041.0426.150799
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 1999 թվականի թիվ 426
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 750 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև 1999 թվականին կնքվելիք համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 750 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև բանակցություններ վարելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմից հանել Դ. Զադոյանին, Գ. Եգանյանին և Ֆ. Փիրումյանին` փոխարենն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Խ. Հարությունյանին (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Հ. Հովհաննիսյանին.
բ) «Ս. Այվազյան - ՀՀ հարկային տեսչության պետ» տողում «ՀՀ հարկային տեսչության» բառերը փոխարինել «ՀՀ պետական եկամուտների նախարար» բառերով.
գ) նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանին: