040.0576.060614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2014 թվականի N 576-Ա
i
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ու «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 15-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ստանդարտների մշակման ծառայությունների 2014 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստանդարտացման 2014 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի հունիսի 4-ի
N 576-Ա որոշման
2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային շուկաներին ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն:
2. Հայաստանի ազգային ստանդարտների Ստանդարտների մշակման ծառայությունների 2014 թվականի ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանն ու նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը:
3. Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին համաձայնագրի պահանջները:
4. Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:
5. Ստանդարտների ազգային ինստիտուտը (այսուհետ` ազգային ինստիտուտ) ամբողջությամբ կատարել է ստանդարտների մշակման աշխատանքները` նախատեսված Ստանդարտացման 2013 թվականի ծրագրով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 313-Ա որոշում):
6. Համաձայն Ստանդարտացման 2013 թվականի ծրագրի, նախորդ տարվա ընթացքում մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 80 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:
7. 2013 թվականին մշակված ստանդարտների կիրառմամբ կապահովվի սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտադրական գործընթացում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանն աջակցելը:
8. 2013 թվականին մշակվել են ազգային ստանդարտներ տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում` համապատասխանության հավաստման և որակի համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, խաղալիքների անվտանգության, սննդամթերքի անվտանգության, արտակարգ իրավիճակներում անվտանգության, ջրի որակի, գյուղատնտեսական արտադրանքի, էներգետիկայի և բժշկական լաբորատորիաների:
9. Ազգային ինստիտուտը 2013 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային ստանդարտացման ոլորտում, մասնավորապես, կազմակերպվել են միջազգային ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որոնց ընթացքում 310 միջազգային ստանդարտի նախագիծ անցել է փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:
10. Կատարվել են վերլուծական աշխատանքներ նոր ընդունված ԻՍՕ և ԵՆ ստանդարտների` Հայաստանի Հանրապետությունում կիրառման վերաբերյալ: Ազգային ինստիտուտը, ըստ անհրաժեշտության, նամակագրություն է իրականացրել Ստանդարտացման միջազգային կազմակերպության և նրա հանձնաժողովների, ինչպես նաև Ստանդարտացման եվրոպական կոմիտեի ու նրա հանձնաժողովների հետ, ինչի շնորհիվ արտահայտվել է Հայաստանի Հանրապետության ազգային դիրքորոշումն այս կամ այն ստանդարտացման խնդրի նկատմամբ:
11. Միջպետական համագործակցության շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները`
1) կազմակերպվել և կատարվել է շուրջ 895 միջպետական ստանդարտի (ԳՕՍՏ) էլեկտրոնային քվեարկություն.
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հանձնարարությամբ վերլուծության են ենթարկվել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերը.
3) 315 միջպետական ստանդարտի նախագիծ համաձայնեցվել է Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կազմակերպությունների հետ.
4) 2013 թվականին Ստանդարտների ազգային ֆոնդը (այսուհետ` ազգային ֆոնդ) համալրվել է 1103 միջազգային (ԻՍՕ), 1069 եվրոպական (ԵՆ), 509 միջպետական (ԳՕՍՏ), 1200 Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և 80 Հայաստանի Հանրապետության (ՀՍՏ) նոր ստանդարտներով: Ստանդարտների էլեկտրոնային տարբերակներն արխիվացվել են, իսկ ստանդարտների թղթային կրիչով տարբերակները հաշվառվել են մատյանում:
12. 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակվել է 2 տեղեկատու` «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ», և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար պատրաստվել է 9 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են ազգային ինստիտուտի բոլոր բաժանորդներին:
13. 2013 թվականին ազգային ինստիտուտի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14284.4 հազ. դրամ, այդ թվում` ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը` 9509.4 հազ. դրամ: 2013 թվականին մշակվել և գործողության մեջ է դրվել 80 ազգային ստանդարտ, ազգային ֆոնդից սպասարկվել են շուրջ 10500 այցելու և 35 բաժանորդ կազմակերպություն:
14. Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2013 թվականին կազմել է 2444.6 հազ. դրամ:
15. Ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2013 թվականին կազմել է 2330.4 հազ. դրամ:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
16. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
4) Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին համաձայնագրի պահանջները միջազգային և եվրոպական ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Ռազմաարդյունաբերական աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» N 1255-Ա որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 1693-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած` Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 993-Ն որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1512-Ն որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և 24 ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունները.
12) միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ստանդարտացման աշխատանքների արդյունքները:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
17. Ծրագրի նպատակներն են`
1) միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը նպաստելը.
2) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը նպաստելը.
3) սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը նպաստելը.
4) հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը խթանելը.
5) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելը.
6) առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները վերացնելը.
7) տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումն ապահովելը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվ-տեխնիկական բազայով ապահովելը` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:
18. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակումը և կիրառումը`
ա. ստանդարտացման աշխատանքների կատարելագործումը` միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան,
բ. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորումը և բարելավումը,
գ. զբոսաշրջային ծառայությունների բարելավումը և մարդկային ռեսուրսների զարգացումը,
դ. հանրային ուղևորատար տրանսպորտի ծառայությունների որակի բարելավումը,
ե. շինարարության որակի և անվտանգության ապահովումը` շինանյութերի (բետոն և շինարարական շաղախներ) ժամանակակից ճշգրիտ փորձարկման մեթոդների ներդրման միջոցով,
զ. արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովումը,
է. գազամատակարարման համակարգերի արդիականացումը և անվտանգության ապահովումը,
ը. սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրության ոլորտում գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծումը` արտահանման ծավալներն ավելացնելու համար, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը.
2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացումը, որը կխթանի`
ա. Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը,
բ. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,
գ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը` ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը` ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և ազգային ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը` ինչպես միջազգային, այնպես էլ` տարածաշրջանային (Եվրամիության և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման նշված կազմակերպությունների անդամ, ազգային ինստիտուտը պարտավոր է անմասն չմնալ այդ կազմակերպությունների աշխատանքից և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում, և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքները`
ա. համաձայն ծրագրի` ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն են տալիս ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան,
բ. 2014 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, ինչի արդյունքում ազգային ֆոնդը համալրվելու է շուրջ 1000 միջազգային (ԻՍՕ), 1100 եվրոպական (ԵՆ) և 1000 միջպետական (ԳՕՍՏ) նոր ստանդարտներով, որոնք ծառայելու են որպես տեղեկատվական ռեսուրս` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
19. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են` համաձայն հետևյալ սկզբունքների`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն` միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում` տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:
V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
20. Ստանդարտացման աշխատանքների ուղղությունները.
1) ստանդարտների մշակման ծառայությունների ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է Հայաստանի Հանրապետության տնտեսական գերակայությունների, Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությամբ սահմանված ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից բխող պահանջների վրա.
