040.0395.110414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2014 թվականի N 395-Ն
i
«ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՈՒ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ», «ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ, ԴԱՍԱԳՐՔԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «10. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «13. Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «21. Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի ֆինանսավորման չափերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ
__________________________________
i
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
(հավելվածները փոփ. 12.06.14 թիվ 614-Ն որոշում)