 

մինչև 199 թ. _______________________  «---»-ը:

 

______________________________________

                                   ( պատասխանատու անձի պաշտոնը,

                                    ազգանունը և ստորագրությունը )

Կ. Տ.

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՔԱՐՏ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ

 

1. Դիմող ____________________________________________________________

( առևտրային կազմակերպության անվանումը )

 

2. Փոստային հասցեն __________________________________________________

 

3. Հեռախոս _______________________ Հեռատիպ ________________________

 

Տելեքս ____________________ Տելեֆաքս ______________________

 

4. Ղեկավար _________________________________________________________

( ազգանուն, անուն, հայրանուն )

Գլխավոր հաշվապահ _________________________________________________

( ազգանուն, անուն, հայրանուն )

 

5. Աշխատանքների ( ծառայությունների ) անվանացանկը ____________________

 

______________________________________________________________________

 

______________________________________________________________________

 

6. Այլ պետություններում ՀՀ քաղաքացիներին աշխատանքի տեղավորման

համար կատարվող աշխատանքների ( ծառայությունների ) անվանացանկը

______________________________________________________________________

 

______________________________________________________________________

 

______________________________________________________________________

 

7. Բանկային բաժանմունքներում ունեցած հաշիվների համարները

 

____________________________________________________________________

 

____________________________________________________________________

 

____________________________________________________________________

 

Կ. Տ.

_________________________________________

                                      ( պատասխանատու անձի պաշտոնը,

                                      ազգանունը և ստորագրությունը)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կառավարության

1992 թվականի հունվարի 27-ի

N 55 որոշմամբ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐՈՂ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԸՆԴՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՔՎՈՏԱՎՈՐՄԱՆ

 

Կ Ա Ր Գ Ը

 

1.» Բնակչության զբաղվածության մասին «Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայությունը աջակցում է աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատանքի շուկայում հավասար մրցակցության անընդունակ քաղաքացիներին նրանց համար զբաղվածության բնագավառում օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ երաշխիքների իրացման նպատակով:

2. Աշխատանքի շուկայում անմրցունակ քաղաքացիներ են համարվում ստորև ներկայացվող բնակչության խմբերին պատկանող այն քաղաքացիները, որոնք զբաղվածության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են գործազուրկի կարգավիճակ`

անչափահաս երեխաներ խնամող միայնակ ծնողը.

մինչև 14 տարեկան 3 և ավելի երեխաներ ունեցող ծնողներից մեկը ( իրենց ընտրությամբ):

Ընդ որում, ծնողները այդ երաշխիքներից օգտվում են միայն այն դեպքում, եթե երկուսն էլ ունեն գործազուրկի կարգավիճակ.

հաշմանդամները և իրենց խնամքին անաշխատունակ հաշմանդամ ունեցող քաղաքացիները.

պատիժ իրագործող կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ իրականացնող հիմնարկներից ազատված քաղաքացիները:

3. Աշխատանքի շուկայում անմրցունակ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը զբաղվածության վարչության ներկայացմամբ 200 և ավելի աշխատողներ ունեցող գործատուների համար սահմանվում է աշխատանքի տեղավորման կամ համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծման ամենամյա կայուն քվոտաներ` ըստ աշխատանքի շուկայում անմրցունակ քաղաքացիների առանձին խմբերի:

Սահմանված քվոտաներով աշխատատեղերի ընդհանուր թիվը չպետք է գերազանցի գործատուի մոտ առկա աշխատատեղերի քանակության 5 տոկոսը:

Ամենամյա կայուն քվոտաները սահմանվում են հաջորդ օրացուցային տարվա (հունվար-դեկտեմբեր) ժամանակաշրջանի համար:

5. Ամենամյա կայուն քվոտաները Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ամեն տարվա սեպտեմբեր ամսին, և այն գործատուներին է իջեցվում սեպտեմբերի 30-ից ոչ ուշ:

Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քվոտաների սահմանման մասին որոշման կայացումը, քվոտաների սահմանման գործընթացը անցնում է հետևյալ պարտադիր փուլերը`

ա) պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը զբաղվածության կենտրոն են ներկայացնում իրենց տարածքում գործող այն գործատուների անվանացանկը, որոնք ունեն 200 և ավելի աշխատողներ և, համաձայն հարկման մասին օրենսդրության, չեն օգտվում հարկային արտոնություններից, կապված հաշմանդամների թվաքանակի հետ:

Անվանացանկում նշվում են գործատուի անվանումը և համապատասխան կոդը, գտնվելու վայրը, աշխատողների թվաքանակը, այդ թվում բանվորներինը և ծառայողներինը` առանձին-առանձին.

