Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ...

 

 

040.0065.030214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2014 թվականի N 65-Ն

 

i

2014 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ, ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ, 16-րդ հոդվածի 1-ին և 39-րդ հոդվածի 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:

2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության, վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի:

i

3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) ընտանեկան նպաստի բազային մասը` 17000 դրամ.

3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

(3-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 703-Ն որոշում)

i

4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`

1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) սոցիալական նպաստի չափը` 17000 դրամ:

(4-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 703-Ն որոշում)

5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`

i

1) միանվագ հրատապ օգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 17000 դրամ:

(5-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 703-Ն որոշում)

6. Սահմանել`

1) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ.

2) մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50000 դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:

7. Թույլատրել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:

8. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):

9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2014 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

10. Հաստատել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 65-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Մարզը     |Տարածքային |               2014 թվական                    |

|          |մարմինը    |______________________________________________|

|          |           |2014        |այդ թվում` |այդ թվում`|այդ թվում`|

|          |           |թվականին ՀՀ |ընտանեկան  |սոցիալական|միանվագ   |

|          |           |պետական     |նպաստի     |նպաստի    |հրատապ    |

|          |           |բյուջեով    |համար      |համար     |օգնու-    |

|          |           |նախատեսված  |նախատեսված |նախատեսված|թյունների,|

|          |           |գումարի     |միջին      |միջին     |եռամսյա-  |

|          |           |բաշխումը    |ամսական    |ամսական   |կային     |

|          |           |(դրամ)      |գումար     |գումար    |հրատապ    |

|          |           |            |(դրամ)     |(դրամ)    |օգնության |

|          |           |            |           |          |(3%) համար|

|          |           |            |           |          |նախատեսված|

|          |           |            |           |          |ամսական   |

|          |           |            |           |          |գումարի   |

|          |           |            |           |          |բաշխումը  |

|          |           |            |           |          |(դրամ)    |

|__________|___________|____________|___________|__________|__________|

|     1    |     2     |      3     |     4     |     5    |     6    |

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ԱՐԱՐԱՏԻ   |ԱՐԱՐԱՏ     |  166568,047|  11388,976|  1873,594|   618,100|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԱՐՏԱՇԱՏ    | 1039121,381| 75,254,029|  7332,098|  4007,322|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՎԵԴԻ       |  950633,129|  71417,412|  4175,017|  3626,999|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՄԱՍԻՍ      |  977381,693|  71319,996|  6358,419|  3770,060|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 3133704,250| 229380,412| 19739,128| 12022,481|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ԱՐԱԳԱԾՈՏՆԻ|ԱՇՏԱՐԱԿ    | 1012708,928|  73905,393|  6904,269|  3582,749|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԱՊԱՐԱՆ     |  264741,871|  18756,437|  2242,412|  1062,974|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ |  279534,459|  21742,850|   545,850|  1005,838|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԹԱԼԻՆ      |  568392,194|  41907,284|  3334,113|  2124,619|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 2125377,453| 156311,964| 13026,644|  7776,180|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ԱՐՄԱՎԻՐԻ  |ԱՐՄԱՎԻՐ    |  847395,603|  61234,259|  6432,182|  2949,859|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 1018772,152|  72724,901|  8409,045|  3763,733|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԲԱՂՐԱՄՅԱՆ  |  259818,144|  19253,121|  1401,508|   996,883|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 2125985,898| 153212,282| 16242,735|  7710,474|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ԳԵՂԱՐՔՈՒ- |ԳԱՎԱՌ      | 1037144,535|  77945,429|  4440,566|  4042,716|

