040.0641.300614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2014 թվականի N 641-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2014 թվականի ընթացքում համակարգի զարգացման ֆոնդի հաշվին հսկիչ գնումների վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի հունիսի 26-ի
N 641-Ա որոշման
ՉԱՓԱՔԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Ծրա- |Նախարարու-| |Վարկային |
|ժի|ու|սը|գիրը,|թյունը, | |քարտային |
|նը|մ | |բյու-|գերատես- | |հաշիվներով|
| |բ | |ջետա-|չությունը | |շրջանառվող|
| |ը | |յին | | |միջոցները |
| | | |ծախ- | | |(հազ. |
| | | |սերի | | |դրամ) |
| | | |տնտե-| | | |
| | | |սագի-| | | |
| | | |տական| | | |
| | | |հոդ- | | | |
| | | |վածը | | | |
|__|__________________________________________________________________|
|04|ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|__|__________________________________________________________________|
| |02|Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և |
| | |որսորդություն |
|__|__|_______________________________________________________________|
| | |01|Գյուղատնտեսություն |
|__|__|__|____________________________________________________________|
| | | |25 |Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ |
|__|__|__|_____|______________________________________________________|
| | | | | |ՀՀ գյուղատնտեսության | |
| | | | | |նախարարության սննդամթերքի | |
| | | | | |անվտանգության պետական | |
| | | | | |ծառայություն | |
|__|__|__|_____|__________|________________________________|__________|
| | | | | |Կենցաղային և հանրային սննդի | 2,000.0|
| | | | | |նյութեր | |
|__|__|__|_____|__________|________________________________|__________|
| | | | | |Ընդամենը | 2,000.0|
._____________________________________________________________________.