031.0076.040614
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՆԿ-127-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ հիմնելու մասին» ՆԿ-127-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված հավելվածը լրացնել «Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ» բառերով:
4 հունիսի 2014 թվականի
ՆԿ-76-Ն