|ՆԻՔԻ      |___________|____________|___________|__________|__________|

|          |ՍԵՎԱՆ      |  691438,251|  50032,763|  5015,922|  2571,170|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՎԱՐԴԵՆԻՍ   | 1119578,016|  82825,219|  6107,623|  4365,326|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՃԱՄԲԱՐԱԿ   |  338913,300|  22861,932|  4175,017|  1205,825|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՄԱՐՏՈՒՆԻ   | 2264343,812| 174709,118|  4986,416|  8999,783|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 5451417,915| 408374,462| 24725,544| 21184,820|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ԼՈՌՈՒ     |ԹՈՒՄԱՆՅԱՆ  |  568476,768|  36344,316|  9087,670|  1941,078|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՏԱՇԻՐ      |  486726,402|  33143,852|  5606,030|  1810,651|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՎԱՆԱՁՈՐ    | 2270026,709| 149196,610| 31511,792|  8460,491|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՍՊԻՏԱԿ     | 1648778,480| 115138,684| 15018,260|  7241,263|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 1585911,014| 114033,757| 12775,848|  5349,647|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 6559919,373| 447857,218| 73999,600| 24803,130|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ԿՈՏԱՅՔԻ   |ԱԲՈՎՅԱՆ    | 1021715,604|  71831,913|  9589,262|  3721,792|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՀՐԱԶԴԱՆ    |  877039,015|  61955,725|  7907,453|  3223,406|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ |  543798,075|  38282,268|  5015,922|  2018,316|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՆԱԻՐԻ      |  795544,856|  59178,774|  4204,523|  2912,108|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 3238097,550| 231248,680| 26717,160| 11875,623|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ՇԻՐԱԿԻ    |ԱՐԹԻԿ      |  972780,642|  71647,615|  5797,816|  3619,622|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԱՄԱՍԻԱ     |   60467,749|   4329,636|   457,334|   252,009|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՄԱՐԱԼԻԿ    |  371456,188|  27431,251|  2198,154|  1325,278|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԱԽՈՒՐՅԱՆ   |  533673,800|  39280,714|  3201,338|  1990,765|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԱՇՈՑՔ      |   86676,197|   6133,489|   796,646|   292,881|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԳՅՈՒՄՐԻ-1  | 1447710,991|  97385,979| 17629,490|  5627,113|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԳՅՈՒՄՐԻ-2  | 1904321,171| 129587,517| 21494,700|  7611,213|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 5377086,737| 375796,201| 51575,479| 20718,881|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ՍՅՈՒՆԻՔԻ  |ԳՈՐԻՍ      |  654852,679|  47572,913|  4484,824|  2513,319|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԿԱՊԱՆ      |  338546,229|  18963,314|  8158,249|  1090,622|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՄԵՂՐԻ      |   91850,410|   5104,105|  2212,907|   337,189|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՍԻՍԻԱՆ     |  219579,118|  15970,025|  1593,293|   734,942|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 1304828,435|  87610,358| 16449,273|  4676,072|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ՏԱՎՈՒՇԻ   |ԴԻԼԻՋԱՆ    |  404383,987|  27540,883|  4647,104|  1510,678|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԻՋԵՎԱՆ     |  738622,768|  52219,193|  6491,193|  2841,511|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ|  322676,015|  21769,961|  4012,737|  1106,969|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԲԵՐԴ       |  396503,118|  28518,801|  3112,822|  1410,304|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 1862185,888| 130048,838| 18263,857|  6869,462|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ՎԱՅՈՑ ՁՈՐԻ|ՋԵՐՄՈՒԿ    |   72029,123|   4780,141|   988,432|   233,854|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՎԱՅՔ       |  153580,214|  10822,977|  1445,766|   529,608|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԵՂԵԳՆԱՁՈՐ  |  512477,358|  36105,882|  4647,104|  1953,460|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   |  738086,694|  51709,001|  7081,301|  2716,922|

|__________|___________|____________|___________|__________|__________|

|ԵՐԵՎԱՆԻ   |ԱՋԱՓՆՅԱԿ   |  716616,524|  45313,879| 11743,158|  2661,006|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԱՎԱՆ       |  213741,630|  12576,377|  4573,341|   662,085|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԱՐԱԲԿԻՐ    |  324740,465|  12140,102| 13970,818|   950,786|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԴԱՎԹԱՇԵՆ   |  212097,676|  14953,321|  1917,852|   803,633|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԷՐԵԲՈՒՆԻ   |  629865,741|  39714,420| 10592,447|  2181,945|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ԿԵՆՏՐՈՆ    |  531827,311|  26790,716| 15770,648|  1757,578|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՄԱԼԱԹԻԱ -  |  643656,614|  42432,000|  8866,380|  2339,671|

|          |ՍԵԲԱՍՏԻԱ   |            |           |          |          |

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՆՈՐ ՆՈՐՔ   |  546442,978|  32271,911| 11477,609|  1787,394|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ |   69831,787|   4187,580|  1372,002|   259,733|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ |   98408,415|   6770,170|  1076,948|   353,584|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՇԵՆԳԱՎԻԹ   |  799723,266|  47271,402| 16655,811|  2716,392|

