041.0443.260799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 1999 թվականի թիվ 443
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը`
ա) ստեղծել համապատասխան հանձնաժողով և մեկամսյա ժամկետում ստուգել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի ու արհմիութենական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին.
բ) հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել պետական այլ մարմինների ներկայացուցիչների: