041.0141.250214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2014 թվականի N 141-Ա
i
2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման 11-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար`
Հաստատել 2014 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի փետրվարի 25-ի
N 141-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
._____________________________________________________________________.
|ՀՀ պետական կառավարման |Ընկերությունների թիվը` ըստ եռամսյակների |
|մարմնի անվանումը |____________________________________________|
| |ընդամենը|առաջին |երկրորդ |երրորդ |չորրորդ |
| | |եռամսյակ|եռամսյակ|եռամսյակ|եռամսյակ|
|________________________|________|________|________|________|________|
|ՀՀ կառավարության առընթեր| 8 | 2 | 2 | 2 | 2 |
|պետական գույքի | | | | | |
|կառավարման վարչություն | | | | | |
._____________________________________________________________________.