Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-Ր ...

 

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 մարտի 2014 թվականի թիվ 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հեռուստառադիոհեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը:

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռուստառադիոընկերությունը և միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները:

Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` հեռուստառադիոհեռարձակման լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս իրականացնելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակում (վերահեռարձակում):

Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն` հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և (կամ) ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որը հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր և պատասխանատվություն է կրում սույն օրենքի և իրավական այլ ակտերի կատարման համար:

Օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ պարբերության համաձայն` լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն` հեռուստառադիոհեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստացած անձ:

Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պաշտոնապես պարզաբանում է.

Օրենքը չի արգելում հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստառադիոընկերության կողմից պայմանագրային հիմունքներով հեռուստառադիոծրագրերի հեռարձակումը (վերահեռարձակումը) կաբելային (մալուխային) ցանցի միջոցով:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
20.03.2014
N 1
Պաշտոնական պարզաբանում