2) ծրագրով նախատեսվում է ազգային ստանդարտների նախագծերը մշակել տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար`
ա. ռազմաարդյունաբերություն. ռազմաարդյունաբերության ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով ծրագրով նախատեսված է մշակել ռազմաարդյունաբերության ոլորտի ստանդարտներ, որոնցով սահմանվում են փաստաթղթերի մշակմանն ու ձևավորմանը ներկայացվող պահանջներ, ռազմական նշանակություն ունեցող ապարատներին և սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջներ, ստուգման ու փորձարկման մեթոդներ, տնտեսագիտական պահանջներ և այլն: Նշված ազգային ստանդարտների մշակման համար հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի մշակման ծրագիրը հաստատելու մասին» N 1255-Ա որոշումը,
բ. զբոսաշրջություն. զբոսաշրջությունը պետական քաղաքականությամբ սահմանված է որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակա ուղղություն և իր զարգացման տեմպերով առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է: Ծրագրով նախատեսված է մշակել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնք ուղղված են զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցների, ճամփորդական գործակալությունների, տուրօպերատորների կողմից ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, ոլորտում միասնական տերմինաբանության ներդրմանը, պրոֆեսիոնալ զբոսաշրջային էքսկուրսավարների վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանը,
գ. գազամատակարարում. Հայաստանի Հանրապետության տնտեսության` ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի համար սույն ծրագրով նախատեսվում է մշակել եվրոպական ստանդարտներին համապատասխան ստանդարտներ, որոնք ուղղված են բնական գազի որակի գնահատմանը, բնական գազի տեղափոխման համար նախատեսված խողովակաշարերի, ինչպես նաև գազի չափման և ճնշման կայանների աշխատանքի որակի բարձրացմանն ու անվտանգության ապահովմանը,
դ. շինարարություն և շինանյութերի արտադրություն. քաղաքաշինության բնագավառում շինանյութերի արտադրությունում շինանյութերի արտադրության որակը և մրցունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է արդիականացնել գործող ստանդարտները, ինչպես նաև ներդնել նոր ստանդարտներ: Շինանյութերի արտադրությունում միջազգային ու եվրոպական նորմերին համապատասխան ազգային ստանդարտների մշակմամբ կխթանվի հայրենական արտադրությունը և արտահանումը միջազգային շուկա, կապահովվեն շինարարական արտադրանքների պատրաստման ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմանը և շինանյութերի արտադրության որակի ու անվտանգության բարձրացմանը նպաստելու աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է մշակել բետոնների և լցանյութերի համար ազգային ստանդարտներ` եվրոպական նորմերին համապատասխան,
ե. բնապահպանություն. բնապահպանության ոլորտում ծրագրով նախատեսվում է մշակել միջազգային (ԻՍՕ) ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ հոսքաջրերում և օդում որոշ նորմերի փորձարկման մեթոդների վերաբերյալ,
զ. հանրային տրանսպորտ. միջազգային պրակտիկայում հանրային տրանսպորտի մատուցած ծառայությունների բարելավման միջոցառումների մասն է կազմում կառավարման համակարգերի ներդրումը, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում օգնում են կրճատել մահվան դեպքերն ու լուրջ վնասվածքները: Այս ծրագրով նախատեսված միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներն ուղղված կլինեն համապատասխան ճանապարհատրանսպորտային քաղաքականության մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև հանրային ուղևորատար տրանսպորտում մատուցվող ծառայության որակի բարձրացմանը, խնդիրների սահմանմանն ու որոշմանը,
է. սննդամթերքի և գյուղատնտեսական մթերքի արտադրություն. ծրագրով նախատեսված է սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության ոլորտում ազգային ստանդարտների մշակում, որոնց հիմնական նպատակը սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների անվտանգությունն ու որակն ապահովելն է: Մասնավորապես, նախատեսվում է մշակել սննդամթերքի արտադրությունում օգտագործվող սննդային հավելումների, կաթնամթերքի և լուծվող սուրճի փորձարկման արդիականացված մեթոդների, ինչպես նաև հայկական կոնյակի զգայորոշման ցուցանիշները որոշող փորձարկման մեթոդի ստանդարտներ,
ը. արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտ. այս ոլորտում ծրագրով նախատեսված ստանդարտների մշակումը կնպաստի արտակարգ իրավիճակներում որոնողափրկարարական աշխատանքների պլանավորմանը, արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը, արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության կենսաապահովմանը:
21. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնումը.
1) ազգային ինստիտուտը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ, 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 40 տեխնիկական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների, քաղաքականության մշակման 3 հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ազգային ինստիտուտի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում, իրենց համաձայնությամբ, կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին համապատասխան ազգային ստանդարտներ:
22. Ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում.
1) ծրագրով նախատեսվում է ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար իրականացնել հետևյալ աշխատանքները`
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում` «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով,
գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին ու կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,
ե. ստանդարտների տվյալների հիմնապաշարից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդրում,
զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի և ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն),
է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքների իրականացում` ըստ պահանջի:
VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
23. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահված ծառայությունները ֆինանսավորվում են` համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի:
Ծրագրի իրականացման ֆինանսավորումը հիմնված է Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի «Ստանդարտների մշակման ծառայություններին» հոդվածով նախատեսված հատկացումների գումարով` 14.300.0 հազ. դրամ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի հունիսի 4-ի
N 576-Ա որոշման
ՑԱՆԿ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Մշակման ենթակա |Նպատակը |Պատասխանա- |Արդյուն-|Կատար- |Ֆինանսա-|
|ը/կ|ստանդարտների և | |տու |քը |ման |վորումը |
| |աշխատանքների | |մարմինները | |ժամկետը|(հազ. |
| |անվանումները | | | | |դրամ) |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|1. |Կոնստրուկտո- |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |րական |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |փաստաթղթերի |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |տեսակները և |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |լրակազմությունը|աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |Ազգային |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| |ստանդարտի (ՀՍՏ)|կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| |մշակում | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|2. |Տեքստային |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |փաստաթղթերին |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |ներկայացվող |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |ընդհանուր |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |պահանջներ |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |Ազգային |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| |ստանդարտի (ՀՍՏ)|կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| |մշակում | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|3. |Տեքստային |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |փաստաթղթեր |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |Ազգային |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |ստանդարտի (ՀՍՏ)|նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |մշակում |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| | |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| | |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| | | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|4. |Մասնագիր |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |ազգային |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |ստանդարտի (ՀՍՏ)|ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |մշակում |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| | |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| | |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| | |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| | | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|5. |Գծագրերի |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |կատարման |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |կանոններ |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |Ազգային |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |ստանդարտի (ՀՍՏ)|աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |մշակում |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| | |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| | | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|6. |Տեխնիկական |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |պայմաններ: |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |Կազմման, |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |շարադրման և |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |ձևակերպման |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |կարգ |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| |Ազգային |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| |ստանդարտի (ՀՍՏ)| |տացման | | |միջոցներ|
