Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ...

29.09.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.07.2014  -ից մինչեւ   29.09.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 06.09.18 թիվ 978-Ն որոշում)

i

040.0032.230114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2014 թվականի N 32-Ն

 

i

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.07.14 թիվ 723-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 03.07.14 թիվ 723-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 32-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ռեեստրը վարողի ինտերնետային կայքէջի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ կենսաթոշակային հաշիվ բացած (կենսաթոշակային ֆոնդ ընտրելու դիմումի հիման վրա)` կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից հարկային գործակալ հանդիսացող գործատուներին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

i

3. Սույն կարգի իմաստով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ կենսաթոշակային հաշիվ բացած պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միացած մասնակիցներն (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձինք) են`

1) մինչև 1974 թվականը ծնված`

ա. վարձու աշխատողները (այդ թվում` պայմանագրային եկամուտ ստացողները),

բ. անհատ ձեռնարկատերերը,

գ. նոտարները.

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 723-Ն որոշում)

2) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից:

3) (3-ր ենթակետն ուժը կորցրել է 03.07.14 թիվ 723-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 723-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

4. Հարկային մարմինը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցների մասին գործատուներին տեղեկացնում է ռեեստր վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով (հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում տվյալ ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալների առկայության դեպքում):

i

5. Հարկային մարմինը գործատուներին տեղեկացնում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած` վարձու աշխատող մասնակիցների մասին, եթե աշխատավարձը (պայմանագրային եկամուտը) հաշվարկվել (վճարվել) է գործատուի (հարկային գործակալի) կողմից:

(5-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 723-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

6. Էլեկտրոնային ծանուցման մեջ արտացոլվում են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած անձանց հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային հաշիվը բացելու) օրը, ամիսը, տարեթիվը:

i

7. Մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա, հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով, փոխվում է ֆիզիկական անձի կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը:

(7-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 723-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(կարգը փոփ. 03.07.14 թիվ 723-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2014
N 32-Ն
Որոշում