041.0171.100314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2014 թվականի N 171-Ա
i
«ՀԱԲԻՏԱՏ III» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի, 2016 թվականին կայանալիք ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին («ՀԱԲԻՏԱՏ III») ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի պատրաստման համար:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված «ՀԱԲԻՏԱՏ III» ազգային զեկույցը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի մարտի 10-ի
N 171-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՀԱԲԻՏԱՏ III» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Մաթևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
քաղաքաշինության քաղաքականության և տարածական
պլանավորման վարչության պետ (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության
պետ
Վ. Բաբաջանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ
Գ. Թովմասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տնտեսական զարգացման քաղաքականության վարչության
քաղաքականության և դոնոր կազմակերպությունների
համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Տուրլիկյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի գլխավոր
մասնագետ
Ա. Հարությունյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և
ներդրումային ծրագրերի վարչության պետ
(համաձայնությամբ)
Յ. Պողոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ա. Աբրահամյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության
մելիորացիայի բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Նամալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ
պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի
կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի
հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության
օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման բաժնի
վարիչ (համաձայնությամբ)
Օ. Խաչատրյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
ճանապարհաշինական վարչության նախագծային բաժնի
գլխավոր մասնագետ
Վ. Բաղդասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության
փորձագետ (աշխատանքային խմբի քարտուղար)