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |ՔԱՆԱՔԵՌ -  |  402138,599|  24774,854|  7361,603|  1375,093|

|          |ԶԵՅԹՈՒՆ    |            |           |          |          |

|          |___________|____________|___________|__________|__________|

|          |Ընդամենը   | 5189091,006| 309196,733|105378,617| 17848,901|

|______________________|____________|___________|__________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ           |37105781,200|2580746,147|373199,340|138202,946|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 30-ի

N 65-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված և 2013 թվականին երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած անձին` երեխայի ծննդյան միանվագ նպաստի (այսուհետ` նպաստ) նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը (այսուհետ` ծնող):

3. Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է նպաստի իրավունքը:

4. Նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով: Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ անձի) խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, թվից:

5. Նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո տասներկու ամսվա ընթացքում:

6. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը (այսուհետ` տարածքային կենտրոն) նպաստի նշանակման գործերը (այսուհետ` նպաստի գործ) պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Նպաստ նշանակելու համար ծնողն իր փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 Ա ձևի, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի, կացարանի, իր և երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, իր և երեխայի, բացառությամբ մինչև 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին) տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված` ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի լուսապատճենը.

3) անհրաժեշտության դեպքում ծնողը ներկայացնում է նաև`

ա. սույն կարգի 4-րդ կետով սահմանված ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց լուսապատճենները,

բ. խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի լուսապատճենը,

գ. ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը.

4) նպաստի համար սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

8. Տարածքային կենտրոնի ղեկավարը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առցանց հարցում է կատարում բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազա` դիմումում հայտարարագրված բնակության հասցեի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ստուգելու նպատակով:

9. Տարածքային կենտրոնի աշխատողը ներկայացված փաստաթղթերը համեմատում է բնօրինակների հետ, լուսապատճենների վրա կատարում է գրառում «իսկականի հետ ճիշտ է» ու ստորագրում, դիմումի վրա նշում ստացման ամսաթիվը, ստորագրում և ընդունում է, ծանոթացնում դիմողին նպաստի նշանակման և վճարման կարգին: Ջնջումներով, ուղղումներով կամ թերի լրացված փաստաթղթերը վերադարձվում են:

10. Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված տարածքային կենտրոնի դեպքում ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են և լուսապատճեններ չեն պահանջվում:

11. Տարածքային կենտրոնի աշխատողները չեն կարող ներկայացված փաստաթղթերում ուղղում կատարել` բացառությամբ ակնհայտ սխալներն ու վրիպակները:

12. Նպաստ նշանակելու համար ծնողի դիմումը հաշվառվում է տարածքային կենտրոնի` նպաստի համար առանձնացված դիմումների գրանցման մատյանում:

13. Տարածքային կենտրոնի աշխատողը սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով ստացած տեղեկատվությունը համեմատում է դիմումում ներառված տեղեկատվության հետ և եռօրյա ժամկետում`

1) դրանց համապատասխանության դեպքում տեղեկանքը տպում և ներկայացնում է տարածքային կենտրոնի ղեկավարին` հաստատման, որը հաստատվելուց հետո տեղադրվում է նպաստի գործի մեջ.

2) դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին ուղղորդում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմին (այսուհետ` բնակչության տեղական ռեգիստր)` նրան տրամադրելով խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին:

14. Տարածքային կենտրոնի աշխատողը նպաստի նշանակման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 1-օրյա ժամկետում տեղեկատվական բազայում ամրագրում է ներկայացված տվյալները, որից հետո ստանում և տպում է կարգադրություն` համաձայն N 2 Ա ձևի, որը հաստատում է տարածքային կենտրոնի ղեկավարն ստորագրությամբ և կնիքով: Կազմվում է նպաստի գործ, որը համարակալված է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից տարածքային կենտրոնին նախօրոք տրամադրված համարների տիրույթից:

15. Նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ` հաճախորդի դիմումի հիման վրա:

16. Նպաստ ստացողի կողմից նպաստը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա անունը նպաստի վճարման ցուցակում չի ներառվում:

17. Նպաստ ստացողի անունը նպաստի վճարման ցուցակում չի ներառվում, եթե նա կամ երեխան կրկնակի է հաշվառված նպաստի նշանակման կենտրոնական կամ տեղական տեղեկատվական բազաներում (այսուհետ` տեղեկատվական բազա):

18. Սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են նպաստի նշանակման և վճարման տեղեկատվական բազայի շահագործման ծրագրի միջոցով:

19. Նպաստը վճարելու համար, նպաստ ստացողի դիմելու դեպքում, աշխատողը տեղեկատվական բազայի դիմումների էլեկտրոնային մատյանում կատարում է համապատասխան նշում:

20. Նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

21. Նշանակված, սակայն քաղաքացու չստացած նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսվան հաջորդած 12 ամիսների ընթացքում` ծնողի դիմելու դեպքում:

22. Նպաստի վճարման ցուցակները կազմում և տպում է կազմակերպությունը` տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:

23. Նպաստի վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս (անհրաժեշտության դեպքում երկու ամիսը միասին), կանխիկ վճարման ցուցակներով` համաձայն N 3 Ա ձևի (այսուհետ` ցուցակ):

24. Տարածքային կենտրոնը կազմակերպությունից կանխիկ վճարման ցուցակները և տիտղոսաթերթերը (ձև N 4 Ա) ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում և հանձնում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարող կազմակերպությանը (այսուհետ` կանխիկ վճարող կազմակերպություն): Միաժամանակ կանխիկ վճարող կազմակերպությանն է հանձնվում տվյալ ամսվա կանխիկ վճարման ցուցակներում ընդգրկված այն նպաստ ստացողների ցուցակը, որոնց նպաստի վճարումը դադարեցվել է:

25. Տիտղոսաթերթի գլխամասում նշվում է տարածքային կենտրոնի, կանխիկ վճարող կազմակերպության և բնակավայրի անվանումը, ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, ցուցակում ընդգրկված նպաստ ստացողների և երեխաների թիվը, էջերի քանակը, վճարման ենթակա գումարը:

26. Տիտղոսաթերթի վերջում նշվում են տարածքային կենտրոնի ղեկավարի և կանխիկ վճարող կազմակերպության պատասխանատու աշխատողի տվյալները:

27. Տարածքային կենտրոնում` ղեկավարի կողմից կանխիկ վճարման ցուցակների հանձնումը կատարվում է կանխիկ վճարող կազմակերպության լիազորած անձին, որոնք ստորագրում են տիտղոսաթերթի երկու օրինակներում, որոնցից մեկը մնում է տարածքային կենտրոնում, մյուսը` վճարող կազմակերպությունում:

28. Կանխիկ վճարման ցուցակների էջերը համարակալվում են:

29. Կանխիկ վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, ամիսը, տարածքային կենտրոնի, բնակավայրի անվանումը և վճարող կազմակերպության անվանումը, համարը:

30. Կանխիկ վճարման ցուցակը բաղկացած է վճարման մասից և ռեեստրից:

31. Կանխիկ վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի վերջում նշվում է այդ էջում գրանցված նպաստ ստացողների թիվը, վճարման ենթակա նպաստի չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և տարածքային կենտրոնի ղեկավարի ու տեղեկատվական բազայի վարչական պատասխանատու աշխատողի ստորագրությունների տեղը:

32. Կանխիկ վճարման ցուցակի վերջում նշվում են 31-րդ կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:

33. Կանխիկ վճարող մարմինը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում տարածքային կենտրոնին է հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտը` 5 օրինակից` համաձայն N 5 Ա ձևի: Հաշվետվության ակտի երկու օրինակը հետ է վերադարձվում վճարող կազմակերպությանը երկու օրվա ընթացքում:

34. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) կամ համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի կամ Գյումրու կամ Վանաձորի, Արարատի կամ Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակը:

35. Ոչ նպաստառուի մեղքով չստացած նպաստի գումարը վերականգնվում է N 6 Ա ձևով` մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը նախարարություն ներկայացված տեղեկատվության հիման վրա:

36. Նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունում սույն կարգի 35-րդ կետով ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից հետո համապատասխան փոփոխություններ են կատարվում երեխայի ծննդյան միանվագ նպաստի տեղեկատվական բազայում:

 

Ձև N 1Ա

 

Սոցիալական ծառայությունների _____________________

(տարածքային մարմին)

 

ԴԻՄՈՒՄ

 

Քաղաքացի __________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ _____________________

 

Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________

 

Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________

 

Երեխայի

______________________________________________________________________

                         (անունը, ազգանունը, հայրանունը)

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ ________________________

 

Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________

 

Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________

 

Բնակության վայրը

______________________________________________________________

 

Հեռախոսահամարը ----------------------------

 

Նպաստի վճարման եղանակը` կանխիկ [ ]

 

անկանխիկ [ ] ___________________________,

 

    __________________________ (բանկի անվանումը)      (հաշվի համարը)

 

Հանդիսանալով ____________________________________ խնդրում եմ նշանակել

նշել կարգավիճակը (ծնողը, խնամակալը

որդեգրողը) երեխայի ծննդյան միանվագ նպաստ:

 

Ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը (կատարել «V» նշում)`

1) երեխայի (երեխաների) ծննդյան վկայականի պատճենը [ ]

2) 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը [ ]

3) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը [ ]

4) տեղեկանք ռազմաուսումնական հաստատությունում սովորելու մասին [ ]

 

Ընդամենը _________________ էջ:

Էջերի քանակը

 

1. Անկանխիկ վճարման դեպքում անհրաժեշտ է նշել բանկի անվանումը և բանկային հաշվի համարը:

2. Տեղյակ եմ, որ ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման:

 

    Դիմող _____________________              ____ ______________20  թ.

            ստորագրությունը

 

Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը ________________________________

(սպասարկող մասնագետի անունը,

ազգանունը, ստորագրությունը)

 

_____ _________ 20 թ.

 

(Լրացվում է մեկից ավելի երեխաների տվյալները ներկայացնելիս)

 

Երեխայի

_______________________________________________________________

                     (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ ________________________

 

Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը _________________

 

Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________

 

Երեխայի

_______________________________________________________________

                     (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ _______________________

 

Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________

 

Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________

 

Երեխայի

_______________________________________________________________

                     (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը ______ _______________________

 

Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը ____________________

 

Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չունենալու մասին տեղեկանքի համարը ___________

 

Ձև N 2 Ա

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ N

 

Քաղաքացի _______________________________________________ի

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Բնակության վայրը _______________________________________

 

նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ` վճարելով _______________ դրամ

(գումարի չափը) _____________________________________ երեխայի համար,

(երեխաների թիվը)

 

Սպասարկող աշխատող ________________________________ _________________

(անունը, ազգանունը, հայրանունը) (ստորագրությունը)

 

Սոցիալական ծառայությունների ___________________

 

տարածքային մարմնի ղեկավար -----------------------  -----------------

                               (ազգանունը, անունը,      (ստորագրությունը)

                                   հայրանունը)

 

Կ.Տ.

 

«» _____________20 թ.

 

Ձև N 3 Ա

 

ՑՈՒՑԱԿ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

 

բնակավայրի

     անվանումը      ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1  001 Վճարող/մասնաճյուղ