| |մշակում | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|7. |էսքիզային |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |նախագիծ |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |Ազգային |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |ստանդարտի (ՀՍՏ)|նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |մշակում |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| | |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| | |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| | | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|8. |Օպտիկական |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |արտադրանքների |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |գծագրերի և |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |սխեմաների |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |կատարման |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |կանոններ |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| |Ազգային |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| |ստանդարտի (ՀՍՏ)| |տացման | | |միջոցներ|
| |մշակում | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|9. |Կոնստրուկտո- |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |րական |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |փաստաթղթերում |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |փոփոխություններ|նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |մտցնելու կարգ |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |Ազգային |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| |ստանդարտի (ՀՍՏ)|կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| |մշակում | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|10.|Շահագործման |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |փաստաթղթեր |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |Ազգային |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |ստանդարտի (ՀՍՏ)|նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |մշակում |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| | |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| | |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| | | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|11.|Վերանորոգման |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |փաստաթղթեր |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |Ազգային |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |ստանդարտի (ՀՍՏ)|նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |մշակում |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| | |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| | |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| | | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|12.|Շահագործման |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |փաստաթղթերի |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |կատարման |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |կանոններ |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |Ազգային |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |ստանդարտի (ՀՍՏ)|սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| |մշակում |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| | | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|13.|Էլեկտրական |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |սխեմաների |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |կատարման |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |կանոններ |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |Ազգային |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |ստանդարտի (ՀՍՏ)|սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| |մշակում |կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| | | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|14.|Փաստաթղթերի |ռազմաարդյունա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |ստուգման, |բերության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |համաձայնեցման |ոլորտի |նախարարու- | |քում |բյուջե |
