040.0358.030414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 ապրիլի 2014 թվականի N 358-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և 2-րդ մասի «ե» կետերի, ինչպես նաև 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող` Դիլիջանի միջազգային դպրոցի կրթական ծրագրի համապետական կարևորությունը` սույն որոշման հավելվածում նշված քաղաքացու սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (հող և շինություններ) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`
ա. Դիլիջանի միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն,
բ. ծրագրի անխափան իրականացումը կապահովի 50 երկրից 650 աշակերտի ուսուցումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող լիարժեք ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ Դիլիջանի միջազգային դպրոցի լիարժեք օգտագործման և սպասարկման, բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև դպրոցի շրջակա տարածքի անհրաժեշտ բարեկարգման ու միջազգային ստանդարտներին համապատասխանեցման նպատակով պետք է իրականացնել օժանդակ շինությունների կառուցապատման աշխատանքներ, ինչի համար անհրաժեշտ է լրացուցիչ հողատարածք, իսկ օտարվող սեփականության օբյեկտի տարածքը գտնվում է միջազգային դպրոցի անմիջական հարևանությամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ձեռք բերողն է «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերությունը.
2) սեփականության օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և պետական լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետն է.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014 թվականի մայիսի 1-ն է.
4) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգին և նկարագրության արձանագրության օրինակելի ձևին համապատասխան.
5) սույն կետի 1-ին ենթակետում նշված հողամասի ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունքներ ունեցող անձի իրազեկումը:
4. Սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից ծագող սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 3-ի
N 358-Ն որոշման
ՑԱՆԿ
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԱՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
._______________________________________________________________.
| ՀՀ Տավուշի մարզ |
|_______________________________________________________________|
| Դիլիջանի քաղաքային համայնք |
|_______________________________________________________________|
|NN |սեփականատերը |ծածկագիրը |բացառիկ` գերակա |
|ը/կ| | |հանրային շահ |
| | | |ճանաչված հողամասի|
| | | |մակերեսը (հեկտար)|
|___|__________________________|______________|_________________|
|1. |Սաթենիկ Ստեփանի Սանթրոսյան|11-003-148-004| 0.2215 |
|___|__________________________|________________________________|
| |Ընդամենը | 0.2215 |
._______________________________________________________________.