Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊ ...

 

 

040.0208.100314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2014 թվականի N 208-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության դատախազությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը հաստատելու մասին» N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի մարտի 6-ի

N 208-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ձեռք     |Չափի|Քա-|Միավորի|Տեխնիկական բնութագիրը                 |

|ը/կ|բերվող   |միա-|նա-|գինը   |                                      |

|   |ապրանքի  |վորը|կը |       |                                      |

|   |անվանումը|    |   |       |                                      |

|___|_________|____|___|_______|______________________________________|

|1. |Սկաներ   |հատ | 2 | 330000|Տեսակը` A4 ֆորմատի պլանշետային սկաներ`|

|   |         |    |   |       |փաստաթղթերի ավտոմատ սկանավորման       |

|   |         |    |   |       |հնարավորությամբ (ADF)                 |

|   |         |    |   |       |Սկանավորման էլեմենտի տիպը`            |

|   |         |    |   |       |Dual CIS (LED)                        |

|   |         |    |   |       |Սկանավորման արագությունը և  որակը`    |

|   |         |    |   |       |200dpi մոնոխրոմ                       |

|   |         |    |   |       |23 (միակողմանի)/46(երկկողմանի)էջ/րոպե,|

|   |         |    |   |       |150dpi գունավոր 13 (միակողմանի)/      |

|   |         |    |   |       |26(երկկողմանի)էջ/րոպե, խտությունը     |

|   |         |    |   |       |600X600dpi, մոնոխրոմ/գունավոր         |

|   |         |    |   |       |սկանավորման խորությունը 8/24 bit      |

|   |         |    |   |       |Թղթի չափսերը` պլանշետի համար -        |

|   |         |    |   |       |216X297 մմ, ADF-ի համար լայնությունը` |

|   |         |    |   |       |89-216 մմ, երկարությունը` 89-965 մմ,  |

|   |         |    |   |       |թղթի քաշը` 28-127 գ/մ2                |

|   |         |    |   |       |Ղեկավարման վահանը` 9 տարբեր սցենարների|

|   |         |    |   |       |ընտրության համար նախատեսված LED էկրան |

|   |         |    |   |       |և  5 ղեկավարման կոճակներ (միացում,    |

|   |         |    |   |       |վերև,  ներքև,  միակողմանի սկանավորման |

|   |         |    |   |       |թողարկում և  երկկողմանի սկանավորման   |

|   |         |    |   |       |թողարկում)                            |

|   |         |    |   |       |Համակարգչի հետ միացման կապուղին`      |

|   |         |    |   |       |USB2.0 ստանդարտով (միացման լարը պետք է|

|   |         |    |   |       |ներառվի սարքի հետ):                   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2014
N 208-Ա
Որոշում