._____________________________________________________________________

|Բնակության |Ազգանունը,|սոցիա-|գործի  |անձնագրի|Անցած ամիսների       |

|վայրը      |անունը,   |լական |համարը |սերիան, |_____________________|

|___________|հայրանունը|քարտի |       |համարը  |գումարը|ստորա-|ստորա-|

|շենքը|բնակ.|          |համարը|       |        |(դրամ) |գրու- |գրու- |

|     |     |          |կամ   |       |        |       |թյունը|թյունը|

|     |     |          |նշում |       |        |       |      |      |

|     |     |          |սոցիա-|       |        |       |      |      |

|     |     |          |լական |       |        |       |      |      |

|     |     |          |քարտ  |       |        |       |      |      |

|     |     |          |չունե-|       |        |       |      |      |

|     |     |          |նալու |       |        |       |      |      |

|     |     |          |մասին |       |        |       |      |      |

|_____|_____|__________|______|_______|________|_______|______|______|

|     |     |Աղաջանյան |      |5800072|        | * * * |      |      |

|     |     |Անահիտ Ա. |      |       |        |       |      |      |

|_____|_____|__________|______|_______|________|_______|______|______|

|     |     |Աղաջանյան |      |5800912|        | * * * |      |      |

|     |     |Անահիտ Հ. |      |       |        |       |      |      |

|_____|_____|__________|______|_______|________|_______|______|______|

|     |     |Աղաջանյան |      |5800921|        | * * * |      |      |

|     |     |Անահիտ Մ. |      |       |        |       |      |      |

|_____|_____|__________|______|_______|________|_______|______|______|

|     |     |          |      |       |        |       |      |      |

|_____|_____|__________|______|_______|________|_______|______|______|

|     |     |          |      |       |        |       |      |      |

|_____|_____|__________|______|_______|________|_______|______|______|

|     |     |          |      |       |        |       |      |      |

|_____|_____|__________|______|_______|________|_______|______|______|

|     |     |          |      |       |        |       |      |      |

._____________________________________________________________________

                                                     * * *

    Էջում ընդամենը    ընտանիք     դրամ

 

    Ընդամենը վճարվել է    ընտանիք    դրամ

 

ԾՆՆԴՅԱՆ ՆՊԱՍՏ 20  թ

 

Տարածքային մարմին

001 Վճարող/մասնաճյուղ

 

ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1

____________________________________________________________.

|Հունվար ամսվա            | |N  |գործի  |Անցողիկ|Հունվար    |

|_________________________| |   |համարը |գումարը|___________|

|գումարը|ստորա-|օրը|ստորա-| |   |       |(դրամ) |գումարը|օրը|

|(դրամ) |գրու- |   |գրու- | |   |       |       |(դրամ) |   |

|       |թյունը|   |թյունը| |   |       |       |       |   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|_______|______|___|______| |___|_______|_______|_______|___|

|  50000|      |   |      | |1. |5800072|       |  50000|   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|_______|______|___|______| |___|_______|_______|_______|___|

|  50000|      |   |      | |2. |5800912|       |  50000|   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|_______|______|___|______| |___|_______|_______|_______|___|

|  50000|      |   |      | |3. |5800921|       |  50000|   |

|       |      |   |      | |   |       |       |       |   |

|_______|______|___|______| |___|_______|_______|_______|___|

|       |      |   |      | |4. |       |       |       |   |

|_______|______|___|______| |___|_______|_______|_______|___|

|       |      |   |      | |5. |       |       |       |   |

|_______|______|___|______| |___|_______|_______|_______|___|

|       |      |   |      | |...|       |       |       |   |

|_______|______|___|______| |___|_______|_______|_______|___|

|       |      |   |      | |12.|       |       |       |   |

__________________________. ._______________________________.

* * *

                                 Ընդ. ընտ.         դրամ

                                 Վճարվել է ընտ.    դրամ

 

Կ.Տ.

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏՈՂ

 

Ձև N 4 Ա

 

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

    Օրինակ  ԴԻԼԻՋԱՆԻ          Տարածքային մարմին      22.01.2014 թ.

            Վճարող մարմին     թիվ          255

            Վճարման ցուցակ    Անցողիկ և  հունվար

            Գործերի քանակը                  68

            Երեխաների թիվը                  70

            Էջերի քանակը                     4

            Անցողիկ գումար

            ՀՈՒՆՎԱՐ                    3880000

 

.________________________________________________.

|Էջի համարը|Գործերի քանակը|Երեխաների թիվը|Հունվար|

|__________|______________|______________|_______|

|    1.    |20            |20            |1000000|

|__________|______________|______________|_______|

|    2.    |10            |11            | 550000|

|__________|______________|______________|_______|

|    3.    |18            |18            | 900000|

|__________|______________|______________|_______|

|    4.    |20            |21            |1430000|

.________________________________________________.

 

    Հանձնեցի                               Ընդունեցի

    Վճարող մարմնի ղեկավար                  Վճարող մարմնի ղեկավար

    _________________________              ________________________

 

    Կ.Տ.                                   Կ.Տ.

    _____ ____________ 20 թ.               _____ _____________ 20 թ.

 

Ձև N 5 Ա

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ

 

------------------ վճարող կազմակերպության -------------------- և

սոցիալական ծառայությունների ------------ տարածքային մարմնի միջև

------------ ամսվա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարների

փոխհաշվարկի վերաբերյալ

 

.______________________________________________________.

|                            |Ամսաթիվը |Երեխայի ծննդյան|

|                            |         |միանվագ նպաստը |

|____________________________|_________|_______________|

|պարտք    |վճարող մարմինը    |         |               |

|վճարումից|տարածքային մարմնին|         |               |

|առաջ     |__________________|_________|_______________|

|         |տարածքային մարմինը|         |               |

|         |վճարող մարմնին    |         |               |

|____________________________|_________|_______________|

|Ֆինանսավորվել է             |         |               |

|այդ թվում`                  |         |               |

|____________________________|_________|_______________|

|1.                          |         |               |

|____________________________|_________|_______________|

|2.                          |         |               |

|____________________________|_________|_______________|

|Հետ գանձում                 |         |               |

|____________________________|_________|_______________|

|Վճարում (սկիզբ-վերջ)        |         |               |

|____________________________|_________|_______________|

|այդ թվում`                  |         |               |

|____________________________|_________|_______________|

|1. ամսվա վերջ               |         |               |

|____________________________|_________|_______________|

|2. ամսվա սկիզբ              |         |               |

|____________________________|_________|_______________|

|պարտք    |վճարող մարմինը    |         |               |

|վճարումից|տարածքային մարմնին|         |               |

|հետո     |__________________|_________|_______________|

|         |տարածքային մարմինը|         |               |

|         |վճարող մարմնին    |         |               |

.______________________________________________________.

 

Պարտքի գումարը ____________________________________________________

(նշել բառերով)

 

    -------- վճարող մարմնի              Սոցիալական ծառայությունների

    ________ ղեկավար _________                    տարածքային մարմնի

ղեկավար -----------

 

    Հաշվապահ _______________         Պատասխանատու աշխատող ______________

 

               Կ.Տ.                                    Կ.Տ.

 

    _____ _________________20 թ.            _____ _________________20 թ.

 

Ձև N 6 Ա

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սոցիալական ծառայությունների __________________ տարածքային մարմնի

կողմից 20 թ.__________ ամսվա վճարման ցուցակներում չստացած երեխայի

ծննդյան միանվագ նպաստի գումարի վերականգնման

 

._________________________________________________________________.

|NN |                        |Երեխայի ծննդյան միանվագ նպաստ       |

|ը/կ|                        |____________________________________|

|   |                        |նպաստառուների|երեխաների|գումարի չափը|

|   |                        |թիվը         |թիվը     |            |

|___|________________________|_____________|_________|____________|

|1. |Տարածքային մարմնի սխալ  |             |         |            |

|___|________________________|_____________|_________|____________|

|2. |Որդեգրման կամ           |             |         |            |

|   |խնամակալության որոշում  |             |         |            |

|___|________________________|_____________|_________|____________|

|3. |Դատարանի որոշում        |             |         |            |

|___|________________________|_____________|_________|____________|

|4. |Համակարգի աշխատողի մեղք |             |         |            |

|___|________________________|_____________|_________|____________|

|5. |Հարգելի պատճառով չստացած|             |         |            |

|___|________________________|_____________|_________|____________|

|   |Ընդամենը (1+...+5)      |             |         |            |

._________________________________________________________________.

 

Տարածքային մարմնի ղեկավար ___________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

_____ ______________ 20 թ.

 

Կ.Տ.

 

Նախարարության աշխատող  ___________________ __________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

_____ ______________ 20 թ.

 

Կազմակերպության աշխատող ___________________ __________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

_____ ______________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2014
N 65-Ն
Որոշում