Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԿԱՌ ...

 

 

040.0256.170314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2014 թվականի N 256-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով և 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակները` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 13-ի

N 256-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ձեռք բերվող  |Չափման |Քանակը|Տեխնիկական բնութագրերը              |

|ը/կ|ապրանքի      |միավորը|      |                                    |

|   |անվանումը    |       |      |                                    |

|___|_____________|_______|______|____________________________________|

|1. |Պոլիկարբոնատե|հատ    |175920|Նախատեսված է տրանսպորտային միջոցների|

|   |քարտ         |       |      |հաշվառման վկայագրերի և  վարորդական  |

|   |             |       |      |իրավունքի վկայականների տպագրման և   |

|   |             |       |      |քաղաքացիներին հատկացնելու համար,    |

|   |             |       |      |որոնք անձնավորեցման պլաստիկ քարտ են:|

|   |             |       |      |Անձնավորեցման համար պատրաստ ISO ID-1|

|   |             |       |      |պետք է համապատասխանի ISO 7810, 10373|

|   |             |       |      |և  DIN 2859-1 ստանդարտներին և       |

|   |             |       |      |պատրաստված լինի 100% պոլիկարբոնատից,|

|   |             |       |      |ունենա հետևյալ                      |

|   |             |       |      |առանձնահատկությունները`             |

|   |             |       |      |- լինի բազմաշերտ լամինացվող և       |

|   |             |       |      |հնարավոր չլինի դելամինացիա.         |

|   |             |       |      |- կայուն լինի բարձր տևական          |

|   |             |       |      |ջերմաստիճաններին.                   |

|   |             |       |      |- կայուն լինի ուլտրամանուշակագույն  |

|   |             |       |      |ճառագայթմանը և  այլ արտաքին         |

|   |             |       |      |գործոններին:                        |

|   |             |       |      |Տպագրության տեսակը պետք է լինի      |

|   |             |       |      |օֆսետ` դիմերեսը 8, իսկ դարձերեսը 5  |

|   |             |       |      |գույներով տպագրված:                 |

|   |             |       |      |Քարտի պաշտպանիչ հատկանիշները պետք է |

|   |             |       |      |պարունակեն`                         |

|   |             |       |      |- գիլյոշով պաշտպանված ֆոն.          |

|   |             |       |      |- ծիածանային տպագրություն (IRIS).   |

|   |             |       |      |- պոզիտիվ և  նեգատիվ մանրատառ.      |

|   |             |       |      |- ուլտրամանուշակագույն տպագրություն:|

|   |             |       |      |Անձնավորեցման դաշտի տվյալները պետք է|

|   |             |       |      |տպագրվեն անմիջապես քարտի մակերեսին  |

|   |             |       |      |(Due diffusion thermal transfer)    |

|   |             |       |      |տեխնոլոգիայով:                      |

|___|_____________|_______|______|____________________________________|

|2. |Կինեգրամով   |գլանա- |429   |Նախատեսված է տրանսպորտային միջոցների|

|   |պաշտպանիչ    |փաթեթ  |      |հաշվառման վկայագրերի և  վարորդական  |

|   |թաղանթ       |       |      |իրավունքի վկայականների անձնավորեցման|

|   |             |       |      |համար: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը |

|   |             |       |      |(TKO) բարակ, թափանցիկ (<10 սմ)="">

|   |             |       |      |թաղանթ է, որով լամինացվում է        |

|   |             |       |      |պոլիկարբոնատե քարտի դիմերեսն        |

|   |             |       |      |անձնավորեցումից հետո և  պաշտպանում  |

|   |             |       |      |տվյալների կեղծումից: Քարտի վրայից   |

|   |             |       |      |հանելու դեպքում վնասվում է:         |

|   |             |       |      |Կինեգրամով պաշտպանիչ թաղանթն ունի   |

|   |             |       |      |հետևյալ  պաշտպանիչ հատկանիշները`    |

|   |             |       |      |- հորիզոնական և  ուղղահայաց գծային  |

|   |             |       |      |շարժումներ.                         |

|   |             |       |      |- դետալներ, որոնք կփոխեն իրենց դիրքը|

|   |             |       |      |կամ չափերը քարտը հորիզոնական կամ    |

|   |             |       |      |ուղղահայաց առանցքներով բեկելիս.     |

|   |             |       |      |- փայլուն, խամրած և  գունավոր       |

|   |             |       |      |դինամիկ դետալներ.                   |

|   |             |       |      |- դետալներ, որոնք քարտի անկյունը    |

|   |             |       |      |բեկելիս, թռիչքային ձևով  կփոխեն     |

|   |             |       |      |կոնտրաստը.                          |

|   |             |       |      |- 300 սմ չափի մանրատառ, որը դինամիկ |

|   |             |       |      |կտեղափոխվի քարտը բեկելիս.           |

|   |             |       |      |- գունավոր մանրատառ (նանոտեքստ)     |

|   |             |       |      |75 սմ և  15 սմ.                     |

|   |             |       |      |- գաղտնի նկար, որը կարտաբերվի հատուկ|

|   |             |       |      |սարքի միջոցով.                      |

|   |             |       |      |- գաղտնի տեքստային տեղեկատվություն: |

|___|_____________|_______|______|____________________________________|

|3. |Թափանցիկ     |գլանա- |450   |Նախատեսված է տրանսպորտային միջոցների|

|   |պաշտպանիչ    |փաթեթ  |      |հաշվառման վկայագրերի և  վարորդական  |

|   |թաղանթ       |       |      |իրավունքի վկայականների անձնավորեցման|

|   |             |       |      |համար: Թափանցիկ պաշտպանիչ թաղանթը   |

|   |             |       |      |(Overlay Datacard Clear Topcoat)    |

|   |             |       |      |լամինացվում է քարտի ինչպես          |

|   |             |       |      |դիմերեսին, այնպես էլ դարձերեսին,    |

|   |             |       |      |ինչը պաշտպանում է անձնավորեցման     |

|   |             |       |      |տվյալները և  կինեգրամով պաշտպանիչ   |

|   |             |       |      |թաղանթը: Պատրաստվում է պոլիէսթերից: |

|___|_____________|_______|______|____________________________________|

|4. |Ներկող       |տուփ   |352   |Նախատեսված է վարորդական իրավունքի   |

|   |գունավոր     |       |      |վկայականների անձնավորեցման համար:   |

|   |ժապավեն      |       |      |Վարորդական իրավունքի վկայականների   |

|   |             |       |      |անձնավորեցման համար անհրաժեշտ բարձր |

|   |             |       |      |կետայնության «YMCK-K RIBBON KIT»-ն  |

|   |             |       |      |անհրաժեշտ է Datacard SP75PLUS տպիչով|

|   |             |       |      |երկկողմանի սարքի միջոցով ID-1       |

|   |             |       |      |քարտերի երկկողմանի տպագրություն,    |

|   |             |       |      |չափման միավորը` տուփ, որը           |

|   |             |       |      |պարունակում է`                      |

|   |             |       |      |- մաքրող քարտ` 86 մմ x 54 մմ        |

|   |             |       |      |(երկարությունxլայնություն), մաքրումը|

|   |             |       |      |կատարվում է ժապավենը փոխելուց.      |

|   |             |       |      |- մաքրող գլանակ` 63.5 մմ x 25.4 մմ  |

|   |             |       |      |(երկարություն x արտաքին տրամագիծ),  |

|   |             |       |      |մաքրումը կատարվում է ժապավենը       |

|   |             |       |      |փոխելուց:                           |

|___|_____________|_______|______|____________________________________|

|5. |Ներկող       |տուփ   |200   |Նախատեսված է տրանսպորտային միջոցների|

|   |գունավոր     |       |      |հաշվառման անձնավորեցման համար:      |

|   |ժապավեն      |       |      |Տեխնիկական հատկանիշ`                |

|   |             |       |      |- MONOCROM RIBBON KIT երկկողմանի    |

|   |             |       |      |տպագրությամբ:                       |

|   |             |       |      |Չափման միավորը` տուփ, որը           |

|   |             |       |      |պարունակում է`                      |

|   |             |       |      |- մաքրող քարտ` 86 մմ x 54 մմ        |

|   |             |       |      |(երկարություն x լայնություն).       |

|   |             |       |      |- մաքրող գլանակ` չափսերը`           |

|   |             |       |      |63.5 մմ x 25.4 մմ                   |

|   |             |       |      |(երկարություն x արտաքին տրամագիծ):  |

|   |             |       |      |Մեկ տուփը նախատեսված է նվազագույնը  |

|   |             |       |      |1500 պատկերի համար:                 |

._____________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 10.04.14 թիվ 400-Ա, 18.12.14 թիվ 1436-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2014
N 256-Ա
Որոշում