բ) զբաղվածության կենտրոնները պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ներկայացված անվանացանկին և աշխատանքի շուկայում անմրցունակ քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ իրենց մոտ եղած տեղեկություններին համապատասխան, յուրաքանչյուր գործատուի համար կազմում են քվոտաների սահմանման նախագիծ, որտեղ աշխատանքի շուկայում անմրցունակ քաղաքացիների յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է առանձին քվոտա, ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը ներկայացնում են զբաղվածության վարչությանը.

գ) զբաղվածության վարչությունը զբաղվածության կենտրոններից ստանալով քվոտաների սահմանման նախագծեր, ստուգում է դրանք, ճշգրտում ( միայն քվոտայի նվազեցման ուղղությամբ ) և ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հաստատմանը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 10-օրյա ժամկետում հաստատում է գործատուների անվանացանկը և դրանց համար սահմանված քվոտաները` անհրաժեշտության դեպքում անվանացանկից հանելով առանձին գործատուների, պակասեցնելով կամ ավելացնելով համապատասխան քվոտաները և քվոտաների սահմանման մասին որոշման հետ մեկտեղ վերադարձնում զբաղվածության վարչությանը.

ե) զբաղվածության վարչությունը ստանալով գործատուների համար սահմանված քվոտաների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը և հաստատված անվանացանկը, մինչև սեպտեմբերի 20-ը այն ուղարկում է զբաղվածության կենտրոններին.

զ) զբաղվածության կենտրոնները ստանալով այդ փաստաթղթերը, դրանց մեկ օրինակը հանձնում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, ինչպես նաև լրացնելով հավելվածում բերված ձևը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հետ մեկտեղ մինչև սեպտեմբերի 30-ը ուղարկում են համապատասխան գործատուներին` դրանց կրկնօրինակները պահելով իրենց մոտ:

6. Քվոտաները սահմանելու նպատակով գործատուի աշխատողների թվաքանակ է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ աշխատողների առկա թվաքանակը:

7. Զբաղվածության կենտրոններից ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված քվոտաները, գործատուները պարտավոր են կատարել դրանք` պահպանելով նշված ժամկետները:

8. Գործատուները պարտավոր են քվոտաների սահմաններում ստեղծած աշխատատեղերում աշխատանքի ընդունել համապատասխան զբաղվածության կենտրոնի գործուղումով ուղարկված բնակչության այն խմբերի քաղաքացիներին, որոնք աշխատանքի շուկայում համարվում են անմրցունակ: Այդպիսի քաղաքացիների հետ գործատուն սահմանված կնքում է աշխատանքային պայմանագիր:

9. Այդ աշխատատեղերի վերաբերյալ հաշվետվությունը զբաղվածության հարցերի հետ առնչվող մյուս հաշվետվությունների հետ մեկտեղ գործատուն զբաղվածության կենտրոն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված վիճակագրական հաշվետվական ձևերով և ժամկետներում:

10. Եթե գործատուն քվոտայով սահմանված աշխատատեղը ստեղծել է կամ նախկինում ստեղծված աշխատատեղը ազատվել է, որոնց մասին տեղյակ է պահվել զբաղվածության կենտրոնին, և եթե տեղյակ պահելուց հետո 20-օրվա ընթացքում զբաղվածության կենտրոնը չի գործուղել համապատասխան քաղաքացիներ, ապա գործատուն այդ աշխատատեղի հետ վարվում է իր հայեցողությամբ` այդ մասին տեղյակ պահելով զբաղվածության կենտրոնին:

11. Աշխատատեղերի և աշխատողների թվի կրճատման դեպքում քվոտաների սահմաններում ստեղծված աշխատատեղերը ( անկախ նրանից դրանք ազատ են, թե` ոչ) և այդ աշխատատեղերում զբաղվածության կենտրոնի կողմից գործուղվածները չեն կարող կրճատվել և աշխատանքից ազատվել առանց զբաղվածության կենտրոնի համաձայնության:

12. Եթե գործատուն, անկախ պատճառներից , չի կատարում աշխատանքի շուկայում անմրցունակ քաղաքացիների աշխատանքի տեղավորման կամ նրանց համար նոր աշխատատեղեր ստեղծելու քվոտաները , ապա յուրաքանչյուր չհատկացված կամ չստեղծված աշխատատեղի դիմաց կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ է մուծում տուգանք` իր մեկ աշխատողի տարեկան միջին աշխատավարձի չափով:

Այլ տուգանքները, որպես կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ կատարվող լրացուցիչ հատկացումներ, հաշվարկվում և մուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությանը համապատասխան: Ընդ որում , գործատուի մեկ աշխատողի տարեկան միջին աշխատավարձը տվյալ ամսին որոշվում է այդ ամսին նախորդած 12-ամսյա ժամանակաշրջանում ձևավորված միջին աշխատավարձով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Քաղաքացիների աշխատանքի տեղավորման

նպատակով գործատուների աշխատատեղերի

քվոտավորման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ 199 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Աշխատանքի շուկայում անմրցունակ քաղաքացիների աշխատանքի տեղավորման կամ նրանց համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով Հայաստանի

Հանրապետության կառավարությունը 199  թ. սեպտեմբերի    -ի ____ որոշմամբ

 

_____________________________________________________________________ -ին

(գործատուի անվանումը, կողմը)

 

_______________________________________________________________________

որն ունի ________________ աշխատատեղ, 1992 թ. համար սահմանում է ________

 

քվոտա աշխատատեղերի _____________________ տոկոսի չափով, որ ընդհանուր

 

առմամբ կազմում է ________________ աշխատատեղ և ըստ բնակչության առանձին

 

խմբերի ունի հետևյալ կառուցվածքը և ժամկետները`

 

1. Անչափահաս երեխաներ խնամող միայնակ ծնողների համար ______________

 

աշխատատեղ, այդ թվում ըստ ամիսների`

 

    հունվար ________ աշխատատեղ         հուլիս __________ աշխատատեղ

 

    փետրվար ________ __»__             օգոստոս _________ __»___

 

    մարտ   _________ __»__             սեպտեմբեր _________ __»__

 

    ապրիլ _________ __»___             հոկտեմբեր _________ ___»__

 

    մայիս __________ __»__             նոյեմբեր __________ ___»__

 

    հունիս _________ __»__             դեկտեմբեր ________ ___»___

 

2. Մինչև 14 տարեկան 3 և ավելի երեխաներ ունեցող ծնողների համար` _____________աշխատատեղ, այդ թվում ըստ ամիսների`

 

    հունվար ________ աշխատատեղ         հուլիս __________ աշխատատեղ

 

    փետրվար ________ __»__             օգոստոս _________ __»___

 

    մարտ   _________ __»__             սեպտեմբեր _________ __»__

 

    ապրիլ _________ __»___             հոկտեմբեր _________ ___»__

 

    մայիս __________ __»__             նոյեմբեր __________ ___»__

 

    հունիս _________ __»__             դեկտեմբեր ________ ___»___

 

3. Հաշմանդամների և իրենց խնամքին անաշխատունակ հաշմանդամ

 

ունեցող քաղաքացիների համար` _________ աշխատատեղ, այդ թվում ըստ

 

ամիսների`

 

    հունվար ________ աշխատատեղ         հուլիս __________ աշխատատեղ

 

    փետրվար ________ __»__             օգոստոս _________ __»___

 

    մարտ   _________ __»__             սեպտեմբեր _________ __»__

 

    ապրիլ _________ __»___             հոկտեմբեր _________ ___»__

 

    մայիս __________ __»__             նոյեմբեր __________ ___»__

 

    հունիս _________ __»__             դեկտեմբեր ________ ___»___

 

4. Պատիժ իրագործող կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ իրականացնող հիմնարկներից ազատված քաղաքացիների համար` ____________

 

աշխատատեղ, այդ թվում ըստ ամիսների`

 

    հունվար ________ աշխատատեղ         հուլիս __________ աշխատատեղ

 

    փետրվար ________ __»__             օգոստոս _________ __»___

 

    մարտ   _________ __»__             սեպտեմբեր _________ __»__

 

    ապրիլ _________ __»___             հոկտեմբեր _________ ___»__

 

    մայիս __________ __»__             նոյեմբեր __________ ___»__

 

    հունիս _________ __»__             դեկտեմբեր ________ ___»___

 

___________________ զբաղվածության

 

կենտրոնի տնօրեն` ________________      ________________________________

                 (ստորագրություն)          (ազգանուն, անուն, հայրանուն)

 

«_____»________________________ 199 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.1992
N 55
Որոշում