| |և հաստատման |նախագծման |թյուն | | |և ՀՀ |
| |կարգ |աշխատանքների |Ռազմական | | |օրենքով |
| |Ազգային |սահմանում և |արտադրանքի | | |չարգել- |
| |ստանդարտի (ՀՍՏ)|կարգավորում |ստանդար- | | |ված այլ |
| |մշակում | |տացման | | |միջոցներ|
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|15.|Ջրի որակ. |կարգի |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |Նմուշառում. Մաս|միասնականության|էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |10. Հոսքաջրի |ապահովում |նախարարու- | |քում |բյուջե |
| |նմուշառման | |թյուն | | |և ՀՀ |
| |ուղեցույց | |ՏՀ 14 | | |օրենքով |
| |Ազգային | |«Շրջակա | | |չարգել- |
| |ստանդարտի | |միջավայրի | | |ված այլ |
| |մշակում` ԻՍՕ | |կառավարում»| | |միջոցներ|
| |5667-10 | |ստանդար- | | | |
| |ստանդարտին | |տացման | | | |
| |ներդաշնակ | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|16.|Հոսքաջրում |հոսքաջրում |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |կախյալ |կախյալ |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |մասնիկների |մասնիկների |նախարարու- | |քում |բյուջե |
| |քանակական |քանակական |թյուն | | |և ՀՀ |
| |որոշման կարգը. |որոշման կարգի |ՏՀ 14 | | |օրենքով |
| |Անհրաժեշտ |սահմանում` |«Շրջակա | | |չարգել- |
| |ֆիլտրեր. |միջազգային |միջավայրի | | |ված այլ |
| |Կշռաչափական |պահանջներին |կառավարում»| | |միջոցներ|
| |մեթոդ |ներդաշնակ |ստանդար- | | | |
| |Ազգային | |տացման | | | |
| |ստանդարտի | |տեխնիկական | | | |
| |մշակում` ԻՍՕ | |հանձնաժողով| | | |
| |11923 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|17.|Ջրի որակ. Թարմ |ջրի որակի |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |ջրում հատակային|վերլուծության |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |անողնաշարա- |համար |նախարարու- | |քում |բյուջե |
| |վորներ |կենսաբանական |թյուն | | |և ՀՀ |
| |հայտնաբերելու |նմուշառման |ՏՀ 14 | | |օրենքով |
| |համար |մեթոդի |«Շրջակա | | |չարգել- |
| |նմուշառման |ստանդարտի |միջավայրի | | |ված այլ |
| |մեթոդների և |մշակում |կառավարում»| | |միջոցներ|
| |սարքերի |միջազգային |ստանդար- | | | |
| |ընտրության |պահանջներին |տացման | | | |
| |ղեկավար |ներդաշնակ |տեխնիկական | | | |
| |ցուցումներ | |հանձնաժողով| | | |
| |Ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում` ԻՍՕ | | | | | |
| |10870:2012 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|18.|Անվտանգություն |որոնողափրկարա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |արտակարգ |րական |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |իրավիճակներում.|աշխատանքների |նախարարու- | |քում |բյուջե |
| |Փլատակների տակ |պլանավորում, |թյուն | | |և ՀՀ |
| |գտնվող մարդկանց|արդյունավետ |ՏՀ 24 | | |օրենքով |
| |որոնման |կազմակերպում ու|«Անվտանգու-| | |չարգել- |
| |միջոցներ. |իրականացում, |թյուն | | |ված այլ |
| |Ընդհանուր |բնակչության և |արտակարգ | | |միջոցներ|
| |տեխնիկական |շրջակա |իրավիճակնե-| | | |
| |պահանջներ |միջավայրի |րում» ստան-| | | |
| |Ազգային |պաշտպանություն |դարտացման | | | |
| |ստանդարտի (ՀՍՏ)| |տեխնիկական | | | |
| |մշակում | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|19.|Անվտանգություն |արտակարգ |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |արտակարգ |իրավիճակներից |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |իրավիճակներում.|տուժած |նախարարու- | |քում |բյուջե |
| |Արտակարգ |բնակչության |թյուն | | |և ՀՀ |
| |իրավիճակներում |կենսաապահովում |ՏՀ 24 | | |օրենքով |
| |բնակչության | |«Անվտանգու-| | |չարգել- |
| |կենսաապահովում.| |թյուն | | |ված այլ |
| |Ընդհանուր | |արտակարգ | | |միջոցներ|
| |պահանջներ | |իրավիճակնե-| | | |
| |Ազգային | |րում» ստան-| | | |
| |ստանդարտի (ՀՍՏ)| |դարտացման | | | |
| |մշակում | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|20.|Բետոնի |բետոնի |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |փորձարկումներ. |փորձարկման |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |Մաս 10. Սեղմման|մեթոդի |նախարարու- | |քում |բյուջե |
| |դեպքում |արդիականացում` |թյուն | | |և ՀՀ |
| |առաձգականության|միջազգային |ՏՀ 16 | | |օրենքով |
| |ստատիկ մոդուլի |պահանջներին |«Շինարա- | | |չարգել- |
| |որոշում |ներդաշնակ |րություն, | | |ված այլ |
| |Ազգային | |շինարարական| | |միջոցներ|
| |ստանդարտի | |կոնստրուկ- | | | |
