Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ, ՀՈՐԱՏՎԱԾ, ՉՇԱՀԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ, ՀՈՐԱՏՎԱԾ, ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱ ...

 

 

041.0641.100714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2014 թվականի N 641-Ա

 

i

ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ, ՀՈՐԱՏՎԱԾ, ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը.

1. Հաստատել`

1) ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերի գնահատման, հորատանցքերի լուծարման և կոնսերվացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերի գնահատման, հորատանցքերի լուծարման և կոնսերվացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2014 թվականի հուլիսի 10-ի

N 641-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ, ՀՈՐԱՏՎԱԾ, ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գ. Բաղիյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Անդրեասյան      - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու

 

    Վ. Նարիմանյան      - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

 

    Կ. Դաղբաշյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային

                         տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման

                         և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ

 

    Մ. Քամալյան        - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ

 

    Հ. Օհանյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման

                         վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ

 

    Ս. Սահակյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության

                         մելիորացիայի բաժնի պետ

 

    Ս. Բաղդասարյան     - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի

                         գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության

                         բնապահպանության բաժնի պետ

 

    Վ. Սարգսյան        - ՀՀ բնապահպանության նախարարության

                         «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Ն. Կաչյանց         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         ջրային ռեսուրսների կառավարման գործակալության

                         ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի

                         տեղակալ

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի

                         գյուղատնտեսության և բնապահպանության վարչության

                         գլխավոր մասնագետ

 

    Խ. Խաչատրյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության օրենսդրական բաժնի գլխավոր

                         մասնագետ

 

    Կ. Քուշքյան        - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         քարտուղարության ընդհանուր բաժնի պետ (հանձնաժողովի

                         քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2014 թվականի հուլիսի 10-ի

N 641-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ, ՀՈՐԱՏՎԱԾ, ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ապօրինի շահագործվող, հորատված, չշահագործվող հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման հայտերի գնահատման, հորատանցքերի լուծարման և կոնսերվացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեությունն իրականացնում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն որոշման պահանջների:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովն իր նիստերը հրավիրում է ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը:

3. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Տվյալ տարածքը սպասարկող և հանձնաժողովի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային տարածքային կառավարման բաժնի ներկայացուցիչը մասնակցում է իր տարածքում գտնվող ջրօգտագործման թույլտվության հայտի քննարկմանը:

4. Հանձնաժողովի կողմից եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Հանձնաժողովի ընդունած եզրակացությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

6. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից` հանձնաժողով ներկայացված նյութերի համաձայն:

8. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը և օրակարգի նախագիծը հանձնաժողովի անդամներին փոխանցվում են նախքան նիստի սկսելը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

9. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

10. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`

1) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը.

2) նիստի օրակարգը.

3) նիստի մասնակիցների ցանկը.

4) նիստում քննարկված հարցերի, ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված եզրակացությունները:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

11. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է նիստը.

2) ստորագրում է հանձնաժողովի եզրակացությունները, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը, գրագրությունը.

3) մասնակցում է եզրակացությունների ընդունման գործընթացին:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Հանձնաժողովի անդամները, հանձնաժողովում անցկացված քննարկումների հիման վրա, քվեարկությունների միջոցով մասնակցում են համապատասխան եզրակացությունների ընդունմանը:

13. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

2) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.07.2014
N 641-Ա
Որոշում