Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0214.100314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2014 թվականի N 214-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 6-ի

N 214-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից (այսուհետ` ռեգիստր) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող տվյալները, դրանց տրամադրման կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները տվյալներն ստանում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններից (այսուհետ` մարզպետարան): Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները տվյալներն ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից (այսուհետ` վարչություն):

3. Ռեգիստրը յուրաքանչյուր կիսամյակից հետո 5-րդ աշխատանքային օրը մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին) է տրամադրում յուրաքանչյուր համայնքի ռեգիստրում հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված անձանց (այդ թվում` անչափահաս) մասին հետևյալ տվյալները`

1) համայնքում հաշվառված անձանց անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն.

2) սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) քաղաքացիությունը (երկքաղաքացիության դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը).

4) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

5) հաշվառման ամսաթիվը.

6) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու դեպքում` նշում դրա մասին:

4. Ռեգիստրը յուրաքանչյուր կիսամյակից հետո 5-րդ աշխատանքային օրը մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին) է տրամադրում յուրաքանչյուր համայնքի ռեգիստրի հաշվառումից հանված անձանց (այդ թվում` անչափահաս) մասին հետևյալ տվյալները`

1) համայնքում բնակության վայրի հասցեով հաշվառումից հանված անձանց (այդ թվում` անչափահաս) անունը, հայրանունը, ազգանունը.

2) սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) հաշվառումից դուրս գալու ամսաթիվը:

5. Սույն կարգով սահմանված տվյալները, ըստ համայնքների, համապատասխան մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) տրամադրում է վարչությունը` էլեկտրոնային կրիչներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2014
N 214-Ա
Որոշում