| |մշակում` ԻՍՕ | |ցիաներ և | | | |
| |1920-10:2010 | |շինանյու- | | | |
| |ստանդարտին | |թեր» ստան- | | | |
| |ներդաշնակ | |դարտացման | | | |
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|21.|Բետոնի |բետոնի |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |խառնուրդի |խառնուրդի |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |փորձարկում. |փորձարկման |նախարարու- | |քում |բյուջե |
| |Մաս 4. Թարմ |մեթոդի |թյուն | | |և ՀՀ |
| |փռած բետոնի |արդիականացում` |ՏՀ 16 | | |օրենքով |
| |խառնուրդ. |եվրոպական |«Շինարա- | | |չարգել- |
| |Խտության |պահանջներին |րություն, | | |ված այլ |
| |որոշում |ներդաշնակ |շինարարական| | |միջոցներ|
| |Ազգային | |կոնստրուկ- | | | |
| |ստանդարտի | |ցիաներ և | | | |
| |մշակում` ԵՆ | |շինանյու- | | | |
| |12350-4:2009 | |թեր» ստան- | | | |
| |ստանդարտին | |դարտացման | | | |
| |ներդաշնակ | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|22.|Բետոնի |բետոնի |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |փորձարկում. Մաս|փորձարարական |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |4. Փորձարարական|մեքենաների |նախարարու- | |քում |բյուջե |
| |մեքենաների |տեխնիկական |թյուն | | |և ՀՀ |
| |տեխնիկական |պայմանների |ՏՀ 16 | | |օրենքով |
| |պայմաններ |սահմանում` |«Շինարա- | | |չարգել- |
| |Ազգային |եվրոպական |րություն, | | |ված այլ |
| |ստանդարտի |պահանջներին |շինարարական| | |միջոցներ|
| |մշակում` ԵՆ |ներդաշնակ |կոնստրուկ- | | | |
| |12390-4:2000 | |ցիաներ և | | | |
| |ստանդարտին | |շինանյու- | | | |
| |ներդաշնակ | |թեր» ստան- | | | |
| | | |դարտացման | | | |
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|23.|Բետոնի |բետոնի սառնա- |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |փորձարկում. |կայունություն |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |Մաս 9. Սառնա- |որոշում` |նախարարու- | |քում |բյուջե |
| |կայունություն. |եվրոպական |թյուն | | |և ՀՀ |
| |Մակերևույթի |պահանջներին |ՏՀ 16 | | |օրենքով |
| |թեփահանում |ներդաշնակ |«Շինարա- | | |չարգել- |
| |Ազգային | |րություն, | | |ված այլ |
| |ստանդարտի | |շինարարական| | |միջոցներ|
| |մշակում` ԵՆ | |կոնստրուկ- | | | |
| |12390-9:2006 | |ցիաներ և | | | |
| |ստանդարտին | |շինանյու- | | | |
| |ներդաշնակ | |թեր» ստան- | | | |
| | | |դարտացման | | | |
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|24.|Լցանյութերի |լցանյութերի |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |երկրաչափական |փորձարկման |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |հատկությունների|մեթոդի |նախարարու- | |քում |բյուջե |
| |փորձարկում. |արդիականացում` |թյուն | | |և ՀՀ |
| |Մաս 1. Տարրերի |եվրոպական |ՏՀ 16 | | |օրենքով |
| |չափերի բաշխման |պահանջներին |«Շինարա- | | |չարգել- |
| |որոշում. Մաղման|ներդաշնակ |րություն, | | |ված այլ |
| |մեթոդ | |շինարարական| | |միջոցներ|
| |Ազգային | |կոնստրուկ- | | | |
| |ստանդարտի | |ցիաներ և | | | |
| |մշակում` ԵՆ | |շինանյու- | | | |
| |933-1:2012 | |թեր» ստան- | | | |
| |ստանդարտին | |դարտացման | | | |
| |ներդաշնակ | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|25.|Լցանյութերի |լցանյութերի |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |երկրաչափական |փորձարկման |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |հատկությունների|մեթոդի |նախարարու- | |քում |բյուջե |
| |փորձարկում. Մաս|արդիականացում` |թյուն | | |և ՀՀ |
| |7. Խեցիների |եվրոպական |ՏՀ 16 | | |օրենքով |
| |պարունակության |պահանջներին |«Շինարա- | | |չարգել- |
| |որոշում. Խոշոր |ներդաշնակ |րություն, | | |ված այլ |
| |լցանյութերի մեջ| |շինարարական| | |միջոցներ|
| |խեցիների | |կոնստրուկ- | | | |
| |տոկոսային | |ցիաներ և | | | |
| |պարունակություն| |շինանյու- | | | |
| |Ազգային | |թեր» ստան- | | | |
| |ստանդարտի | |դարտացման | | | |
| |մշակում` ԵՆ | |տեխնիկական | | | |
| |933-7:1998 | |հանձնաժողով| | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|26.|Ագրեգատների |ագրեգատների |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |ընդհանուր |ընդհանուր |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |հատկության |հատկության |նախարարու- | |քում |բյուջե |
| |համար փորձեր. |համար փորձերի |թյուն | | |և ՀՀ |
| |Մաս 1. |նպատակով |ՏՀ 16 | | |օրենքով |
| |Նմուշառման |նմուշառման |«Շինարա- | | |չարգել- |
| |մեթոդ |մեթոդի |րություն, | | |ված այլ |
| |Ազգային |սահմանում` |շինարարական| | |միջոցներ|
| |ստանդարտի |եվրոպական |կոնստրուկ- | | | |
| |մշակում` ԵՆ |պահանջներին |ցիաներ և | | | |
| |932-1:1996 |ներդաշնակ |շինանյու- | | | |
| |ստանդարտին | |թեր» ստան- | | | |
| |ներդաշնակ | |դարտացման | | | |
| | | |տեխնիկական | | | |
| | | |հանձնաժողով| | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|27.|Լցանյութերի |լցանյութերի |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |ֆիզիկական և |փորձարկման |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |մեխանիկական |մեթոդի |նախարարու- | |քում |բյուջե |
| |հատկությունների|արդիականացում` |թյուն | | |և ՀՀ |
| |փորձարկում. |եվրոպական |ՏՀ 16 | | |օրենքով |
| |Մաս 3. |պահանջներին |«Շինարա- | | |չարգել- |
| |Դատարկություն- |ներդաշնակ |րություն, | | |ված այլ |
| |ների և լցովի | |շինարարական| | |միջոցներ|
| |խտության | |կոնստրուկ- | | | |
| |դասակարգում | |ցիաներ և | | | |
| |Ազգային | |շինանյու- | | | |
| |ստանդարտի | |թեր» ստան- | | | |
| |մշակում` ԵՆ | |դարտացման | | | |
| |1097-3:1998 | |տեխնիկական | | | |
| |ստանդարտին | |հանձնաժողով| | | |
| |ներդաշնակ | | | | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|28.|Շինարարական |շինարարական |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |նյութերի և |նյութերի |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |արտադրանքների |գոլորշահաղորդա-|նախարարու- | |քում |բյուջե |
| |ջերմախոնավու- |կանության |թյուն | | |և ՀՀ |
| |թյան |բնութագրերի |ՏՀ 16 | | |օրենքով |
| |բնութագրեր. |որոշում` |«Շինարա- | | |չարգել- |
| |Գոլորշահաղորդա-|միջազգային |րություն, | | |ված այլ |
| |կանության |պահանջներին |շինարարական| | |միջոցներ|
| |բնութագրերի |ներդաշնակ |կոնստրուկ- | | | |
| |որոշում | |ցիաներ և | | | |
| |Ազգային | |շինանյու- | | | |
| |ստանդարտի | |թեր» ստան- | | | |
| |մշակում` ԻՍՕ | |դարտացման | | | |
| |12572:2001 | |տեխնիկական | | | |
| |ստանդարտին | |հանձնաժողով| | | |
| |ներդաշնակ | | | | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|29.|Հանրային |զբոսաշրջային |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |տեղեկատվության |ծառայություն- |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |ուղեցուցային |ների ոլորտում |նախարարու- | |քում |բյուջե |
| |համակարգեր. Մաս|միասնական |թյուն | | |և ՀՀ |
| |1. Նախագծման |տերմինների ու |«Զբոսաշրջա-| | |օրենքով |
| |սկզբունքներ և |նշանների |յին | | |չարգել- |
| |տեղանքի |սահմանում` |ծառայու- | | |ված այլ |
| |պլանների, |միջազգային |թյուններ» | | |միջոցներ|
| |քարտեզների և |պահանջներին |ստանդար- | | | |
| |դիագրամների |ներդաշնակ |տացման | | | |
| |տարրերին | |տեխնիկական | | | |
| |ներկայացվող | |հանձնաժողով| | | |
| |պահանջներ | | | | | |
| |Ազգային | | | | | |
| |ստանդարտի | | | | | |
| |մշակում` ԻՍՕ | | | | | |
| |28564-1:2010 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|30.|Զբոսաշրջային |զբոսաշրջային |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |ծառայություն- |ծառայություն- |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |ներ. |ների ոլորտում |նախարարու- | |քում |բյուջե |
| |Հյուրանոցներ և |միասնական |թյուն | | |և ՀՀ |
| |կացության այլ |տերմինների |«Զբոսաշրջա-| | |օրենքով |
| |տեսակներ. Տեր- |սահմանում` |յին | | |չարգել- |
| |մինաբանություն |միջազգային |ծառայու- | | |ված այլ |
| |Ազգային |պայմաններին |թյուններ» | | |միջոցներ|
| |ստանդարտի |ներդաշնակ |ստանդար- | | | |
| |մշակում` ԻՍՕ | |տացման | | | |
| |18513:2003 | |տեխնիկական | | | |
| |ստանդարտին | |հանձնաժողով| | | |
| |ներդաշնակ | | | | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
|31.|Զբոսաշրջային |զբոսաշրջային |ՀՀ |ստանդարտ|2014 թ.|ՀՀ |
| |ծառայություն- |ծառայություն- |էկոնոմիկայի| |ընթաց- |պետական |
| |ներ. |ների ոլորտում |նախարարու- | |քում |բյուջե |
| |Ճամփորդական |միասնական |թյուն | | |և ՀՀ |
| |գործակալու- |տերմինների |«Զբոսաշրջա-| | |օրենքով |
| |թյուններ և |սահմանում` |յին | | |չարգել- |
| |տուրօպերատոր- |միջազգային |ծառայու- | | |ված այլ |
| |ներ. Տերմինա- |պայմաններին |թյուններ» | | |միջոցներ|
| |բանություն |ներդաշնակ |ստանդար- | | | |
| |Ազգային | |տացման | | | |
| |ստանդարտի | |տեխնիկական | | | |
| |մշակում` ԵՆ | |հանձնաժողով| | | |
| |13809:2003 | | | | | |
| |ստանդարտին | | | | | |
| |ներդաշնակ | | | | | |
|___|_______________|_______________|___________|________|_______|________|
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում